15:26 20.06.2025
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Գործադիրը հաստատել է Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը: Այն մշակվել է՝ ելնելով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման […]
15:12 20.06.2025
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2025-2026 ուսումնական տարում ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորելու համար: Օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք վերջին երեք տարիներին սովորել և ավարտել են ՀՀ-ում, ՄԿՈԻ հաստատություններ ընդունելությանը մասնակցում են ընդհանուր հիմունքներով՝ ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով։ Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների […]
14:55 20.06.2025
Երևանի քաղաքապետարանը՝ Զինվորի տուն բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է մի ծրագիր, որի շրջանակներում զինհաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում է հոգեբանական և կենցաղապահովման պայմանների բարելավման աջակցություն: Ծրագրի շահառուներից շուրջ 200-ը ստացել է հոգեբանական օգնություն, իսկ 18-ը՝ բնակարանային պայմանների բարելավում:
14:48 20.06.2025
Ռուսաստանը հետևում է գործարար Սամվել Կարապետյանի գործին, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք, անշուշտ, հետևում ենք։ Մեզ համար նա Ռուսաստանի քաղաքացի է։ Մենք չենք ցանկանում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց մենք, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք Ռուսաստանի քաղաքացու հետ կապված ամեն ինչին», – լրագրողներին ասել է Պեսկովը։
14:17 20.06.2025
Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Ըստ հիմնավորման՝ 2016 թ. փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 77 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 64 համայնք: Միավորված համայնքներում իրականացվել են վերլուծություններ՝ համայնքային փնջերի ծրագրային […]
13:59 20.06.2025
Բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու խուլիգանության, 4 դեպք՝ […]
13:44 20.06.2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Կաշեգործների փողոցում բնակվող տղամարդն ապօրինի կրում է հրազեն: Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Հունիսի 18-ին` ժամը 23.30-ին, Այվազովսկու փողոցում գտնվող հյուրանոցային համալիրի իր աշխատասենյակում 42-ամյա տղամարդը ձերբակալվեց և ներկայացվեց վարչություն: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական […]
13:38 20.06.2025
Մոսկվայում ավարտվել է միջազգային ջազ փառատոնը, որին մասնակցում էին ավելի քան հազար երգիչներ ու նվագախմբեր ողջ Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից ու Միացյալ Նահանգներից։ Փառատոնն անցնում է հայտնի ջազմեն Իգոր Բուտմանի գլխավորությամբ, իսկ Հայաստանն այս տարի փառատոնին ներկայացրել է Արցախի ջազ նվագախումբը, որն Արցախի հայաթափումից հետո միայն վերջերս է վերամիավորվել։ Մոսկվայից մեր սեփական թղթակից Վահե Ավանեսյանի […]
13:15 20.06.2025
Հունիսի 17-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը ՆԳՆ կրթահամալիրում մասնակցել են ժամանակակից սիմուլյացիոն հրաձգարանի բացմանը։ Կարևորելով Հայաստանի և ԱՄՆ-ի իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը` փոխնախարարը նշել է, որ կրթության գործնական ուսուցման արսենալի արդիականացումն ու վերազինումը ոստիկանության ծառայողների կարողությունների զարգացման երաշխիք են։ Դեյվիդ Ալենը նշել է, որ նորագույն տեխնոլոգիաների […]
13:07 20.06.2025
Երևանում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 20-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […]
12:51 20.06.2025
Հունիսի 20-ին՝ ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
12:47 20.06.2025
Հայաստանի մերձեցումը Եվրամիության (ԵՄ) երկրների հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ նրա համագործակցության վրա, Ռուսաստանը ուշադիր հետևում է իրավիճակին և գնահատում ռիսկերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում (ՍՄՏՀ): «Մենք չենք կարող անտեսել և չմտածել այս հարցերի մասին։ Մենք մտածում ենք այս մասին և գնահատում […]
12:40 20.06.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
12:17 20.06.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Ստամբուլում հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմը։ Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ […]
11:20 20.06.2025
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող բոլոր 30 հանրային սննդի կետերում: ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Փափազյան 21 հասցեում գործող մասնաճյուղում: Մասնավորապես՝ հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն […]
10:26 20.06.2025
Նույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։ ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։ 2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է […]
10:23 20.06.2025
Շարունակական բարձր աղմուկը միայն անհանգստություն չէ․այն լուրջ հետևանքներ ունի առողջության, բնության և տնտեսության վրա։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Ինչո՞ւ աղմուկին քիչ ուշադրություն է դարձվում: Մարդիկ աղմուկը չեն ընկալում այնպես վնասակար, ինչպես քիմիական աղտոտիչները։ Երբ մարդիկ մտածում են աղմուկի և առողջության մասին, առաջինը պատկերացնում են բարձր ձայնով վայրեր՝ համերգներ կամ ծանր […]
21:36 19.06.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […]
21:32 19.06.2025
Երևանի մետրոպոլիտենում մետրոյի անխափան և անվտանգ երթևեկությունը ապահովելու նպատակով վերանորոգվում են շարժակազմերը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընդհանուր առմամբ, ձեռք է բերվել անվասայլակի 14 նոր շրջանակ, վերանորոգվել՝ 36 անվազույգ: Մանրամասները՝ տեսանյութում:
21:00 19.06.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Քաջազնունի փ. 3 շենք, Վրացյան փ. 84/1, 86, 86/7 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չարենցի փ. 84 հասցե՝ «Թիմ Տելեկոմ» ընկերություն միակողմանի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Աջափնյակ վարչական […]
20:19 19.06.2025
Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության փոփոխություններով պայմանավորված, ս.թ. հունիսի 19-ից կկատարվեն նաև լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ Արշակունյաց պողոտա – Ագաթանգեղոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Արգիշտիի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա, Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկներում: Քաղաքապետարանը հորդորում է պահպանել […]
19:53 19.06.2025
Հունիսի 18-ին Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ։ Օրակարգում Երևան քաղաքի փրկարարական վարչությանը և ենթակա ստորաբաժանումներին մարտի 31-ից ապրիլի 4-ը ցուցաբերված մեթոդական ու մասնագիտական օգնության և համալիր ստուգումների արդյունքների ամփոփումն էր։ Ստուգումների ընթացքում հայտնաբերված թերություններն ու մեթոդամասնագիտական օգնության արդյունքները ներկայացրել է Ծառայության կազմակերպման […]
19:45 19.06.2025
Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 17-ին մայրաքաղաքի Մազմանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է ներկայացվել 26-ամյա երիտասարդ։ Նա հունիսի 10-ից Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […]
19:27 19.06.2025
Կոտայքի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Աբովյան քաղաքի 41-ամյա մի բնակիչ ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ։ Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումները տվել են արդյունք․ ներկայացվել է 4 գրամից ավելի «մեթանֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող բյուրեղանման զանգված։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, […]
19:16 19.06.2025
Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների այս երկու հանձնաժողովների միջեւ ձեւավորվել են համագործակցային ջերմ բարեկամական եւ գործընկերային հարաբերություններ. ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ հանձնաժողովների համատեղ նիստում ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությանը: Նա նշել է, որ Հայաստանը կարեւորում է Վրաստանի հետ […]
19:05 19.06.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Սպորտի կառավարման կենտրոնի «Միկա» մարզահամալիրում հետևել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի ընթացքին: Նրանք ներկա են եղել 5-6-րդ դասարանների՝ Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցի և Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի թիմերի միջև 1/8 եզրափակչի հանդիպմանը, որում կապանցի դպրոցականները լարված […]
18:55 19.06.2025
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով հայ-վրացական փորձագիտական 2-րդ համաժողովին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խոսել է Հայաստան-Վրաստան վերջին տարիների հարաբերությունների մասին և գոհունակությամբ արձանագրել, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են: «Անցած տարի Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության հռչակագիրը։ Սա ցույց է տալիս, որ մեր […]
18:46 19.06.2025
Հունիսի 19-ին՝ ժամը 14:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մետաղագործների փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մետաղագործների փողոցում գտնվող տներից մեկին մոտակա մառանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 15:44-ին: Այրվել […]
18:30 19.06.2025
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 17-ին մայրաքաղաքի 65-ամյա բնակիչը կամավոր հանձնել է որսորդական հրացան։ Ոստիկանությունից հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ այդ կերպ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […]
18:22 19.06.2025
Ազգային ժողովն Արտակ Զեյնալյանին ընտրել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Փակ քվեարկության արդյունքները ներկայացրել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Նարեկ Բաբայանը։ «Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 67, դեմ՝ 0»,- ներկայացրել է Բաբայանը։ Ընտրվելուց հետո […]