ՌԴ-ում կարող են ընդունվել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների վարորդական իրավունքները. Զատուլին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

ՌԴ-ում կարող են ընդունվել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների վարորդական իրավունքները. Զատուլին

18:01 17.09.2019

Ռուս պատգամավորները կքննարկեն ազգային վարորդական իրավունքներով ԵԱՏՄ տարածքում տրանսպորտային փոխադրումները թույլատրելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: Նա նշել է, որ այս դեպքում Ռուսաստանի գործող օրենսդրության մեջ փոփոխություններ պիտի անեն:

«Հայերը այս հարցն են բարձրացնում: Նրանք այս հարցը միշտ են բարձրացրել, քանի որ մենք այդպիսի հնարավորություն ենք տվել բելառուսներին, ղազախներին, ղրղըզներին: Ես այսօր կողմ եմ, որ մենք այդ օրենքը խմբագրենք՝ նման հնարավորություն տալով բոլորին»,- ասել է նա:

Զատուլինը նշել է, որ ԵԱՏՄ հանձնաժողովում աշխատանք է տարվում օրենքի այդ նորմը ոչ թե ըստ տվյալ երկրում ռուսաց լեզվի ունեցած կարգավիճակի, այլ ըստ տվյալ երկրի՝ ԵԱՏՄ անդամ հանդիսանալու հանգամանքի կիրառելու ուղղությամբ: Նա մասնավորեցրել է՝ խոսքը տրանսպորտային փոխադրումների մասին է, որ վարորդներն իրականացնում են ազգային վարորդական իրավունքներով:

Այժմ ռուս խորհրդարանականները կվերլուծեն՝ ինչպե՞ս խմբագրել գործող նորմերը, նրանք նաև չեն բացառում հետագայում օրենքում փոփոխություններ անելու հավանականությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Խաչփառ գյուղում

19:17 08.07.2025

Հրդեհ Խաչփառ գյուղում

Հուլիսի 8-ին, ժամը 18:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...

Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

19:10 08.07.2025

Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Հուլիսի 8-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա երկրորդ նիստը։ Ներկա էին Փրկարար ծառայության ղեկավարությունը, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանն, անդրադառնալով անտառային հերդեհների վիճակագրությանը, ընդգծեց դրանց դեմ պայքարում շահագրգիռ կառույցների առարկայական համագործակցությունը՝ հատկապես այս հրդեհավտանգ շրջանում, հայտնում են […] ...

«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակը

19:00 08.07.2025

«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակը

Հեղինակավոր «Ադիդաս» ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի գնդակը: Մրցաշարի առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն «Ֆլումինենսեն» ու «Չելսին», իսկ մյուս կիսաեզրափակչում՝ ՊՍԺ-ն ու «Ռեալը»: Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Նյու Ջերսիում: ...

Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքեր

18:52 08.07.2025

Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք […] ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար Ուկրաինայում

18:46 08.07.2025

Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար Ուկրաինայում

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարվածների ակտիվացումից հետո։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ Բարոն ասել է, որ նոր պատժամիջոցները կարող են լինել վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստը։ Բարոյի խոսքով՝ նոր պատժամիջոցները պատրաստվում են ամերիկացի սենատորների նախաձեռնությունների հետ […] ...

UFC-ի պատմության մեջ ամենակեղծ և անհամապատասխան մրցակցությունն է. Ծառուկյան

18:37 08.07.2025

UFC-ի պատմության մեջ ամենակեղծ և անհամապատասխան մրցակցությունն է. Ծառուկյան

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը գրառում է կատարել սոցցանցերում` անդրադառնալով թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիայի և բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև հնարավոր մենամարտին: Օրեր առաջ կայացած տիտղոսային մենամարտում Տոպուրիայի նոկաուտով հաղթանակից հետո 30-ամյա Փիմբլեթը դուրս էր եկել օկտագոն: Սպասվում է, որ առաջիկայում բրիտանացին հնարավորություն կստանա մենամարտելու թեթև քաշային կարգի գոտու համար: «Իլյան ընդդեմ Փեդիի: […] ...

BACK_TO_TOP