TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

ԵՄ-ն հավելյալ 25 մլն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցությանը․ կայացել է խորհրդի նիստը

17:52 13.06.2019

Այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Ի թիվս այլ հարցերի, Խորհուրդը ընդգծեց, որ ԵՄ ավելի քան 160 մլն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին 2017-2020 թվականների համար: Արժևորելով բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու և ՀԸԳՀ արդյունավետորեն կիրարկելու Հայաստանի վճռականությունը՝ ԵՄ հավելյալ 25 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանին տրամադրվող աջակցության 2019թ. Տարեկան գործողությունների […]

̰
ԵՄ-ն «պատեհ ժամանակին» կդիտարկի Հայաստանի համար վիզաների ազատականացումը․ կայացել է ՀՀ-ԵՄ խորհրդի նիստ

17:51 13.06.2019

Այսօր Բրյուսելում կայացել է Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Ի թիվս այլ հարցերի՝ խորհուրդը քննարկել է էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և կլիմայի փոփոխության ոլորտներում համագործակցությունը, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերությունում Հայաստանի մասնակցությունը, 2019թ. փետրվարին Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի դեպի Հայաստան ընդլայնումը, ինչպես նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային […]

̰
Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը SHANTNEWS-ին դիտեք այսօր` ժ. 22։00-ին

17:39 13.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:

̰
Սարգիս Ավագյանի սպանության գործով մեկ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 

17:16 13.06.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ 2019թ. հունիսի 10-ին Երևան քաղաքի Գլինկայի և Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած սպանության և դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ավելի վաղ ՀՀ քննչական […]

̰
Ռոբերտ Քոչարյանը և Հայաստանում ՌԴ դեսպանը հանդիպել են

17:05 13.06.2019

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի  հետ զրույցում հաստատել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Հանդիպումը տևել է 1 ժամից ավելի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

̰
Ի՞նչ խնդիրներ են առաջ եկել, որոնք Արտակ Զեյնալյանը չի կարող լուծել. Փաշինյանը՝ հրաժարականների մասին

17:00 13.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:

̰
ԲԷՑ-ում ստուգումները բավական մտահոգիչ փաստեր են արձանագրել․ Յոլյան

16:50 13.06.2019

Հայաստանի Հաշվեքննիչ պալատի ստուգումները բավական մտահոգիչ փաստեր են արձանագրել ԲԷՑ-ում՝ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց պալատի նախագահ Լևոն Յոլյանը։ Նրա խոսքերով՝ երկու առանձին դեպքերում նյութերն ուղարկվել են դատախազություն։ «Տրվում են պայմանագրերով չնախատեսված տասնյակ միլիոնավոր դրամների կանխավճարներ, չեն կատարվում պայմանագրային պարտավորությունները, իսկ մրցույթները հաճախ շահում են պահանջներին չբավարարող կազմակերպություններ»,- ասաց Յոլյանը։ Նրա […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ

16:47 13.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ: Անդրադարձ է եղել նաև Հանրային խորհրդի գործունեությանը:

̰
Ապամոնտաժվում է Կոմիտասի պողոտայի կենտրոնական փակ շուկայի դիմացի կրպակաշարը

16:46 13.06.2019

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի կենտրոնական փակ շուկայի (Կոմիտասի շուկա) դիմացի կրպակաշարը ապամոնտաժվում է սեփականատիրոջ միջոցներով։ Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կրպակաշարի ապամոնտաժման մասին. «Երեկվանից մեկնարկել է Կոմիտասի շուկայի մայթին գտնվող […]

̰
Ամուր գործընկերային կապեր հաստատեցինք Շվեդիայի Ռիկսդագի հետ. Արարատ Միրզոյան

16:42 13.06.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Շվեդիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպել է այդ երկրի Ռիկսդագի խոսնակի հետ: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան գրառումից: «Ամուր գործընկերային կապեր հաստատեցինք Շվեդիայի Ռիկսդագի հետ, իսկ Ռիկսդագի խոսնակի հետ իմ հարաբերություններն արագ վերածվեցին անձնական բարեկամության»,- մասնավորապես գրել է ԱԺ նախագահը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ ԱԺ նախագահ […]

̰
Խեցգետնի պաշարները նվազել են, արտահանումը կրճատվել է 11 անգամ․ Յոլյան

16:36 13.06.2019

Հայաստանի բնապահպանության նախարարությունը խեցգետնի որսը թույլատրել է՝ չնայած այն բանին, որ լավ իմացել է, որ դրա քանակը խիստ նվազել է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ ներկայացնելով իրենց ստուգումների արդյունքները։ «Եթե միայն 2014 թվականին Հայաստանից արտահանվել է ավելի քան 4300 տոննա խեցգետին, ապա 2017-2018 թվականների 9 ամիսները միասին վերցրած՝ ընդամենը […]

̰
Վերականգնվել է միջնադարյան Զարնի-Պարնի քարայրա-ամրոցային համալիրը

16:31 13.06.2019

Կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Ալավերդի քաղաքի բնակիչ Ռուբեն Մեսրոբյանի անձնական ջանքերի շնորհիվ Լոռու մարզում գտնվող այս միջնադարյան քարայրա-ամրոցային համալիրը նոր շունչ է ստացել։ Այստեղ կարելի է գտնել քարանձավային համալիր, խաղողի ավանդական այգիներ, գինետուն, ազգային խաղեր, ինչպես նաև գործում է թանգարան, որտեղ ցուցադրված են տեղական բնակչության կենցաղն ու մշակույթը […]

̰
ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

16:15 13.06.2019

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ ֆեյսբուքյան էջը:  

̰
Արդյո՞ք բոլոր ընտրությունները պետք է դարձնել կենաց-մահու պայքար. վարչապետի բացառիկ հարցազրույցը

16:00 13.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:

̰
Պետական համակարգում աշխատավարձերը պետք է բարձրանան. Հակոբ Արշակյան

16:00 13.06.2019

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք սպասվում է աշխատավարձերի բարձրացում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օպտիմալացումից հետո նախարարությունների աշխատակիցների ծանրաբեռնվածությունն ավելանալու է: «Այս մասին  բազմիցս խոսակցություններ են եղել տարբեր մակարդակներում: Իմ կարծիքով՝ մենք ընդհանրապես պետական կառավարման ոլորտում անհրաժեշտություն ունենք վերանայելու աշխատավարձերի […]

̰
Արտահանձնման պահանջով ակցիա իրականացնողները հանդիպեցին վարչապետի մամուլի խոսնակի հետ

15:46 13.06.2019

Այսօր կառավարության մոտքի դիմաց ակցիա են իրականացրել ՌԴ-ում 18 տարի ազատազրկման դատապարտված Արման  Առաքելյանին Հայաստան տեղափոխելու պահանջով: Ակցիայի մասնակիցները պնդել են, որ պահանջի հիմքում մի քանի պատճառ կա, այդ թվում՝ ադրբեջանական կողմից  հնչեցված սպառնալիքները: Ակցիայի մասնակիցներն այսօր դիմում են հանձնել կառավարություն, հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ: Գործադիրից խոստացել են երկուշաբթի […]

̰
Հակոբ Արշակյանը պնդում է, որ իր ղեկավարած կառույցում կադրերի պակաս կա

15:35 13.06.2019

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաև այն խնդիրներին, որոնք առաջացել են կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո: Հարցին` քանի՞ աշխատակից է կրճատվել, Արշակյանը պատասխանել է, որ ինքը չի օգտագործի «կրճատում» տերմինը, այլ  «օպտիմալացում» բառը: Պնդել է, որ բառի կիրառությունից նաև աշխատանքի իմաստը շատ է փոխվում. «Օպտիմալացում նշանակում է միևնույն ֆինանսական […]

̰
Վթար Երևան-Սևան ճանապարհին. կա զոհ

15:20 13.06.2019

Հունիսի 12-ին` ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 25-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 30-ամյա ուղևոր Կարինե Խոջայանը մահացել է: Ոստիկանությունից հայտնում են` կատարվում է քննություն։

̰
Ինչպես կվերնագրի վարչապետն իր բացառիկ հարցազրույցը SHANTNEWS-ին

15:19 13.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ:

̰
Մարզային տրանսպորտի խնդիրները լուծող ծրագիրը հասել է ներդրման փուլին

15:15 13.06.2019

Այսօր կառավարության նիստից հետո, որպես ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախկին նախարար, Հակոբ Արշակյանը պատասխանել է նաև տրանսպորտային խնդիրներին վերաբերող հարցերին: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Արշակյանից, թե ինչ փուլում է այն ծրագիրը, որը մշակում էին իրենք և որը լուծելու էր մարզային տրանսպորտին առնչվող խնդիրները: «Այդ ծրագրերն արդեն վերջնականացված են: Մշակվել է այնպիսի ուղևորափոխադրումների ցանց, որը հնարավորություն […]

̰
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործի քննությունն ավարտվեց

15:12 13.06.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սարգսյանի, այսօր ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործի քննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել դատարան: Հայցի առարկան է՝ […]

̰
Ի՞նչ նորության սպասել «Հյուսիս-հարավ»-ի մասով

15:07 13.06.2019

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա մինչև նոր նշանակումը ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարն էր, լրագրողները նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհին վերաբերող հարցեր են ուղղել: Արշակյանն ասել է, որ այդ հարցերը պետք է ուղղել համապատասխան նախարարությանը, բայց այս անգամ կպատասխանի: […]

̰
Հրդեհ Մոսկովյան փողոցում

15:00 13.06.2019

Հունիսի 13-ին՝ ժամը 12:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մոսկովյան 28 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:18-ին, […]

̰
Տույժ-տուգանքների համաներումը ոգևորություն պարգևեց շատերին. Գորգիսյան

14:55 13.06.2019

Արագաչափերի և նկարահանող սարքերի դեմ պայքարից հետո անկարգ վարորդներին ներեցին, ինչի հետևանքով շատ վարորդներ սկսեցին առանց երթևեկության կանոնները պահպանելու վարել: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս դիտարկումն արեց Արամ Աբրահամյանը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանի հետ զրույցում: Նա մի դեպք հիշեց. «Ես տաքսիստի եմ հանդիպել, որն իր ամբողջ դարակում չմուծված կտրոններ էր […]

̰
Արման Թաթոյանն ընտրվել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի անդամ

14:52 13.06.2019

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են` ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ընտրվել է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի անդամ: «Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի (47 անդամ պետություն) 2019 թվականի հունիսի 12-ի նիստում Արման Թաթոյանն ընտրվել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ, CPT) անդամ ներկայացուցիչ Հայաստանից: Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն ստեղծվել է Եվրոպայի […]

̰
Ինչո՞ւ որևէ դատավոր մինչ օրս հրաժարական չի տվել. հարց ԱՆ փոխնախարարին

14:41 13.06.2019

Այսօր՝ հունիսի 13-ին, կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Լրագրողները հարց են տվել, թե ինչու վարչապետի հայտարարությունից հետո դեռ որևէ դատավոր հրաժարական չի տվել: «Չեմ կարող գնահատական տալ, որովհետև չգիտեմ` ինչ են մտածում կամ ինչ մոտեցում ունեն: Շատ դժվար է գնահատել անաչա՞ռ է, թե՞ աչառ է»,- ասաց նա: Լրագրողները […]

̰
Նրանց հետ խաշ-խորոված-քյաբաբների սեղանների շուրջ չեմ ծանոթացել. Վահե Գրիգորյանը` «Իմ քայլի» մասին

14:32 13.06.2019

Արդյո՞ք ԱԺ մեծամասնությունը ՍԴ նախորդ երկու թեկնածուներին մերժեց, որովհետև սպասում էր Վահե Գրիգորյանին, ի՞նչ հեռահար նպատակներ ունի իր հետ կապված և ինչո՞ւ պետք է պաշտպանեն իրեն: Այս հարցերն են նաև ուղղել լրագրողները ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին ԱԺ-ում: Ի պատասխան թեկնածուն ասել է. «Ես կարող էի հույս ունենալ, որ ինձ են սպասում: Ես ճանաչում եմ […]

̰
Կառավարության պահուստային ֆոնդից Քննչական կոմիտեին գումար կհատկացվի

14:24 13.06.2019

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը կառավարության քննարկմանն է ներկայացրել «2019 թվականի պետական բյուջեում և կառավարության՝ 2018 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քննչական կոմիտեի գումար հատկացնելու մասին» կառավարության որոշման նախագիծը: «Նախագծով առաջարկվում է 2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից կոմիտեին հատկացնել գումար՝ կառավարության համապատասխան որոշումներով՝ վերջիններիս ամրացված, Երևանի […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ

14:20 13.06.2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 2-րդ նիստի նախօրեին հանդիպել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

̰
Հայաստանը բարելավել է դիրքը Խաղաղության համաշխարհային վարկանշային աղյուսակում

14:10 13.06.2019

Խաղաղության համաշխարհային ռեյտինգում Հայաստանը բարձրացել է 118-րդ հորիզոնական՝ նախորդ տարվա 120-րդ հորիզոնականի փոխարեն։ Այս վարկանիշով Հայաստանը եզրափակում է խաղաղասիրության «միջին» մակարդակ ունեցող երկրների շարքը, ինչպես և նախորդ տարի։ Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը շարունակում է մնալ խաղաղասիրության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում, թեև նույնպես բարձրացել է երկու հորիզոնականով ու հասել է 130-րդ տեղին դիտարկված 163 երկրների […]

̰
BACK_TO_TOP