16:00 24.09.2019
2019թ-ի օգոստոսի 20-ին դիմում էինք հղել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, որի պահանջն էր ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ծրագրին 2016թ-ին տրված բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը։ Որպես հիմք ներկայացրել էինք լիբանանյան «ԷԼԱՐԴ» և ամերիկյան «ԹիԱրՍի» ընկերությունների ուսումնասիրությունների մեջ ներկայացված բազմաթիվ փաստերից ընդամենը մեկը, որը մեր կարծիքով էկոլոգիական նոր գործոն է և լիովին բավարար իրավական հիմք կարող է […]
15:50 24.09.2019
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է լրագրողների կողմից աղբյուրը բացահայտելու հարցին: ««Հայելիի» և «Արմլուրի» շուրջ հետաքրքիր զարգացում է սպասվում։ Մեր օրենքը պաշտպանում է լրագրողական աղբյուրը։ Այսինքն, եթե, օրինակ, լրագրողը գրում է, որ, ըստ մեր աղբյուրների, Այսինչ Այնինչյանի կինը Մարսից է, լրագրողը կարող է գաղտնի պահել իր աղբյուրը և ոչ մի ճնշման […]
15:42 24.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կալիֆոռնիայում իր անցկացրած հանրահավաքից հետո մեկնաբանել է հանրահավաքի ընթացքն ու արդյունքները։ Fox LA լրատվամիջոցին տված հարցազրույցում նա նշել է, որ համայնքն իր ուղերձը ջերմ ընդունեց, որովհետև այն Հայաստանի զարգացման հեռանկարների, զարգացման տարբերակների մասին էր։ Փաշինյանն անդրադարձել է նաև նախորդ տարի իր սկսած քայլարշավին ու մեկնաբանել, թե ինչու հենց Գյումրիից սկսեց իր արշավը […]
15:37 24.09.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացել և ուսումնասիրության է ենթարկել նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի վարչության կողմից ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարար վարչությունում (ՄՓՎ) 2017թ. իրականացված աուդիտի և ծառայողական քննության արդյունքները։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սյունիքի ՄՓՎ-ին 2016թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հատկացված ընդհանուր առմամբ 790 լիտր բենզինի ծախսը հիմնավորող […]
15:28 24.09.2019
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել խոտով բարձած բեռնատար ավտոմեքենայում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կրակը տարածվել է նաև ու վնասել մեկ այլ ավտոմեքենա։ Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարում էին քաղաքացիներն ու գազալցակայանի աշխատակիցները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ […]
15:11 24.09.2019
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ, հակամարտության կողմերի հետ կազմակերպության պայմանավորվածությունների հիման վրա, ադրբեջանցի Ռամին Աբդուլռահմանովի դին դուրս է բերվել Արցախի միջդիրքային տարածքից։ Այս մասին տեղեկությունը SHANTEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։ Այլ մանրամասներ նա հրաժարվեց հայտնել, քանի որ դա կհակասեր Կարմիր խաչի ստանձնած պարտավորություններին։ Ադրբեջանցու դին, հիշեցնենք, այդտեղ հայտնվել էր ձախողված […]
15:03 24.09.2019
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քիչ առաջ մերժվեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ այսօր պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել Գրիգորյանին մինչև հինգ միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու մասին: «Հաշվի առնելով հիվանդության բնույթը, հնարավոր շարունակական բարդությունները, բացասական դինամիկան՝ հանգում ենք այն հետևության, որ առկա պայմաններում առկա […]
15:00 24.09.2019
Սիրիայի Արաբական Հանրապետությունում հայկական հումանիտար խմբի սակրավորները Հալեպ նահանգի Ալ Հուսեյնիա բնակավայրի տարածքում գտնվող երկու ականադաշտ ամբողջությամբ ականազերծել են։ Այս մասին տեղեկացնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, տեղի է ունեցել պաշտոնական միջոցառում, որի ընթացքում հայ մասնագետներն ու Հալեպի նահանգապետարանի ներկայացուցիչներն իրականացրել են տեղազննում, որից հետո Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի […]
14:20 24.09.2019
Cybertech-ը կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար միջազգային հարթակներից մեկն է: Ինչպես հաղորդում են SHANTNEWS.am-ի թղթակիցները, այս պահին այստեղ ելույթ է ունենում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա ներկայացնելու է Հայաստանը որպես կիբերանվտանգության հարցերով տարածաշրջանում նոր կենտրոն, ինչպես նաև գրավիչ վայր ներդրումների համար: Այդպիսի ընկերություններից մեկի` իտալական տեխնոլոգիական առաջատար «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ նախագահը […]
14:17 24.09.2019
Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: Տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, Ստեփանակերտում, ինչպես նաև առցանց՝ http://ukzhd.am/ կայքում: Երևանից գնացքը մեկնելու է Թբիլիսի ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին: Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին: Ուղևորության տևողությունը կազմում է 10 ժամ 20 րոպե: Տոմսերի […]
14:05 24.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2019թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և […]
13:44 24.09.2019
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում բուռն քննարկման թեմա է դարձել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը: Մասնավորապես` վիճաբանություն է տեղի ունեցել պատգամավորների միջև այն բանից հետո, երբ Արման Բաբաջանյանն առաջարկել է իր պատրաստած դիմումը կցել նախագծին, ինչին դեմ է արտահայտվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
13:36 24.09.2019
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացնում է, որ այսօր հրապարակված երկու հոդվածների առթիվ գրություն են ուղարկել նշված լրատվամիջոցներին: «Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով համապատասխան գրություն է ուղարկվել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն՝ «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր […]
13:33 24.09.2019
ArmDaily.am-ին հայտնի է դարձել, թե ով է եղել Հայկ Հարությունյանի հետ նրա Բջնիի առանձնատանը, երբ վերջինս ինքնասպան է եղել։ Մեր աղբյուրները հայտնում են, որ նախկին ոստիկանապետի հետ եղել է իր վաղեմի մտերիմը՝ ոստիկանության համակարգի մի նախկին պաշտոնյա։ Ասում են, թե Հարությունյանը վերջին շրջանում իր նման չէր, շատ ինքնամփոփ էր դարձել, ալկոհոլ էր շատ օգտագործում։ Դեպքի […]
13:23 24.09.2019
Ի՞նչ հիմքերով է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու որոշման նախագիծ ներկայացրել: Հարցն այսօր քննարկվել և դրական եզրակացություն է ստացել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Նախագծի հեղինակները պնդել են, որ քննարկվում է ոչ թե ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարց, այլ կոնկրետ անձի վարքագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները խմբակցության դիրքորոշումը չեն […]
13:14 24.09.2019
Կիևի 24-ամյա բնակչուհի Դիանա Դավիդյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի մամուլի քարտուղար: Երիտասարդ հայուհին իր նշանակման մասին հայտնել է Facebook-ով: «Ողջույն, 15-ժամյա աշխատանքային օրեր, հանգստյան օրերի բացակայություն, վերջնաժամկետներ: Լրագրող ընկերներ, եթե անհրաժեշտ են մեկնաբանություններ, հարցումներ, պարզաբանումներ կամ վարչապետի կողմից որևէ այլ բան, համեցեք: Մենք շատ բաց, երիտասարդ և եռանդուն ենք»,- գրել է Դավիդյանը: Դիանա […]
13:11 24.09.2019
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 22:38-ին 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Samand» (վարորդ՝ Արամ Գ.), «Mercedes C» (վարորդ՝ Արտակ Հ.) և «Opel Corsa» (վարորդ՝ Նարեկ Ա.) մակնիշների ավտոմեքենաները. […]
13:02 24.09.2019
«Նախկինում էլ խոսվում էր IT ոլորտի առաջնայնությունների մասին, դա, կարծես թե, մոդայիկ հայտարարություն էր դարձել, որը չէր ամրապնդվում կոնկրետ գործողություններով, այս պարագայում տենց չի: Այն, որ իշխանությունները հիմնեցին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, այն, որ առաջնայնություն համարվեց այս կարճատև այցի ընթացքում մեկ օր նվիրել Սիլիկոնյան հովտին և այն, որ վարչապետը համաձայնել է և սիրով պետք է […]
12:58 24.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սիլիկոնյան հովիտում Հայաստանի վարչապետն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների և, մասնավորապես, կիսահաղորդիչ չիպերի դիզայնի ոլորտում առաջատար «Սինոփսիս» ընկերության կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ընկերության նախագահ Չի Ֆուն Չանը։ «Սինոփսիս» ընկերությունը մասնաճյուղ ունի Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիա»-ն, որն ունի շուրջ 700 աշխատակից և գործում է 2004 թվականից: Չի […]
12:47 24.09.2019
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Լոս Անջելես քաղաքում նախատեսված աշխատանքային օրակարգն ավարտելուց հետո Հայաստանի վարչապետն ուղևորվել է Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սիլիկոնյան հովիտ այցը մեկնարկել է վենչուրային կապիտալիստների հետ հանդիպումով. կառավարության ղեկավարն աշխատանքային ճաշ է […]
12:39 24.09.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նորա Առուստամյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հոր՝ Սեդրակ Առուստամյանի նկատմամբ հարուցված քրգործին: Պատգամավորը նշեց՝ դա համարում է բացառապես իրավական գործընթաց, ճիշտ է համարում այս մասին խոսել, որոշակի դիրքորոշում հայտնել՝ երբ կունենանք վերջնական որոշում: SHANTNEWS.am-ի հարցին՝ արդյո՞ք բավարար հիմքեր կան քրգործ հարուցելու, Առուստամյանը նշեց. «Նպատակահարմար չեմ գտնում, քանի դեռ նախաքննություն […]
12:27 24.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ԱՄՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերջին հայտարարություններին: «Նա վկայակոչել է երեկ հայկական լրատվամիջոցների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին: Բավական պահեր կան, որ խնդրահարույց է, զարմանում եմ, որ պարոն Վանեցյանը հրապարակային դաշտում շարունակում է նման հայտարարություններ անել: Ես կարծում եմ՝ պետք է […]
12:14 24.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը հաջորդի հանդիպում՝ երկրների ղեկավարների մակարդակով: Կարապետյանն արձագանքեց, որ սովորաբար նման հանդիպումները նախապատրաստվում են: «Ոտքի վրա հանդիպման արդյունավետությունը ինձ համար այդքան էլ հասկանալի չէ: Ես չեմ ուզում բացառել, բայց քանի որ որևէ նախապատրաստական աշխատանք չի տարվել բարձր մակարդակի հանդիպման համար, […]
12:07 24.09.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց՝ կարևոր, աննախադեպ որոշում են քննարկում: Նա հիշեցրեց՝ իրենք դեմ էին քվեարկել Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ ընտրելիս: Պատգամավորն ընդգծեց՝ իրենց խմբակցությունը երբևէ կաշկանդված չեն եղել քաղաքական, իրավական խնդիրներով: «Հանրությունը պիտի բացարձակապես վստահ լինի՝ սուբյեկտիվիզմը պիտի բացառվի»,- ասաց նա: Նիստը նախագահող պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը […]
11:54 24.09.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել «Լարս»-ի անցակետում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ «ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն ուշադրության կենտրոնում են պահում «Վերին Լարս»-ի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների կուտակումների պատճառով ստեղծված իրավիճակը։ Հայտնում ենք, որ դեսպանության տեղեկություններով, անցակետի ռուսական հատվածում Վրաստան մեկնող բեռնատարների կուտակման պատճառը կրում է տեխնիկական բնույթ։ Մասնավորապես, […]
11:45 24.09.2019
Ամերիկագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նախագահ Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ 41-րդ նախագահ Բուշին, նախագահի պաշտոնը ստանձնելուց օրեր անց` 1991թ. նոյեմբերին: Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ԱՄՆ 42-րդ նախագահ Քլինթոնին, նախագահի պաշտոնը ատանձնելուց 1 տարի անց` 1999թ ապրիլին: Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ 44-րդ նախագահ Օբամային, պաշտոնը ստանձնելուց 2 տարի անց` 2010 թվականի […]
11:37 24.09.2019
Հայկական ազգային կինոակադեմիան իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «2020 թվականի փետրվարի 9-ին կկայանան Օսկարի ակադեմիայի 92-րդ մրցանակաբաշխությունը: Ազգային կինոակադեմիայի անդամների քվեարկության արդյունքների հիման վրա որոշվեց, որ «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն Կիշեր» ֆիլմը: Հիշեցնենք, որ «Անահիտ» ազգային մրցանակաբաշխության ժամանակ այս ֆիլմը ճանաչվեց որպես տարվա լավագույն կինոնկար, ինչպես նաև արժանացավ […]
11:35 24.09.2019
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ: «Լեոնարդո» ընկերությունը Հռոմում այսօր բացված կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար Cybertech միջազգային համաժողովի գործընկերն է։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ «Լեոնարդոն» Հայաստանի հետ հաջողությամբ կարող է համագործակցել կիբերանվտանգության, արհեստական […]
11:32 24.09.2019
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում, դիմելով հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանին, հետաքրքրվեց՝ ճի՞շտ է արդյոք ՍԴ անդամ – ՍԴ դատավոր եզրույթների միջև հավասարության նշան դնելը: Պատգամավորը նաև հիշեցրեց՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նամակ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա: Բաբաջանյանը ցանկացավ ճշտել՝ խորհրդարանում քննարկվող փաստաթղթում […]