Նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+15.09 oC

Նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովին

19:21 13.09.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյան մասնակցել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովի փակման արարողությանը և հանդես է եկել ելույթով:

«Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Օրենսդիր իշխանության հարգելի՛ ներկայացուցիչներ,
Միջխորհրդարանական միության հարգելի՛ նախագահ,
Համաժողովի մասնակիցներ,
Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ ողջունել ձեզ առաջին անգամ Հայաստանում անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների հոբելյանական՝ տասներորդ գլոբալ համաժողովի շրջանակներում: Ավարտին է մոտենում այս ներկայացուցչական միջոցառումը: Կարծում եմ, որ անցած երկու օրերի ընթացքում ունեցել եք հետաքրքիր և բովանդակալից քննարկումներ:

Այսօր Ձեզ եմ դիմում ոգեշնչվելով այն վճռականությամբ, որը ներկայացնում է ձեզանից յուրաքանչյուրը: Դուք` երիտասարդներդ, օժտված եք հզոր ներուժով՝ նպաստելու հասարակության առաջընթացին ու զարգացմանը: Որոշումների կայացմանը ձեր ներգրավվածությունը և առաջնորդելու վճռականությունը կարևոր են առաջադեմ, տոկուն և ներառական հասարակության ձևավորման գործում: Ձեր ձայնը, գաղափարներն ու հավակնոտությունն են ձևավորում մեր ապագան: Որպես երիտասարդ խորհրդարանականներ՝ դուք եզակի հնարավորություն ունեք մատաղ սերնդի ձգտումներն ամրագրելու օրենսդրական ձևաչափում: Այս տեսանկյունից հատկապես կարևորում եմ նման հարթակների առկայությունը, ինչը հնարավորություն է ստեղծում լիարժեք իրացնել առաջնորդության ձգտող երիտասարդների ներուժը: Դուք զգալի պատասխանատվություն եք կրում ձեր սերնդի կարիքներն ու ցանկություններն արտահայտելու գործում: Օգտագործեք այս պատասխանատվությունը խելամտորեն, խիզախորեն և, իհարկե, ազնվորեն:

Ներկա աշխարհում, որը նշանավորվում է աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների, տեխնոլոգիաների ու թվային վերաձևակերպումների, սոցիալ-տնտեսական շրջադարձերի, մարտահրավերների ու փորձությունների ներգործությամբ, փոխվում է նաև հասարակական հարաբերությունների դինամիկան և այս համատեքստում, երիտասարդությունը` որպես պետության առանցքային ներուժ, հստակ դերակատարություն ունի: Մարդկային ռեսուրսների որակից է կախված պետական կառավարման համակարգի արդյունավետությունն, ինչն իր հերթին հանգեցնում է տնտեսության բոլոր, այդ թվում սոցիալական ոլորտների արդյունավետության բարձրացմանը։

Կցանկանայի հատկապես կարևորել համաժողովի առանցքային թեմաները՝ կրթությունն ու զբաղվածությունը: Ձեզ եմ դիմում ոչ միայն որպես նախագահ, այլ որպես կրթության, ուսման և աշխատանքի հզոր, փոխակերպող ուժի ջատագով:

Այսօր կրթությունը նախորդ տարիների նման չունի սահմանափակ ռեսուրսներ և չի ճանաչում աշխարհագրական սահմաններ: Գլոբալացված և տեխնոլոգիական առաջընթացի ժամանակահատվածում երիտասարդ սերնդին հասանելի են ամենատարբեր ռեսուրսներ, անսահմանափակ հնարավորություններ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների հեղափոխության առանձնահատկություններով պայմանավորված ներկայում ձևավորվել է նոր տնտեսական համակարգ:

Կրթությունը, գիտելիքը, նորարարությունը և հետազոտությունները 21-րդ դարի իրողություններում կայուն տնտեսական աճի և տնտեսությունների մրցունակության բարձրացման անփոխարինելի տարրերն են, ակտիվներն են, որոնց միջոցով կարելի է հաղթահարել ժողովրդագրական և աշխատանքային սահմանափակումները:

Կրթությունն անսահման հնարա-վորությունների անկյունաքար է, որը կարող է գեներացնել գաղափարներ, մշակել նոր մոտեցումներ, զորացնել անհատներին, խթանել նորարարությունը և տնտեսության շարժիչ ուժն՝ այսօրվա և վաղվա մարտահրավերներին դիմակայելու համար:

Եթե խոսենք Հայաստանի զարգացման ուղղությունների մասին, դա միանշանակ կրթության, գիտության և բարձր տեխնոլոգիաների ուղղվածությունն է:Գիտելիքահեն միջավայրի ձևավորման միջոցով մենք նպատակադրել ենք զարգացնել այնպիսի տնտեսություն, որն աշխարհին պետք է առաջարկի տեխնոլոգիական և նորարարական արտադրանք։

Անկախ մեր առջև ծառացած մարտահրավերներից՝ լինի դա տնտեսական անկում, գլոբալ համաճարակ կամ սոցիալական ցնցում, կրթական հնարավորությունները պահպանելու հանձնառությունը երբեք չպետք է խաթարվի: Այսօրվա աշխարհում, որը հաճախ նշանավորվում է անորոշությամբ, մեր հավաքական պարտականությունն է ապահովել, որ հասարակության հիմնարար սյուները պահպանվեն և ամրապնդվեն անկախ հանգամանքներից:

Հարգելի՛ հյուրեր,

Խոսքիս ավարտին կցանկանայի հույս հայտնել, որ Հայաստանից կհեռանաք դրական հիշողություններով ու տպավորություններով, նոր ծանոթություններով ու նոր էներգիայով՝ ծառայելու ի շահ ձեր երկրների բարգավաճմանը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թայվանում երկրաշարժ է գրանցվել

20:52 05.05.2025

Թայվանում երկրաշարժ է գրանցվել

Երկուշաբթի օրը Թայվանի արևելյան ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 18:53-ին Հուալիեն շրջանի ափամերձ գոտում։ Էպիկենտրոնի խորության մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Կասպեր Ռուդը` Մադրիդի «Մասթերսի»  հաղթող

20:50 05.05.2025

Կասպեր Ռուդը` Մադրիդի «Մասթերսի» հաղթող

Կասպեր Ռուդը դարձել է Մադրիդի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի հաղթող։ Նորվեգացի թենիսիստը եզրափակչում 7-5, 3-6, 6-4 հաշվով հաղթել է Ջեք Դրեյփերին (Մեծ Բրիտանիա, 5-րդ ռակետ)։ 26-ամյա Ռուդը կարիերայում առաջին անգամ է «Մասթերս» շարքի մրցաշարի տիտղոս նվաճել և ATP-ի դասակարգման աղյուսակում 1000 միավոր վաստակելու շնորհիվ 15-ից բարձրացել է 7-րդ տեղ։ ...

Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ

20:45 05.05.2025

Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ

Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  մայիսի 5-ին հայտնել է Vatican News-ը։ «Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բոլոր 133 կարդինալները գտնվում են Հռոմում», – նշվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը կգումարվի Վատիկանում մայիսի 7-ին։ Կոնկլավի մասնակիցները պետք է օրը մի […] ...

SHANTNEWS

20:00 05.05.2025

SHANTNEWS

«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա

19:54 05.05.2025

«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա

«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...

50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել է

19:50 05.05.2025

50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...

BACK_TO_TOP