18:20 19.08.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 10:00-11:00-ի ընթացքում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ:
18:14 19.08.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի այս տարվա մրցաշարի մասնակցության վերաբերյալ ստացվել է բանավոր բողոք, որի շուրջ ներկայում ընթանում է ուսումնասիրություն, և առաջիկայում արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի: Միաժամանակ ԿԳՄՍ նախարարությունից նշում են, որևէ հաղթողի դեռևս չի տրամադրվել համապատասխան դրամական խրախուսում՝ մինչև հարցի վերջնական պարզաբանումը:
18:08 19.08.2024
Օգոստոսի 14-ին Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 29-ամյա երիտասարդի վարած «Նիսան» մակնիշի մեքենան։ Պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել վարորդին և 29-ամյա ու 33-ամյա 2 ուղևորներին։ 33-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականչավուն զանգվածներով տարաներ և կաթուցիչ։ Վարորդը և 29-ամյա ուղևորը մեքենայից իրավապահներին […]
17:53 19.08.2024
Նոր ուսումնական տարվան ընդառաջ Տավուշի մարզից այսօր մեկնարկել են 2024-25 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Խորհրդակցությունները վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, ՀՄԿ-ի, […]
17:38 19.08.2024
«Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է։ Նպատակը՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող մշակած կամ վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու ոչնչացումը, ինչպես նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումն ու բացահայտումն է: Օգոստոսի 12-ից 18-ը հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 12 828 կգ կանեփի և 5 կգ կակաչի վայրի աճած զանգված: Տնամերձ 27 հողամասում […]
17:30 19.08.2024
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում որոնվում է 1982 թվականին ծնվսծ Սարգիս Գրիգորյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Տարոնի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]
17:22 19.08.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ օգոստոսի 19-ին տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 40 հայտ:
17:11 19.08.2024
Օգոստոսի 12-ից 19-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4300 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 154 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 123, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 13, չամրակապված վարելու՝ 418, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 289, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
17:04 19.08.2024
Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը: Օգոստոսի 21-ին՝ 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու» 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» Օգոստոսի 22-ին՝ 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա» 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա» Օգոստոսի 23-ին՝ 9-րդ դասարան՝ «Բնագիտություն» 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն» Յուրաքանչյուր առարկայի վերաքննության օրը Գնահատման և թեստավորման կենտրոնը […]
16:57 19.08.2024
Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ոստիկանության վետերան, գնդապետ Զարմեն Պարույրի Եպիսկոպոսյանը: Համակարգում երկարատև ծառայության ընթացքում Զարմեն Եպիսկոպոսյանը մեծ ներդրում է ունեցել հանցագործությունների բացահայտման ու կանխարգելման գործում, վայելել է ղեկավարության և գործընկերների հարգանքն ու վստահությունը:
16:38 19.08.2024
ՆԳ նախարարությունը բարեփոխումների գործընթացի շրջանակում կարևորում և խրախուսում է կանանց ներգրավվածությունը իրավապահ համակարգի ստորաբաժանումներում։ Համակարգի տարբեր ստորաբաժանումների կին ծառայողները կիսվել են իրենց փորձով, պատմել խոչընդոտների և ձեռքբերումների մասին, խորհուրդներ տվել ապագա կին ծառայողներին։ Առաջիկայում կհայտարարվի Պարեկային ծառայությունում կանանց ընդունելություն: Մանրամասները՝ ՆԳՆ տեսանյութում:
16:32 19.08.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 12-18-ը: Սևանա լճի մակարդակն օգոստոսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.65մ (18.08.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 48սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է […]
16:20 19.08.2024
«Սողոյան թորատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Շիրակի մարզ, ք․ Գյումրի): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
16:16 19.08.2024
Օգոստոսի 15-ի երեկոյան Տավուշի պարեկների և ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների համատեղ ուժեղացված ծառայության ժամանակ ստացվել է տեղեկություն, որ Վարագավան գյուղի վարչական շենքում ծեծկռտուք է: Մեկնել են օպերատիվ խումբը, վարչության և բաժնի ղեկավարներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ, որոնք իրացնելով՝ պարզվել է հետևյալը: Օգոստոսի 15-ի ժամը 16.30-ին Բերդ քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը Վարագավան գյուղի […]
16:06 19.08.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նյութական և դատավարական իրավունքի ներկայացում ՀՀ պետական մարմինների հիմնական դերակատարների համար աշխատաժողովին: Նախարարի տեղակալը նշել է, որ 2023թ հոկտեմբերի 3-ին Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, որն ուժի մեջ է մտել 2024թ փետրվարի 1-ից: Կանոնադրության վավերացմամբ՝ Հայաստանը վերահաստատել է հանձնառությունը՝ պայքարելու համաշխարհային խաղաղությանն […]
13:55 19.08.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել շվեցարահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասվում է. «Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի ազգային հերոս, հայ ժողովրդի արժանավոր զավակ և բարերար Տիգրան Իզմիրլյանի մահվան մասին: Պարոն Իզմիրլյանի և «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված բազմաթիվ նախաձեռնություններն ու բարեգործական ծրագրերը իրենց ուրույն դերն ունեն մեր երկրում […]
13:31 19.08.2024
4-րդ կարգի վթարայնության՝ Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչները տասնամյակների սպասումից հետո նոր բնակարաններ կունենան: Պետություն-համայնք-կառուցապատող գործակցությամբ վթարային շենքերի տեղում կկառուցվի նոր շենք:
13:04 19.08.2024
Երևանում оգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին, 23-24-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 19-ի ուշ երեկոյան ժամերին, 20-ին և 23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-22-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում […]
12:57 19.08.2024
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 19-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 20°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ։
12:39 19.08.2024
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել:
12:25 19.08.2024
Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ քննարկում է նոր աղբավայր կառուցելու ծրագիրը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Գործակցությունը չի ներառի միայն վերլուծական աշխատանք. նախատեսվում է մշակել ներդրումային ամբողջական փաթեթ:
12:10 19.08.2024
Մինչև տարեվերջ ամբողջությամբ կավարտվի Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծի փորձաքննությունների փուլը, որից հետո հաջորդ տարի կհայտարարվի կառուցման մրցույթը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
11:20 19.08.2024
Երևանի Մետրոպոլիտենում օգոստոսի 19-ին երթուղի է դուրս բերվել հիմնավոր վերանորոգված մեկ շարժակազմ, որը կծառայի մոտ 3,5 տարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը: Սեդրակյանը նշեց, որ Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Ըստ նրա՝ օգոստոսի 12-18-ը մետրոպոլիտենից օգտվել է 430 հազար 787 ուղևոր, կատարողականը կազմել […]
11:11 19.08.2024
Օգոստոսի 20-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Լուսակն, ժամը 11։30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արտենի, իսկ ժամը 12։30-ից մինչև 13:30-ն ընկած ժամանակահատվածում Արագածավան բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
10:25 19.08.2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարած պետական այցի ծրագիրը մեկնարկում է երկուշաբթի օրը։ Սա ՌԴ նախագահի և նրա գործընկեր Իլհամ Ալիևի երրորդ անձնական հանդիպումն է 2024 թվականին։ Երկկողմ բանակցություններ կընթանան երկու փուլով՝ նեղ և ընդլայնված ձևաչափերով։ Հիմնական ուշադրությունը կկենտրոնանա ոչ միայն ռուս-ադրբեջանական փոխգործակցության, այլ նաև տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդի խնդիրների, մասնավորապես՝ ադրբեջանա-հայկական կարգավորման թեմայի […]
10:12 19.08.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 431 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.30 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.43 դրամ:
10:05 19.08.2024
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 20-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի, Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]
00:07 19.08.2024
Օգոստոսի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Ալիկ Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 47 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հեծանվորդ 26-ամյա Արթուր Գ.-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել. նրան պարեկներն […]
23:48 18.08.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն անդրադարձել է աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնի մահվան լուրին. «Խորը վշտով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Ալեն Դելոնը՝ ֆրանսիական կինոյի իսկական խորհրդանիշը, որը հազարավոր սրտեր է հուզել ամբողջ աշխարհում: Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ նրա զգացմունքային վերաբերմունքը հավերժ դաջված կմնա մեր հիշողություններում ու սրտերում»,-ասվում է հաղորդագրությունում: