13:30 27.08.2019
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին լրագրողները հարցրել են Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Անդրադառնալով ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին հեռացնելուց հետո կազմակերպված ստորագրահավաքին՝ նախարարը նշել է, որ դա ընդունում է որպես ազատ կամարտահայտություն: «Շատ ուրախ եմ, որ բուհական համակարգում այլևս ստեղծվել են այնպիսի պայմաններ, երբ յուրաքանչյուրն ազատ կարող է իր […]
13:19 27.08.2019
Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի արդեն նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր հրաժարականի պատճառներին: «Իմ աշխատանքային ավելի քան 20 տարիներին գլխավորել եմ ազգային հավաքականը, այդ տարիների ընթացքում բոլորդ ծանոթ եք մեր հաջողություններին, դրանք տարեցտարի ավելացել են: Պարզ ասեմ՝ մեդալների հաշվարկ առայսօր չէի արել, երեկ ստիպված էի անել, որ ավելի լիարժեք ներկայացնեմ […]
13:17 27.08.2019
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով խուսափել լազերային լույսերի օգտագործումից: «Հարգելի քաղաքացիներ Վերջին շրջանում նկատվում է լազերային լույսերի օգտագործման աճ, որոնք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով`սկսած տարատեսակ միջոցառումներից մինչև փորձարկումներ: Թռիչքների անվտանգության համար առավել անհանգստացնող են միջադեպերը, որտեղ լազերային լույսերը օգտագործվում են դիտավորյալ՝ խոչընդոտելով օդանավերի և երբեմն օդային երթևեկության կարգավարական կետերի […]
12:58 27.08.2019
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել Վայոց Ձորի մարզում օրերս տեղի ունեցած վթարից տուժած աղջկա առողջական վիճակի մասին: «Օրերս խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Վարորդը, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում, Քարագլուխ գյուղի վարչական տարածքում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 […]
12:45 27.08.2019
Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում Արդարադատության նախարությունը հանրային քննարկման է ներկայացրել Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նոր նախագիծը: Այս ռազմավարության հիման վրա կազմվել է գործողությունների երեք ծրագիր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչև 2023 թվականը) և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի […]
12:33 27.08.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք, որոնցից 4-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 18, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 5, կաշառակերության՝ 3, յուրացման կամ վատնման ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր […]
12:29 27.08.2019
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի դիվիզիոնի հրամանատարը, 2016թ. ապրիլից մինչև 2019թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում, […]
12:25 27.08.2019
Օգոստոսի 25-ին՝ ժամը 03.40-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Մարգարյան փողոցի մի բնակչուհի և հայտնել է, որ իրենց շենքի դիմացի մթերային խանութի ապակին կոտրում են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Կոտայքի մարզի 18-ամյա բնակիչը կոտրել է Մարգարյան փողոցի 22 հասցեում գործող մթերային խանութի ապակին և փորձել […]
11:59 27.08.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է վարույթի հարուցման դեպքի մասին: «Համացանցում տարածված Արծվանիկի պոչամբարի պարզվածքի վերաբերյալ ահազանգի հետքերով ս.թ. օգոստոսի 24-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի աշխատակիցները համատեղ ուսումնասիրություն են իրականացրել ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարից հեռացվող հոսքաջրերի թունելախորշի սկզբնամասում։ Կատարվել են հոսքաջրերի նմուշառումներ՝ լաբորատոր […]
11:45 27.08.2019
Այսօր երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմի պրեմիերան: Այն, ինչ ցուցադրվելու է, կլինի եզակի իր բովանդակությամբ, ներկայացման ձևով ու մոտեցմամբ: Անապահով պայմաններում ապրող, բայց թղթե նպատակներին հասնող երեխայի ու մյուս հերոսների մասին պատմող մոտիվացիոն ֆիլմի առաջին ցուցադրությանը ներկա կլինեն հայտնի դեմքեր՝ դերասաններ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Ներկաները կտեսնեն ու կկիսվեն տպավորություններով մի […]
11:39 27.08.2019
Թուրքիայի կողմից Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության շրջանակում անվերապահ ու բացահայտ աջակցությունը Հայաստանի համար անվտանգության լուրջ սպառնալիք է ստեղծում: Այս մասին օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարԶոհրաբ Մնացականյանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ընթացքում: Նախարարն իր ելույթում անդրադարձավ նաև Թուրքիայի կողմից Հայաստանի անվտանգության խաթարմանն ուղղված մի շարք այլ քայլերի: «Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մերժումը, Հայաստանի […]
11:35 27.08.2019
Միացյալ Նահանգները կարևորագույն դեր է խաղացել անկախության առաջին տարիներից ի վեր Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրում՝ կարևոր ներգրավվածություն ունենալով տարածաշրջանային խաղաղության պահպանման գործում: Օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նման կարծիք հայտնեց ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ընթացքում: «Մենք բարձր ենք գնահատում նաև Միացյալ Նահանգների տնտեսական և ֆինանսական աջակցությունը, […]
11:22 27.08.2019
Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանն իր էջում գրառում է արել ռեստորանային սննդի որակի մասին: «Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ ՀՀ-ում ռեստորանային սննդի որակը գտնվում է մտահոգիչ վիճակում (հատկապես տուրիստական ռեստորաններինը)։ Տուրիզմի զարգացմանը զուգընթաց, եթե իրավիճակի վերահսկողությունը գնալով չխստացվի, ապա շատ շուտով Հայաստանը կհասնի Հնդկաստանին՝ աղիքային հիվանդությունների տարածման, սննդային թունավորումների մակարդակով։ Էդպիսի խումբ չեմ […]
11:13 27.08.2019
Շարունակվոււմ է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Օգոստոսի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ստացված տվյալներն իրացնելով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների հետ, Նոր Արեշի տներից մեկի բակից հայտնաբերեցին կանեփի կանաչ 39 բույս: Ըստ տանտիրոջ հայտարարության՝ կանեփի բույսերն ինքն է աճեցրել՝ անձնական օգտագործման համար: […]
11:08 27.08.2019
Օգոստոսի 27-ին՝ ժամը 11:00-ից 19:00-ն, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյան-Օձուն հատվածը պայթեցման աշխատանքների իրականացման պատճառով փակ է լինելու: Բացի այդ, Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը. Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն
11:07 27.08.2019
Օգոստոսի 21-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղ-Դեբեդ ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են Վանաձորի 44-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտը»: Վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտարարել է, որ փայտանյութն իրենն է, ձեռք է բերել Դսեղ գյուղի հարակից անտառից, բենզասղոցով ապօրինի հատելով մեկ կաղնի և քամուց տապալված երկու բոխի: Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է […]
10:56 27.08.2019
Օգոստոսի 27-ին՝ ժամը 09:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հերհերի ջրամբարի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի մակերեսը կազմում է մոտ 2 հա: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
10:46 27.08.2019
Օգոստոսի 24-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հազանգ է ստացվել, որ Արարատի Զոդի մոտ վիճաբանություն է, կրակոցի ձայներ են լսվում: Մեկնած օպերատիվ խմբին արարատցի 28-ամյա մի տղամարդ բանավոր հաղորդում է տվել, որ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի մի բակում անծանոթ անձինք, մեքենան արագ վարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ծեծել են իրեն, […]
10:25 27.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութ-սրահից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. հուլիսի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ փողոցում գործող խանութ-սրահում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հափշտակել է նշված խանութի մենեջերին պատկանող «Սամսունգ Գալաքսի Ա70» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով գույքային վնաս: Դեպքի […]
10:11 27.08.2019
Ադրբեջանի կողմից ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտելու փորձերը, որոնք մինչ օրս արտահայտվել են նաև ուժի կիրառմամբ, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության սպառնալիք են: Հայաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները և հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որևէ նկրտում: Լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են […]
09:47 27.08.2019
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երևանում մեկնարկեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը, որը բացեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը»։
09:47 27.08.2019
Օգոստոսի 26-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 42 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 800 քմ, 6000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 300 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2500 քմ, 400 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1.5 հա, Նոր […]
09:36 27.08.2019
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր էջում գրել է․ «Ինչ որ մի «խելոք» նախկիններից համաձայնություն է տվել երկու կիսաքանդ ինքնաթիռ վարձակալած ընկերությանը՝ Armenia անունը կրել: Հիմա այս կիսաքանդները, հայտնվելով տարբեր օդանավակայաններում, երկրիս մասին իրենց նման կիսաքանդ տպավորություն են թողնում: Շտապ արգելեք: Չափանիշներ սահմանեք»:
09:14 27.08.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 27-ին՝ ժամը 10։00-23։00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Կամարինի, Մյասնիկյան, Հակոբջանյան, Աղայան, Մխիթարյան, Անդրանիկի, Մաքսիմ Գորկի, Արցախի, Կամոյի և Օրջոնիկիձե փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:05 27.08.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-16:00 Աճեմյան փ. 36-81; 122-127 սեփական տները, Աճեմյան 1-ին նրբ. 1-43; 2-րդ նրբանցքի սեփական տները, Արցախի փ. 1-17 սեփական տները, 11։00-17։00 Նորք-Մարաշ՝ Նորքի այգիներ փ. 225 սեփական տունը, Արմենակյան փ. 36-40 սեփական տները, Նոր-Նորքի […]
08:54 27.08.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու շաբաթ առաջ գնում եմ աշխատանքի, առավոտ շուտ տեսազանգ եմ ստանում Ավինյանից. – Հա Զառ ջան: – Ի՞նչ: – Զանգել ես: – Չէ, ես չեմ եղել, նոր եմ գալիս աշխատանքի: Երեք օր անց նույն ժամին զանգ եմ ստանում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալից՝ նույն պատճառաբանությամբ: […]
08:18 27.08.2019
«Ժամանակ» թերթը գրում է․ «Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո էականորեն ակտիվացել է Արցախի կուսակցական կյանքը: Վերջին մեկ տարվա ընթացքում Արցախում գրանցվել են 10 կուսակցություններ՝ կրկնապատկելով գոյություն ունեցողների թիվը: Նոր կուսակցությունների ստեղծման գործընթացը շարունակվում է»։
08:09 27.08.2019
Հայկական բնապահպանական ճակատը նամակ է հղել Ամուլսարի ծրագիրը ֆինասնավորող ներդրողներին և վարկատու ընկերություններին, վկայակոչելով ԷԼԱՐԴ-ԹԻԱՐՍԻ ընկերությունների ուսումնասիրությունը՝ կապված Լիդիանի կազմած ՇՄԱԳ (ԲՍԱԳ) զեկույցների հետ, և կոչ է արել դուրս գալ նախագծից։ Նամակում մասնավորապես ասված է. «ՀՀ Քննչական կոմիտեի պատվիրած՝ ELARD-TRC-ի ուսումնասիրությունն էջ էջի հետևից մանրամասնում է գիտական ընթացակարգերի անճշտությունները, ինչն իսկապես կասկածի տակ է դնում […]
00:00 27.08.2019
Գյումրիի Կումայրի արգելոցի պատմաճարտարապետական շինությունների վերականգնման ռեալ հնարավորություն կստեղծվի, եթե դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգություն ճանաչվեն: Քաղաքապետարանի պատասխանատուներն այս կարծիքն են հնչեցնում արդեն 2 տարի, իսկ այս ուղղությամբ գործնական քայլերը նոր են սկսվում: Քաղաքի պատմական շինությունների մեծ մասը վթարային է, տանտերերից շատերն են լքել տները կամ վաճառել, բայց նոր սեփականատերերն էլ վերականգնման ուղղությամբ ոչինչ չեն արել: […]