18:09 13.08.2019
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով, 2019 թ. օգոստոսի 12-13-ը իրականացվել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան: Այցի շրջանակներում օգոստոսի 12-ին կայացել է Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների […]
18:05 13.08.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը տարածել է իր և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի զրույցի տեսանյութը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ այսօր ուղիղ եթերով հեռարձակված զրույցին: «Օրեր առաջ Էդմոն Մարուքյանի հետ նոր ֆորմատի քննարկում էինք ունեցել, որի ընթացքում անդրադարձել էինք քաղաքային խնդիրներին։ Արձանագրեցինք, որ վարչապետը պետք […]
17:47 13.08.2019
Արդարադատության նախարարությունը Ազգային ժողովի պատգամավորներ Վահագն Թևոսյանի, Սուրեն Գրիգորյանի հետ համատեղ քննարկումների, ինչպես նաև www.e-draft.am-ում, հանրային քննարկման այլ հարթակներում և սոցիալական կայքերում բարձրաձայնված մտահոգությունների և մեդիափորձագետների դիտարկումների ամփոփման արդյունքում լրամշակել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից […]
17:35 13.08.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել Ղրղըզստանի լրատվամիջոցներից մեկին: Նա պատմել է, որ ԵԱՏՄ-ն երիտասարդ միավորում է, սակայն հեռանկարային: Սարգսյանի կարծիքով՝ կառավարություններն ավելի ու ավելի վստահությամբ են մոտենում այդ ինստիտուտին: «Մոտ 50 պետություններ, կազմակերպություններ ցանկանում են մեզ հետ կապեր հաստատել, ազատ առևտրի գոտիներ ստեղծել, համագործակցության հուշագրեր կնքել»,- ասաց Սարգսյանը: Տիգրան Սարգսյանն […]
17:24 13.08.2019
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ յուրացում կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել գլխավոր ճարտարագետին և ներկայիս ընկերության տնօրենի տեղակալ՝ տեխնիկական տնօրենին: «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործ հարուցվել է 2018թ. […]
17:22 13.08.2019
Այսօր տեղի ունեցած աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ եղավ «Սանիթեք»-ի ղեկավարության ասուլիսին, որի՝ սկզբում Երևանում չանցկացնելու, այնուհետև Երևանում տեսակապով անցկացնելու պատճառների մասին քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց. «Իրենց վարկածով՝ Երևանում իրենց վտանգ է սպառնում: Ես օրինակ բերեցի, որ հեղափոխություն եղավ, թավշյա հեղափոխություն, ու միակ մարդը, որ վնասվել էր, վարչապետն էր»: Վարչապետն արձագանքեց. «Իրենք սպեկուլյացիա են անում, որ […]
17:09 13.08.2019
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այս պահին Շարմ էլ Շեյխում 10 հոգանոց հայերի խումբը հայտնվել է փողոցում: Նշվում է, որ նրանք փաթեթներն ամրագրել են Joy և Info travel -ում: Զբոսաշրջիկները հասել են տեղ և պարզվել է, որ միայն 3 օր կարող են մնալ ամրագրած հյուրանոցում, վստահ չեն՝ հետադարձ թռիչք ունե՞ն, թե՞ ոչ: Զբոսաշրջիկները մանկահասակ բալիկների […]
17:05 13.08.2019
Եգիպտոս մեկնած երեք հայ ընտանիք հայտնվել է դրսում: Տուրիստական կազմակերպությունը, որի ծառայություններից ընտանիքներն օգտվում են արդեն մի քանի տարի շարունակ, չի շտապում օգնել ընտանիքներին, որոնք իր իսկ անփութության պատճառով հայտնվել են դրսում: Եգիպտոսում գտնվող զբոսաշրջիկներից մեկը` Անահիտը, SHANTNEWS.am-ին պատմեց հետևյալը. «Մենք երկրորդ անգամ ենք Եգիպտոսում: Նույն հյուրանոցն ենք նախընտրել, որովհետև մեզ այստեղ ավելի լավ ենք […]
16:55 13.08.2019
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն օգոստոսի 13-ին ն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպան Մուհամետգելդի Այազովին (Muhammetgeldy Ayazov): Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքմենական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, մասնավորապես՝ էներգետիկայի և առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ պատվիրակության՝ տարբեր գերատեսչությունների փոխնախարարների […]
16:51 13.08.2019
Լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունը, թե իբր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը խոչընդոտում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը չվերթ իրականացնել Երևան, չի համապատասխանում իրականությանը։ Այս կապակցությամբ կոմիտեն հայտնում է, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կողմից դեպի Երևան թռիչքներ իրականացնելու համար որևէ հայտ չի ստացել: ՌԴ ավիացիոն իշխանություններից դիվանագիտական ուղիներով չի ստացվել նաև ավիաընկերության նշանակումը Ռուսաստանի որևէ քաղաքից […]
16:38 13.08.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է վարչապետին, որ 50-ից ավելի աղբատար մեքենաներ են պետք, «Սանիթեքն» ունի մոտ 25-ը, նշում է, որ իրենց մեքենաների ՕԳԳ-ն 60 տոկոս է, իսկ Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկի ներկրած մեքենաները 100 տոկոս ՕԳԳ-ով են աշխատում: Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք «Սանիթեքի» հետ բաժանում արված է, որպեսզի նույն վայրերը չմաքրեն, Մարությանը նշեց. […]
16:30 13.08.2019
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը բարձր է գնահատել արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցությունն ու կարևորել տարբեր ուղղություններով դրա զարգացումը: Շոմբի Շարփը շնորհավորել է Ռուստամ Բադասյանին նշանակման կապակցությամբ և ՄԱԿ-ի համապարփակ աջակցությունն է հայտնել դատաիրավական ու […]
16:29 13.08.2019
Ավարտվել է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը: Այս մասին Shantnews-ին հայտնել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Հիշեցնենք՝ 2018-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիի Սլաբոտկա թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը ռուս զինծառայողի կողմից ծեծի էր ենթարկվել, ինչի հետևանքով հիվանդանոցում մահացել էր: Մեղադրյալը Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգելդեևն է: Տուժողի […]
16:20 13.08.2019
Ջրային կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԱԻՆ տվյալները ջրամբարների լցվածության և Սևանի ջրառի մասին:
16:17 13.08.2019
Պետական գնումների հետ կապված բողոքներ քննող անձը բավարարել է հրատապ բաց մրցույթին մասնակցած կազմակերպության ներկայացրած բողոքն այն գործով, որով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ներգրավվել էր բողոքի քննությանը՝ որպես կողմ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գործարար կազմակերպություններից մեկի ղեկավարը, համաձայն չլինելով պետական կարիքների համար կազմակերպված հրատապ բաց մրցույթին մասնակցած մրցույթի արդյունքներին, դիմել էր պետական գնումների բողոքները […]
16:15 13.08.2019
Վարչապետի հետ աշխատանքային քննարկման ընթացքում Հայկ Մարությանը խոսել է աղբատար մեքենաների ձեռքբերման խնդրի մասին, հայտնել իր եզրահանգումները. «Սանիթեքը» չուներ ո´չ համապատասխան տեխնիկա, ո´չ աղբամաններ: Ասել է, որ քաղաքապետարանն ինքն է փորձել հարցը կարգավորել, համապատասխան ձիաուժի մեքենաներ պատվիրելու համար: «Հունվարին արդեն հանձնարարել եմ, որ գրենք տեխնիկական պայմանագիրը ու հայտարարենք տենդեր, ու այդ ժամանակ 24 հատ մեքենայի […]
16:05 13.08.2019
Բնապահպան Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ահազանգող Սևանա լիճ… Իրավիճակային կառավարման հետքերով…» վերտառությամբ: «Բազմիցս նշել եմ, որ նախորդ իշխանություններից ժառանգած իներցիաները բնապահպանության ոլորտում դադարեցնելու և արդյունքահեն կառավարման անցնելու համար նախ պետք է կարգավորել և կայունացնել կառավարման համակարգը, որի համար առաջին անհետաձգելի գործողություններն են. 1. Վեր հանել առաջնային հավաստի տեղեկատվությունը կենսաբազմազանության, մասնավորապես էկոհամակարգերի, […]
15:57 13.08.2019
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման, ինչպես և հասարակական կարգի պահպանությանն ուղղված ուժեղացված ծառայությունները։ Այս համատեքստում, օգոստոսի 10-ից 11-ը ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի ծառայողները որսագողության և ապօրինի ծառահատման դեպքերը կանխելու և հայտնաբերելու նպատակով շրջայցեր են կատարել վարչական տարածքի ջրային և անտառային գոտիներում: Ուժեղացված ծառայության ընթացքում […]
15:54 13.08.2019
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով արդեն մեկնարկել են նաև Արարատի մարզի Եղեգնավան համայնքի փողոցներիի ասֆալտապատման աշխատանքները: Այս պահին ընթանում են հողահարթեցման աշխատանքներ: Բարեկարգման համար ընտրվել են ներհամայնքային բանուկ փողոցները, որոնք անմխիթար վիճակում էին: Ծրագրի ընդհանուր արժեքը 22 միլիոն 200 հազար ՀՀ դրամ է, որից 8 միլիոն 880 հազար ՀՀ դրամը համայնքի ֆինանսավորման չափն է, իսկ […]
15:51 13.08.2019
«Էկո-Մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանը տեսանյութ է հրապարակել «Արևիկ» ազգային պարկից իր ֆեյսբուքյան էջում` նշելով, որ այս հրդեհի մեղավորները պետք է բացահայտվեն, ենթարկվեն պատասխանատվության: «Մնացորդային կրակը գիհուտի դեպքում դեռ երկար կվառվի։ Գիհու կրակը չի մարում մինչև արմատային համակարգի վերջնական մոխրացումը, ինչն էլ վկայում է Մանուկ Մանուկյանի կողմից արված այս նկարներից առաջինը։ Սա նշանակում […]
15:41 13.08.2019
Օգոստոսի 4-ին՝ ժամը 15.34-ին, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր տվել, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 14.00-ին, Բագրատունյանց փողոցում 20 տարվա հնեցման կոնյակ գնելու համար տաքսի «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տվել է 60.000 դրամ, որն իրեն վաճառել է տնային պայմաններում պատրաստված կոնյակին նմանեցված հեղուկ: Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են վարորդի […]
15:39 13.08.2019
Ղրղըզստանի լրատվամիջոցներից մեկի եթերում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը խոսել է ԵԱՏՄ առավելությունների մասին: Նա նշել է, որ բոլոր ոլորտներում կան ինտեգրացիոն թվային ծրագրեր, որոնք պետք է համատեղ իրագործեն: Լրագրողի հարցին, թե որոնք են առավել արդիական ծրագրերը, Սարգսյանը պատասխանեց. «Օրինակ` աշխատանքային միգրացիան ինչպես Ղրղըզստանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիների համար խնդիր է: Գաղտնիք չէ, […]
15:36 13.08.2019
Օգոստոսի 12-ին՝ ժամը 04.42-ին, հաղորդում է ստացվել, որ Հանրապետության հրապարակում վիճաբանություն է: Ահազանգով մեկնած ոստիկանության ծառայողները կանխել են զարգացումները և Հանրապետության հրապարակից վիճաբանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել չորս անձի: Մեկ հոգի դիմել է հիվանդանոց՝ բուժօգնության: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
15:29 13.08.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում պատմում է, թե ինչ առաջարկներ են արվել այս ընթացքում «Սանիթեքի» հետ բանակցություններում: «Սանիթեքն» առաջարկել է բարձրացնել գինը, սակայն քաղաքապետարանը չի համաձայնել, փոխարենն առաջարկել է մեկ պայմանագիրը խզել, նոր մրցույթ հայտարարել, իրենք էլ ներկայանան նոր գնով, եթե ավելի էժան գին առաջարկող չի լինի, ապա նոր գնով կստանձնի պարտականությունները: […]
15:21 13.08.2019
Շինանյութեր տեղափոխող շատ բեռնատար մեքենաներ քաղաքում երթևեկում են ոչ սահմանված հատվածներով և, չպահպանելով նյութերի տեղափոխման կանոնները, աղտոտում են փողոցները: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, աշխատանքային խորհրդակցության ժամանակ խնդրին անդրադարձել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Հանձնարարվել է ՃՈ հետ քայլեր ձեռնարկել՝ վարորդներին գտնելու և օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Բացի դրանից՝ կսահմանվի լրացուցիչ հսկողություն: «Եթե […]
15:18 13.08.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր վարչապետի հետ հանդիպման ժամանակ պատմել է, որ իրենք տուգանել են «Սանիթեքին», իսկ վերջինս հայտարարել է, որ տուգանքները անհիմն են, և քաղաքապետարանին դատի են տվել` պատճառաբանել, որ տուգանքներն ազդում են իրենց աշխատանքի վրա: «6 ամսվա ընթացքում մեր տուգանքները կազմել են իրենց տված գումարի 3 տոկոսը»,- պարզաբանեց Մարությանը: «Փաստորեն պետք է 3 […]
15:10 13.08.2019
Մոսկվայի քաղաքաշինական կոմիտեն անցկացրել է քաղաքային լուսանկարի «Պլանետա Մոսկվա-2019» մրցույթը: Քվեարկության արդյունքում, որն իրականացվել է կոմիտեի ֆեյսբուքյան էջում, լավագույնն է ճանաչվել Աշոտ Գրիգորյանի «Թևավոր ճոճանակներ» լուսանկարը: Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացված է եղել 3759 աշխատանք: Պրոֆեսիոնալ ժյուրին դրանցից ընտրել է 200-ը: Այդ աշխատանքներն էլ դրվել են քվեարկության սոցիալական կայքում:
15:05 13.08.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Վարչապետը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո սա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին այցն է մեր երկիր, և այն լավ առիթ է՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերին նաև այս ձևաչափով անդրադառնալու համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև […]
15:00 13.08.2019
Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը ստացվել է. այս մասին օգոստոսի 8-ին կառավարության նիստում հայտարարեց Հատուկ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցադրման՝ նա ներկայացրեց ամբողջ գործընթացը, ասաց, որ փորձաքննությունն իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերությունը ստացել է փորձաքննության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Իսկ վերջում խոստացավ, որ առնվազն 4 օրվա […]