18:41 13.09.2024
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 13-ին մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 11-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին: Համաժողովն անցկացվում է «Միասին ապահովում ենք խաղաղություն՝ հանուն ընդհանուր ապագայի» կարգախոսի ներքո։ Միջոցառման ծրագիրը ներառում է չորս լիագումար նիստ՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության բնագավառում համագործակցության, միջազգային կարգի միտումների, գլոբալ հարավի […]
18:28 13.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել «Հայկական դուդուկի կանչը» խորագրով 2-րդ փառատոնը։ Փառատոնի մեկնարկը ազդարարվել է Սարդարապատի հուշահամալիրից «Վահագն» դհոլահարների անսամբլի (ղեկավար՝ Արազ Օրդյան) քայլերթով դեպի թանգարան։ Ծրագրի շրջանակում թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվել է «Հայկական դուդուկի […]
18:23 13.09.2024
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ․ Ա․ Աբրահամյանի հավաքածու) սեպտեմբերի 14-ին «Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ» ՀՈԱԿ-ի հետ համատեղ ներկայացնում է «Քաղաքային պատկերներ․ ժառանգության վկաներ» ցուցահանդեսը։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այս տարի «Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 14-15-ը «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո: «Քաղաքային պատկերներ․ Ժառանգության վկաներ» ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 14-ից […]
18:16 13.09.2024
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է «Սոցիալական աջակցության մասին» եւ «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունները: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 13-ին հրավիրել էր հանրային քննարկում հիշյալ նախագծերի լրամշակման նպատակով. այս նախագծերով կներդրվի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը: Քննարկմանը մասնակցել են […]
18:12 13.09.2024
Սեպտեմբերի 2-13-ը ԱՄՆ ծովային հետևակի կիբեր փորձագետները և ՀՀ ՊՆ կիբերպաշտպանության ստորաբաժանումը փորձի փոխանակում են կատարել կիբեր անվտանգության ոլորտում: Քննարկվել են ցանցային անվտանգությանը, կիբեր հիգիենային և նոր սպառնալիքներին դիմակայելուն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:
18:06 13.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի բացման արարողությանը: «Էրեբունի» բժշկական կենտրոնն ամերիկյան Varian առաջատար ընկերության հետ համատեղ կառուցել է ճառագայթային բուժման կենտրոն, որը հագեցած է ճառագայթային թերապիայի, ռադիովիրաբուժության և ռադիոիզոտոպային ժամանակակից սարքավորումներով: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել քաղցկեղի բուժման համար ստեղծված ժամանակակից պայմաններին: Ներկայացվել են վերջին սերնդի ռադիո և բրախիթերապևտիկ […]
17:54 13.09.2024
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կարծիքով՝ նոյեմբերին Բաքվում տեղի ունենալիք COP29 գագաթաժողովի ընթացքում ադրբեջանական բանտում գտնվող հայերի ազատ արձակման հարցը պետք է լինի օրակարգում և քննարկվող հարցերի մաս կազմի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օկամպոն նման կարծիք է հայտնել մամուլի ասուլիսի ընթացքում՝ ուղերձ հղելով COP29 գագաթնաժողովի մասնակիցներին և որոշում կայացնողներին։ Նա չափազանց կարևոր է […]
17:42 13.09.2024
Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Մարինե Յայլախանյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ հյուպատոս Սանդրո Վիթվերի հետ: Ինչպես տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՔԿԱԳ գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Մանրամասն քննարկվել են ՀՀ արդարադատության ոլորտի թվային ծառայությունների www.e-services.moj.am հարթակի և ՔԿԱԳ գործակալությունում ներդրված՝ […]
17:35 13.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:25-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Այվազ Բ.-ի վարած՝ Երևան-Վարդենիս երթուղին սպասարկող «Գազել»-ն ու Երևանի բնակիչ 24-ամյա Նինա Ի.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի […]
16:58 13.09.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ծրագրերին ու համատեղ նախատեսվող նախաձեռություններին առնչվող մի շարք հարցեր։ Զրույցի առանցքում են եղել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի իրականացման, հեղեղումների հետևանքով տուժած անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործընթացները։ […]
16:55 13.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 13-ին այցելել է «Ինժեներական քաղաք»: «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի եւ «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջել է «Ինժեներական քաղաքում», ծանոթացել գործող ընկերությունների տեխնոլոգիական կարողություններին եւ այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին: Ալեն Սիմոնյանին մանրամասն ներկայացվել են «Ինժեներական քաղաքի» տեսլականը, իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները:
16:48 13.09.2024
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտին։ Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունները։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների խոշորացման արդյունքների, ապակենտրոնացված կառավարման վերաբերյալ մի շարք հարցեր։ Քննարկվել […]
16:37 13.09.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ակադեմիական քաղաքի հայեցակարգային մաստեր պլանը: Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է ներկայացրել։
16:30 13.09.2024
Սեպտեմբերի 16-19-ը Հայաստանի Հանրապետությունը միասնական ազգային տաղավարով կմասնակցի Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում կայանալիք «Foodex Saudi-2024» միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով 26 հայկական ընկերության արտադրանք: Ընդհանուր առմամբ, այս տարի ցուցահանդեսը հյուրընկալում է 15 երկիր՝ ազգային տաղավարով, ինչպես նաև շուրջ 500 ընկերություն և առևտրային ցանցերի ներկայացուցիչներ՝ 75 երկրից և շուրջ 20000 այցելու։ Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում են գնորդների և գործարարների […]
15:20 13.09.2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի hայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը ծառայության է կոչվել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունում, իսկ Հոգեշնորհ Տ․ Դերենիկ աբեղա Սահակյանը ծառայության է նշանակվել Դամասկոսի հայոց թեմում։
15:08 13.09.2024
Ճանապարհները սպասարկող ընկերությունները հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացնում են ընթացիկ ամառային պահպանման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մասնավորապես, կատարվում են՝ կողնակների հարթեցում, կողային առուների և վաքերի մաքրում, ճանապարհային նշանների թարմացում, մետաղական արգելափակոցների վերականգնում, բացակայող նշանների վերատեղադրում, երթևեկելի մասից ու ճանապարհի օտարման շերտից աղբի, ինչպես նաև օտար առարկաների հեռացում։ Արվում են նաև […]
14:37 13.09.2024
Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Ցըգե Յոշիֆումի հետ: Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել մեր տարածաշրջանի անվտանգային իրավիճակի և վերջին զարգացումների շուրջ: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովմանը՝ Ա.Գրիգորյանը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դերակատարությունը: Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում Հայաստան-Ճապոնիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները:
14:10 13.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող թեմաների:
13:38 13.09.2024
Սեպտեմբերի 13-ին Երեւանում աշխատանքն է շարունակել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Երրորդ նիստը նախագահել է Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի նախագահ Դեն Քարդենը: Այս նիստում քննարկվել է «Չմատնելով անուշադրության եւ ոչ մեկին. բնակչության առավել խոցելի եւ մարգինալացված խմբերի կրթության եւ զբաղվածության ապահովումը» թեման: ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի […]
12:45 13.09.2024
Երևանում սեպտեմբերի 13-ին և 16-ի երեկոյան ժամերին, 14-ին և 17-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 15-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում սեպտեմբերի 13-ին կեսօրից հետո, 14-ին, 16-18-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ […]
12:38 13.09.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.23 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.3 դրամ:
22:44 12.09.2024
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:
22:10 12.09.2024
Երևանում 2024-2025թթ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Պետություն-համայնք-«Վեոլիա ջուր» գործակցությամբ իրականացվող ծրագրերի վերջնարդյունքում Երևանում ընդահնուր առմամբ շուրջ 14400 բաժանորդի խնդիր կլուծվի:
22:09 12.09.2024
«Շանթ Ռեզիդենս»-ում նախավաճառքը շարունակվում է: Շտապե՛ք ամրագրել Ձեր ապագա բնակարանը -25% զեղչով: Զեղչը գործելու է միայն նախավաճառքի շրջանակներում, որն ավարտվելու է սեպտեմբերի վերջին: Բնակարան գնելը երբեք այսքան շահավետ չի եղել: Համալիրի հասցե՝ Սևանի 21: Գրասենյակի հասցե՝ Կիևյան 16, 10-րդ հարկ: Հեռ․ 055 85 00 04, 055 85 00 02: Աշխատանքային ժամեր՝ երկ-շբթ՝ 10։00-19։00:
21:42 12.09.2024
Ադրբեջանը բարեգործական ծրագրերի քողի ներքո սկսել է ֆինանսական ներդրումներ անել Վատիկանում: Մեկնաբանները կարծում են, որ այդ ֆինանսավորումը կարող է քաղաքական ազդեցություն ունենալ: Ինչի՞ մասին է խոսքը։ «Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը մանրամասներ է հայտնել: «Այսօր հայտնի դարձավ, որ Վատիկանի կառավարությունը և «Հեյդար Ալիևի հիմնադրամը» համաձայնագիր են կնքել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմն իր վրա կվերցնի Վատիկանի Սուրբ […]
21:30 12.09.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Դավթաշեն 4-րդ թաղ․ 2ա, 2բ, 3ա, 4ա շենքեր, Անդրանիկի փ. 110, 112, 130, 132, 134, 136 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Պաշտպանության նախարարության շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Կոմիտասի […]
21:22 12.09.2024
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը և հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցությանը: Երկուստեք ընդգծվել է փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև սերտ […]
19:54 12.09.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 1-7-ը: ◾️Գյումրի քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ սեպտեմբերի 5-ին։ ◾️Հրազդան քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ սեպտեմբերի 1-ին և 7-ին։ ◾️Վանաձոր քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ սեպտեմբերի […]
19:47 12.09.2024
Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Երևան և Ռիգա քաղաքների համագործակցության շրջանակում աղբի կառավարման խնդիրների և քաղաքային լուսավորության հետ կապված փորձի շուրջ, ինչպես նաև զրույց է ծավալվել Երևանում «Լատվիայի տուն» հիմնելու հեռանկարի մասին։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել […]
19:42 12.09.2024
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 2 քաղաքացի հայտնել է, որ Սախարովի արձանի մոտ «Մերսեդես» մակնիշի 5 մեքենա մրցավազք են կազմակերպել: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած […]