TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը պարգևատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով

11:27 24.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը պարգևատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով` գիտության ոլորտում նշանակալի ներդրման համար: Մեծ պատիվ է լինել նրա կողքին, անձամբ հանձնել այս բարձր պարգևը»։ https://www.facebook.com/photo.php?fbid=10157591355868501&set=a.10150460716863501&type=3&permPage=1  

̰
Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը․ Նաիրա Հարությունյան

11:19 24.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնում է․ «Hayeli.am կայքը քիչ առաջ լուր է հրապարկել.«Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն». Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ վերտառությամբ»: Հայտնում ենք, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում […]

̰
Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքների դեռևս չբացահայտված լինելու պայմաններում նրան վերագրվել են մտքեր․ Գոռ Աբրահամյան

11:14 24.09.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայկ Հարությունյանի մահվանից հետո ԶԼՄ-ների կողմից շրջանառվող տեղեկություններին․ «Պարզվում է՝ ստորությունն ու անբարոյականությունը մեր իրականությունում առանձին լրատվամիջոցների պարագայում սահմաններ չունեն: Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան մասին մումուլում առաջին հրապարակումներից բառացիորեն րոպեներ անց, այդ լրատվամիջոցներն իրենց թույլ են տվել քաղաքական ու քարոզչական ճղճիմ նպատակներով օգտագործել […]

̰
Խորհրդարանը քննարկում է Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման համար ՍԴ դիմելու նախագիծը

11:06 24.09.2019

Խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկում է «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը, որը վերաբերում է ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման համար ՍԴ դիմելուն: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ հրավեր է ուղարկվել նաև Հրայր Թովմասյանին: Վերջինս, սակայն, ներկա չէ նիստին: Նախագծի զեկուցող Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ այս գործընթացը քաղաքականացնելու հիմքերին, նա նշեց՝ […]

̰
Լենինգրադյան փողոցում տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

10:57 24.09.2019

Սեպտեմբերի 24-ին` ժամը 02:30-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ 28-ամյա Աիդա Հ.) եւ «Mercedes-Benz C180» (վարորդ՝ 32-ամյա Հայկ […]

̰
ՊԵԿ-ը ներկայացրել է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման նախագիծ

10:37 24.09.2019

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախաձեռնությամբ անցկացվել է աշխատանքային հանդիպում Հայաստանում գործող խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպիչների, ինչպես նաև ոլորտի վերահսկողությունն իրականացնող պատասխանատուների հետ: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային  համակարգի նախագիծը: Նա ընդգծել է, որ ներդրվելու է խաղային ոլորտի էլեկտրոնային կառավարման առաջադեմ և բացառիկ, […]

̰
Պաշտպանին հասցեագրվող բողոքներով դրական լուծում ստացած գործերի թիվը քառակի աճել է

10:23 24.09.2019

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շուրջ 4 անգամ աճել է դրական լուծում ստացած գործերի թիվն այն բողոքներով, որոնք վերաբերում են Պաշտպանի իրավասությանը։ Մասնավորապես, անհատական կամ կոլեկտիվ գործերով վերջին 5 տարիների տվյալների համեմատական պատկերը ցույց է տալիս, որ 2014 թվականին դրական լուծում ստացած բողոքների թիվը եղել է 385, 2015 թվականին՝ 498, 2016 թվականին՝ 444, 2017 թվականին այդ […]

̰
Վթար Կապան-Քաջարան ավտոճանապարհին․ տուժել է Իրանի քաղաքացի

10:10 24.09.2019

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:08-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել Է, որ «Scania» մակնիշի հեղուկ գազ (21 տ) տեղափոխող […]

̰
Մրգաշեն գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք

10:02 24.09.2019

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:42-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի երկաթգծերի մոտ այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:40-ին, մարվել՝ 20:54-ին: Այրվել է […]

̰
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Հռոմում է․ SHANTNEWS-ի թղթակիցը մանրամասներ է հայտնում

09:55 24.09.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Հռոմում է, որպեսզի մասնակցի Cybertech միջազգային համաժողովին։ Այս համաժողովը կիբերանվտանգությանն ուղղված մեծագույն հարթակ է, որին նախորդ տարի մասնակցել է 120 երկրից 4000 ներկայացուցիչ։ Համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 24-25-ը։ Այսօր՝ բացման օրը, ՀՀ նախագահը որպես գլխավոր բանախոս է հանդես գալու՝ Հայաստանը ներկայացնելով որպես տարածաշրջանում կիբերանվտանգությանն ուղղված պայքարի  նոր հարթակ, ինչպես նաև […]

̰
Հայկ Հարությունյանի դին հայտնաբերվել է Բջնիի առանձնատանը՝ հրազենային վիրավորումով․ ՔԿ-ն պարզում է մահվան հանգամանքները

09:47 24.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին: Դեպքի առթիվ հարուցվել […]

̰
Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը քննարկվել է ԼՂ խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ

09:28 24.09.2019

Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին առնչվող հարցերի շրջանակ և գնահատեցին ներկա իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարը բարձր գնահատեց ԵԱՀԿ […]

̰
Հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին. ArmLur.am

09:19 24.09.2019

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։ Վնասվածքը եղել է գլխի շրջանում։ Իրավապահները վարկած են քննարկում, որ միգուցե նախկին ոստիկանապետին խփել են այլ անձինք, ոչ թե ինքնավնասում է կատարվել։ Նշվում է, որ դին հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի առանձնատանը։ Աղբյուրի հետ զրույցում ոստիկանությունից հաստատել են, որ հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին, հանգամանքները պարզվում […]

̰
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 25 հրդեհ

08:59 24.09.2019

Սեպտեմբերի 23-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանում՝ 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 200 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ, Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում՝ 7 հա, Բյուրական գյուղում՝ 500 քմ, Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 8 մարզում

08:38 24.09.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խաղաղ Դոնի փ. 5 շենքի 12 մոտքը, 11։00-17։00 Կողբացի փ. 67 շենքը, Մաշտոցի պող. 38, 40, 40ա շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Պուշկինի փ. 58-72 շենքերը, Սարյան փ. 7-17 շենքերը և հարակից ոչ […]

̰
Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում

08:29 24.09.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցող շինարարական կազմակերպության կողմից ջրատարների վերատեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 25-ի ժամը 9.00-ից մինչև սեպտեմբերի 26-ը՝ ժամը 21.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան, […]

̰
Պուտինը Երևանում կմնա մի քանի ժամ․ ո՞րն է Փաշինյան-Պուտին քննարկման առանցքային հարցը․ «Ժողովուրդ»

08:17 24.09.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՌԴ նախագահը կժամանի Երևան: Վլադիմիր Պուտինը Երևան կգա հոկտեմբերի մեկին, և «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մեր երկրի մայրաքաղաքում կմնա մի քանի ժամ: Համենայնդեպս, այս պահի դրությամբ այդպիսի տրամադրվածություն կա ՌԴ-ի կողմից: ԵԱՏՄ գագաթնաժողովին ընդառաջ ՀՀ իշխող թիմում, ըստ մեր տեղեկությունների, նախապատրաստական-կազմակերպական աշ­խատանքները եռում են: Իսկ Փաշինյան-Պուտին քննարկման առանցքային հարցը գազի գինն է […]

̰
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

08:06 24.09.2019

Նյու Յորքում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ https://www.facebook.com/photo.php?fbid=10156177757777434&set=a.10151324180562434&type=3&theater

̰
Վայոց ձորի մարզպետը հրաժարական կտա

00:53 24.09.2019

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․ «Սիրելի վայոցձորցիներ, քաղաքացիներ, բարեկամներ Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները․ Ինչպես և հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն […]

̰
Դեպքերն ահավոր շատացել են, մարդիկ էլ խաբնվում են հեշտ․ Սամվել Մարտիրոսյան

00:07 24.09.2019

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ «iPhone շահող երջանիկների» համար։ «Էս թեմայով էլի եմ ասել, բայց ստիպված եմ կրկնել, քանի որ բառիս բուն իմաստով օրական մի քանի մարդ է էս հարցով դիմում։ Ու հաճախ, երբ արդեն ուշ է ու գումարը տարել են, ծյու-ծյու։ Դեպքերը ահավոր շատացել են։ Մարդիկ էլ խաբնվում […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

00:01 24.09.2019

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-27-ը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը […]

̰
Երևանում Mercedes-ը բախվել է ծառին. կան վիրավորներ

00:00 24.09.2019

Սեպտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 CN 432 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հալաբյան փողոցում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդին ու 2 ուղևորներին, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների […]

̰
Շիրակի մարզում համապետական ռազմավարական զորավարժությանը կմասնակցեն մի քանի հազար պահեստազորայիններ

23:53 23.09.2019

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում կանցկացվեն համապետական ռազմավարական զորավարժություններ` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և պահեստազորայինների մասնակցությամբ։ Զորավարժության նպատակն է՝ որոշել մասնակից կառույցների պատրաստվածությունը պայմանական պատերազմական իրավիճակում զինված ուժերին աջակցելու գործում։ Համապետական զորավարժության նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են, Գյումրու զինկոմիսարիատում վաղը կընդունեն զորահավաքի մասնակից պահեստազորայիններին ու պետական կառույցների աշխատակիցներին։ Մի քանի օր է՝ Շիրակի […]

̰
Երևանում թալանել են «ՎՏԲ բանկ»-ի վճարային տերմինալը

22:46 23.09.2019

Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի 2-րդ մասնաճյուղի կառավարիչ Գ.Կ.-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 04:00-ից մինչև 05:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բանկին պատկանող՝ Կոմիտասի պողոտա 41 հասցեում տեղադրված վճարային տերմինալի դուռը բացելու միջոցով հափշտակել են թղթադրամի և մետաղադրամի պահոցները: […]

̰
Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄՆ կատարվել է չարթերային չվերթով․ Վ․ Կարապետյան

22:22 23.09.2019

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ «Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների` տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ Այցի կազմակերպման համար, ընդհանուր […]

̰
ՀՀ նախագահի տիկինը երթևեկում է մետրոյով

22:14 23.09.2019

Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր եղել է Երևանի մետրոպոլիտենում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։ Նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ Նունե Սարգսյանը գնացքում նստել է երեխաների կողքին։

̰
Իսակովի պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով 43-ամյա վարորդը մահացել է

21:45 23.09.2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 22-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Գոռ Ղուկասյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտայում խոշոր ավտովթարի հետևանքով: Հիվանդանոց էր տեղափոխվել նաև նրա ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Վահագն Գալստյանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Սեպտեմբերի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Լոս Անջելեսի գործարար համաժողովին

20:56 23.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովին: Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը տարբեր ոլորտներում կարող է համագործակցել Կալիֆոռնիայի հետ թե՛ առևտրի, թե՛ ներդրումների առումով: Փաշինյանը նաև ներկայացրել է նախորդ տարվա գրանցած դրական դինամիկան տնտեսական աճի, արտահանումների և վարկանիշի առումով: Վարչապետը ևս մեկ անգամ նշել է, որ Հայաստանի ամենամեծ արժեքը մարդն է: […]

̰
Կեցցե՛ս, Հակոբ ջան. Փաշինյանը շնորհավորել է Հակոբ Մկրտչյանին

20:34 23.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանին աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ. «Հակոբ Մկրտչյանն` աշխարհի չեմպիոն։ Հայաստանցի մարզիկ Հակոբ Մկրտչյանը դարձել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն` 89 կգ քաշային կարգում: Աշխատանքն ու ջանքը չեն կարող անարդյունք մնալ: Կեցցե՛ս, Հակոբ ջան»:

̰
Թբիլիսիում Հայաստանի Անկախության տոնին նվիրված համերգ Է տեղի ունեցել

20:27 23.09.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թբիլիսիում Հայաստանի Անկախության տոնին նվիրված համերգ է տեղի ունեցել: Համերգին մասնակցել է Հայաստանի պարի պետական անսամբլը:

̰
BACK_TO_TOP