18:58 18.06.2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է որոշումը, որով Վահե Գրիգորյանը ընտրվել է որպես ՍԴ դատավոր: Հիշեցնենք, որ Գրիգորյանն առաջադրվել էր երկրորդ անգամ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ Ազգային ժողովի քվեարկության արդյունքում ՀՀ նախագահի կողմից առաջադրված Վահե Գրիգորյանն ընտրվել է որպես Սահմանադրական դատարանի անդամ: Քվեները բաշխվել էին հետևյալ կերպ. Կողմ – […]
18:54 18.06.2019
Վահե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում խոսել է ՀՀ 4-րդ նախագահին ուղղած իր արտահայտությունների մասին: «Ես այդ արտահայտությունները կատարել եմ ազատ քաղաքացու կարգավիճակում և որևէ կերպ չեմ ցանկանա ՀՀ քաղաքացուն ուղերձ հղել, որ երբևէ իր ազատ արտահայտվելու շրջանակներում կատարած թեկուզ ցնցող, թեկուզ կոպիտ արտահայտությունների համար ինչ-որ պահի ներողություն խնդրելու հարցի առջև են կանգնելու: Եթե իմ ուղերձը […]
18:44 18.06.2019
ՍԴ անդամ ընտրվելուց հետո Վահե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ թեպետ որևէ կարգավիճակով չի կարող նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, բայց, ըստ իր դիրքորոշման, նախընտրելի է, որ սահմանադրական հանրաքվեի հետ կապված բոլոր բաց մնացած հարցերի պատասխանները տրվեն: «Ես անհրաժեշտություն եմ համարում սահմանադրական փոփոխությունների օրակարգը օր առաջ մեջտեղ բերելը: Եվ դա ոչ անհրաժեշտաբար կարող է հանգեցնել […]
18:36 18.06.2019
Բանակի սննդի կազմակերպումը մասնավորին պատվիրակելու պիլոտային ծրագիրը մեկնարկել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը և կից հրապարակել տեսանյութ: Այդ տեսանյութը իր էջում տարածել է նաև Նիկոլ Փաշինյանը և գրել. «Մեր զինվորը պետք է արժանապատիվ, առողջ և որակով սնունդ ունենա»: Հայտնի է, որ նախաճաշին զինվորների համար երկու ճաշատեսակ է լինելու, իսկ ճաշին` […]
18:30 18.06.2019
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, անդրադառնալով մի շարք ֆրանսիական քաղաքների՝ Արցախի հետ ունեցած համագործակցության խզման փաստին, ասել է, որ Ադրբեջանը ռազմական ոլորտում շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել, իսկ քաղաքական դաշտում՝ ահաբեկչական: «Հիմա էլ ֆրանսիական այդ քաղաքների և ֆրանսիական կառավարական շրջանակների հետ խավիարակերություն են կատարել որոշ մարդկանց հետ, հիմա այստեղ են ակտիվանում: Նույնիսկ Հենրիխ […]
18:28 18.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է հայազգի անվանի գիտնական, գյուտարար և բժիշկ Ռեյմոնդ Դամադյանին, ով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (MRI) սարքի ստեղծողն է: Վարչապետը ողջունել է հայտնի գիտնականի այցը հայրենիք և բարձր գնահատել բժշկության ոլորտում հեղափոխական դեր ունեցած նրա գիտական հայտնագործությունը: «Ձեր այցը լավ առիթ է քննարկելու ապագա Հայաստանի մասին մեր պատկերացումները: Մեր կառավարությունը Հայաստանը տեսնում է որպես […]
18:24 18.06.2019
Ոստիկանության Շենգավիթի բաժնի առջև այս պահին հավաքված են բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր պահանջում են Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը: Վերջիններս այստեղ հավաքվեցին այն բանից հետո, երբ մի քանիսին ոստիկաններն ուղեկցեցին ոստիկանության բաժանմունք: Ակցիայի մասնակիցները մտադիր են սպասել, մինչև իրենց ընկերները դուրս կգան ոստիկանությունից: Ոստիկանները խոստացան՝ բաժանմունքում գտնվող քաղաքացիները կարճ ժամանակ անց դուրս կգան:
18:21 18.06.2019
Հայ-ադրբեջանական սահմանին և ընդհանրապես Արցախի շուրջ վերջին զարգացումների համատեքստում գերարդիական է դառնում Ապրիլյան պատերազմից հետո հնչեցված միտքը, և Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի կնքման պահը մոտեցել է։ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ «Եթե գնում են ակտիվ, ագրեսիվ տարբեր զարգացումներ, դրա մասին նույնպես պետք է որոշակի շարժեր լինի։ Կարծում եմ և […]
18:12 18.06.2019
Այսօր SHANTNEWS.am-ը Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանից հետաքրքրվել է, թե կա՞ արդյոք պատերազմի վտանգ: «Պատերազմի վերսկսումը միշտ էլ հավանական է, բնական է, որովհետև ունենք հակառակորդը, որը չի թաքցնում իր նպատակները, բայց հավանականության մասին խոսելիս պետք է շատ լավ բաներ ևս հաշվի առնենք: Հավանականությունն այնքան էլ շատ չէ: Նախ և առաջ, պահպանվում է հավասարակշռությունը, […]
18:10 18.06.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ ներկա կգտնվի Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցադրությանը (The International Paris Air Show): Այն ավիատիեզերական ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցադրությունն է թե՛ ցուցադրության տարածքով, թե՛ մասնակիցների թվով, որը երկու տարին մեկ նույն հարկի տակ է հավաքում ոլորտի համաշխարհային խոշորագույն դերակատարներին: Նախագահ Սարգսյանը Փարիզի միջազգային […]
18:00 18.06.2019
Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 6 հազար 97 ամուսնություն, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 521-ով: 2019 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում գրանցված ամուսնալուծությունների թիվը նվազել է 151-ով: 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 1506 ամուսնալուծություն: […]
17:54 18.06.2019
Վերաքննիչ դատարանի բակում լարված իրավիճակ է: Այստեղ են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ու հակառակ թիմի ներկայացուցիչները: Վերջիններս դատական նիստի ավարտից հետո փորձ արեցին ճեղքել ոստիկանական շղթան: Ոստիկանները պատ կազմեցին՝ թույլ չտալով նրանց մոտենալ դատարանի մուտքին: «Փակելու ենք մուտքը, գիշերն էլ պիտի մնանք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Մեկ այլ մասնակից էլ դժգոհեց. «Դարձել է […]
17:53 18.06.2019
Հունիսի 17-ին՝ ժամը 05։00-ին, «Արմենիա» ՀԲԿ բուժօգնության է տեղափոխվել Դավիթաշենի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ, որը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հիվանդանոցում, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը և տևական ժամանակ հայհոյանքներ հնչեցրել հիվանդանոցի անվտանգության աշխատակցի և «շտապօգնության» խմբի վարորդի հասցեին, այնուհետև վիճաբանել է նրանց հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածել է վերջիններիս՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Այս մասին […]
17:45 18.06.2019
Ամերիկյան կազմակերպություններից մեկը ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույց է պատրաստում բոլոր երկրներում հասարակությունների հավաքական բարդույթների մասին։ Այդպիսի հետազոտություն արվել է նաև Հայաստանում, ինչի մասին ասաց ու արդյունքները այսօր Ազգայինն ժողովում ներկայացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Եվ պարզվել է, որ սոցիալական ցանցերում սեռապաթոլոգիկ հայհոյանքներ շաղ տվող իրական օգտատերերը ունեն Ֆրոյդի աղյուսակի բոլոր կոմպլեքսները, իսկ տղամարդիկ՝ հայհոյող […]
17:42 18.06.2019
ՍԴ նորընտիր անդամ Վահե Գրիգորյանի երդմնակալության օրը դեռ պարզ չէ, քանի որ դեռ ունի դատական կիսատ մնացած գործեր, որոնք պետք է ավարտին հասցնի: Այդ մասին Վահե Գրիգորյանն ասել է ՍԴ անդամ ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին․ «Մոտ 80 գործերով մասնակցում եմ ՄԻԵԴ վարույթներին: Զգալի մասից արդեն դուրս եմ եկել: Խնդրել եմ […]
17:37 18.06.2019
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին այսօր զայրացրեց կառավարության ներկայացուցչի կարդացած եզրակացությունը իր՝ հայկական կինոյի օր նշելու մասին նախաձեռնության մասին։ Կառավարությունը եզրակացություն էր տվել, որ կինոյի առանձին օր ունենալը մեկուսացնում է հայկական կինոն։ «Եթե մենք էդ տրամաբանությամբ գնանք, ուրեմն եկեք տոնացույցից հանենք Ընտանիքի օրը, եկեք ապրիլի 7-ը չնշենք, ինչի՞ ենք ապրիլի 7-ը նշում… Ես կարծում եմ՝ կնոջը […]
17:34 18.06.2019
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի ուղեկցությամբ, հյուրընկալվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հասարակության և երկրի առջև ծառացած մի շարք խնդիրների: Վահե Էնֆիաջյանը, բարձրաձայնելով ժողովրդի ցանկությունը, հանդես է եկել եկեղեցիներում մատուցվող սգո արարողությունները դադարեցնելու […]
17:21 18.06.2019
Այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանն ասել է, որ ցանկանում է անդրադառնալ հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն ու Բաքվից եկող ռազմատենչ հայտարարություններին: Հայրապետյանն ասել է, որ պաշտոնական հանդիպումներից առաջ Բաքուն միշտ է փորձել լարել իրավիճակը. «Այդուհանդերձ, կցանկանային այս ամբիոնից հերթական անգամ հիշեցնել պաշտոնական Բաքվին, որպեսզի մեզ հետ չփորձեն խոսել սպառնալիքի լեզվով: Չփորձեն չհարձակվելը […]
17:20 18.06.2019
Վահե Գրիգորյանը ՍԴ անդամ ընտրվելուց հետո խոսել է լրագրողների հետ` նշելով, որ նա ավելի շատ կցանկանար ընտրվել 6-րդ գումարման Ազգային ժողովում, քանի որ այդ ընթացքում որևէ քաղաքական ուժ ԱԺ-ում չուներ մեծամասնություն: Նաև նշել է, որ դեմոկրատական հիմունքներով ձևավորված ԱԺ-ի կողմից ընտրված լինելն իր համար մեծ պատիվ է: Վահե Գրիգորյանը նաև նշել է, որ նա ոչ […]
17:13 18.06.2019
Դիլիջանում հունիսի 7-9-ն անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցները շարունակում են իրենց տպավորություններն ու շնորհակալությունը փոխանցել Հայաստանում նման բարձրակարգ միջոցառում կազմակերպելու համար: Համաշխարհային տեխնոլոգիական առաջատար «Սիմենս» ընկերության տնօրեն Ժան-Մարկ Լիշկան «Լինկդին»-ի իր էջում գրել է, որ «Մտքերի գագաթնաժողով»-ի նպատակն է դրանից հեռանալ՝ ունենալով նոր ընկեր, նոր գաղափար և նոր նախագիծ. «Ես կարողացա հասնել այս երեքին էլ: […]
17:10 18.06.2019
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին ազատել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից: «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից և կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Տնօրինության համար հիմք է ծառայել Վազգեն […]
17:09 18.06.2019
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության «ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում» «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ»» տարածած հայտարարության վերաբերյալ. «Հայտնում ենք, որ 06.04.2016թ. ՀՀ ՔԿ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է […]
17:04 18.06.2019
Վերաքննիչ դատարանում տասը րոպե տևած ընդմիջումից հետո շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանին ելույթի հնարավորություն ընձեռեց: Ալումյանը նշեց՝ առարկում է դատարանի գործողությունների դեմ, ընդգծեց՝ այս դատավարությունը չունի նախադեպ, ընթացակարգը որևէ ձևով կանոնակարգված չէ «Քրեական դատավարության» օրենսգրքով, ուստի դատավորը առավել ևս պարտավոր է […]
17:02 18.06.2019
2019 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել է 10 հազար 490 անհատ ձեռնարկատեր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2 հազար 915-ով: 2019 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների թիվը ևս գերազանցել է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը. 2019 թվականի առաջին հինգ ամիսներին […]
16:43 18.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը Վերաքննիչ դատարանում ընթանում է հակընդդեմ ակցիաներով: Պարբերաբար իրադրությունը լարվում և հանդարտվում է: Հավաքվածներն արձագանքում են դատարանի դահլիճում տեղի ունեցողին ու շարունակում վանկարկումները:
16:33 18.06.2019
Ազգային ժողովում քվեարկության արդյունքում Վահե Գրիգորյանն ընտրվեց որպես Սահմանադրական դատարանի անդամ՝ ներկայացված նախագահի կողմից՝ նրա սահմանադրական իրավասությունների շրջանակում։ Քվեները բաշխվեցին այս կերպ․ Կողմ – 99 ձայն, Դեմ – 22 ձայն, Անվավեր – 1 քվե։ Հիշեցնենք, որ Գրիգորյանը երկրորդ անգամ էր առաջադրվում։ Նրան աջակցում էր «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ դեմ էր ԼՀԿ խմբակցությունը։ ԲՀԿ խմբակցության անդամները […]
16:32 18.06.2019
Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը: Դատավոր Արմեն Դանիելյանը փաստաբաններին թույլ չտվեց միջամտել դատական նիստին, ելույթ ունենալ՝ նշելով, որ նման հնարավորություն կտրվի, երբ պատեհ պահը գա: Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ նիստն ընթանում է անհասկանալի դատավարական կանոններով, ապա շեշտեց. «Էս անգամ նուրբ եմ ասում, մյուս անգամ շատ […]
16:24 18.06.2019
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հալեպ քաղաքի մշակույթի տանը հունիսի 17-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ, սիրիացի երեխաների համար միջոցառում է կազմակերպվել: Ներկա են եղել Հալեպի փոխնահանգապետ Կումիտ Աասին, Հալեպի քաղաքապետ Մաադ ալ-Մադլաջին, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը, Սիրիայում հայկական մարդասիրական խմբի պատասխանատու Արկադի Տոնոյանը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության […]
16:22 18.06.2019
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ դատարան գրություն է ստացվել, որ դիմելով դատարանին` Պետական գույքի կառավարման կոմիտեն նշել է, որ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը 2018թ. հոկտեմբերի 17-ին վարչապետին դիմում է ներկայացրել այն մասին, որ Մանվել Գրիգորյանը ցանկանում է իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերությունը […]
16:21 18.06.2019
Ազգային ժողովում այսօր Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանն անդրադարձավ Հայաստանի չորրորդ նախագահի լեգիտիմության վերաբերյալ իր հայտարարություններին, որոնց վրա էլ ուշադրություն էր հրավիրել ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Գրիգորյանը որոշեց վերջակետ դնել թեմային։ Նա բացատրեց, որ մինչև Արմեն Սարգսյանի ընտրությունն ինքը պնդել է, որ ՀՀ նախագահը պետք է ընտրվի ժողովրդի կողմից, բայց որևէ լուրջ հակափաստարկ […]