09:31 14.06.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հայաստանի տնտեսագիտական համալսարանի դասախոսները, որոնք բաց նամակ էին հղել վարչապետին՝ բողոքելով ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի նոր կանոնակարգի դեմ, որը հակասում է բուհի կանոնադրությանը և այլ օրենքների, դիմել են դատարան։ Նամակը ստորագրած 26 անձից 16-ը ստորագրել է հայցադիմումը։ Դիմել են նաև ՄԻՊ-ին։ Սակայն ռեկտորի ԺՊ-ն, գիտխորհրդում հաստատված կանոնակարգի համաձայն, դասախոսական կազմի մրցույթ […]
09:24 14.06.2019
Հունիսի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Վարդանիձոր գուղում և Կապան քաղաքում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 շահմար տեսակի օձ ու տեղափոխել անվտանգ տարածք:
09:11 14.06.2019
Հունիսի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 13-ին, ժամը 23:29-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.680 և արևելյան երկայնության 44.780աշխարհագրական կոորդինատներով (Դիլիջան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Ըստ նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել […]
08:59 14.06.2019
«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում լուրջ կրճատումներ են սպասվում ոստիկանության համակարգում: Նույն տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում կլինեն նաև մասնավորաբար որոշ մարզային վարչությունների պետերի և բաժնի պետերի փոփոխություններ: Մեր աղբյուրների պնդմամբ, ըստ էության, սա արվում է ոստիկանության հանդեպ հասարակության վերաբերմունքն էլ ավելի բարձրացնելու և վստահությունը մեծացնելու համար: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ ոստիկանության լրատվության […]
00:00 14.06.2019
Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում 29-ամյա Պ․Կոշկարյանն իր վարած Ford Transit մակնիշի 23 OO 813 համարանիշի ավտոմեքենայով Վաղարշյան փողոցից դեպի Հովսեփ Էմին փողոցի խաչմերուկ տանող հատվածում՝ Դավթաշենի կամուրջ չհասած, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին […]
23:30 13.06.2019
Հունիսի 13-ին՝ ժամը 20:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մալիշկա գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 83 տան մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1982 թ.) դուրս […]
22:52 13.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է SHANTNEWS-ին տված բացառիկ հարցազրույցով՝ գրելով, որ պատասխանել է «Շանթ»-ի հարցերին։ Ներկայացնում ենք հարցազրույցի ամբողջական տարբերակը։
22:27 13.06.2019
Հունիսի 13-ին` ժամը 17:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 135-րդ կմ-ին «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […]
22:07 13.06.2019
Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, հունիսի 12-ին, ժամը 10.00-ին, Նոր Գեղի գյուղի խաչմերուկից բաժին բերման են ենթարկել Քարաշամբ գյուղի 37-ամյա մի բնակչի, որի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է թերթով փաթեթավորված դեղնականաչավուն կանեփանման չոր, մանրացված զանգված՝ մոտ 0.48 գ կշռով և առանձին թերթով փաթեթավորված շագանակագույն խեժանման զանգված՝ […]
22:03 13.06.2019
Հունիսի 13-ին՝ ժամը 14:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցում` Մատենադարանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գևորգ Էմինի փողոցի տներից մեկին կից հողատարածքում (սեփականատեր՝ […]
21:59 13.06.2019
Այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Խորհուրդը վերահաստատել է Հայաստանի և Եվրամիության հանձնառությունն արդյունավետորեն կիրարկելու Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը (ՀԸԳՀ): Այս հավակնոտ համաձայնագիրը կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի արդիականացման գործում, մասնավորապես բազմաթիվ ոլորտներում ԵՄ նորմերին օրենսդրական մոտարկման միջոցով: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարությունը։ Խորհուրդն ընդգծել […]
21:53 13.06.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 13-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն «Ջրային ոլորտի վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունավետությունը» թեմայով: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտում զարգացման միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված օրակարգային հարցեր: Ոլորտի պատասխանատուները փոխվարչապետին ամփոփ զեկուցել են իրականացվող վարկային […]
21:49 13.06.2019
Հորբատեղի գեյզերն այլևս չի ցայտում: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Ասլանյանի կատարած գրառումից: «SOS էսօրվա դրությամբ Հորբատեղի գեյզերը այլևս չկա… Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու այս դեպքի հետ կապված…. Հ.գ. գիդեր և տուրիստականներ, տուրիստ չտանեք, չխայտառակվեք»,- գրել է նա։ Տեղում արված կադրերից կարելի է եզրակացնել, որ գեյզերը չի գործում արդեն տևական ժամանակ, քանի որ […]
21:41 13.06.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 13-ին խորհրդակցություն է անցկացրել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ կառավարության ծրագրին համահունչ Ֆոնդի ռազմավարական գերակայությունների մշակմանը: Տեղի է ունեցել քննարկում արտահանման խթանման, վերամշակվող էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ ուղղություններով նոր ներդրումների ներգրավման հնարավորությունների վերաբերյալ:
21:38 13.06.2019
Արցախի Հանրապետության պետականնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 13-ին ընդունել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, ապա շարունակվել ընդլայնված ձևաչափով: Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է Հայկ Մարությանի առաջին պաշտոնական այցը Ստեփանակերտ՝ անհրաժեշտ համարելով փոխայցերի հաճախակիությունը: Իր խոսքում պետական նախարարը, մասնավորապես, նշել է. «Երևանի և Ստեփանակերտի փոխգործակցության բարձր նշաձողը պահպանվում է: […]
21:18 13.06.2019
Երևանում սարսափելի դեպք է տեղի ունեցել: Վաղ առավոտյան` ժամը 04։00-ի սահմանում Տերյան փողոցով անցնողներից մեկը նկատել է, որ ծաղկի սրահի հարևանությամբ ծառից կախված երիտասարդի դի կա և անմիջապես տեղեկացրել է իրավապահներին: «Sputnik Արմենիան»-ի հաղորդմամբ՝ ինքնասպանություն գործած երիտասարդը 19 տարեկան էր, ապրում էր Նոր Նորք վարչական շրջանում: Նա շուրջօրյա գործող ծաղկի սրահում աշխատում էր որպես վաճառող: Ըստ […]
21:07 13.06.2019
ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ, Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 16-ին, ժամը 18:00-20:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը տեղի կունենա հունիսի 17-ին` ժամը 13:00-ին՝ նույն վայրից: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Խորը կսկիծով հայտնում ենք, որ 2019թ. հունիսի 12-ին, 61 […]
20:53 13.06.2019
ԵՄ-ն Հայաստանին 25 մլն եվրոյի լրացուցիչ օժանդակություն է հատկացրել՝ ժողովրդավարական բարեփոխումների ու Եվրոպական Միության հետ համապարփակ և ընդդլայնված համաձայնագրի իրագործման նպատակով: Ռուսական TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հինգշաբթի՝ հունիսի 13-ին, Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի երկրորդ նիստից անմիջապես հետո: «ԵՄ Խորհուրդը հիշեցնում է, որ ԵՄ-ն 2017-2020 […]
20:45 13.06.2019
«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նոր չարաշահումների բացահայտման մասին.«-Անհիմն դուրս գրված վառելիք անսարք մեքենայի վրա, պատճառված վնասը՝ շուրջ 3.000.000 դրամ -Նախարարության կողմից հաստատված հաստիքացուցակով սահմանված աշխատավարձից դրական շեղումով ընդունված աշխատակից -Գնումների գործըթնացը չի կազմակերպվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներով»։ Մնացականյանը գրառման մեկնաբանություններում նշել է, որ ներկայացվածի մեղավորը նախկին տնօրենն է:
20:32 13.06.2019
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Երկարամյա բեղմնավոր աշխատանքային գործունեության համար Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի Մարիամ Արշակի ՏՈՆՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
20:14 13.06.2019
«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան […]
20:00 13.06.2019
«Իմ քայը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում նշեց, որ յուրաքանչյուր իշխանության պետք են քննադատներ, սակայն առողջ քննադատներ, քանի որ հենց այդ ժամանակ ես հասկանում, թե որտեղ ես թերացել կամ ինչ չես արել: «Այսօրվա իշխանությունները իշխանությունը պահելու խնդիր չունեն, այլ խնդիր ունեն ստեղծել պետություն, որի դեպքում կիրականացվեն քաղաքացիների ցանկությունները: Եթե դու դժգոհ […]
19:55 13.06.2019
Միգրացիոն ծառայությունը նոր պարբերական է մշակել. հրապարակվել է «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագրի» առաջին համարի Ա մասը՝ «Եվրոպայում միջազգային պաշտպանություն որոնող ՀՀ քաղաքացիները»: SHANTNEWS.am-ն առանձնացրել է որոշ թվային տվյալներ: 2018թ. ՀՀ 5825 քաղաքացի ԵՄ և ԵԱԱԸ (Եվրոպական ազատ առևտրի ընկերակցության) անդամ պետություններում դիմել է միջազգային պաշտպանություն ստանալու համար։ Ներկայացված հայցերից 4855-ը կամ 83.3%-ը եղել է ապաստանի […]
19:32 13.06.2019
Չեղարկվել են Ֆրանսիայի 4 քաղաքների և Արցախի տարբեր քաղաքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրեր։ Այս մասին հայտնել է Արցախի ԱԳ նախարարությունը։ Արցախի և Ֆրանսիայի թվով 12 քաղաքների և մեկ դեպարտամենտի հետ ստորագրված են Բարեկամության հռչակագրերը։ Մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազ համայնքի վարչական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջև ստորագրված […]
19:30 13.06.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խոսել է այն մասին, թե ինչու քաղաքացիները երբեմն չեն պահանջում ՀԴՄ կամ վարորդից չեն պահանջում հանգցնել ծխախոտը: Խոսել է նաև շրջապատի կողմից «գործ տվողի» պիտակ ստանալու վախի մասին: ««Գործ տալու» որակավորումը սկիզբ է առել խորհրդային ժամանակներից, երբ մարդկանց Սիբիր էին ուղարկում «գործ […]
19:29 13.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:
19:09 13.06.2019
«Հուսահատության գազելների», տրանսպորտային խնդիրների մասին է խոսել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: «Դա լրջագույն խնդիր է, որի լուծումը դեռ նախորդ քաղաքապետն էր սկսել անել: Կարծեմ անգլիական ընկերություն էին վարձել բավականին մեծ գումարներով, որն եկել, նոր ցանց էր մշակել և այլն: Պետք էր ընդամենը այդ ամենը սկսել կյանքի […]