17:16 14.09.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 13-ին այցելել է «Ինժեներական քաղաք»՝ ծանոթանալու ընթացող աշխատանքներին: «Ինժեներական քաղաքը» պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Համաշխարհային բանկի և մասնավոր հատվածի համագործակցությամբ ու աջակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է Հայաստանում «Ինժեներական քաղաքի» հիմնման միջոցով նպաստել ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտի հետագա […]
17:06 14.09.2024
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13:58-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ծ. Հ.-ին (ծնված 1992 թ․) սարալանջից իջեցրել (մոտ 1 կմ) և […]
16:50 14.09.2024
Աշտարակ, Արտաշավան, Բազմաղբյուր, Կարբի, Ղազարավան, Նոր Երզնկա, Ուշի, Սաղմոսավան, Սասունիկ, Փարպի, Օհանավան, Ագարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, Արագածոտն, Արուճ, Բյուրական, Լեռնարոտ, Կոշ, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ուջան, Տեղեր, Օշական, Օրգով բնակավայրերում իրականացվում են փողոցների ասֆալտապատման աշխատանքներ։ Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից, 2024 թ․ սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը 3 մլրդ 249 մլն 721 հազ […]
16:35 14.09.2024
Սեպտեմբերի 14-ին` ժամը 08:10-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաշեն գյուղի Վ. Սարոյան փողոցի տներից մեկի բակը մոտ 30 սմ ջրալցվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները տան բակից (մոտ 1600 քմ) մոտոպոմպով հեռացրել են […]
15:58 14.09.2024
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացին և օգնել այդ հարցում՝ ելնելով Հայաստանի տարածքային ամբողջականության, սուվերենության և իրավազորության սկզբունքներից։ Օվերչուկը նշել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կոմունիկացիաների ապաշրջափակումը հնարավոր է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակներում։ «Ես ուզում եմ ասել, որ […]
15:47 14.09.2024
Հայաստանի բանկերի միության հրավերով սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների եւ ՀՀ առեւտրային բանկերի նախագահների հանդիպումը` բիզնես նախաճաշի ձեւաչափով: Հանդիպման առանցքում պետություն-բանկային համակարգ համագործակցությունը, ՀՀ տնտեսության մեջ ՀՀ բանկային համակարգի դերը, Հայաստանի տնտեսության եւ բանկային համակարգի վրա աշխարհաքաղաքական զարգացումների ազդեցություններն էին: Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը ներկայացրել է հայաստանյան բանկային համակարգի […]
15:37 14.09.2024
Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը սեպտեմբերի 13-ին մասնակցել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Furniture Expo 2024» կահույքի մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը։ Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին` Նարեկ Հովակիմյանը նշել է, որ ցուցահանդեսը նպաստում է կահույքագործության ոլորտի զարգացմանը, հայկական կահույքագործները որակի և ձեռագրի առումով ամբողջ աշխահին ասելիք ունեն, և պետք է ակտիվորեն հետամուտ լինել արտահանման հնարավորություններին։ «Furniture Expo […]
15:14 14.09.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Երեկ երբ հայրենիք և պետություն հասկացությունների առանձնահատկություններն էինք քննարկում, հետևյալ մի միտքը հոլովվեց. Հայրենիքի Հարկային օրենսգիրք չի լինում, լինում է պետության Հարկային օրենսգիրք, և հայրենիքին մատուցվելիք տուրքը երբեմն հաշվեգրվում է կենացով: Պետությունը հենց դրա համար է, որ ստուգի՝ արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին, […]
15:09 14.09.2024
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը սեպտեմբերի 14-ին այցելել է Հայաստանի Լոռու մարզ, որտեղ ծանոթացել է ընթացիկ տարվա մայիսի վերջին ջրհեղեղից ավերված երկաթուղու ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների արդյունքներին: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ից։ Ուղևորության ընթացքում ՌԴ փոխվարչապետին ուղեկցել են «Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչները: Ալեքսեյ Օվերչուկը էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան, որտեղ երկաթուղային […]
14:44 14.09.2024
Սեպտեմբերի 13-ին Գավառ քաղաքում պետություն մասնավոր երկխոսության շրջանակներում կայացել է Էկոնոմիկայի նախարարության և գործարարների հետ հանդիպում, որին մասնակցել են նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հակոբ Ավագյանը, պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ ներկայացուցիչներ՝ առևտրի, արտադրության, ծառայությունների, գյուղատնտեսության ոլորտներից։ Միջոցառման հիմնական նպատակն էր պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության միջոցով բացահայտել Գեղարքունիքի […]
14:34 14.09.2024
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը նախօրեին հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության և ԱՄՆ բյուրոյի ներկայացուցիչներ Դարին Յոդերնին և Ռոբին Փրիզին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ բյուրոյի ֆինանսական աջակցությամբ Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից Շիրակի մարզում իրականացվող ծրագրին առնչվող հարցեր, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն տրամադրելուն։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից […]
13:45 14.09.2024
Հայաստանը դարձավ հարթակ աշխարհի երիտասարդների համար ու հյուրընկալեց 60 երկրից ժամանած 150-ից ավելի խորհրդարանականի: Երևանում անցկացվեց Միջխորհրդարանական միության Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Այս տարվա համաժողովի առանցքում «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» թեման էր: Համաժողովի բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում […]
13:07 14.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, Ոստիկանության և ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նպատակային միջոցառումների, իրավապահ մարմինների սերտ գործակցության արդյունքում բացահայտվել է սեպտեմբերի 4-ին կատարված կնոջ առևանգման դեպքը։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք, հանդիսանալով […]
12:57 14.09.2024
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 08:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված 1993 թ․) բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին։ Փրկարարները […]
12:48 14.09.2024
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մանրամասներ է ներկայացրել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ «Պետքարտուղար Բլինքենը ողջունել է […]
12:38 14.09.2024
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ին կեսօրից հետո, 15-ի գիշերը, 16-ի, 18-19-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 17-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան […]
12:17 14.09.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.33 դրամ:
12:09 14.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Արարատյան փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատարին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկներն ու փրկարարները, Երևանի 1-03 շտապ օգնությունից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ […]
22:10 13.09.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Մուրացանի փ. 1-17 առանձնտաներ և 113/3 շենք, Ն․Արեշ 3փ․ 1-17; 12փ․ 20-41 առանձնատներ, Արարատյան փ․ 90 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Աղայան փ. 9-19 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 15ա շենք, Տերյան […]
21:50 13.09.2024
Երուսաղեմում շարունակվում է անորոշությունը Հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերահսկողության շուրջ: Կասկածելի գործարքի արդյունքում հայոց պատրիարքությունը կարող է զրկվել թաղամասի գրեթե մեկ քառորդը կազմող տարածքից: Արդյունքում ոչ միայն վտանգված կլինի Երուսաղեմի հայկական հարուստ ժառանգությունը, այլ նաև հարցականի տակ կարող է դրվել Սուրբ հողում հայկական ներկայության հեռանկարը: Ստեղծված իրավիճակը քննարկելու համար Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել […]
21:27 13.09.2024
Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը։ Այս մասին նշված է Վճռաբեկ դատարանի տարածած հաղորդագրության մեջ։ Գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
20:52 13.09.2024
Կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Հանդիպման շրջանակներում քննարկվել են միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստի արձանագրության պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության առանցքային հարցերը: Առևտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտի, էներգետիկայի և կրթության ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել […]
20:48 13.09.2024
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի, տարածաշրջանում տիրող իրավիճակի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
20:07 13.09.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպվելիք Ապագայի գագաթնաժողովին ընդառաջ սեպտեմբերի 12-ին կազմակերպված գլոբալ արշավի ընթացքում, որն անցկացվել է առցանց: Այն նախաձեռնվել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Նամիբիայի նախագահ Նանգոլո Մբումբայի և ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից:
19:48 13.09.2024
Oգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 12-ը Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում միասին էլեկտրոնային եղանակով ներկայացվել է նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու 1498 հայտ (Կոտայք՝ 601, Արարատ՝ 460, Արմավիր՝ 354, Լոռի՝ 83 ): Հայտերի թվով առաջինն Արարատի մարզի Մասիս համայնքն է, երկրորդը՝ Կոտայքի մարզի Աբովյան, իսկ երրորդը՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքը։ Հարթակի միջոցով այս ընթացքում ներկայացվել […]
19:43 13.09.2024
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առաջին վարչությունում 2024թ․ մի քանի ընկերությունների կողմից ընդհանուր տնտեսական շահերից ելնելով և համաձայնեցված գործելու, հարկման հատուկ համակարգում (շրջանառության հարկ) գործունեություն ծավալելու, իրական իրացման շրջանառության ծավալները թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երևան քաղաքի Ազատության […]
19:36 13.09.2024
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գիտակցում է, որ հարձակվելով Հայաստանի վրա՝ կարող է արժանանալ Միջազգային Քրեական դատարանի մեղադրանքին: Սրանով Օկամպոն անդրադարձել է հարցին, թե ի՞նչ կարող է անել այս պարագայում միջազգային իրավունքը և միջազգային հանրությունը։ «Միանալով Միջազգային քրեական դատարանին՝ Հայաստանը ձեռք […]
19:28 13.09.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչներ Վ. Ա.-ն և Հ. Կ.-ն խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, կաշառք տվողի մատնանշած անձի օգտին իրենց կողմից հովանավորչության, ինչպես նաև ապօրինի անգործություն կատարելու համար Ս. Ա.-ի օժանդակությամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլն ՀՀ դրամ կաշառք։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել […]
19:21 13.09.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյան մասնակցել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովի փակման արարողությանը և հանդես է եկել ելույթով: «Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, Օրենսդիր իշխանության հարգելի՛ ներկայացուցիչներ, Միջխորհրդարանական միության հարգելի՛ նախագահ, Համաժողովի մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել ձեզ առաջին անգամ Հայաստանում անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների հոբելյանական՝ տասներորդ գլոբալ համաժողովի շրջանակներում: Ավարտին […]
19:14 13.09.2024
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակներում Երևանում գտնվող ՄԱԿ Գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով փոխտեղակալ Ֆելիպե Պաուլիերը հանդիպում են ունեցել Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, հասարակական գործիչների և երիտասարդ դիվանագետների հետ։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ողջունելով Ֆելիպե Պաուլիերին […]