TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Վիճաբանություն Քոչարյանի գործով դատավարությանը

13:48 19.06.2019

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը։ Այն ընթանում է լարված մթնոլորտում: Նիստը մեկնարկել է ժ. 09։15-ին, սակայն դեռ չեն անցել բողոքների քննությանը։ Մեղադրողներից Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ այդպես շարունակել չի լինի: «Դատավարության բոլոր մասնակիցներին առաջարկում եմ չմոռանալ, թե ինչի համար ենք մասնակցում այս դատավարությանը»,- ասաց […]

̰
Թունյանի ծարավն ու Ջանջուղազյանի ռիսկերը. ԱԺ-ում քննարկում են բյուջեի կատարողականը

13:41 19.06.2019

Բաբկեն Թունյանն այսօր ԱԺ-ում, անդրադառնալով պետական բյուջեի կատարողականին, հարցրեց Ատոմ Ջանջուղազյանին, թե պետական բյուջեի ծախսային մասով 5․3 տոկոս թերակատարումը ինչքա՞ն զսպող ազդեցություն  է ունեցել  երկրի տնտեսական աճի վրա: Որպեսզի ավելի հստակ լինի, հետևյալ օրինակը բերեց. «Անցած անգամ  ընկերոջս միս առնելու օրինակով ցույց տվեցի, նայեցի լրատվամիջոցներով , բուն թեման թողած ընկերոջ ու մսի թեման էին քննարկում, […]

̰
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստերը պետք է լինեն բաց. Զարուհի Փոստանջյան

13:39 19.06.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով դատական հերթական նիստը հետաձգվել է: Պատճառը Մխիթար Ավետիսյանի դատարան չներկայանալն էր: Ըստ բժշկական փաստաթղթի` նա այսօր վիրահատվելու է: Մինչ դատական նիստի հետաձգվելը, սակայն, այլ միջնորդություններ էլ են եղել: Պավել Մանուկյանի պաշտպանը նախ՝ միջնորդել է, որ վերջինս ներկա լինի նիստին, չնայած նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը […]

̰
Պարո´ն Խուդոյան, խնդրո´ւմ եմ, նստե´ք Ձեր տեղը. վիճաբանություն դատավորի ու պաշտպանի միջև

13:35 19.06.2019

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատական նիստի ընթացքում դատավորին խնդրեց թույլ տալ հանդես գալ հայտարարությամբ: «Շնորհակալությո՛ւն, խնդրում եմ հայտարարությունը Ձեզ մոտ գրառել, Ձեզ ապագայում հնարավորություն կտամ արտահայտվել»,- ասաց նա: Պաշտպանն առարկեց, իսկ դատավորը մի քանի անգամ հորդորեց զուգահեռ չխոսել և զբաղեցնել տեղը: «Պարո՛ն Խուդոյան, խնդրո՛ւմ եմ, նստե՛ք, զբաղեցրե՛ք Ձեր տեղը: Պարոն Խուդոյանը մեկից ավելի անգամ […]

̰
Ուռուցքաբանության և այրվածքաբանության կենտրոնները չեն մասնավորեցվի

13:22 19.06.2019

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ ուռուցքաբանության և այրվածքաբանության կենտրոնները չեն մասնավորեցվի և կշարունակեն գործել որպես պետական բժշկական կենտրոններ։ «Դրանք կվերադարձվեն առողջապահության նախարարությանը և կլինեն մեր ուղիղ կառավարման ներքո»,- գրել է Թորոսյանը:

̰
Զորակոչի ընթացքում դիմումները և բողոքները կքննի հատուկ ձևավորվող հանձնաժողովը

13:12 19.06.2019

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ՝ Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում, ժամը 10:00-ից 18:00-ն: Առաջին նիստը կկայանա հունիսի 25-ին: […]

̰
Տնտեսական հեղափոխության նկատմամբ սպասումները չեն կարող շատ մեծ լինել. Մելքումյան

13:07 19.06.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում հարց ուղղեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: «Քանի որ անցել ենք ծրագրային բյուջետավորման, ամեն ծախսի նկատմամբ արդյունքն ենք նայում, կարո՞ղ եք որևէ ոլորտում օրինակ բերել, թե ինչքանո՞վ է լավացել կյանքի ոլորտներում իրավիճակը»,- հարցրեց նա: Ջանջուղազյանը որևէ օրինակ չբերեց, միայն ասաց, որ մենք պետք է հավասարակշռված առաջ գնանք՝ […]

̰
Ոստիկանները բերման են ենթարկել Քոչարյանի աջակիցներից ու ազատազրկումը պահանջողներից մի քանիսին

13:02 19.06.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վարչական շենքի առջև վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները` մի կողմում Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը պահանջողներն են, մյուս կողմում՝ նրա աջակիցները: Քիչ առաջ նրանք միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, երկու կողմի միջև բախում է տեղի ունեցել: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները երկու կողմերից էլ մի քանի մասնակցի է բերման ենթարկել: […]

̰
Որտե՞ղ է մեղրամիսն անցկացնում Հենրիխ Մխիթարյանը

12:53 19.06.2019

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարսանիքից հետո կնոջ՝ Բեթթիի հետ ուղևորվել է հարսանեկան ճանապարհորդության։ Մեղրամիսը զույգը կանցկացնի Մալդիվներում։ Armlink.am-ը լուսանկար է հրապարակել, որն արվել է Մխիթարյանի երկրպագուի կողմից «Վալենա» օդանավակայանում:

̰
Ապրիլի 16-ը այսուհետ կնշվի Հայ կինոյի օր. Նաիրա Զոհրաբյան

12:50 19.06.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով խորհրդարանում այսօր ընդունված որոշումներից մեկին: «Քիչ առաջ խորհրդարանը կողմ քվեարկեց իմ առաջարկած օրենքի նախագծին, որով ես առաջարկել եմ ապրիլի 16-ը «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ամրագրել որպես Հայ կինոյի օր։ Ես միշտ դեմ եմ եղել արհեստական տոներին, սակայն վստահաբար, սա […]

̰
Արմեն Դանիելյանը կրկին մերժեց Քոչարյանի պաշտպանի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը

12:45 19.06.2019

Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, կրկին մերժեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը: Պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել հունիսի 19-ի նիստին նախագահող դատավորի գործողությունների վերաբերյալ: Երեկ դատարանը  չէր թույլատրում պաշտպաններին հանդես գալ հայտարարություններով և առարկություն ներկայացնել դատարանի գործողությունների դեմ:

̰
50 օր հացադուլ հայտարարած կալանավոր Վահե Մելոյանի գիտակցությունը պարզ է. ՄԻՊ

12:43 19.06.2019

Պաշտպանի ներկայացուցիչները հունիսի 18-ին չհայտարարված այց են կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարծ անձնաց հետ: Հերթական անգամ առանձնազրույց է տեղի ունեցել ապրիլի 30-ից հացադուլ հայտարարած Վահե Մելոյանի հետ: Հունիսի 18-ի այցի դրությամբ արձանագրվել է, որ Վահե Մելոյանի գիտակցությունը պարզ է, կողմնորոշումը՝ բավարար, հարցերին պատասխանում է հստակ: Բժշկական փաստաթղթերի […]

̰
Հանրային խորհրդում քննարկվել է կրթության ոլորտի 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը

12:39 19.06.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության ոլորտի «2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ներառյալ 2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտի» նախագիծը: Այդ նպատակով Հանրային խորհրդի Կրթության և գիտության հանձնաժողովի անդամների հետ կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է նախագիծը՝ ընդգծելով, որ այն ենթակա է փոփոխությունների, հետևաբար […]

̰
Ինչպե՞ս է Հայաստանին հաջողվել 2018թ. ապահովել դրական ցուցանիշներ

12:30 19.06.2019

Կանխատեսված 4.5 տոկոս տնտեսական աճի փոխարեն 2018թ. արձանագրվել է 5.2 տոկոս աճ, հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը: ԱԺ-ում Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի տարեկան զեկույցը կառուցված է եղել դրական ցուցանշների վրա, իսկ պատգամավորները հարցեր են ուղղել մտահոգող տվյալների մասին:

̰
Հայ-վրացական «Բարեկամության կամրջի» շինարարական աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին

12:27 19.06.2019

Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, Վրաստանը և Հայաստանը միացնող «Բարեկամության կամուրջ» նախագծի շինարարական աշխատանքները կմեկնարկեն օգոստոս ամսին: Այս մասին «Ալիք մեդիային» հայտնել է «Tunnel Sadd Ariana» իրանական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Արտավազդ Բաղումյանը: Կամրջի նախագծային և շինարարական աշխատանքների իրականացման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) էլեկտրոնային հարթակում հայտարարված միջազգային մրցույթին մասնակցել էր […]

̰
«Կանաչ արահետ» ՀԿ ղեկավարը Շիրակի և Գեղարքունիքի մարզերի կանանց տնտեսապես հզորանալու գործիքներ է առաջարկում

12:20 19.06.2019

Եկամտաբեր տնտեսական գործունեություն և կայուն աշխատանք: Շիրակի և Գեղարքունիքի մարզերի կանանց նման հնարավորություն է ընձեռում «Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրը, որն իրականացվում է «ՄԱԿ-կանայք» կազմակերպության, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ: Շիրակի և Գեղարքունիքի մարզերի խոշորացված համայնքներում ծրագրի պատասխանատուները հանդիպումներ են անցկացնելու: Դրանցից հերթականը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում […]

̰
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսությանն առնչվող ծրագրերը

11:53 19.06.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը (ԶՖԳ)։ ԶՖԳ Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի և Ասիայի տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրին ներկայացրել է գործակալության ընթացիկ ծրագրերը և գործունեությունը։ Պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարին երկուստեք կարևորություն ունեցող ծրագրերի իրականացմանն աջակցելու համար։ Հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի հետ քննարկվել են «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում […]

̰
Ծառուկյանն իր կարծիքը ասել ա, ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել, մի կաթիլ մեղրը. Ծառուկյանը՝ լրագրողներին

11:36 19.06.2019

Խորհրդարանում լրագրողները դիմել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրության նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի շտաբի պետի մեքենան այրելու հետ կապված հարցաքննության հարցով: Լրագրողները հետաքրքրվել են՝ ի վերջո, Ծառուկյանը գնացե՞լ է Քննչական կոմիտե: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը շեշտել է, որ ինքն իր փաստաբանի միջոցով տվել է բոլոր հարցերի պատասխանները, իսկ չի ներկայացել […]

̰
Բյուջեի կատարողականի գլխավոր պատասխանատուն` վարչապետը, չի եկել ԱԺ. Էդմոն Մարուքյան

11:33 19.06.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Բյուջեի կատարողականի գլխավոր պատասխանատուն` Վարչապետը, չի եկել ԱԺ…»: Նշենք, որ խորհրդարանում այսօր քննարկվում է 2018 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը:

̰
Արթուր Վանեցյանն ու Վինսենտե Դել Բոսկեն շրջում են Երևանում

11:30 19.06.2019

ՀՖՖ խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ու Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն են: «ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ու աշխարհահռչակ Վիսենտե Դել Բոսկեն շրջում են Երևանում»,- գրել է նա:

̰
Կալանավորը դադարեցրել է հացադուլը

11:21 19.06.2019

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ 50 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորը դադարեցրել է հացադուլը: «ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Վահե Մելոյանը, ով 50 օր գտնվում էր հացադուլի մեջ և հունիսի 15-ից գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, բժիշկների հսկողության տակ, այսօր դուրս է եկել հացադուլից: Հիշեցնեմ, […]

̰
Ի՞նչ իրավունքներ ունեն աշխատողները. ՄԻՊ-ը ուղեցույց է հրապարակել

11:20 19.06.2019

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց աշխատողների իրավունքների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: USAID-ի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում պատրաստված ուղեցույցում մանրամասն ներկայացված են՝ ·    Աշխատողների իրավունքները ·    Գործատուների պարտականությունները ·    Իրավական պաշտպանության մեխանիզմները ·    Ինչպե՞ս ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը: Ուղեցույցը՝ այստեղ:

̰
Փրկարարներն օձեր են հայտնաբերել

11:15 19.06.2019

Հունիսի 18-19-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Մասնավորապես՝ Երևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում և Մալիշկա գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 5 գյուրզա, 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Պետք է վերանայել ԲԴԽ-ի կազմը. փաստաբան

11:11 19.06.2019

Բարձրագույն դատական խորհրդի միակ առաքելությունը դատարանների անկախությունը երաշխավորելն է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս մեկնաբանությունը տվեց փաստաբան Նորայր Նորիկյանը: Միաժամանակ նա նշեց, որ պետք է վերանայել ԲԴԽ-ի կազմը: «Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամները, որոնք իրավաբան-գիտնականներ են, տեսաբաններ են, որևէ առնչություն չունեն չեն ունեցել դատական իշխանության հետ, այս պայմաններում արդյո՞ք նրանք ունակ են ապահովելու դատարանների […]

̰
Ոստիկանները կեղծ 5000-անոցներ իրացնողների են հայտնաբերել

10:56 19.06.2019

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 42-ամյա և Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում ապրող 34-ամյա տղամարդիկ կեղծ փողեր են պատրաստում և իրացնում։ Նրանք վերցվեցին ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։ Տեղեկությունների իսկությունը պարզելու միջոցառումներին միացան ոստիկանության օպերատիվ ծառայությունների աշխատակիցներ, կազմակերպվեցին դարանակալումներ և օպերատիվ նկարահանումներ։ Քրեական հետախույզները […]

̰
Խոշոր չափերով գողության համար մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդին

10:53 19.06.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդին: Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի փետրվարի 6-ին` ժամը 23։20-ի սահմաններում, առերևույթ հանցագործությունը կատարած անձը, քարի գործադրմամբ դիտավորությամբ հարվածել և կոտրել է Երևան քաղաքի […]

̰
ԱԺ-ն ընդունել է նախորդ օրը քննարկված բոլոր 12 օրենքների նախագծերը

10:51 19.06.2019

ԱԺ-ն այսօր շարունակում է լիագումար նիստի աշխատանքները: Նիստի սկզբին շարունակվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկումը: Հարակից զեկուցող Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի կարճ ելույթից հետո ԱԺ-ն անցել է նախորդ օրը քննարկված նախագծերի քվեարկությանը: Եվ այսպես. Հայաստանի Հանրապետության ԷԵԲՊՆ ջրային […]

̰
Վերաքննիչ դատարանի մոտ կրկին հավաքվել են Ռ․ Քոչարյանի կողմնակիցներն ու հակառակորդները

10:35 19.06.2019

ՀՀ վերաքննիչ դատարանի մոտ կրկին հավաքվել են Ռ Քոչարյանի կողմնակիցներն ու հակառակորդները։ Իրավիճակն առայժմ խաղաղ է։

̰
Բոլթոնն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ սպասվող հանդիպումներին

10:23 19.06.2019

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, որոնք վաղը հանդիպելու են Վաշինգտոնում, այնտեղ գտնվելիս առանձին հանդիպումներ են ունենալու նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Այս մասին հայտնել է ինքը՝ Բոլթոնը, թվիթերյան գրառմամբ։ Նա հայտարարել է, որ հանդիպումների ընթացքում քաջալերելու է երկու նախարարների միջև երկխոսությունը։ Ավելին, նա հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 7 մարզերում

10:03 19.06.2019

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Տիգրան Մեծի պող. 54 շենքը, Նալբանդյան փ. 7, 9 շենքերը, Պուշկինի փ. 1, 3 շենքերը, Աբովյան փ. 1, 4/3, 4/6 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Խորենացի փ. 118-154 (զույգ) սեփական տները, […]

̰
BACK_TO_TOP