11:00 29.06.2019
Հունիսի 28-29-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Մասնավորապես՝ Երևան քաղաքում՝ 400 քմ, 1000 քմ, մոտ 1000 քմ, 1 հա, 3000 քմ, 500 քմ, 500 քմ, 3000 քմ, 200 քմ, 2000 քմ, 2 հա, 7000 քմ, 3 […]
09:57 29.06.2019
«Առավոտն» իր խմբագրականում գրում է. «Արդարադատության նախարարությունը կառավարությանը կներկայացնի «քրեական աշխարհին հարելը» քրեականացնող նախագիծը: Նախագծով քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը, այդ ենթամշակույթին հարելն ու տարածելը կքրեականացվի: Պատիժներն էլ բավականին սոլիդ են նախատեսված՝ շարքային «գողականների» համար 6-10 տարի, դրանց «շեֆի» համար՝ 10-15 տարի: Ըստ արդարադատության նախարարի՝ նման օրենքներ գործում են Ռուսաստանում, Վրաստանում […]
09:10 29.06.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 1-2-ը Մոսկվայում տեղի է ունենալու միջազգային խորհրդարանական ֆորում, որին հրավիրված են տասնյակ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ, սփիքերներ: Հրավիրվածների շարքում է նաև Հայաստանի ԱԺ-ն: Սկզբում նախատեսված է եղել, որ Մոսկվա մեկնի ԱԺ փոխխոսնակի մակարդակով պատվիրակություն, սակայն ԵԽԽՎ վերջին սկանդալից (Ռուբեն Ռուբինյանի «հետ-առաջ» քվեարկություն, Հովհաննես Իգիթյանի չմասնակցություն) հետո որոշվել է, որ Արարատ Միրզոյանն […]
08:46 29.06.2019
«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ «Փաստի» հետ զրույցում «Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը մտահոգություն էր հայտնել, որ փողոցներում հաճախ կարելի է հանդիպել առանց պետհամարանիշների մեքենաների: Խնդիրն այն էր, որ ժամանակին մաքսատանը գործում էր ոստիկանության կետ, որտեղ ներմուծված մեքենաներին տրամադրվում էին ժամանակավոր տրանզիտ պետհամարանիշներ, որոնցով դրանք պետք է հասնեին ՃՈ հաշվառման քննական ստորաբաժանում և […]
08:24 29.06.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի տեղում քննարկվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Նա Դավիթ Հարությունյանի կադրն է, աշխատել է նախարարությունում որպես վարչության պետ, խորհրդարանում՝ որպես Հովիկ Աբրահամյանի խորհրդական։ Միջազգային իրավունքի մասնագետ է։ Դավիթ Հարությունյանը, չընդունելով «Ձեր կադրն է» ձևակերպումը, գովեստներ չխնայեց նրա հասցեին․ «Փայլուն մասնագետ, հրաշալի մարդ», […]
08:19 29.06.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն 6-րդ օրն է՝ չեն գործում Երևան-Արմավիր երթուղին սպասարկող միկրոավտոբուսները: Պատճառն այն է, որ իշխանություններին այդպես էլ չհաջողվեց դադարեցնել երթուղուն զուգահեռ անօրինական գործող միկրոավտոբուսների շահագործումը: Երթուղին շուտով բաժին կհասնի այլ սեփականատիրոջ: Սեփականության վերաբաշխման գործընթացն ամբողջ թափով շարունակվում է»:
08:11 29.06.2019
ՀՀ բնապահպանության նախարարության նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սևանա լճի վիճակը /26.06.2019թ-ի դրությամբ/. վիզուալ գնահատեք, կապուտաչյա գեղեցկուհու «կանաչավուն» երանգները…. բոլորս գովասանքի ենք արժանի!!! հ.գ. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 28.06.2019թ-ին տեղեկացնում է, որ գործընթացը նկատելի է միայն Գավառի հատվածի խորշերում, Ծովագյուղի, Շորժայի առափնյա հատվածներում և ծանծաղուտներում…»: https://www.facebook.com/1302854762/posts/10219653898280328/
01:51 29.06.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցից սուր կտրող-ծակող առարկայի հարվածի տարբեր աստիճանի հետքերով Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել 6 հոգի: Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոցներ են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը: Մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության […]
23:39 28.06.2019
64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դուրս է եկել երկրորդ Եվրոպական խաղերի եզրափակիչ։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 8-րդ օրը Բաչկովը կիսաեզրափակչում մենամարտեց հոլանդացի Էնրիկո Լակրուսի հետ և 4։1 հաշվով հաղթանակ տարավ։ Հունիսի 30-ին կայանալիք եզրափակիչ մենամարտում Բաչկովը մրցելու է Լյուկ Մակկորմակ (Մեծ Բրիտանիա) – Սոֆիան Ումիա (Ֆրանսիա) […]
23:17 28.06.2019
Հայկական ծագում ունեցող ամերիկացի գործարար, Reddit սոցկայքի և Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել անցյալ տարի Հայաստան կատարած այցից: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Մեկ տարի առաջ Հայաստանում մենք բաժակ բարձրացրինք՝ խմելով «Shakmat»-ի կենացը. Առաջին խմբաքանակը մենք վաճառել ենք, իսկ հոկտեմբերին ես կվերադառնամ Երևան… գուցե արժե սրանից մի քիչ […]
23:06 28.06.2019
Հայ-վրացական սահմանին հայկական կողմում խնդիր կա՝ մաքսատուրքի տեսքով. այս մասին այսօր հայ-վրացական գործարար համաժողովի ժամանակ ասել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, երբ ռուս զբոսաշրջիկները Հայաստանով Վրաստան հանգստի մեկնեն: Հիշեցնենք, որ հուլիսի 8-ից ՌԴ-ի և Վրաստանի միջև ավիափոխադրումներ չեն իրականացվի: Արգելքի որոշումը ՌԴ նախագահինն է: […]
22:47 28.06.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Բուժ Ինֆո» հաղորդաշարը հերթական թողարկման ժամանակ առաջարկում է մեկ օր անցկացնել վիրաբույժ Վահե Տեր-Մինասյանի հետ, մանկաբույժը պատմում է փոքրիկների ախտահարումներից մեկի մասին: Իսկ որո՞նք են հիշողության և աշխատունակության լավացման գործում կարևոր մթերքի՝ ձկան ճիշտ պատրաստման գաղտնիքները. դրանք կարող եք բացահայտել հաղորդման խոհանոցային հատվածում: Այս և այլ թեմաների կարող եք ծանոթանալ ստորև ներկայացվող տեսանյութում:
22:38 28.06.2019
Թե՛ Հայաստանում, և թե՛ Վրաստանում շինարարության ոլորտում բիզնես գործունեություն ծավալող Սամվել Աղեկյանն այսօր հայ-վրացական համաժողովի ժամանակ խոսել է այն մասին, թե ինչ խնդիրներ կան գործարարի համար Հայաստանում ու Վրաստանում, որոնք են տարբերությունները, առավելություններն ու թերությունները: «Բիզնեսի համար կարևորը հավասարության պայմաններում հավասար դաշտ ստեղծելն է: Եթե գործարարը ուժը դնում է իր վրա և ոչ թե խնամի-ծանոթ-բարեկամների […]
22:23 28.06.2019
Հունիսի 21-ին ու 22-ին Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել, որին մասնակցել են նաև մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները: Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, ուժեղացված ծառայության արդյունքում թարմ հետքերով բացահայտվել է գողության դեպք:
21:38 28.06.2019
ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է բնորոշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր նամակում նշել է ճգնաժամի հիմքերն ու պատճառները: Վահե Գրիգորյանի նամակի 1-ին մասը կարդացեք այստեղ. Նամակի երկրորդ մասը ներկայացնում ենք ստորև. «Դատավորների անփոփոխելիության սկզբունքը Որևէ […]
21:33 28.06.2019
ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը ճգնաժամային է բնորոշում: Վահե Գրիգորյանը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր նամակում նշել է ճգնաժամի հիմքերն ու պատճառները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, դատավորների ընդհանուր ժողովին, ՍԴ անդամներին ու դատավորին ուղղված իր […]
21:05 28.06.2019
Հունիսի 28-ին ոստիկանության ծառայողները Ստամբուլ-Երևան չվերթի ժամանումից հետո բաժին բերման են ենթարկել Թուրքմենստանի Հանրապետության 42-ամյա քաղաքացու: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Բերման ենթարկվածն ապրիլի 5-ից Թուրքմենստանի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության, հափշտակության կամ ապօրինի յուրացման մեղադրանքներով: Մանրամասները՝ տեսանյութում:
20:54 28.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին, որում, մասնավորապես, ասված է. «Հարգարժան տիկին Պեյչինովիչ Բուրիչ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարության գործուն աջակցությունը Ձեր բարձր առաքելության հաջող իրականացման գործում։ Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական բարձր ունակությունները […]
20:36 28.06.2019
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում հայտարարել են խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան կատարելիք աշխատանքային այցի մասին: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Վալենտինա Մատվիենկոյի՝ աշնանը Հայաստան կատարելիք այցը կարող է համատեղվել երկու երկրների համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստի հետ: Այս միջոցառումը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին՝ Գյումրիում»,- ասել է խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը:
20:25 28.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ ու քննարկումներ է ունենում աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ շարունակելով ներդրողներ ու ներդրումներ բերել Հայաստան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Շվեյցարիա աշխատանքային այցի ընթացքում նախագահը հանդիպել է սննդի արտադրությամբ զբաղվող համաշխարհային խոշորագույն ընկերություններից մեկի՝ Cargill ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Գերթ Ժան վան դեր […]
19:42 28.06.2019
Շիրակի մարզում երեկ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնաս են կրել 14 գյուղերի ցանքատարածքներ։ Դրանք հիմնականում Ամասիայի, Բանդիվան, Ջրաձոր, Ալվար, Արեգնադեմ բնակավայրերը, Ախուրյանի տարածաշրջանի Կրաշեն, Մեծ Սարիար, Կառնուտ, Բասեն, Շիրակ, Ջաջուռ, Ջրառատ գյուղերի, Արթիկի տարածաշրջանի Փանիկ, Անուշավան համայնքներն են։ Փանիկում, Ջրառատում, Բասենում վնասները 100 տոկոսի են հասնում։ Համայնքներ կան, որ մինչև 1000 հա ցանքատարածք է տուժել […]
19:36 28.06.2019
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցն Ազգային ժողովի հունիսի 28-ի նիստում ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. փետրվարի […]
19:28 28.06.2019
Անօթևանության խնդրի լուծման միակ տարբերակը բնակարանաշինությունն է և վթարային բնակֆոնդի ամրացումը: Սա առաջարկներից մեկն է, որը քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խմբին ներկայացրել է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Իսկ առաջարկը հիմնված է այն անհաջող փորձի վրա, որ Շիրակի մարզն ունեցել է բնակարանների գնման վկայագիր ծրագրից: Վկայագրերը ստացել են, բայց տուն չեն գնել ու անօթևանության խնդիրը, ըստ էության, […]
19:19 28.06.2019
Երկամյա ընդմիջումից հետո Մոսկվայում մեկնարկել է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստը: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ելույթ ունենալով՝ ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովն ընդգծել է նիստի կարևորությունը՝ հայ-ռուսական համագործակցության համատեքստում: «Ես կցանկանայի առանձնահատուկ շնորհակալություն հայտնել հայկական պատվիրակությանը, որ սատարեց Ռուսաստանի՝ ԵԽԽՎ վերադարձին»,- ասել է Վորոբյովը: Նա նաև ընդգծել է […]
19:11 28.06.2019
ՀՀ նախագահի աշխատակազմից արձագանքել են ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի գրառմանը: «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառմանն ի պատասխան՝ Հանրապետության նախագահի աշխատակազմն առաջարկում է տիկին Թանդիլյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարցում ներկայացնել ՀՀ նախագահի աշխատակազմ և ստանալ այդ հարցման սպառիչ պատասխանը: Միևնույն ժամանակ վստահեցնում ենք, […]
19:09 28.06.2019
Արցախի անվտանգության ապահովման առաջնահերթությունների և մի այլ շարք հարցերի շուրջ «Արցախպրես»-ը զրուցել է Արշավիր Ղարամյանի հետ: Ներկայացնում ենք այն՝ որոշ կրճատումներով: – Պարոն Ղարամյան, Արցախի անվտանգությանը սպառնացող, ի՞նչ վտանգներ եք տեսնում: – Արցախի շուրջ սպառնալիքները պետք է դիտարկել ներքին և արտաքին հարթություններում: Արտաքին ուղղությամբ ներկայումս տեղի են ունենում գործընթացներ, որոնք բացասական առումով ուղղակի և անուղղակի […]
19:05 28.06.2019
Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու բանկի մասնաճյուղից առերևույթ գողության փորձ կատարած անձի ինքնությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ 2019թ. ապրիլի 25-ին՝ ժամը 04։36-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքի Զ. Քանաքեռցու փողոցում գտնվող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղի մուտքի դուռը, […]
19:00 28.06.2019
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ը, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ: Հուլիսի 2-ի ցերեկը և 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 28-ից հուլիսի 1-ն աստիճանաբար […]
18:48 28.06.2019
ԱՄՆ-ի հայազգի երկու քաղաքացիներ մեղադրվել են առողջապահության ոլորտում խոշոր չափերի խարդախության համար: ԱՄՆ-ի դատարանը Կալիֆոռնիայի բժշկական կենտրոններից մեկի սեփականատերերին՝ Անժելա Ավետիսյանին և Աշոտ Մինասյանին, դատապարտել է համապատասխանաբար 10 և 6 տարվա ազատազրկման: Ամերիկյան «Medicare» առողջապահական համակարգին հասցված վնասը կազմել է 22 միլիոն դոլար: Դատարանը նաև պարտավորեցրել է նրանց վճարել 4,2 միլիոն դոլարի չափով փոխհատուցում: Այս […]