16:51 26.08.2019
Քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Մասիվցի Անդիկի (Անդրանիկ Հարությունյան) սպանության մեջ մեղադրվող անձի նկատմամբ, որը ՌԴ Գրոզնի շրջանից է, հայտարարվել է հետախուզում։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասացին Քննչական կոմիտեի լրատվության բաժնից: Նշենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Մասիվցի Անդիկի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է: Կալանավորվածին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի […]
16:41 26.08.2019
Հայաստանի տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող ԲՈԿ հանձնաժողովի եզրակացությանը և կատարել հետևյալ գրառումը. «Դիտարկումներ ԲՈԿ-ի եզրակացության շուրջ • 2014 թվականին գիտական հանդեսում տպագրված հետազոտությանս արդյունքները, երբևէ որևէ տեղ զեկուցած չլինելով, 2016 թվականին ներկայացրել եմ Փարիզում կազմակերպված գիտաժողովին, զեկուցել եմ, ստացել մասնակիցների դրական արձագանքները, […]
16:34 26.08.2019
ՀՀ-ում գրանցված, ռեզիդենտ հանդիսացող «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հաղորդում է ներկայացրել՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով, փակ պարբերական մրցույթին մասնակցելու իրենց հայտը գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ պատճառաբանություններով մերժելու վերաբերյալ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական […]
16:29 26.08.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Լ. Գ.-ին և Վ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի […]
16:21 26.08.2019
ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետի ղեկավարությամբ օրերս հանկարծակի ստուգումներ են իրականացվել այն զորամասերում, որտեղ ճաշարանների սպասարկումը, ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն, իրականացնում են քաղաքացիական կազմակերպություններ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվության բաժնից: Ստուգվել են ճաշարաններում զինծառայողների սննդի կազմակերպման ընթացքը, մատուցվող սննդամթերքի որակը […]
16:14 26.08.2019
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Մ3-Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Շիրակամուտ համայնքի տարածքով անցնող […]
16:10 26.08.2019
Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2022թթ. ռազմավարության նախագիծն արդեն վերջնականացման փուլում է, առաջիկայում այն կդրվի հանրային քնննարկման: Այս մասին այսօր` օգոստոսի 26-ին, կոռուպցիայի դեմ պայքարի 2019-22թթ. ռազմավարության թեմայով ԱԺ-ում հրավիրված քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Ըստ Բադասյանի՝ առաջին քայլով պետք է ստեղծվի ինստիտուցիոնալ համակարգը՝ Հակակոռուպցիոն անկախ մարմինը, որը կզբաղվում է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ, կանխմամբ և […]
16:04 26.08.2019
Գրեթե շանս չկա, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի ԱԺ կհասնի։ Այս մասին օգոստոսի 26-ին` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային, հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախարարի խոսքերով` այս թեման իրեն «բավական սպառել է»։ Բոլոր հնարավոր փաստարկներն ու հակափաստարկներն արդեն հնչել են: «Մինչև մենք Վենետիկի հանձնաժողովից ստանանք պատասխան, դա կլինի մինչև հոկտեմբեր, մինչև կառավարությունում […]
16:00 26.08.2019
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-29-ը առանձին շրջաններում, 30-31-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 26-29-ն էապես չի փոխվի, 30-31-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-9 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 26-29-ը երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի […]
15:44 26.08.2019
Օգոստոսի 26-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ահազանգ ստանալով հիմնարկի բնակելի գոտում նկատվող շարժի մասին, դիտարկել են նշված տարածքը և հայտնաբերել 1 փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 9,6 գր կանաչ, 5,2 գր դեղնականաչավուն, չոր բուսական և 4 գր դեղնականաչավուն, թաց բուսական զանգվածներով 3 փաթեթ, 13,7 գր թմրամիջոց […]
15:30 26.08.2019
ՀՀ վարչապետի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հրշեջ-փրկարարների կատարած աշխատանքին: «Պատկերացնում եմ, թե ինչքան ծանրաբեռնված ու դժվար աշխատանքներ են իրականացնում մեր հրշեջ-փրկարարներն այս մի քանի ամիսներին: Ձեր գործն աննկատ չի մնում, ու մենք քաղաքացիներս անչափ գնահատում ենք այն: Շնորհակալ ենք ձեր քաջության, նվիրվածության ու անձնազոհության համար»: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2442026739407933&id=100008018927331
15:20 26.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ 2019 թվականի առաջին կիսամյակի տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետությունում մշակող արդյունաբերությունն աճել է 8.7 տոկոսով, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտը աճել է 33.8%-ով, օդային տրանսպորտով ուղևորափոխադրումները աճել են 28.2%-ով, առևտրի շրջանառությունն աճել է 8.9% ով:
15:16 26.08.2019
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով ԱՎԿ-ի հրապարակած տվյալներին: Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «ԱՎԿ-ն հրապարակել է 2019-ի հունվար-մայիսի ՏԱՑ-ը՝ 6.8%։ Ունենք լուրջ անկում. այստեղ չկա գյուղատնտեսությունը (անկում 8%-ով), ինչպես նաև էլ ավելի է աճել 2 տոքսիկ ճյուղերի (խաղերի և ավտոմեքենաների վաճառքի) տեսակարար կշիռը։ Դրանք հաշվի առնելով գտնվում ենք 3-4% ՀՆԱ […]
15:15 26.08.2019
Ալավերդիում փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենայի կողմից վթարի ենթարկված 11-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան […]
15:09 26.08.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է հուլիս ամսվա մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները, համաձայն որոնց` տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8.1%-ով: «Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8.1%-ով Արդյունաբերություն +16.1% Ծառայություններ +14.9% Շինարարություն +4.1% Առևտրաշրջանառություն +9.1% Արտահանում +19.5% Ներմուծում +10%»,- գրել է Ավինյանը:
15:06 26.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Մանկավարժական համալսարանի ավագ դպրոցի շենք և տեղեկացրել, որ դպրոցի շենքն ամբողջությամբ վերակառուցվում է: «Նոր Հայաստանում` նոր դպրոց: Աշխատանքները սկսվել են»,- գրել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում:
15:00 26.08.2019
Օգոստոսի 26-28-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Շվեդիայի Րիկսդագի ղեկավար Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են խորհրդարանի 3 փոխխոսնակները և բոլոր խմբակցությունների ղեկավարները: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի և ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկաման խմբի անդամների հետ:
14:57 26.08.2019
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը արճիսցիներին տեղեկացրեց, որ այսօր ջուրը լինելու է: Արճիսցիները հակադարձեցին, որ եթե այսօր լինելու է, կարող էր 1 ամիս առաջ էլ լիներ, ինչին մարզպետը դրական պատասխան տվեց: Մարզպետը նշեց, որ խնդրի մասին տեղեկացել են 5 օր առաջ, և համապատասխան հանձնարարականներով 5 օրում խնդիրը լուծվել է: Հարցին` ինչո՞ւ է հունիսի 1-ից առաջացած խնդիրը […]
14:53 26.08.2019
Շրջակա միջավայրի նախարարությունն Ամուլսարի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նոր փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտության մասին որոշում կկայացնի մինչ սեպտեմբերի 4-ը։ Ինչպես հաղորդում է Econews-ը, այս մասին հայտնել է շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Արմեն Վարդանյանը։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտնել է, որ կառավարության աշխատակազմը «Էլարդի» եզրակացությունն ուղարկել է շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու համար՝ […]
14:43 26.08.2019
Օգոստոսի 25-ին`ժամը 17։35-ի սահմաններում, «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «մասնակի ջրահեղձություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այդ մասին հաղորդում է SHAMSHYAN.com-ը: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Մուղսեն Ֆահրաջի Մուհամադինն է։ Նրա կյանքը փրկել հաջողվել է: Գեղարքունիքի մարզի ոստիկանները պարզել են, որ նույն […]
14:30 26.08.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացրել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ իրեն են դիմել խնդրանքով, որ քաղաքի Երևանյան 16 հասցեում արագաչափ տեղադրվի։ «Նշված փողոցի այդ հատվածը շատ բանուկ է և հաճախ են վթարային իրավիճակներ ստեղծվում, քանի որ վարորդները գերազանցում […]
14:17 26.08.2019
Մի քանի մայրցամաքների գրեթե 4,5 հազար մասնակիցներ սեպտեմբերի 3-4-ը կհավաքվեն Լեհաստանի Կրինիցա-Զդրույ քաղաքում՝ մասնակցելու 29-րդ տնտեսական համաժողովին: Նրանք կխոսեն միջազգային հարաբերությունների քաղաքականության և տնտեսական հիմնախնդիրների մասին: Ինչպես տեղեկացնում է Համաժողովի կայքը, միջոցառման կարևոր հյուրերից մեկը կլինի Հարավային Կովկասի տարածաշրջանում քաղաքական փոփոխությունների ստեղծողը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
14:13 26.08.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է մայրաքաղաքի՝ Տարաս Շևչենկոյի անվան 42 դպրոց: Նախարարի այցը ուղիղ եթերում հեռարձակվում է նրա ֆեյսբուքյան էջում: «Շևչենկոյի անվան թիվ 42 դպրոցն ամբողջությամբ վերանորոգվում է: Աշխատանքները սկսվել են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
14:10 26.08.2019
Բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը: Ստորև ներկայացնենք եզրակացությունն ամբողջությամբ. «Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսության թեման է «Մասնակցային կառավարման զարգացման ուղղությունները տեղական ինքնակառավարման համակարգում (ՀՀ նյութերով)»: Ատենախոսությունը գիտական աստիճան շնորհող 014 մասնագիտական խորհուրդ ներկայացվել է 2015 թվականի հունվարին, Ը.00.02 – «Տնտեսության, նրա ոլորտների […]
14:00 26.08.2019
Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել թեմայի վերաբերյալ պարզաբանումների համար: SHANTNEWS.am-ի լրագրողը հարցրել է, թե արդյոք բացառում են, որ կգա մի օր, երբ այլ տվյալներ կհայտնվեն, որոնք անթույլատրելի կհամարեն հանքի շահագործումը: Մյուս կողմից, այսօր էլ «Էլարդ» ընկերության փորձագետները որոշ մտահոգություններ հայտնել են: «Հետազոտությունները, ուսումնասիրությունները, նաև […]
13:44 26.08.2019
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Հայաստանում քրեական գործ է հարուցվել «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար». պատճառը զենքի մատակարարման մրցույթի խափանումն է: Նշված մրցույթին մասնակցել է ORSIS ռուսական ընկերությունը: Մայիսին ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատմության մեջ առաջին անգամ մրցույթ հայտարարեց մի քանի միլիոն դոլար գումարի ռազմական տեխնիկայի մատակարարման համար: Միայն ռուսական ORSIS- ը կարողացավ բավարարել որակավորման […]
13:44 26.08.2019
Այսօր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիպրոսի նախագահի Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով մեկնել է Կիպրոսի Հանրապետություն՝ Նիկոսիայում անցկացվող Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով: Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը կհանդիպի Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի, արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ […]
13:37 26.08.2019
ՀՀ. ԱՆ. Առողջապահության ազգային ինստիտուտում Ուռուցքաբանության ամբիոն է բացվել։ Ամբիոնի վարիչ է նշանակվել բժիշկ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը։ «Ուռուցքային գոյացությունները, հանդիսանալով առավել հաճախ հանդիպող հիվանդություններից, միաժամանակ ցուցաբերում են հիվանդացության աճի շարունակական պատկեր ամբողջ աշխարհում՝ միջինում ավելացնելով նոր գրանցվող դեպքերի քանակը 1,5-4.0%։ Միաժամանակ ողջ աշխարհում շարունակական բնույթ են կրում այս հիվանդությունների բուժման և կանխարգելման նորագույն մեթոդների մշակումն ու […]
13:31 26.08.2019
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդական նշանակված Ռոբերտ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իր նպատակը ոչ թե պայքարն է եղել, այլ մեկ քայլ առաջ գնալը: «Իմ նպատակը պայքարը չի եղել, այլ մեկ քայլ առաջ լինելը։ Հանքեր, ՀԷԿ-եր, անտառահատումներ. սրանք բոլորը մեծ վտանգ էին գյուղի համար, բայց հաղթեցինք։ Օլիգարխիայի դեմ պայքարում […]
13:14 26.08.2019
Արդարադատության նախարարությունը ձեռնամուխ է եղել մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող նոր՝ 2020-2022թթ. միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող նոր՝ 2020-2022թթ. միջոցառումների ծրագրի տեսլականը: ՀՀ արդարադատության նախարարությունն այս գործընթացն առավել ներառական և համընդգրկուն դարձնելու […]