14:00 14.06.2019
Հունիսի 13-ին տեղի ունեցած անձրևի ու կարկուտի հետևանքով Գեղարքունիքի մարզում վնասվել են մի շարք ծառեր: Վնասվել են նաև կարտոֆիլի, կաղամբի ցանքատարածությունները: Ըստ մոտավոր հաշվարկների` միայն Լճավան գյուղում գյուղացու բերքը կիսով չափ ոչնչացել է:
13:55 14.06.2019
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը SHANTNEWS.am-ի խնդրանքով արձագանքել է Արցախի և ֆրանսիական 4 բնակավայրերի միջև «Բարեկամության մասին» խարտիաների չեղարկմանը: «Ֆրանսիայի դեսպանությունը, որը իրավասու է միայն Հայաստանի Հանրապետության մասով, չի մեկնաբանում արդարադատության որոշումները»,- տեղեկացրին դեսպանությունից:
13:49 14.06.2019
Ռուսաստանում ադրբեջանցի խուլիգանի սպանության համար դատապարտված Արման Առաքելյանի որդին դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Գոռ Առաքելյանը խնդրում է լուծել հոր տեղափոխման հարցը, որպեսզի նա իր պատժի կրումը շարունակի Հայաստանում։ Հիշեցնենք` նախօրեին դատապարտվածի հարազատներն ու մտերիմները ցույց են իրականացրել կառավարության շենքի դիմաց նույն պահանջով։ Ցուցարարների հետ հանդիպել է վարչապետի մամուլի խոսնակը։ Ցուցարարները նշել են, որ արտահանձնում […]
13:47 14.06.2019
Այսօր ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին ԲԴԽ անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանին դատարանների մուտքերն ու ելքերը փակելու իշխանությունների քայլի մասին, հետաքրքրվեցին, թե արդյոք այն հակասահմանադրական էր: Հարցին Բեքմեզյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով. «Ես իմ ամեն ինչի համար կրում եմ պատասխանատվություն, իմ իրավական գնահատականը կտամ երկրում կատարվող իրադարձություններին, քանի որ դա կարևոր է, շատերին է հետաքրքրում, կտամ գնահատական, բայց […]
13:43 14.06.2019
Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանում ցեղական խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի մեծացմանը միտված օրինագծին: Հունիսի 14-ին տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում օրինագծի քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ օրինագծով նախատեսվում է պարզեցնել Հայաստանից երրորդ երկրներ ցեղական խոշոր եղջերավոր անասունների արտահանման գործընթացը:
13:41 14.06.2019
«Մենք նպատակ ունենք զարգացնել պարտատոմսերի, արժեթղթերի շուկան Հայաստանում, ինչի կարևորության մասին բոլորը խոսում են: Մենք էլ փորձում ենք խոսելուց բացի ինչ-որ քայլ անեն»,- ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Հանձնաժողովը քննարկում է արժեթղթերի շուկայի ակտիվացմանն ուղղված նախագիծը, որի հեղինակներն են Արտակ Մանուկյանը, Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանն: «Հաճախ մենք […]
13:37 14.06.2019
«Ես արյան դոնոր եմ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և կից հրապարակել լուսանկար: «Եվ այսօր արյան դոնորության միջազգային օրն է։ Ու եթե մեզանից յուրաքանչյուրը իր ժամանակից մեկ ժամ հատկացնի և դառնա արյան դոնոր, ապա հնարավոր է հազարավոր կյանքներ փրկել։ Հայաստանի արյան պաշարը բավարար չէ, և կա դոնորական արյան կարիք։ Ամբողջ աշխարհում […]
13:23 14.06.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ SHANTNEWS.am-ին տված հարցազրույցում արտահայտած որոշ մտքերի: «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ խոշորացված համայնքներում ընտրությունները պետք է անցնեն համամասնական ընտրակարգով: Թերևս, այս հարցով կոնսենսուսը համընդհանուր է: Բայց երբ այս հարցը քննարկում էինք Ընտրական բարեփոխումների մեր հանձնաժողովում, հասկացանք, […]
13:06 14.06.2019
ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն արձագանքել է լրատվական կայքերից մեկում տեղ գտած մեկնաբանությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զինծառայող որդին՝ Աշոտը, տեղափոխվել է Երևան: «Աշոտը Երևանում չի ծառայում, խնդրում եմ, ապատեղեկատվություն մի տարածեք: Ինքն իր նախկին ծառայության վայրում է, կարճաժամկետ պլանային միջոցառում էր, վաղուց ավարտվել է»,- գրել է նա:
12:58 14.06.2019
Վերաքննիչ դատարանում շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: Նախորդ նիստի ժամանակ Սեդա Սաֆարյանն ասել է, որ դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը ձևական բնույթ ունի, և, ըստ էության, […]
12:48 14.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների նախորդ քննության ժամանակ փաստաբանները պնդել էին, որ գործը ավելացել է մի քանի հատորով, իսկ այդ 5 նոր հատորներին իրենք ծանոթ չեն: Հիշեցնենք, որ […]
12:24 14.06.2019
Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԲԴԽ նախկին անդամ Սերգեյ Մեղրյանի հրաժարականը իր համար ցավալի է եղել: «Կարճ ասեմ՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանի հրաժարականը ցավով ընդունեցի, բայց և վստահ եմ, որ իր նման ուժեղ, օժված ու կայացած անհատը որևէ խնդիր իր զբաղվածության հարցում (և ոչ միայն) […]
12:18 14.06.2019
Ինչպես արդեն հայտնել եք, այսօր Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստի ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն երկրորդ անգամ դատարան է մտնում փակ՝ դատավորների համար նախատեսված մուտքից: Նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը պնդել է, որ շփում չի կարող լինել, իրեն հայտնի չէ այլ մուտքից մուտք գործելու հանգամանքը: Իսկ ՀՀ […]
12:05 14.06.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացնում: Օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի օրենքի նախագծին, որով առաջարկվում է համաներում կիրառել: Օրինագիծը ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ երկրորդ ընթերցումից առաջ դրական եզրակացություն ստանալու համար: Նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է: Համաներման մասին […]
11:58 14.06.2019
Հունիսի 14-ին` ժամը 00:10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի հրազենային վնասվածք, մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա պատանի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է իրենց տանը նռնակի գլխիկի պայթելու հետևանքով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ պատանին հունիսի 13-ին` ժամը 21:30-ի սահմաններում, իրենց տան իր […]
11:53 14.06.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին իր համար անցումային շրջան է, և նա պետք է ավարտի որոշակի ծրագրեր և տեղափոխվի գործադիրից օրենսդիր: Արթուր Հավհաննիսյանն ասել է, որ համաձայն է այն տեսակետի հետ, որ այսօր գործող լրատվամիջոցների մեծ մասը սպասարկվում և ֆինանսավորվում է նախկին իշխանությունների կողմից: Նրա […]
11:38 14.06.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ Վերաքննիչ դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, խորհրդակցական սենյակ է գնացել: Հիմքում նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի ինքնաբացարկի միջոնորդությունն է, որը ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները: Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ թիվ մեկ շահագրգիռ կողմը դատախազությունն է եղել, որ կուզեր՝ գործը հայտնվեր […]
11:33 14.06.2019
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտյոմ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: АԱյս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
11:24 14.06.2019
Այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը: Դատական նիստի սկզբում մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանն, արդեն երկրորդ անգամ, դատարան է […]
11:20 14.06.2019
Հայտնում ենք, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: «Հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Ինչպես նախկինում, այս անգամ […]
11:07 14.06.2019
Այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի նախագիծը, որով առաջարկում է ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցել: Հարցի քննարկումը տևել է 7 րոպեից էլ պակաս: Պատգամավորներից ոմանք հարցեր ունեին, բացի դրանից՝ նախագծի հեղինակները 11 առաջարկություններ էին ներկայացրել, որոնք, սակայն, քննարկելու հնարավորություն չկար. […]
10:58 14.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը նշանակվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ Զարեհ Սինանյանին նշանակել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար»,- ասված է որոշման մեջ:
10:58 14.06.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմմոմուդին Միրզոյի Սատորովին։ Հակոբ Արշակյանը դեսպանին է ներկայացրել հեղափոխության արդյունքում ձևավորված Կառավարության գործունեության առաջնահերթությունները, որպես տնտեսության զարգացման գերակա ուղղություն՝ ընդգծել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը։ Նախարարը մանրամասնել է նաև նոր ձևավորված Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության շրջանակներն ու […]
10:44 14.06.2019
2019թ. հունիսի 13-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչակակն կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Խաչատրյանը մահացել է: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական […]
10:38 14.06.2019
Երևանի քաղաքապետարանը հունիսի 16-ին՝ առավոտյան ժամը 05:00-ից մինչև 12:00-ն Մյասնիկյան պողոտայում (դեպի Նոր Նորք և Ավան բարձրացող հատվածում) իրականացնելու է վթարային և վտանգավոր բարդի ծառատեսակների հատում: Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անվտանգության նկատառումներից ելնելով՝ պողոտայի նշված հատվածը միակողմանի փակ կլինի: Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների […]
09:53 14.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նալբանդյան փ. 7, 9 շենքերը, Պուշկինի փ. 1, 3 շենքերը, Աբովյան փ. 1, 4/3,4/6 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Դ.Մալյան 5-11, 20, 22 շենքերը, թիվ 96 դպրոցը և […]
09:44 14.06.2019
Բիրոբիջանում բարեկամական մեծ հյուրասիրություն է կազմակերպվել: Ինչպես հայտնում է РИА Биробиджан-ը՝ նախաձեռնության հեղինակներն ազգությամբ հայ խոհարար Տիգրան Տիգրանյանն ու իր գործընկերն են եղել: Հաղորդվում է, որ երկու ընկերները Ռուսաստանի օրվա ու Հրեաների ինքնավար մարզի 85-ամյակի առիթով հսկայական կարկանդակ են պատրաստել, որի համար աշխատել են 6 ժամ շարունակ: «Կարկանդակի տրամագիծը 2 մետր է, պատրաստվել է 25 […]
09:39 14.06.2019
Առողջապահության նախարարարությունում` նախարար Արսեն Թորոսյանի և մանկական ծառայություններ մատուցող հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում` Հայաստանում պերինատալ բազմապրոֆիլային ծառայությունների ծավալների վերաբերյալ: Նախարարը կարևորել է նախա և հետծննդյան խնամքը, ծննդօգնության ծառայությունների պատշաճ մատուցումը, ընդգծել մայրական և մանկական մահացության ցուցանիշի նվազմանն ուղղված քայլերը: Այս համատեքստում ներկայացվել է մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված ծրագրերը և կարիքները, […]