13:55 12.09.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պարեկային ոստիկանությունը չպետք է լինի իներտ, չպետք է անտարբեր լինի կասկածելի ոչ մի իրավիճակի նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստի ժամանակ։ «Կարծում եմ` պարեկային ոստիկանությունը մեր առաջնային աչքն է ընդհանրապես ամեն ինչի վերաբերյալ։ Շատ կարևոր է, որ պարեկային ոստիկանությունը կասկածելի ոչ մի իրավիճակի նկատմամբ չլինի […]
13:48 12.09.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 12-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 13-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի, Փափազյան 2-րդ նրբանցքի, Ս.Սաքոյի փողոցի առանձնատների (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։
13:35 12.09.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը: Համաժողովի պաշտոնական բացմանը ելույթ են ունեցել ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Միջխորհրդարանական միության նախագահ Տուլյա Էքսոնը և գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը: Վարչապետը ողջունել է համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում և մասնակիցներին մաղթել հաջող աշխատանքներ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կա մի հայեցակարգային հարց, […]
13:17 12.09.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո անհետացել է զենքի մեծ քանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարել է ՀՀ կառավարության նիստի ընթացքում։ «44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ, և մենք մի քանի անգամ այդ թեման քննարկել ենք։ Նաև անվտանգության խորհրդում այդ հարցը քննարկվել է։ Ես ներքին գործերի նախարարին […]
12:54 12.09.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.22 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.28 դրամ:
12:49 12.09.2024
Սեպտեմբերի 12-ին նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ՄԱԿ-ի գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սուսաննա Հակոբյանը և ՀՀ Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը: «Գաղտնիք չէ, որ մենք բոլորս կանգնած ենք ավանդույթի և նորարարության խաչմերուկում, և մեր այսօրվա համաժողովը […]
12:43 12.09.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 11-ին ժամը 18.00-ից մինչև սեպտեմբերի 12-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի` Աբովյան, Չարենցավան քաղաքների, Արզնի, Կոտայք, Նոր գյուղ, Բջնի, Սոլակ, Կարենիս, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Վերին Աղբյուրակ, Քաղսի գյուղերի, Վան և Քարաշամբ Ամառանոցային թաղամասերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների […]
12:37 12.09.2024
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում սեպտեմբերի 12-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 19°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
21:28 11.09.2024
Շարունակվում է Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարար Պիտեր Սիարտոյի այցը Հայաստան: Նա հանդիպումներ է ունեցել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Տպավորություն կա, որ Հայաստանի և Հունգարիայի դիվանագիտական կապերը բավական ակտիվացել են: Ինչո՞վ է դա պայմանավորված: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բավական է նշել, որ […]
19:51 11.09.2024
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանն իր հարցերը ինքը պետք է լուծի, անվտանգության երաշխավորը կամ հենց ինքն է, կամ չկա: Երաշխավորի ինստիտուտի մասին խոսելով՝ վարչապետն ասել է. «Աշխարհի՝ իմ այսօրվա իմացությամբ ասում եմ, որ դրանից ավելի ֆեյք թեմա չկա: Մեր անվտանգության երաշխավորը կամ մենք ենք, կամ չկա երաշխավոր: Բոլոր […]
19:45 11.09.2024
ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ծառայության պատվիրակությունը ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանի գլխավորությամբ սեպտեմբերի 8-11-ը ճանաչողական այց է կատարել Հունաստանի Հանրապետության ռազմաբժշկական հաստատություններ: Այցի շրջանակում պատվիրակության ղեկավարը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ռազմաբժշկական գլխավոր վարչության, ինչպես նաև ցամաքային զորքերի, ռազմածովային ուժերի, օդուժի ռազմաբժշկական վարչությունների պետերի հետ։ Ռազմաբժշկական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ ՀՀ […]
19:36 11.09.2024
Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից: «Դեսպան Արսենյանն իր խոսքում կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների։ Հույս հայտնեց, որ […]
19:07 11.09.2024
Ադրբեջանի Սահմանադրությունն ակնհայտորեն տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, իսկ Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ նման պահանջ չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին: «Ադրբեջանն ուզո՞ւմ է, որ մեր Սահմանադրության մեջ լինի պահանջ ընդդեմ Ադրբեջանի, թե՞ նա ունի անկեղծ մտահոգություններ, որ այդպիսի բան կա»,–հարց է բարձրացրել Փաշինյանը: Վարչապետն […]
19:01 11.09.2024
Սեպտեմբերի 11-ին` ժամը 16:09-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «SHACMAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 1993 […]
18:55 11.09.2024
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։01-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ամասիայի տարածաշրջանի «Սնղ» կոչվող հանդամասի տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Ա․, ծնված 1983 թ.) […]
18:46 11.09.2024
2023թ. դեկտեմբերի 16-ից ուժի մեջ են մտել քաղաքաշինության ոլորտում լիցենզավորման գործընթացին և մասնագետների հավաստագրմանն առնչվող օրենսդրական փոփոխությունները: Լիցենզավորված բոլոր գործող կազմակերպություններին և հավաստագրման հավակնող մասնագետներին տրվել է 9 ամիս ժամանակ․ մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը գործող կազմակերպությունները պետք է դիմեն լիցենզիան դասակարգելու համար, այլապես վերջնաժամկետից հետո այն կդադարի գործել։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:41 11.09.2024
ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ 2024 թ․ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ագարակավան,Կաքավաձոր, Աշնակ, Մաստարա, Կաթնաղբյուր, Արտենի բնակավայրերում իրականացվում են խմելաջրի ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 590 մլն 96 հազար դրամ է։ Կառավարություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագրում Կառավարության հատկացումը 65 % է կամ 383 մլն 562 հազ դրամ, համայնքինը՝ 35 % կամ 206 […]
18:34 11.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Ամասիա բնակավայրի Սղնախ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի մետր գլորվել և կողաշրջված հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է […]
18:22 11.09.2024
Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 11-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղեկցությամբ: Պատվիրակությանը դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Իրաքից ժամանած պատվիրակությունը անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի […]
18:16 11.09.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում կա 13 հոդված, որոնք Հայաստանն ու Ադրբեջանն ամբողջությամբ համաձայնեցրել են, 3 հոդված համաձայնեցրել են մասնակի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին։ Պատգամավորը հիշեցրել է, որ վերջերս Հայաստանը առաջարկ […]
18:11 11.09.2024
Մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (սեպտեմբեր) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: Մանրամասները՝ այստեղ:
17:54 11.09.2024
Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «Debating a New Phoenix: The Global South and a Renewed World Order» պանելային քննարկմանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձ է կատարել արագ փոխակերպումների ենթարկվող գլոբալ ուժերի դինամիկային՝ ընդգծելով զարգացող երկրների էլ ավելի կարևորվող դերը գործող աշխարհակարգում: Այս համատեքստում […]
17:49 11.09.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի համարում, թե այսօր Հայաստանում դատական համակարգը լիարժեք անկախ է, ուստի դրան հասնելը ծայրահեղ անհրաժեշտություն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման դիրքորոշում է հայտնել ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բարձաձայնած՝ անկախ դատական համակարգ չունենալու, դատարանների որոշումների վրա լծակներ կիրառելու մեղադրանքներին: «Իհարկե, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու պատասխանատվությունը […]
17:44 11.09.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Արարատի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի մանկավարժների հետ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը մի շարք վաստակաշատ մանկավարժների գեղարվեստական կրթության բնագավառում ունեցած ներդրման և երկարամյա ու բարեխիղճ մանկավարժական գործունեության համար պարգևատրել է շնորհակալագրերով: Մասնավորապես՝ նախարարության կողմից խրախուսվել են […]
17:34 11.09.2024
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է իր 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը, որոնց մաս են կազմել նաև Հայաստանում քննչական համակարգի պատմական հիշողությանը, անցյալն ու ներկան կամրջելուն, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի անցած տասնամյա ճանապարհի արժևորմանն ուղղված խորհրդանշական մի քանի նախաձեռնություններ։ Մասնավորապես, Կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հանդիպել է հոբելյանական տարվա՝ 2024թ․ մեկնարկին ստեղծված […]
17:23 11.09.2024
Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 10-ին հաստատել է Արագածոտնի մարզի բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան: Քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Ն.-ն իրավապահ մարմիններին հայտնել է սուտ տեղեկություն այն մասին, որ Արագածոտնի մարզի բնակավայրերից մեկում մոտեցել է բարձրաստիճան պաշտոնատար անձին, բողոքել մեկ այլ բնակավայրում կատարված ասֆալտապատման […]
17:17 11.09.2024
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Նոր Գեղի-Արզնի գյուղերի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսն ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» և «Աբովյան» բժշկական կենտրոններ։ Վթարի […]
17:12 11.09.2024
Սեպտեմբերի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի և Եվրասիայի բաժնի ղեկավար Էնդրյու Կարուանա Գալիցիային, որը Հայաստան է այցելել «Երևանյան երկխոսություն» նախարարական մակարդակի միջազգային համաժողովի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը: Որպես Պետություն-մասնավոր համագործակցության միջազգային կազմակերպություն՝ Համաշխարհային […]
17:00 11.09.2024
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, ԱՄՆ անտառային ծառայության հետ համատեղ, սեպտեմբերի 10-ից 13-ը Ուրցաձորի էկո-կենտրոնում անցկացնում է Անտառային հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման միջազգային դասընթաց։ Մասնակցում են ՆԳ նախարարության փրկարար ծառայության, ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Շրջակա միջավայրի նախարարության և շահագրգիռ այլ պետական մարմինների ու գերատեսչությունների ավելի քան 40 ներկայացուցիչներ։ «Շատ եմ կարևորում […]
16:56 11.09.2024
Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի տեղակալ Զորան Դիմիտրովսկիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի շրջանակին: Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային […]