TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հերոս Ռոբերտ Աբաջյանի եղբայրն այսուհետև աշխատելու է Զինվորի տանը

14:51 13.08.2019

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի եղբոր հետ է: Լուսանկարին կից նա գրել է. «Հպարտություն !!! Հերոս Ռոբերտ Աբաջյանի եղբայրն է՝ Ռուբեն Աբաջյանը, այսօրվանից աշխատելու է Զինվորի տանը»:

̰
Ես առաջին օրվանից սկսել եմ բանակցել նրանց հետ. Մարությանը՝ «Սանիթեքի» մասին

14:35 13.08.2019

Ըստ «Սանիթեքի» պայմանագրի` Երևանում պետք է լինի 16 հազար հատ մետաղական աղբաման, բայց այժմ կա ընդամենը 5000 մետաղական և պլաստմասսե աղբաման: Այս մասին վարչապետի հետ ուղիղ եթերում քննարկման ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Քաղաքապետը վարչապետին տեղեկացրել է Երևանի աղբահանության խնդիրների մասին, ինչպես նաև ներկայացրել «Սանիթեքի» հետ կնքած պայմանագրի մանրամասները: Մարությանը նշեց, որ ընկերությունը […]

̰
Ի՞նչ են քննարկել Արմեն Գրիգորյանն ու Նիկոլայ Պատրուշևը

14:28 13.08.2019

Երևանում կայացել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ու նրա ռուս պաշտոնակցի՝ երկօրյա այցով Հայաստանում գտնվող Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Ռուսարմինֆո»-ն, հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որ վերաբերում է երկու երկրների համագործակցությանը՝ Անվտանգության խորհուրդների, իրավապահ մարմինների, ռազմական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների գծով: «Պատրուշևն ընդգծել է միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերում հայ-ռուսական […]

̰
Փաշինյանն ու Մարությանն ուղիղ եթերում քննարկում են Երևանի աղբահանության հարցը

14:17 13.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին ուղիղ եթերում աշխատանքային հանդիպում է անցկացնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Հանդիպումը վարչապետը հեռարձակում է իր ֆեյսբուքյան էջում: Քաղաքապետի հետ վարչապետը քննարկում է Երևանի աղբահանության խնդիրը: Հայկ Մարությանի խոսքերով` ինքը շատ սխալ է համարում, որ ի սկզբանե Երևանի մասշտաբների նման քաղաքում գործի աղբահանություն իրականացնող մեկ ընկերություն: Նրա որակմամբ` հենց դա […]

̰
Ծխախոտային համաճարակը կասեցնել է պետք. Նաիրա Զոհրաբյան

14:11 13.08.2019

Ծխախոտային համաճարակը այսօր առողջապահական ամենամեծ սպառնալիքներից է։ Յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում։ Տարեկան 6 միլիոն նիկոտինի զոհ։ Ծխող մարդկանց մոտ քաղցկեղի ռիսկը 12 անգամ ավելի է, սրտամկանի ինֆարկտինը՝ 50 տոկոսով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ծխախոտի թույնի թիրախ են դառնում նաև, այսպես […]

̰
«Փչացրին մանկական տոնը». ինչպես է Մարգարիտա Սիմոնյանը նշել դստեր ծննդյան տարեդարձը

14:10 13.08.2019

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ընտանիքի անդամների ու հարազատների հետ նշել է դստեր 6-ամյակը: Սիմոնյանը դստեր ծննդյան տոնից լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել Instagram-ի էջում: Տոնին ներկա է եղել նաև Տիգրան Քեոսայանի դուստրը՝ Սաշան, որը երեխաների հետ պարել ու խաղացել է, իսկ Մարգարիտան իր էջում գրել է, որ «մանկական տոնը փչացրել են»:   View this […]

̰
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն ու Սերժ Թանկյանը հանդիպել են

13:47 13.08.2019

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և հայազգի աշխարհահռչակ երաժիշտ, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Սերժ Թանկյանն այս շաբաթ հանդիպել են ԱՄՆ-ում և միասին քննարկել հիմնադրամի գործունեությանն առնչվող հարցեր, ապագա անելիքներ։ Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից:   View this post on Instagram   The best ideas are born over food, the Armenian way!⁣⁣⁣ […]

̰
Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի հարցը գաղտնի երկխոսության թեմա է. ԿԽՄԿ

13:35 13.08.2019

Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է  գաղտնի երկխոսության մեջ՝ իշխանության համապատասխան ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակից: «Իր մանդատի շրջանակներում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելում է ազատազրկման մեջ գտնվող անձանց պահվելու պայմանները դիտարկելու, ինչպես նաև աջակցելու ընտանիքի հետ կապ հաստատելու […]

̰
Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհին տրակտոր է այրվել

13:27 13.08.2019

Օգոստոսի 13-ին՝ ժամը 11:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում այրվում է տրակտոր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:54-ին, մարվել՝ 12:14-ին։ Ամբողջությամբ այրվել է «Same 603» մակնիշի տրակտորը:

̰
«Հյուսիս-հարավ»-ի մշակման և իրագործման ընթացքում փողերի լվացման դեպքեր են բացահայտվել

13:20 13.08.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախաքննության շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի Տրանշ 1 և Տրանշ […]

̰
ԵՊԲՀ-ն ռազմական բժիշկներ կպատրաստի Ղազախստանի համար

13:15 13.08.2019

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ ԵՊԲՀ-ն ռազմական բժիշկներ կպատրաստի Ղազախստանի համար: «ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը նոր ուսումնական տարում նախատեսում է ընդունել ղազախ 4 կուրսանտների, որոնք Հայաստանում ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Ղազախստան և կհամալրեն իրենց բանակի շարքերը՝ որպես ռազմաբժիշկներ»,- մասնավորապես գրել է Մուրադյանը:

̰
Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունում առաջիկա օրերին

13:04 13.08.2019

Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում են ԱԻՆ-ից: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-16-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 13-ի ցերեկը, 14-18-ը […]

̰
Հայաստանի թիմը «Խաղաղության մարտիկ» մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը

12:55 13.08.2019

Հայաստանի թիմը «Խաղաղության մարտիկ» մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ինչպես արդեն հայտնել էինք,Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, այսօր կայացավ «Խաղաղության մարտիկ» մրցումների փակման արարողությունը: Այս մրցումներին մասնակցում էին ՀՀ դաշնակից և բարեկամ պետություններ՝ ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսը, Հունաստանը և Իրանը: Նշված երկրները մրցում էին մի քանի մրցաձևերում, որոնք […]

̰
Սպանդանոցները պատրաստ են աշխատել շուկայի պահանջարկի համաձայն

12:20 13.08.2019

«Բոլոր հնարավորություններն ունենք և պատրաստ ենք աշխատել ըստ շուկայի պահանջարկի»,- խոստացել են մի շարք սպանդանոցների ներկայացուցիչներ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հրավիրված քննարկման ժամանակ: Այս մասին հայտնում են ՍԱՊԾ-ից: Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը հիշեցրել է, որ թարմ մսի սպանդանոցային ծագման պարտադիր պայմանի կիրառումը հասարակական սննդի կետերում սկսվել է օգոստոսի 1-ից և […]

̰
Համահայկական խաղերի մարզաձևերին մասնակցող թիմերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

12:10 13.08.2019

Համահայկական ամառային 7-րդ խաղերի մարզաձևերին մասնակցող թիմերն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը կարևորել է այս այցը, որը ոչ միայն ճանաչողական է, այլև ստիպում է հավատարիմ մնալ արմատներին: «Գրքերում կարդալն այլ բան է: Երբ թանգարանում են լինում, տեսնում են իրական պատկերները, նաև վավերագրական ֆիլմերը, […]

̰
Համացանցի միջոցով թմրանյութ էր ձեռք բերել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը

12:01 13.08.2019

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Օգոստոսի 11-ին հերթական դեպքը ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները բացահայտեցին: Քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ժամը 3-ի սահմաններում, Երևանի Բայրոնի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Պուշկինի փողոցի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց սպիտակ բյուրեղանման զանգվածով պոլիէթիլենային […]

̰
Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ

11:58 13.08.2019

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ: «Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ ադրբեջանական կողմին գերի ընկնելու փաստի մասին տեղեկացվել են Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը և ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը: Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ […]

̰
Հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է ավելի քան 11 կգ կանեփի զանգված

11:55 13.08.2019

Օգոստոսի 5-ից հանրապետությունում մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Օգոստոսի 5-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 11.167.2 կգ կանեփի վայրի աճած զանգված: Տնամերձ 51 հողամասից հայտնաբերվել է կանեփի 26.256 բույս: Կատարված բացատրական աշխատանքի արդյունքում կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 905 փամփուշտ, 12 նռնակ, նռնակի 10 պայթուցիչ, 9 ատրճանակ, 1 […]

̰
Ինքն ուղղակի մոլորվել է. Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի մասին

11:46 13.08.2019

«Այս փուլում դեռ իրականացվում է հետաքննություն, ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է»,- այսօր Դիլիջանում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողի մասին: Արձագանքելով ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե իբր հայ զինծառայողը սահմանը հատել է հրամանատարների կողմից ճնշումների հետևանքով՝ Տոնոյանը կոչ արեց կուլ […]

̰
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին, սակայն հարցն իրենց ուշադրության կենտրոնում է. ՄԻՊ

11:33 13.08.2019

Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ։ Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից, վերջինս տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին, սակայն հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի […]

̰
ՊԵԿ-ն անդրադարձել է «Սանիթեք»-ի գործին

11:27 13.08.2019

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2019թ. առաջին յոթ ամիսների ընթացքում ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք հոդվածների խախտումներով դեպքերի առկայության և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների մասին: Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և «Սանիթեք ՍՊԸ» հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափի հարկ չվճարելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել […]

̰
ՔԿ-ն ներկայացրել է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի և դեպքի վայրի եռաչափ մոդելավորումը

11:07 13.08.2019

ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի և դեպքի վայրի եռաչափ մոդելավորումը: Հիշեցենք, ըստ ՔԿ հաղորդած նախնական տվյալների՝ 2019թ. օգոստոսի 2-ին` ժամը 12:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրել է ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ և 2019թ. օգոստոսի 2-ին` ժամը […]

̰
Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելն ադրբեջանական քարոզչամեքենայի՝ վաղուց ծանոթ գործելաոճն է. Արցախի ՊՆ

11:00 13.08.2019

Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ արձագանքելով ադրբեջանական քարոզչամեքենայի՝ իրականությունը խեղաթյուրելու հերթական փորձերին: «Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է ս.թ. օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները: Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիները ներկայացվում […]

̰
Դիլիջանում ընթանում է «Խաղաղության մարտիկ» մրցումների փակման արարողությունը

10:54 13.08.2019

Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, այսօր սկսվեց «Խաղաղության մարտիկ» մրցումների փակման արարողությունը: Այս մրցումներին մասնակցում են ՀՀ դաշնակից և բարեկամ պետություններ՝ ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսը, Հունաստանը և Իրանը: Նշված երկրները մրցում են մի քանի մրցաձևերում, որոնք միտված են խաղաղ պայմաններում զինծառայողների պատրաստությանը: Հայաստանը 3 մրցաձևերում առաջին տեղում է, մյուս մրցաձևերում՝ 2-րդ կամ 3-րդ տեղում: Հայաստանն, […]

̰
«Պատիվ ունեմ զբաղեցնելու ՊԵԿ նախագահի պաշտոնը». Դավիթ Անանյանն՝ իր հրաժարականի պահանջների մասին

10:32 13.08.2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան էջում իր վրդովմունքն է հայտնել որոշ, իր ձևակերպմամբ, «գրչակների» կողմից իր հրաժարականի պահանջի առիթով: Նա, մասնավորապես, գրել է. «Ընդհանրապես ձեռնպահ եմ մնում ֆեյսբուքյան տիրույթում իմ հասցեին պատվիրված գրառումներ կատարողներին պատասխան գրելուց, քանի որ գիտեմ, որ այդ խեղճերն էլ իրենց աշխատանքն են կատարում ինչ-որ բանի դիմաց։ Բացարձակ չի հետաքրքրում, թե որոշ հայտնի […]

̰
Կաշառքի համար կալանավորվել է Սահմանապահ զորքերի զինծառայող. ԱԱԾ

10:29 13.08.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Սահմանապահ զորքերի զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի ծառայողը, ծանոթանալով և մտերմանալով երկու անձանց հետ (քույր և եղբայր) առաջարկել է […]

̰
Արարատի մարզում բախվել են Lada-ն ու բեռնատար ЗИЛ-ը, որը կողաշրջվել է․ կան վիրավորներ

10:26 13.08.2019

Այսօր՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ Մասիսի վարչական տարածքում, բախվել են Lada մակնիշի 36 GD 428 համարանիշի և ЗИЛ մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա՝ վնասելով այն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և […]

̰
Դժվար է ասել․ բնությունը մեզանի՞ց է նեղացել, թե՞ Սևանից․ Արա Գալոյան

10:20 13.08.2019

Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դժվար է ասել․ բնությունը մեզանի՞ց է նեղացել, թե՞ Սևանից։ Հրապարակվել է «Սևանա լճի 2018թ․ տարեկան ջրային հաշվեկշիռը»։ Անցած տարի ջրի մուտքը թե՛ լիճը թափվող գետերով, թե՛ մակերևույթի վրա տեղումներով, թե՛ ստորերկրյա հոսքով միջինից ցածր է։ Միջինը հաշվարկվում է 1961-2017թթ․ տվյալներով։ Պաշտոնապես անցած տարի ելքը Հրազդան գետով միջինից համարյա […]

̰
Արդարադատության նախարարն այցելել է «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել ցմահ դատապարտյալներին

10:11 13.08.2019

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ Պետական- իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, պատգամավոր Մարիա Կարապետյանի և Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի հետ օգոստոսի 12-ին շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ՔԿՀ պետ Գերասիմ Գևորգյանի ուղեկցությամբ քրեակատարողական հիմնարկում կատարած շրջայցի ընթացքում նախարարը և […]

̰
«Արևիկ» ազգային պարկի տարածքում այրվել է մոտ 44 հա անտառապատ տարածք. Այսեր Ղազարյան

10:07 13.08.2019

Բնապահպանության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի հարակից անտառում («Արևիկ» ազգային պարկի տարածք) բռնկված խոշոր հրդեհի hետևանքով այրվել է մոտ 44 հա անտառ: Տես՝ GIF-ով 1-ին պատկերում ներկայացված է ըստ հրդեհի աստիճանի համեմատաբար թույլ (դարչնագույն), միջին (կարմիր) և ուժեղ (մուգ կարմիր) գույներով տարածական քարտեզը, 2-րդ պատկեր՝ 2018թ-ի տվյալ […]

̰
BACK_TO_TOP