TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հակոբ Արշակյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ Մարիան Յուրեչկային

19:38 20.06.2025

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 20-ին հանդիպել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ Մարիան Յուրեչկայի գլխավորած պատվիրակությանը? Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը: «Չեխիայի Հանրապետությունը մեր ամենակարեւոր եվրոպական գործընկերներից մեկն է: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս երկկողմ ակտիվ միջխորհրդարանական երկխոսությանը»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ողջունելով պատվիրակությանը Հայաստանի խորհրդարանում: […]

̰
Անահիտ Մանասյանն ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանին

19:30 20.06.2025

Հունիսի 20-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հարցերով քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը: Պաշտպանը նշել է, որ վերոհիշյալ խմբերի իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Այն իրականացվում է ինչպես ամենօրյա աշխատանքային […]

̰
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի հետ

19:00 20.06.2025

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 20-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մեր տարածաշրջանի անվտանգային խնդիրներին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես՝ հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված գործընթացներին: Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանի […]

̰
Կառավարման խորհրդի նիստը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը

18:40 20.06.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Խորհրդի նիստում որոշվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը ներկայացնել վարչապետի հաստատմանը։  

̰
Մերձավանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպին

18:32 20.06.2025

Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Ջոնրիդ Ջ.-ն իր վարած «Mazda 5» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Մերձավան բնակավայրի Մերձավանի խճուղի 24 հասցեի դիմաց բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպին:  Բախման հետևանքով վնասվել է բետոնե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, […]

̰
Կրթության բարեփոխումներն ուղղված են արդար հասարակության ձևավորմանը․ Ժաննա Անդրեասյան

18:25 20.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով 3-րդ միջազգային համաժողովին և հանդես եկել բացման խոսքով։ Ժաննա Անդրեասյանը բանախոսել է «Արժանապատիվ աշխատանք բոլորի համար. կանանց, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացում» խորագրով պանելային քննարկման ժամանակ։ «Սոցիալական արդարության թեմայի շուրջ համախմբվածությունը ցույց է տալիս, որ այն կարևոր է […]

̰
«Թումոն» կընդլայվի Եղեգնաձորում, կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ. գործադիրի որոշումները

18:12 20.06.2025

Եղեգնաձորում կտեղադրվի «Թումո տուփ», պետությունը կաջակցի անապահով ընտանիքների աշխատունակ անդամներին աշխատանքի տեղավորող գործատուներին, կձևավորվի Վաղարշապատ համայնքային փունջ և այս աշնանը կանցկացվեն ավագանու ընտրություններ: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
65-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կանեփի բույսեր և թմրամիջոց է հայտնաբերվել

18:06 20.06.2025

Հունիսի 18-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի բնակիչ 65-ամյա մի տղամարդ իր տանն ապօրինի աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոցներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված հասցեի տնամերձ հողամասում, որտեղ հայտնաբերվել են կանեփանման չորս բույս, ինչպես նաև մոտ 17 գրամ չորացված-մանրացված մարիխուանայի նմանվող […]

̰
Քննարկվել է բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքը

17:55 20.06.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Օրակարգում ներառված է եղել 7 հարց, որոնց թվում էր նաև Հայաստանի Հանրապետությունում մարդու և կենդանիների բրուցելոզ (զոոնոզ) հիվանդության միջոցառումների ժամկետում և պատշաճ իրականացումը։ Քննարկվել են բրուցելոզի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների […]

̰
ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին

17:45 20.06.2025

Հունիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը: Ա. Գրիգորյանը ողջունել է բարեկամական խմբի անդամների այցը Հայաստան և ընդգծել, որ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում ակտիվորեն զարգանում է, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները: Քարտուղարը կարևորել է ինչպես Հայաստան-Լեհաստան հարաբերությունների բազմաոլորտ զարգացումը երկկողմ […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ Մարիան Յուրեչկային

17:41 20.06.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեխիայի փոխվարչապետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկային, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին։ «Շնորհակալություն միջոցառման մասնակցության համար, որի խորագիրը՝ սոցիալական արդարությունն, շատ կարևոր է։ Շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանը ցուցաբերում է ակտիվ ներգրավվածություն այս թեմայի շուրջ քննարկումներում։ Նաև ցանկանում եմ ընդգծել, […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին

17:36 20.06.2025

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին: ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել որպես խոսնակ «Հայաստան-Ռուսաստան» նիստին, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Մհեր Գրիգորյանը մասնակցել է որպես խոսնակ նաև միջազգային տնտեսական համաժողովի «ԵԱՏՄ իրական հատվածի սիներգիան՝ որպես ժամանակակից մարտահրավերների պատասխան» խորագրով նիստին, որը […]

̰
ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ

17:28 20.06.2025

ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ «ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։ Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

̰
Կանեփ աճեցնելու և թմրանյութ պահելու վերաբերյալ Սիսիանի ոստիկանների տեղեկությունը հաստատվեց

17:27 20.06.2025

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացել էին հավաստի տեղեկություն, որ Սիսիանի Նորաշեն թաղամասի մի բնակիչ անցած տարի տնամերձ հողամասում աճեցրել է կանեփ և տանը պահում է դրանից ստացած թմրանյութը: Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված զննության ժամանակ նորաշենցի 47-ամյա տղամարդը խորդանոցից ներկայացրեց մոտ 70 գրամ մարիխուանայի նմանվող զանգված և […]

̰
Գումար կհատկացվի ՀՀ Սահմանադրության ընդունման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումն անցկացնելու համար

17:23 20.06.2025

Հուլիսի 5-ին լրանում է ՀՀ Սահմանադրության ընդունման 30 տարին, որի կապակցությամբ նախատեսվում է կազմակերպել հանդիսավոր միջոցառում: Կառավարության որոշմամբ առաջարկվում է՝ միջոցառման կազմակերպման և անցկացման նպատակով, պահուստային ֆոնդից «Սահմանադրական դատարանի գործունեության և սահմանադրական արդարադատության ապահովում» միջոցառմանը հատկացնել 37,830.0 հազար դրամ: Ըստ հիմնավորման՝ Սահմանադրության ընդունման 30-ամյակին նվիրված և Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության ապահովման լիազորություններ ունեցող բարձրաստիճան […]

̰
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին

17:20 20.06.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» միջազգային համաժողովին և հանդես է եկել ողջույնի խոսքով: «Սրտանց ողջունում եմ ձեզ Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակում։ Ուրախ եմ նշել, որ արդեն երրորդ անգամ կայացող այս համաժողովը վերածվել է կարևոր հարթակի՝ համախմբելու երկրների, կառույցների և անհատների ջանքերը սոցիալական […]

̰
Ծանրաքաշ, չմասնատվող և մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրումը կտրամադրվի բացառապես թվային եղանակով

17:15 20.06.2025

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրման գործընթացը թվային միջավայրում կազմակերպելու, տրամադրման ժամկետները կրճատելու, ինչպես նաև օրենսդրական կարգավորումները կատարելագործելու ու հստակեցնելու համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծանրաքաշ, չմասնատվող և (կամ) մեծ եզրաչափերով բեռների փոխադրումների թույլտվությունների տրամադրումը քննարկել […]

̰
ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են լեհ գործընկերների հետ

17:03 20.06.2025

ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը եւ Ալեքսանդր Ավետիսյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Ողջունելով գործընկերների այցը Հայաստան՝ Արուսյակ Ջուլհակյանը բարձր է գնահատել հայ եւ լեհ ժողովուրդների բազմադարյա բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը: «Լեհաստանը Հայաստանի […]

̰
Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք

17:00 20.06.2025

Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք: Նման որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջով: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թ.՝ 2668 տոննա, 2020 թ.՝ 2345 տոննա, 2021 […]

̰
Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:57 20.06.2025

Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակությունը հունիսի 20-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ ու խոհարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

̰
Վեց ամսով կերկարաձգվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը

16:55 20.06.2025

Կառավարության որոշմամբ ժամանակավոր արգելք կսահմանվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացմամբ՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։ Համաձայն Ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության՝ […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ փոխվարչապետի հետ

16:52 20.06.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը:

̰
Արագածոտնի պարեկները հայտնաբերել են ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի

16:50 20.06.2025

Արագածոտնի պարեկները հունիսի 18-ին Ապարան քաղաքում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Ապարանի բաժին են ներկայացրել 56-ամյա մի տղամարդու, որը մայիսի 15-ից Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր որպես գողություն կատարած և դատաքննությունից խուսափող անձ, խափանման միջոցը՝ կալանք։

̰
Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին

16:47 20.06.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ:

̰
Տնտեսավարողներին կտրամադրվի օժանդակություն՝ վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով

16:40 20.06.2025

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է օժանդակություն տրամադրել տնտեսավարողներին վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ըստ հիմնավորման՝ բյուջեով հաստատված Ծրագիր 1-ի շրջանակում տնտեսավարողներին տրամադրվում է օժանդակություն ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպություններից ստացվող թիրախային ապրանքների վերամշակման համար ձեռքբերման նպատակով, որպես շրջանառու միջոց, տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ծրագիր 2-ի շրջանակում թիրախային ապրանքներ արտադրող և սեփական արտադրանքը […]

̰
Հետախուզվում էր խոշոր չափի գումարի շորթման մեղադրանքով

16:32 20.06.2025

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 17-ին Թաիրովի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 41-ամյա մի օտարերկրացի, որը 2023 թվականի հունվարի 13-ից Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր խոշոր չափի գումարի շորթման մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

̰
Սյունիքի և Շիրակի մարզերում կանցկացվեն գրքի փառատոններ

16:25 20.06.2025

Գործադիրի որոշմամբ մինչև տարեվերջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կիրականացնի երկու մարզերում մի շարք մշակութային միջոցառումներ ու ծրագրեր, որոնք կնպաստեն հայ դասական և ժամանակակից գրականության հանրայնացմանը մարզերում, մարզերում ապրող գրողներին մշակութային կյանքին ներգրավելուն, նրանց շուրջ հանրային հետաքրքրությունների կենտրոնացմանը, ընթերցանության խթանմանը, մշակույթի ոլորտում տեղեկատվության ոլորտի բացերի լրացմանը, նոր հրատարակությունների հասանելիությանը: Հիմնավորման համաձայն՝ նախարարությունը որոշել […]

̰
Աննա Հակոբյանը Վիեննայում մասնակցել է «Փափուկ ուժ և աշխարհաքաղաքականություն» թեմայով աշխատաժողովին

15:58 20.06.2025

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան հյուրընկալել է միջազգային կարևոր աշխատաժողով, որի շրջանակում մի շարք երկրների առաջին տիկնայք և պարոններ քննարկել են փափուկ ուժի նշանակությունը ժամանակակից աշխարհաքաղաքականության և դիվանագիտության համատեքստում։ Աշխատաժողովին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

̰
Եղեգնաձորում «Թումո տուփ» կհիմնվի

15:53 20.06.2025

Կառավարությունն ընդունել է «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Եղեգնաձորի վարժարանին ամրացված անշարժ գույքից հողամասը կառանձնացվի և անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր հիմնելու նպատակով: «Թումոն տուփի մեջ» ծրագիրը նպատակաուղղված է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: […]

̰
Կառավարությունը հաստատել է անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը

15:26 20.06.2025

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Գործադիրը հաստատել է Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը: Այն մշակվել է՝ ելնելով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման […]

̰
BACK_TO_TOP