15:41 28.06.2019
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակի վերաբերյալ այսօր լրագրողները ԱԺ-ում հարց են ուղղել «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին: Լիլիթ Մակունցը պատասխանել է, թե նամակը իրեն ուղղված չէ, հետևաբար հարցն էլ իրեն չպետք է ուղղել: Դրանից հետո այլ հարց են տվել լրագրողները, թե արդյո՞ք համամիտ է Մակունցը այն կարծիքի հետ, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ է: «ՍԴ-ում ճգնաժամի […]
15:33 28.06.2019
ՀՀ վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել է 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008-2009թթ. կայացրած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու ՀՀ գլխավոր դատախազի բողոքը (նաև պաշտպաններ Ս. Սաֆարյանի և Վ. Գրիգորյանի բողոքը՝ մասնակիորեն), և բեկանել է դրանք՝ գործն ուղարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր […]
15:20 28.06.2019
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է վերադարձվել 2017թ. հունիսի 20-ին Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը, հայտնում են ԿԽՄԿ երևանյան գրասենյակից։ «Հունիսի 28-ին ԿԽՄԿ աջակցությամբ տեղի է ունեցել մեկ հայի ու մեկ ադրբեջանցու հայրենադարձում։ Գործողությունը տեղի է ունեցել իշխանությունների համաձայնությամբ»,- հայտնել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին […]
15:08 28.06.2019
Վիեննայում Ավստրիայի Զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայի կողմից կազմակերպված «Վիեննայի Ռազմավարական 4-րդ համաժողովի» շրջանակներում այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես եկավ բանախոսությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԱԽ լրատվական ծառայությունը: Բանախոսությանը հաջորդեց քննարկման և հարցուպատասխանի փուլ։ Բանախոսության ամբողջական տարբերակը՝ ստորև։ «Ընդհանրապես, մարդկության պատմությունը՝ ռազմավարությունների հաջողության և ձախողման պատմություններ են։ Ասածիս վառ օրինակ է՝ Լորենս Ֆրիդմանի «Ռազմավարություն» […]
14:53 28.06.2019
ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները հանդես են եկել հայտարարությամբ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ հաշվի առնելով վերջին օրերին Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները և քննարկումները՝ հարկ ենք համարում հայտարարել հետևյալը. Այս օրերին Սահմանադրական դատարանի վերաբերյալ հնչեցված կարծիքների գերակշռող մեծամասնությունը քաղաքական է, ուստի մենք դրանց չենք արձագանքում՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը հրապարակային ելույթներում և […]
13:50 28.06.2019
Ավելի վաղ հայտնել էինք` ոստիկանությունն իր պաշտոնական կայքէջում հրապարակել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում ոստիկանների հասցեին: «Խուլիգանության հատկանիշներով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Կան բերման ենթարկվածներ։ Որոշ օգտատերերի հորդորում ենք զերծ մնալ տարատեսակ մեկնաբանություններից ու իրականության հետ որևէ աղերս […]
13:41 28.06.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, հունիսի 27-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած դանակահարության փաստով։ Ժամը 23։00-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորը […]
13:22 28.06.2019
ՏՄՊՊՀ անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանից ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր են արվելու օդանավակայանում բնական մենաշնորհի դեմ և թանկ ծառայությունների ու տոմսերի էժանացման համար: Ճաղարյանը նշեց. «Ես շատ հպարտությամբ ուզում եմ ասել՝ բավական լավ օդանավակայան ունենք, բայց ցավով նշում եմ՝ մեր օդանավակայանի սպասարկման գները կարծես թե բարձր են, այստեղ մեծ դեր […]
13:10 28.06.2019
Կառավարությունը ստացել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, «Ազատության»-ը հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, որ այս պահին նամակն ուսումնասիրվում է։ Տեղեկացնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված: Երեկ հայտնի դարձավ, […]
13:02 28.06.2019
Այսօր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Մարտի 1-ի գործին: Նա նշել է, որ Մանվել Գրիգորյանը Մարտի 1-ի հետ կապված բացատրություն կամ ցուցմունք չի տվել: Տուժողի իրավահաջորդը նշեց, որ Մարտի 1-ի գործի շրջանակում առկա է մի փաստաթուղթ, որով երևում է, որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը հրավիրել է […]
13:00 28.06.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը հունիսի 28-ին, ԱԺ արտահերթ նիստում դիմելով ՏՄՊՊՀ անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանին, նշեց, որ խմբակցության հետ հանդիպման ժամանակ խոր քննարկում են ունեցել և դրական տպավորություն ստացել: «Իրականում նախկին՝ 6-րդ գումարման ԱԺ նախագահի կողմից մի այսպիսի տենդենց մտցվեց՝ «այո», «ոչ»-ով պատասխանների կուլտուրա ձևավորվեց: Մի հարց տամ, որին, եթե հնարավոր է, մի […]
12:48 28.06.2019
Երաժշտություն առանց երաժշտական գործիքների: Հենց այս մոտեցմամբ է աշխարհում ստեղծվում էլեկտրոնային երաժշտությունը, որտեղ համադրվում են ժամանակակից տեխնոլոգիաներն ու շրջապատում առկա էլեկտրամագնիսական դաշտի ալիքները: Արվեստագետները երաժշտություն կամ ձայն ստանում են առօրյայում գործածվող սովորական ու պարզ առարկաների միջոցով: Հայաստանում ավանդական երաժշտական ուղղություններից բացի, որոշ երիտասարդ ստեղծագործողներ ևս զբաղվում են էլեկտրաակուստիկ մոդեռն երաժշտությամբ: Իսկ վարպետության դասը լեհ մասնագետների […]
12:39 28.06.2019
Այսօր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մանվել Գրիգորյանի մոտ կա սթրեսային անկայունություն: «Մանվել Գրիգորյանն ունի 33-ից ավելի հիվանդություն: Ե´վ Մանվել Գրիգորյանը, և´ պաշտպանական կողմը ցանկանում են, որ ՀՀ-ում գործի արդարադատություն: Մենք չենք ընդունում ընտրովի արդարադատությունը: Եթե ապացուցվում է անձի մեղքը, թող կրի իր պատիժը, սակայն մինչ […]
12:31 28.06.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննություն է տարվում՝ Վաղարշապատի (Էջմիածին) համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ մեղադրանք է առաջադրվել համայնքի նախկին ղեկավարին, «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին և «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին: Էջմիածնի համայնքապետարանում չարաշահումների […]
12:20 28.06.2019
Հայկական Armenia ավիաընկերությունը Վրաստանի զբոսաշրջությունը խթանելու նպատակով տարանցիկ թռիչքներ կիրականացնի: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները, հայտնում է «Ալիք Մեդիան»: Թռիչքները կիրականացվեն Գյումրի-Մոսկվա-Գյումրի, Գյումրի-Բաթումի-Գյումրի ուղղություններով։ Բացի այդ, կավելանա Թբիլիսի-Երևան, Երևան-Թբիլիսի չվերթների հաճախականությունը: Չվերթները Հայաստանից կսկսվեն հուլիսի 8-ից: Հիշեցնենք՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների լարվածությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելվում […]
12:11 28.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Աբրոյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Աբրոյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
12:07 28.06.2019
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է շվեյցարական կարմիր խաչի նախագահ Մաթեո Փեդրազինիի հետ։ Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Շվեյցարական կարմիր խաչին՝ մարդասիրական գործունեության և մեր երկրում իրականացվող ծրագրերի համար, որոնք հիմնականում ուղղված են խոցելի խմբերի խնդիրների լուծմանը։ Հանդիպմանը խոսվել է նաև այս տարվա հոկտեմբեր ամսին Շվեյցարական կարմիր խաչի […]
12:00 28.06.2019
Երեկ համացանցում երկու մասով մի քանի օրվա վաղեմությամբ տեսանյութ էր տարածվել։ Դրանցից մեկում երևում է, որ մի խումբ անձինք վիճաբանում են միմյանց հետ՝ անհանգստություն պատճառելով հարևանությամբ բնակվողներին։ Մյուսում երևում է, որ անձինք զազրախոսում են ոստիկանության ծառայողների հետ, իսկ պարեկային մեքենայի հեռանալուց հետո տալիս են սեռական բնույթի հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։ Այս մասին հայտնում […]
11:50 28.06.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերվել է 20 իրավախախտման դեպք, որից 6 դեպքով հաշվարկվել է 722.950 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել է 1.460.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 10 դեպք, 5 դեպքով հաշվարկվել է 671.250 […]
11:34 28.06.2019
Խորհրդարանն այսօր արտահերթ ռեժիմում շարունակեց աշխատանքները: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը պատասխանեց պատգամավորներից մեկի հարցին՝ օրենսդրական փոփոխությունից հետո ե՞րբ է պարտադիր լինելու Կադաստր այցելությունը: «Պարտադիր այցելության պահանջ կլինի միայն այն դեպքերում, երբ գործարքը նոտարի մոտ կնքելուց հետո […]
11:32 28.06.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի կառավարական հարցերով գործադիր նախագահ, Շարժայի էմիր Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմիի ընտանիքի ներկայացուցիչ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման առանցքում Հայաստանի Հանրապետության և Շարժայի Էմիրության միջև նախարարության մանդատի ներքո գտնվող ոլորտներում համագործակցության հաստատումն էր՝ հատկապես նորարարական տեխնոլոգիաների կիրառման համատեքստում։ ՀՀ կրթության, […]
11:26 28.06.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից խոշոր չափերի շորթման դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ երկու քաղաքացիներ զինակոչիկի վերաբերյալ «ցանկալի» բժշկական եզրակացություն ստանալու պատրվակով, հանդիպել են Երևանի բժշկական կենտրոններից մեկի բաժանմունքի վարիչի հետ, որի ընթացքում նախապես պլանավորված «սցենարով», վարել են գումար պահանջելու և […]
11:22 28.06.2019
Հունիսի 28-ին՝ ժամը 00:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։49-ին, մարվել՝ 01։20-ին։ Ամբողջությամբ այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ.Գ.):
11:00 28.06.2019
«Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս զինակոչիկների զինծառայության վայրն ընտրվելու է վիճակահանությամբ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, մինչև հիմա փորձարկված ձևաչափերից այն ամենահարմար ու օբյեկտիվ տարբերակն է, ուստի կշարունակվի կիրառվել: Ինչ վերաբերում է զինված ուժերում սննդի մատակարարման որակի բարելավմանը, նա նշել է, որ դա մշտական գործընթաց է: Այս տարի նորությունն այն է, […]
10:54 28.06.2019
Հունիսի 27-28-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում և Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
10:47 28.06.2019
Դիլիջան քաղաքի ԿԲ ուսումնական կենտրոնում մեկնարկած հայ-վրացական գործարար համաժողովի ժամանակ լրագրողները էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանից հետաքրքրվել են, թե ի՞նչ աշխատանք է տարվել Լարսի անցակետում առաջացող խնդիրները լուծելու համար։ Ավագ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հայ-վրացական միասնական զբոսաշրջային փաթեթն ուժի մեջ է։ Մանրամասները՝ տեսանյութում։
10:20 28.06.2019
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի մեկնաբանությանը։ «Էն մամուլի խոսնակին ասեք, որ խլինքը չի կարա խնչի»: Հիշեցնենք, որ ավելի ուշ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ ափսոսանք հայտնելով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառման տակ իր կողմից […]
10:09 28.06.2019
Հունիսի 28-ին՝ ժամը 04:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի կամարի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի 12-րդ կմ-ին՝ Պտղունք գյուղի մոտակայքում, այրվում է «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:52-ին, մարվել՝ 04:58-ին: Ամբողջությամբ այրվել […]
09:38 28.06.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Աննա Մարգարյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Աննա Մարգարյանին մի քանի անգամ առաջարկել են ԲԴԽ թեկնածու լինել, սակայն վերջինս հրաժարվել է, և դատելով երեկվա հանդիպումից` նրան կարողացել են համոզել: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մինչ արդեն ընտրված Գրիգոր Բեքմեզյանին ԲԴԽ […]