Եղեգնաձորում «Թումո տուփ» կհիմնվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Եղեգնաձորում «Թումո տուփ» կհիմնվի

15:53 20.06.2025

Կառավարությունն ընդունել է «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Եղեգնաձորի վարժարանին ամրացված անշարժ գույքից հողամասը կառանձնացվի և անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր հիմնելու նպատակով: «Թումոն տուփի մեջ» ծրագիրը նպատակաուղղված է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: Թումո կենտրոնի շահառուները հանդիսանում են 12-18 տարեկան երեխաները, և ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով: Տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաև նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է վիճակագրություն՝ «Թումո» կենտրոնների գործունեության ընդլայնման և այս պահին առկա իրավիճակի մասին.

«Մեր երկրում գործում են 6 խոշոր կենտրոններ և դրանց կից 35 տուփեր, որտեղ շաբաթական հաճախում են ավելի քան 21000 երեխաներ: Սա թույլ է տվել, որպեսզի մենք ոչ ֆորմալ կրթական ծրագրերը դարձնենք հասանելի մեր երկրի ամենատարբեր բնակավայրերում: Մասնավորապես՝ Տավուշի մարզում գործում է Դիլիջանի կենտրոնը՝ կից 11 տուփերով և այստեղ 2200 երեխաներ են ամեն շաբաթ հաճախում: Շիրակի մարզում ունենք Գյումրու կենտրոն՝ կից 10 տուփերով, ամեն շաբաթ այցելում է 3300 երեխա: Սյունիքի մարզում այս տարի բացվեց Կապանի կենտրոնը և կից 3 տուփերը, ամեն շաբաթ ընդունում են 1200 երեխաների, երրորդ տուփը բառացիորեն բացվել է Գորիսում մի քանի օր առաջ: Տավուշի մարզում գործում է Կողբի կենտրոնը՝ կից 4 տուփերով, ամեն շաբաթ հաճախում են շուրջ 1000 երեխաներ: Վայոց ձորում արդեն իսկ ունեինք Եղեգնաձորում ժամանակավոր կենտրոն: Այս նոր ստեղծված հնարավորությունը կընդլայնի երեխաներին ընդունելու հնարավորությունները և ավելի մեծ թվով երեխաներ կկարողանան հաճախել: Կից գործում են նաև 3 տուփեր Վայոց ձորի տարբեր բնակավայրերում՝ ամեն շաբաթ շուրջ 800 երեխաներ ընդգրկելով: Ամենաառաջին կենտրոնը, որը բացվել է 2011-ին Երևանում «Թումո Երևանը»՝ 4 կից տուփերով, ամեն շաբաթ ընդունում է ավելի քան 12200 ուսանողներ: Գիտեք, որ «Թումո»-ն ընդլայնվում է նաև աշխարհի տարբեր երկրներում. հունիսի 1-ին Ճապոնիայում բացվեց, բառացիորեն մի քանի օր առաջ Ուրուգվայում «Թումո»-ի բացման մեկնարկի արարողությունն էր»:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ սա վկայում է այն մասին, որ Հայաստանն ունի կրթական պրոդուկտ, որը նաև արտահանվում է և այս մոդելը մրցունակ է աշխարհում:

«Մեր երկրում ունենք նաև «ՔՈԱՖ» կենտրոններ, որտեղ շուրջ 5000 երեխաներ են հաճախում՝ 54 բնակավայրերից: Բացի այդ, գիտեք, որ պետությունը ֆինանսավորում է տեխնոլոգիական ոլորտի հետ համատեղ «Արմաթ» խմբակների գործունեությունը: Այս պահին ունենք 1044 խմբակ՝ շուրջ 16000 հաճախող երեխաներով: Սա ցույց է տալիս, որ ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները մեր կրթական համակարգում էապես ընդլայնվել են, և սա նաև կրթության որակի բարձրացման ու դպրոցին աջակցության շատ կարևոր ուղղություն է»,ասել է Ժաննա Անդրեասյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում

18:50 20.06.2025

Վարչապետը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոմ է վառել Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում: «Մոմ վառեցի Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

«Ալ Նասրը» բանակցություններ է սկսել Կոնսեյսաուի հետ

18:45 20.06.2025

«Ալ Նասրը» բանակցություններ է սկսել Կոնսեյսաուի հետ

«Ալ Նասրը» բանակացություններ է սկսել Սերժիու Կոնսեյսաուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում պորտուգալացի մասնագետին դիտարկում է` որպես Ստեֆանո Պիոլիի հիմնական փոխարինող։ Պիոլին կլքի զբաղեցրած պաշտոնն ու կգլխավորի «Ֆիորենտինան»։ «Ալ Նասրը» պատրաստ է պայմանագիր առաջարկել Կոնսեյսաուին «2+1» ձևաչափով։ ...

Կառավարման խորհրդի նիստը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը

18:40 20.06.2025

Կառավարման խորհրդի նիստը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ Խորհրդի նիստում որոշվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը ներկայացնել վարչապետի հաստատմանը։   ...

Մերձավանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպին

18:32 20.06.2025

Մերձավանում 20-ամյա վարորդը «Mazda 5»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպին

Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Ջոնրիդ Ջ.-ն իր վարած «Mazda 5» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Մերձավան բնակավայրի Մերձավանի խճուղի 24 հասցեի դիմաց բախվել է բետոնե էլեկտրասյանն ու պարսպին:  Բախման հետևանքով վնասվել է բետոնե էլեկտրասյունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, […] ...

Կրթության բարեփոխումներն ուղղված են արդար հասարակության ձևավորմանը․ Ժաննա Անդրեասյան

18:25 20.06.2025

Կրթության բարեփոխումներն ուղղված են արդար հասարակության ձևավորմանը․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Միավորվելով հանուն սոցիալական արդարության» թեմայով 3-րդ միջազգային համաժողովին և հանդես եկել բացման խոսքով։ Ժաննա Անդրեասյանը բանախոսել է «Արժանապատիվ աշխատանք բոլորի համար. կանանց, երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց հզորացում» խորագրով պանելային քննարկման ժամանակ։ «Սոցիալական արդարության թեմայի շուրջ համախմբվածությունը ցույց է տալիս, որ այն կարևոր է […] ...

«Պալմեյրասը» գլխավորել է A խումբը․ ԱԱԱ

18:17 20.06.2025

«Պալմեյրասը» գլխավորել է A խումբը․ ԱԱԱ

Բրազիլական «Պալմեյրասն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրի խաղում 2-0 հաշվով հաղթել է Եգիպտոսի չեմպիոն «Ալ Ահլիին»: Վատթարացող եղանակային պայմանների պատճառով անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը 61-րդ րոպեին դադարեցրել էր խաղը՝ ֆուտբոլիստների, մարզիչների, նրանց անձնակազմի ու երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար: Խաղի դադարեցվելուց հետո Նյու Ջերսիում հորդառատ անձրև է տեղացել: «Պալմեյրասն» A խմբում իր առաջին հաղթանակն […] ...

BACK_TO_TOP