Երաժշտություն առանց երաժշտական գործիքների. լեհ երաժիշտները սովորական առարկաների ձայները վերածում են ակուստիկ երաժշտության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Երաժշտություն առանց երաժշտական գործիքների. լեհ երաժիշտները սովորական առարկաների ձայները վերածում են ակուստիկ երաժշտության

12:48 28.06.2019

Երաժշտություն առանց երաժշտական գործիքների: Հենց այս մոտեցմամբ է աշխարհում ստեղծվում էլեկտրոնային երաժշտությունը, որտեղ համադրվում են ժամանակակից տեխնոլոգիաներն ու շրջապատում առկա էլեկտրամագնիսական դաշտի ալիքները: Արվեստագետները երաժշտություն կամ ձայն ստանում են առօրյայում գործածվող սովորական ու պարզ առարկաների միջոցով:

Հայաստանում ավանդական երաժշտական ուղղություններից բացի, որոշ երիտասարդ ստեղծագործողներ ևս զբաղվում են էլեկտրաակուստիկ մոդեռն երաժշտությամբ: Իսկ վարպետության դասը լեհ մասնագետների հետ օգնել է մոդեռն երաժշտության գաղտնիքներն իմանալ:

Նրանք առաջին անգամ Հայաստանում են Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի և «Արվեստ Հայաստան» կենտրոնի հրավերով:

Հեռակառավարման վահանակներ, մարտկոցներ, թղթեր, լուսանկարչական ու մետաղական սարքեր: Առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեցող  այս առարկաները, պարզվում է, կարող են նաև կիրառվել երաժշտություն ստեղծելու համար: Մարեկն ու Լուկաշը պարզել են նաև դրանցում առկա ձայնի հնչողությունն ու հզորությունը։ 

«Բոլոր այս սարքերը, որ մենք օգտագործում ենք, էլեկտրամագնիսական համակարգով են աշխատում, ինչի շնորհիվ  ստացվում են  անսովոր, բայց յուրահատուկ ձայնային ազդանշանները: Ես ունեմ հատուկ լաբորատորիա, որտեղ   ուսումնասիրում ենք այս սարքերը, որոնք կարելի է օգտագործել նոր երաժշտություն ու նոր արվեստ ստեղծելու  համար»,- առարկաների հետ աշխատանքի մոտեցումներն է  ներկայացրել պրոֆեսոր Մարեկ Քոլոնիևսկին։

«20 տարի երաժշտություն էի  ստեղծում  համակարգչով: Մի անգամ շարքից դուրս եկավ համակարգիչս ու մտածեցի, թե ինչպես, ինչով կարող եմ ձայն ստանալ: Սկսեցի փնտրել այն սարքերը, որոնցից իմ ուզած ձայները ստացա: Անհավանական գուցե թվա, բայց ես դրանք գտա սովորական առարկաների մեջ»,- իր հետազոտությունների մասին է պատմել Լուկաշ Շալանկիևիչը:

Ձայնային տատանումներն առկա են մեզ շրջապատող բոլոր առարկաների ու երևույթների մեջ. իրենց փորձով Մարեկն ու Լուկաշը համոզվել են։ Շատերի համար աղմուկ հիշեցնող բնական ձայները մշակում են, համադրում ու հարմոնիայի միջոցով ստանում նոր էլեկտրոնային երաժշտություն։

«Մեր արվեստը շատերի համար կարող է անսովոր թվալ, ոմանց համար` սովորական։ Երբ սկսեցինք այս արվեստով զբաղվել, այդ ժամանակ դիտարկում էինք որպես մոդեռն, փորձարարական արվեստի մի ճյուղ, որը հիմնականում  ուղղված էր մարդկանց պատկերացումների բացահայտմանը, բայց տարիներ անց այն կհամարվի երաժշտարվեստի ճյուղերից մեկը: Ձայները երբեմն թվում է` նման են, բայց պետք է ուշադիր լսել ու հասկանալ, որ նրանց մեջ կա մեծ տարբերություն: Այն բացահայտելն արդեն արվեստագետի կարողությունն է»,- ասում է լեհ Մարեկ Քոլոնիևսկին:

Լեհաստանում հայտնի  արվեստագետները էլեկտրոնային երաժշտությունը համադրում են նաև ժամանակակից տեխնոլոգիաների ու գիտության հետ, փորձարկում են նոր մոտեցումներ ու ստացած ձայնի տատանումներն ու ռադիոակտիվությունը ձայնագրում  հատուկ հավելվածներով։

«Ջրի ալիքի ձայն ստանալու համար օգտվում եմ հին ձայնապնակներից, որոնց վրա փակցրել եմ հատուկ ժապավեններ և հպման միջոցով ստանում ենք յուրօրինակ ձայն, ամեն գործիք ունի տարբեր էլեկտրամագնիսականություն, որոնք տեսանելի չեն, բայց մեր շուրջն են և մենք այդ ձայները դարձնում ենք տեսանելի»,- ասում է երաժիշտ Լուկաշ Շալանկիևիչը:

Մարեկի և Լուկաշի ստեղծած երաժշտությանը ծանոթ են Եվրոպայում, համերգային շրջագայություններով եղել են 40 երկրներում: Լեհաստանում Մարեկը ղեկավարում է էլեկտրաակուստիկ երաժշտության ամենամյա փառատոնը: Համագործակցում է հայտնի երաժիշտների ու խմբերի հետ և ակուստիկ երաժշտությունը համադրում դասական գործիքների հետ։

Հայ կոմպոզիտորների հետաքրքրությունը էլեկտրոնային երաժշտության հանդեպ վաղուց կա: Երիտասարդ ստեղծագործողները ձգտում են ազգային մշակույթը աշխարհին հասանելի դարձնել նաև երաժշտական նոր մոտեցումները սինթեզելով:

Մարեկի ու Լուկաշի արվեստը նոր ձայնային ընկալումներով նաև հայտնի ֆիլմերում և մուլտֆիլմերում կարելի է լսել: Նրանք  առարկաներով ձայնավորում, հնչյունավորում են բոլոր երևույթները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

20:14 01.08.2025

ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...

SHANTNEWS

20:00 01.08.2025

SHANTNEWS

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

19:54 01.08.2025

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում

Ավստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

19:46 01.08.2025

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։  Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

19:34 01.08.2025

Նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տարածքում գտնվող՝ 943.602.000 դրամ արժողությամբ 2859.4 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի Երևան համայնքին

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ՝ Կադաստրի կոմիտեի՝ ք.Երևան, Արամի 32 հասցեում գտնվող՝ (նախկին «Մանկական աշխարհ») կառուցապատման համար տրամադրված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 25-ի վճռով բավարարվել է […] ...

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

19:21 01.08.2025

Սյունիքի մարզում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին: Վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է […] ...

BACK_TO_TOP