21:07 19.06.2019
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Մի 200 հոգի Ֆբ-ում նստած սպասում է, որ Վարչապետին գովեմ կամ մի հարցով կողմ քվեարկենք, ասեն՝ այ ծախված, այ տականք, այ քյաչալ, Դուք ի՞նչ ընդդիմություն, որ գովեցիք Վարչապետին կամ ինչ-որ հարցով կողմ քվեարկեցիք, իսկ, եթե հանկարծ քննադատեմ, ասեն՝ այ ծախված, այ տականք, այ […]
20:42 19.06.2019
Հունիսի 19-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Արա Մ.-ն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիի փողոցի 70/4 հասցեի դիմաց իր վարած BMW մակնիշի 36 DP 436 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, 18-ամյա Վահե Հ.-ին և 18-ամյա Արման Ա.-ին: Վրաերթի ենթարկվածները մարմնական […]
20:28 19.06.2019
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը խոսել է կարմիր պետհամարանիշներով ու մգեցված ապակիներով մեքենաների մասին: «Բավականին շատ են մգեցված ապակիներով թանկարժեք մեքենաներ, որոնք կարմիր պետհամարանիշներ ունեն և խախտում են ճանապարհատրանսպորտային կանոնները, սխալ կայանումներ են անում: Արտաքին գործերի նախարարն այստեղ չէ, որ հարցիս պատասխանի, բայց կուզենայի, որ նրանք նախևառաջ […]
20:22 19.06.2019
Արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում առաջին անգամ նախարարի կարգավիճակով հարցազրույց է տվել լրագրողներին՝ ասելով, որ իր տարիքի ու փորձի մասին խոսակցություններն անտեղի են, քանի որ ինքը վաղուց ծանոթ է Հայաստանի իրավական ոլորտին ու խնդիրներին և պատրաստ է հետևողականորեն աշխատել արդարադատության բարեփոխումների ուղղությամբ: Ռուստամ Բադասյանն ասել է, որ ինքը նախարարի պաշտոնի առաջարկն ստացել է […]
20:20 19.06.2019
Հունիսի 18-ին` ժամը 15:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում գտնվող երկու տնակում և հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է 16:27-ին, մարվել՝ 16:52-ին: Այրվել է 2 […]
19:47 19.06.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանն այսօր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հարցրել է եզդի զինվորների մասին, մասնավորապես՝ արդյո՞ք կա հրաման, որ բոլոր զինվորներն իրենց կրծքին պետք է խաչ կրեն: «Մի դեպք մեջբերեմ, երբ սպաներից մեկն ամբողջ զորքի առջև բարձրաձայնում է հետևյալը՝ իրավունք չունեն շարքում կանգնել այն զինվորները, ովքեր խաչ չեն կրում: Գիտենք, որ […]
19:45 19.06.2019
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազադատ Կարապետյանը դիմեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ հարցնելով առողջապահության ապահովագրության մասին: «Այս պահին արդեն ունենք մոտ 50 էջի սահմաններում հայեցակարգ, որը շուտով կշրջանառենք և կառավարության որոշմամբ կհաստատենք, հետո կսկսվի բուն օրենսդրական պրոցեսը՝ օրենքի վրա աշխատել: Մեր մոտեցումը հանրային մեկ գնորդով ապահովագրության ներդրումն է: Անհրաժեշտ է ֆինանսավորման […]
19:30 19.06.2019
Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ գյուղում խոզերի անկման դեպքեր կան: Խոզապահությամբ զբաղվող տնտեսությունում երկու շաբաթում սատկել է 120 խոզ և խոճկոր: Բնակիչների և գյուղապետի ահազանգերով գյուղ են եկել անասնաբույժներ և նշել, որ կենդանիների զանգվածային անկումը կարող է աղիքային վարակների հետևանք լինել: Մասնագետների ցուցումներով գյուղացիներն առողջ թվացող խոզերին դեղորայքային բուժում են կատարում, բայց ցածր իմունիտետ ունեցող ախտահարված խոճկորներին […]
19:26 19.06.2019
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն հայտնի ցուցադրության շրջանակում այսօր այցելել է իտալական հանրահայտ «Լեոնարդո» ընկերության տաղավար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: «Լեոնարդո» ընկերության ղեկավարները Հայաստանի նախագահին են ներկայացրել ցուցադրվող իրենց արտադրատեսակներն ու նորագույն տեխնոլոգիաները, դրանց հնարավորություններն ու ոլորտի նորարարությունները: Նախագահ Սարգսյանն այնուհետև առանձնազրույց է […]
19:24 19.06.2019
Հունիսի 18-ին՝ ժամը 18։05-ին, ոստիկանության Նաիրիի բաժին է զանգահարել Քասախ գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ տնից գողացել են 3.000 դոլար: Մեկնած օպերատիվ խմբին կինը հաղորդում է տվել, որ հունիսի 15-ի ժամը 17։00-ից մինչև հունիսի 18-ի ժամը 14։10-ն ընկած ժամանակահատվածում մտել են Քասախ գյուղի Երիտասարդական փողոցում գտնվող իր բնակարան և պատշգամբում գտնվող մետաղյա պահարանից գողացել […]
19:20 19.06.2019
Երևանում մանկապարտեզներն անվճար են, մարզերում՝ մեծ ու փոքր համայնքներում՝ վճարովի։ Սա տարածքային անհամաչափ զարգացման խնդիր է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս ասաց Սուրեն Պապիկյանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը բացատրեց, որ Երևանն ունի տասնյակ ու հարյուր հազարավոր անգամներ ավելի մեծ բյուջե, քան մարզերի համայնքները, ինչի հաշվին էլ կարողացել է լուծել մանկապարտեզներն […]
19:15 19.06.2019
ԲԴԽ-ն քվորումի խնդիր ունի, ի՞նչ կլինի, եթե դա մոտ կես տարի շարունակվի: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը փաստաբան Նորայր Նորիկյանին: «Այդպիսի կես տարվա ժամանակահատված չկա, որովհետև հենց նույն Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով կարգավորված են այդ հարաբերությունները: Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղը լրանալու պայմաններում ԲԴԽ նախագահի լիազորություններն իրականացնող անձը […]
19:07 19.06.2019
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 54-ամյա տղամարդու դանակահարության մի շարք հանգամանքներ: Ձերբակալվել է համագյուղացին: 2019թ. հունիսի 18-ին՝ ժամը 21:30-ին, «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Արմավիրի հիվանդանոց, «որովայնի շրջանի ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ, բուժօգնության է դիմել […]
19:00 19.06.2019
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են մի շարք գողություններ: Մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդի: Նախնական տվյալներով՝ 2019 թվականի ապրիլի 27-ին՝ ժամը 23։45-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 07։40-ն ընկած ժամանակահատվածում, 1996թ. ծնված երիտասարդը, ով հանդիսանում է Լոռու մարզի բնակիչ, նախապես իր մոտ պահվող […]
18:55 19.06.2019
Այսօր նախարարի կարգավիճակով առաջին անգամ խորհրդարան էր ներկայացել նաև արդարադատության գերատեսչության նորանշանակ ղեկավար Ռուստամ Բադասյանը։ Պատգամավորներից Տաթևիկ Հայրապետյանը հարց ուղղեց նրան, որպեսզի թույլ տա բացահայտել իր առաջիկա առաջնահերթությունները ղեկավարած կառույցում։ Բադասյանը նշեց, որ իրեն դեռ ժամանակ է պետք խորամուխ լինելու նախարարության բոլոր գործերում, բայց և ընդհանուր գծերով նշեց այն առաջնահերթությունները, որ ուներ կառույցը՝ անկախ իր […]
18:47 19.06.2019
Հայաստանում բուհերի ընդունելության կենտրոնացված միասնական քննությունների արդյունքներով այս տարի ավելի շատ մարդ է «կտրվել» հայոց լեզու առարկայից, քան նախորդ տարի։ Ազգային ժողովում այսօր այս մասին հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ այս փաստի վրա հրավիրելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ուշադրությունը։ Սամսոնյանն ասաց, որ այս տարի նախարարությունն ընդամենը որոշել է տեխնիկական փոփոխություններ անել, բայց սթրեսի […]
18:44 19.06.2019
Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, խոսելով Խարկովում հայ ուսանող Արթուր Մարտիրոսյանի հետ կապված միջադեպի մասին, որոշ պարզաբանումներ է տվել. «Ուրախալի լուր է, որ Արթուր Մարտիրոսյանի առողջական վիճակում դրական միտումներ կան, հուսամ, որ բժիշկները կկարողանան ամբողջությամբ ապաքինել նրան: Մենք համագործակցում ենք և մշտական կապի մեջ ենք Ուկրաինայի հայերի միության […]
18:41 19.06.2019
Արցախյան հակամարտության շուրջ վերջին իրադարձությունների ֆոնին բանավեճ կար հայկական և ադրբեջանական կողմերի միջև, թե ովքե՞ր և ինչպե՞ս են խախտել հրադադարի ռեժիմը։ Հայաստանը, սակայն, ունի փաստեր։ Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվ կարծում եմ՝ այդ բանավեճը, այդ քննարկումը առաջ են բերում իսկապես հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության […]
18:39 19.06.2019
SHANTNEWS.am-ի եթերում արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ասել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունները 21-րդ դարի ողբերգությունն են, և դրանք գնալով թեժանում են: «ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարծես գալիս են համաձայնության, որ եթե Ռուսաստանը համոզի Իրանին հանել զորքը Սիրիայից, ապա ԱՄՆ-ն կճանաչի Բաշար Ասադի իշխանությունը»,- ասել է Նավասարդյանը՝ նշելով, որ այդ հարցի շուրջ բանակցությունները կլինեն հունիսի […]
18:37 19.06.2019
Ռուսաստանցի հայտնի ռեփեր Տիմատին իրեն ադրբեջանցիների եղբայրն է համարում: Այդ մասին նա հրապարակայնորեն հայտարարել է 2007թ. Բաքվում կայացած իր համերգի ժամանակ: Համերգի ավարտից հետո նա դիմել է հանդիսատեսին ու մի քանի անգամ կրկնել դա, գրում է Armtimes.com-ը: «Ես ձեր եղբայր Տիմատին եմ»,- ասել է նա: Այս տեղեկությունը պահպանվել է ադրբեջանական լրատվամիջոցներում: Սա միակ «հայ-ադրբեջանական» սկանդալը […]
18:35 19.06.2019
Երևանի պատվիրակությունը, քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, մեկնում է Սանկտ Պետերբուրգ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա նշել է՝ սա երկրից դուրս քաղաքապետի առաջին պաշտոնական այցն է։ Պետերբուրգում Երևանի օրերի ընթացքում քաղաքը կներկայանա մշակութային միջոցառումներով։ Նախատեսված են հանդիպումներ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի, այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև տեղի հայ […]
18:30 19.06.2019
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին՝ ժամը 10.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի որոշ տարածքների ջրամատակարարումը. «Հարգելի՛ բաժանորդներ, տեղեկացնում ենք, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարության կապակցությամբ «Մարալիկի ջրատար»-ի տեղափոխման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 20-ին՝ ժամը 10.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ ☑️Քեթի, Արևիկ, Այգաբաց, Ազատան, Բենյամին, […]
18:20 19.06.2019
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես: Փարիզի Լը Բուրժե օդանավակայանի տարածքում երկու տարին մեկ կազմակերպվող հանրահայտ միջազգային ավիասալոնն ավիատիեզերական ոլորտի աշխարհի խոշորագույն ցուցադրությունն է թե՛ տարածքով, թե՛ մասնակիցների թվով: Նախագահ Սարգսյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ոլորտի համաշխարհային առաջատար ընկերությունների ներկայացրած նմուշներին և […]
18:18 19.06.2019
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի օրն է: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցով, 2019 թվականին ի՞նչ միջոցներ է ձեռնարկել կառավարությունը զբոսաշրջության տեմպերն ավելացնելու ուղղությամբ: «Անցյալ տարի Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10.7 տոկոսով: Այս տարի՝ առաջին եռամսյակի տվյալներով, աճել է 5.3 տոկոսով: Ուզում եմ ձեր ուշադրությունը […]
18:16 19.06.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, հունիսի 19-ին տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են` քննարկվել և հաստատվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի շինարարական կապալի համաձայնագիրը, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակներում […]
18:10 19.06.2019
Ազգային ժողովում կառավարությանը հարցեր ուղղելու ընթացքում պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը խոսեց Ստեփանավանի օդանավակայանի վերագործարկման, փոքր ու էժան ավիացիայի զարգացման հնարավորությունների մասին։ Նա կառավարությանը հարցրեց՝ հնարավորություն կա՞ ներդրումներ ներգրավել դրա համար։ Տարածքային կառավարման և ներդրումների նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ եթե ներդրողներ լինել, նախարարությունն ու կառավարությունը, բնականաբար, դեմ չեն լինի։ Իսկ փոքր ավիացիայի զարգացման մասին խոսելիս Պապիկյանն […]
18:00 19.06.2019
ՀՀ ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Հարությունյանը նշեց, որ կառավարության պատասխանատվությունը ստանձնել են նախորդ տարվա կեսից և գործել արդեն ընդունված բյուջեի սահմաններում: «Բայց այդ պայմաններում էլ մի քանի կարևոր քայլ ենք արել: Նախ` սկսել ենք բյուջեն մաքրելուց, որովհետև կային շատ ոչ արդարացի և, […]
17:44 19.06.2019
Ադրբեջանը փողեր է ծախսում Հայաստանի տարածքը որպես հին ադրբեջանական տարածք ներկայացնելու համար։ Ի՞նչ է անում Հայաստանը դրան հակադարձելու համար և ի՞նչ է անում Քարահունջը պահպանելու, որպես աստղադիտարան ներկայացնելու համար։ Ազգային ժողովում այսպիսի հարց բարձրացրեց պատգամավոր Աննա Կոստանյանը։ Նրան պատասխանելիս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին հակադարձելու խնդիրը այդքան մեծ […]
17:36 19.06.2019
Կայացել է առողջապահության նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի անդրանիկ նիստը` Արսեն Թորոսյանի գլխավորությամբ: Ողջունելով ներկաներին` առողջապահության նախարարն ընդգծել է, որ մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը կոչված է ոչ թե պատժիչ միջոցառումներ կիրառելու, այլ մայրական և մանկական մահացության կամ կրիտիկական դեպքերը քննարկելու միջոցով նմանատիպ իրավիճակները կանխելուն: «Մայրական մահացության յուրաքանչյուր դեպք պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում»,- […]
17:35 19.06.2019
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկեց ընդդիմությանը լրացուցիչ վերահսկողական լծակներ տալ՝ նրանց հանձնելով Պետական վերահսկողական ծառայությունը։ Սրանից վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմացավ։ Նա ասաց, որ նախկինում հենց Բագրատյանի հետ զրույցում խոստացել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում նշանակել ընդդիմության ներկայացրած անձանց, ինչից, սակայն, հրաժարվել է ԲՀԿ-ն։ […]