11:37 14.08.2019
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Արցախից՝ կից հետևյալ գրառումն անելով. «Հասանք Արցախ: Տուն առ տուն այցելելու ենք Արցախում բնակվող մեր վիրավոր տղաներին, ու փորձելու ենք փոխել նրանց կյանքի որակը ևս: Արցախի նախագահ Բակո Սահակյանը Զինվորների կենտրոնին է նվիրել այս նոր ավտոմեքենան: Մեր աշխատակիցներին բարի ճանապարհ եմ մաղթում Արցախում, և խոստանում՝ […]
11:17 14.08.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ անչափահաս տղային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ այլ անչափահաս ձերբակալվել է: 2019 թվականի օգոստոսի 13-ին «Սուրբ Աստվածամայր» և «Շենգավիթ» բժշկական կենտրոններից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը ձախ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության […]
11:11 14.08.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Թիան Էրլունին: Ինչպես հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից, հանդիպման նպատակն էր քննարկել երկու բարեկամ պետությունների անվտանգության մարմինների միջև փոխգործակցությանն ու փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։ Ողջունելով դեսպանին՝ Ա․ Վանեցյանը նշել է, որ Չինաստանը բարեկամական և գործընկեր պետություն […]
11:00 14.08.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ուրախ եմ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարությունն Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար (գումարի չափը գտնվում է ճշգրտման փուլում): Ինչպես և հայտարարել էի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ունեցած ելույթում, մինչև 2023 թվականը մտադիր ենք լուծել նաև ՊԲ զինծառայողների բնակարանային խնդիրները»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2383126408674407?__xts__[0]=68.ARCGeW5RfATyhRms_OuqUrU2GU4fA7Hr8ueQTluxHZukVLSe_1KzafIh95U5mO2Qj7eMHqc2xXIfHnQBrHEK0sQv078GzwkYOZteKFY3gsyD4QCmuix8kWknBNOLATYmdPcckxI-L-5-7enWH6UuV7o1sh80yBsmf_jTcIDoo042tZBRwCHKIyJ6engDz1XyYBdXwUXHD3mp6I5SMBTNsXGmJQQQgLRe-KX7nbbxML_Rdf3YiL3Kz7yN8IoaJqWSF_nCLo1IhbAZmZ93By-NaUu0cClfYu3p-tLFAfJ2X4NB7nRWeVX5OcLNPOUD1B3IA3Gbxc6qAcHdzcwDNAndlPHV&__tn__=-R
10:49 14.08.2019
Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի վերաբերյալ։ Բողոքների համաձայն՝ հաճախ դիմում-բողոք ներկայացրած անձը տեղեկացված չի լինում իր բողոքի վերաբերյալ կայացված որոշման բովանդակությանը, ինչն առաջացնում է բողոքը բավարարված լինելու ակնկալիք։ Մինչդեռ, հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից, իսկ դիմում-բողոք բերած անձին այն […]
10:31 14.08.2019
Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիքը։ Այսօրվանից սկսած՝ մինչև օգոստոսի 16-ը ներառյալ, բոլոր մարզերում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի +38․․․+39, առանձին ցածրադիր հատվածներում նույնիսկ +40 աստիճանի։ Առաջիկա 5 օրերին […]
10:19 14.08.2019
Օգոստոսի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` Կոտայքի մարզի Զովունի և Քանաքեռավան գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա , 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
10:14 14.08.2019
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մամուլում բարձրացված հարցերից մեկին ի պատասխան՝ նշենք, որ ՀՀ ՊՆ-ը Զինառի գործունեությունը համակարգում է, և բոլոր այն ընկերությունները որոնք նոր պայմանագրեր են կնքել Զինառի հետ, պարտավորվել են վաճառվող ապրանքների գները պահպանել տվյալ տարածաշրջանի գների սահմաններում: Պարբերաբար նման խանութների գործունեությունը ստուգվում է: Սակայն եթե ունեք […]
10:06 14.08.2019
Օգոստոսի 14-ին` ժամը 00:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին՝ Որոտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 25-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Ս., ծնված 1976 թ.) […]
09:48 14.08.2019
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-16-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 14-18-ը սպասվում է առանց […]
09:35 14.08.2019
Օգոստոսի 13-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 38 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում՝ 500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, 300 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 6000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 400 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 700 քմ, […]
09:23 14.08.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նորքի 13փ. 99-155; 15փ. 1-49; 17փ. 50-105 սեփական տները, Նորքի 17 փողոցի 2-րդ նրբ. 2-22Ա սեփական տները, Նորքի 1, 9, 11 փողոցների սեփական տները, Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական կենտրոնը և հարակից ոչ […]
09:11 14.08.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 16-ին` ժամը 10:00-22:000-ն, կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավիթ փողոցի 40-70 համարների, Աթոյան, Բելինսկի, Սուվորով, Լորիս Մելիքով, Չեռնիշևսկի փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար
08:58 14.08.2019
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 09։00-ից ժամը 19։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Բաբայան-Արաբկիր-Գրիբոյեդով-Ազատության փողոցներով պարփակված թաղամասի, ժամը 10։00-ից ժամը 15։00-ն՝ Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի թիվ 1ա շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ մուտքերի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը […]
08:36 14.08.2019
«Հրապարակ» թերթը գրում է․«Ստամբուլյան կոնվենցիային նվիրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ իրավիճակ է փոխել, մեր աղբյուրների հավաստմամբ՝ կոնվենցիայի վավերացում տեղի չի ունենա: Ավելին՝ անգամ ԱԺ օրակարգ չի բերվի: Իշխանական պատգամավորները նախարարի հետ հանդիպմանը հուժկու ընդվզել են՝ ասելով, թե ամեն ինչ կարելի է սղղացնել, բայց ոչ «հայու զենի» հետ կապված […]
00:09 14.08.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է ԱՄՆ քաղաքացուհին, որ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 12-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով։ 2 հոգի մահացել էին, իսկ մի քանիսն էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցեր: Աղբյուրի տեղեկություններով՝ Mercedes-ի մահացած վարորդ Գուրգեն Ս.-ն և ուղևոր […]
22:55 13.08.2019
22:29 13.08.2019
Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայողի ծառայակից ընկերը՝ Հովհաննես Վարդանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ չի հավատում՝ Արայիկ Ղազարյանը կարող էր լքել մարտական դիրքը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ըստ իս՝ Ադրբեջանի տարածքում հայտնված Արայիկ Ղազարյանը չի լքել մարտական դիրքը։ Արայիկի հետ ծառայել ենք նույն զորամասում։ Համոզված եմ՝ նրան չե՜ն վիրավորել, պատիվն ու արժանապատվությունը չե՜ն ոտնահարել։ Նախքան […]
22:14 13.08.2019
Օգոստոսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Shamshyan-ի հաղորդմամբ՝ ժամը 10:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի բնակիչ, 29-ամյա Վասիլ Խ.-ն իր վարած ВАЗ 2105 մակնիշի 36 DV 368 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող երկաթյա պատնեշին և հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, վարորդի համագյուղացիներ, 30-ամյա Անուշ Բ.-ն, 3-ամյա Սիրանուշ Հ.-ն, 2 […]
22:00 13.08.2019
Երեկ կայացել է Շիրակի մարզի Բյուրակնի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Տնօրենի լիազորությունները դադարեցվել էին պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով։ Մրցույթին կառավարման խորհրդի 8 անդամներից ներկա են եղել 7-ը, իսկ մինչ մրցույթի օրը, ժամկետների 3 տարին լրանալու պատճառով փոխվել էին Կառավարման խորհրդի, մարզպետարանի ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները։ Տնօրենի թափուր […]
21:01 13.08.2019
Ազգային ժողով նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը հրավիրվել է հարցաքննության։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2019 թվականի հունիսի 5-ին Երևանում՝ Terrazza ռեստորանի տարածքում, միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի մասնակցությամբ։ Հարուցվել էր քրեական գործ:
20:45 13.08.2019
SHAMSHYAN-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա: Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխան՝ 14-ամյա Էրիկ Մ.-ն, հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները: Ոստիկանությունը պարզում է, թե որտեղից է երեխան դանակահարված վիճակում […]
19:56 13.08.2019
Մինաս Ավետիսյանի Ջաջուռում գտնվող հայրական տունը կվերականգնվի: Այս մասին օրեր առաջ Ջաջուռում հայտարարեց քաղաքաշինության կոմիտեի նախագահը: Մասնագետների խումբը՝ ճարտարապետներն ու արվեստաբանները, արդեն եղել են գյուղում, Ջաջուռում ուսումնասիրել տան վիճակը, չափագրել են, թե ինչ է պահպանվել Մինասի հայրական տնից: Սա կարևոր է հասկանալու համար, թե ինչպես են կատարվելու վերականգնման աշխատանքները: Քաղաքաշինության կոմիտեն տան վերականգնումը հնարավոր է […]
19:51 13.08.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Շարմ Էլ Շեյխում 10 հոգուց բաղկացած հայ զբոսաշրջիկների խումբը հայտնվել էր փողոցում: Ըստ տարածված տեղեկատվության` զբոսաշրջիկների փաթեթները ամրագրել են Joy և Info travel ընկերությունները: Ավելի վաղ կապ էինք հաստատել Joy տուրիստական ընկերության հետ, որը հերքել էր, որ իրենցից փաթեթներ գնած հայերը հայտնվել են փողոցում: Քիչ առաջ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Info […]
19:11 13.08.2019
Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Արտյոմ Սմբատյանը «Ավան» վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի հետ այցելել է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն: Կենտրոնի տնօրեն Արեգա Հակոբյանը նրանց ծանոթացրել է տարածքին, որի բակը վերջերս ասֆալտապատվել է, ներկայացրել ընթացիկ աշխատանքները: Արեգա Հակոբյանը բուժանձնակազմի կողմից շնորհակալություն է հայտնել «Ավան» վարչական շրջանի ղեկավարությանը կենտրոնի բակի բարեկարգման համար, ինչը հարմարավետություն է […]
19:03 13.08.2019
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր է նշանակվել ԵՊՀ դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի դոցենտ Արթուր Իսրայելյանը: Գեղամ Գևորգյանի մեկ այլ հրամանով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր է նշանակվել ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի նախկին տնօրեն, ԵՊՀ […]
18:49 13.08.2019
«Կնոջս հետծննդաբերական բարդություններ ընթացքում ես որոշեցի մի քանի ամիս անցկացնել տանը և հոգ տանել ընտանիքիս մասին: Ամեն հայր պարտավոր է անել այդ ամենը»,- այս մասին The New York Times-ի հոդվածում գրել է Reddit-ի 36-ամյա հիմնադիր Ալեքսիս Օհանյանը: «Սերենայից օրեր պահանջվեցին, որպեսզի վերականգնվի թոքային էմբոլիայից հետո: Երբ երեխայի հետ հիվանդանոցից եկանք տուն, Սերենան որովայնի հատվածում բացվածք […]
18:41 13.08.2019
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ 2019թ. օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ծնվել է 477 երեխա՝ 255 տղա, 222 աղջիկ:
18:36 13.08.2019
2018 թվականին ներդրված REX համակարգում արդեն գրանցվել է 90 ընկերություն: Այս մասին հայտնում է կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Նշվում է, որ համակարգի շնորհիվ եվրոպական շուկա արտահանող ընկերությունները ազատվում են լրացուցիչ մաքսային վճարից: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.facebook.com/armgovernment/videos/1356764287815051/?v=1356764287815051