TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին միացողները

20:09 20.08.2024

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման նոր կարգավորումները: Օրենսդրական փոփոխությունների համաձայն, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Սուրեն Պապիկյանը հետևել է դիրքերում կատարվող ինժեներական աշխատանքների ընթացքին

19:36 20.08.2024

N բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության գոտում, հետևել դիրքերում կատարվող ինժեներական աշխատանքների ընթացքին, բարձրաստիճան սպաների, զորամիավորման հրամանատարական կազմի հետ քննարկել սահմանագոտու կահավորման, զինծառայողների մարտական պատրաստության, թիկունքային ապահովման մի շարք հարցեր: Զորամիավորման և զորամասի հրամանատարները Սուրեն Պապիկյանին զեկուցել են առաջնագծի աշխատանքների վերաբերյալ։ Նախարար […]

̰
Դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ

17:56 20.08.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ 2-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման համար: Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով՝ բացառությամբ դասագրքի հավակնող ուսումնաօժանդակ նյութի օֆսեթ եղանակով օֆսեթ թղթի վրա տպագրված ազդօրինակ նմուշների ու դրանց […]

̰
Ոստիկանության պետը ՆԳՆ կրթահամալիրում հետևել է ապագա քրեական ոստիկանների ուսումնական գործընթացին

17:52 20.08.2024

Օգոստոսի 20-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն այցելել է ՆԳՆ կրթահամալիր։ Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի և Կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի ուղեկցությամբ նա շրջել է կրթահամալիրում, հետևել ապագա քրեական ոստիկանների դասընթացներին։ Արամ Հովհաննիսյանը զրուցել է դասախոսների և սովորողների հետ, թե՛ գործող ոստիկաններից և թե՛ քաղաքացիական անձանցից հետաքրքրվել ուսումնական գործընթացով։ Նա հորդորել […]

̰
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 209 հատ խեցգետնաորսիչ և 74 հատ ձկնորսական ցանց

17:48 20.08.2024

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից շարունակվում են ձեռնարկվել կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ: Միջոցառումների արդյունքում օգոստոսի 20-ին Նորաշեն արգելոցի ջրային տարածքներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 209 հատ խեցգետնաորսիչ և 74 հատ ձկնորսական ցանց: Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն, խեցգետինները բաց են թողնվել լիճ: Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում […]

̰
ՌԴ ԱԳՆ գործընկերներին կոչ ենք անում կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը. ԱԳՆ խոսնակ

17:44 20.08.2024

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է լրատվամիջոցից ստացված հարցմանը: Հարց. ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ հենց Հայաստանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանավորվածությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք: Պատասխան. Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության զանազան պաշտոնյաների՝ իրականությանը չհամապատասխանող, ակնհայտորեն կողմնակալ, հաճախ անհարգալից մեկնաբանությունները, ցավոք, վաղուց արդեն նորույթ չեն, և եթե նկատել եք, տևական […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում

17:33 20.08.2024

Օգոստոսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առաջինը կանգ է առել մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի նոր կառուցված և մասնակի շահագործման հանձնված զինավանում, հետևել ուսումնական փուլի մեկնարկին անցկացվող ստուգատեսին: Սուրեն Պապիկյանը զրուցել է ժամկետային զինծառայողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Այնուհետև պաշտպանության նախարարը շրջել է զինավանի տարածքում, հետևել […]

̰
Հրազդանում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

17:25 20.08.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Լիլիթ Հայրապետյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան)։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, անհրաժեշտության դեպքում չեն ախտահանվել, ինչպես նաև պատշաճ […]

̰
Վաղարշակ Հարությունյանն այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարան

17:06 20.08.2024

Ռուսաստանի Դաշնությունում դիվանագիտական առաքելությունն ավարտած ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարան: Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հրաժեշտի իր խոսքում բարձր է գնահատել Վաղարշակ Հարությունյանի գործունեությունը, ինչի շնորհիվ տեսանելի արդյունքներ են արձանագրվել հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունների զորացման գործում: «Խորապես զգացված ենք այն օգտակար համագործակցության և ուշադրության […]

̰
2024 թ. հուլիսին 12 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում. ՊԵԿ

17:00 20.08.2024

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 12 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 5.7 […]

̰
Շիրակի մարզում կանցկացվի հերթական գյուղատնտեսական հաշվառումը

16:47 20.08.2024

Շիրակի մարզպետի աշխատակազմում մարզպետ Մուշեղ Մուրադյանի, ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի գլխավորությամբ անցկացվել է Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հերթական գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաև ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ, կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանը, մարզի համայնքների ղեկավարներ, տեղակալներ, մարզպետի աշխատակազմի, վիճակագրական կոմիտեի, աշխատակազմերի ներկայացուցիչներ։ Ինչպես տեղեկացնում են […]

̰
Հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող բամբակի արտադրամասում

16:41 20.08.2024

Օգոստոսի 20-ին՝ ժամը 15։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ՓՈՒՎ և ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ […]

̰
ՇՄ նախարարության տեսանյութը Ծակքարի լճից

16:27 20.08.2024

Շրջակա միջավայրի նախարարության ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայր, Ծաղկարի /Ծակքարի լիճ. Շրջակա միջավայրի նախարարությունը տեսանյութ է հրապարակել: Ծաղկարի լիճը գտնվում է Զանգեզուրի լեռների կատարային հատվածում, Քաջարան քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 3272 մ բարձրության վրա, մակերեսը՝ 3 հա։ Այն ջրաերկրաբանական հուշարձան է: Չնայած լճի պաշտոնական անվանումն է համարվում «Ծաղկարի» տարբերակը, այն առավել հայտնի […]

̰
Գեղարքունիքի մարզում «Volkswagen»-ը բախվել է քարերին ու հայտնվել դաշտում. կա 2 տուժած

16:23 20.08.2024

Այսօր՝ օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 7 մետր մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: […]

̰
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԱԺ «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ

16:11 20.08.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: Ժաննա Անդրեասյանը «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին ներկայացրել է նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող նախաձեռնություններն ու դրանց ընթացքը, ինչպես […]

̰
Մարալիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

16:06 20.08.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հակոբ Աղաբաբյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, ք․ Մարալիկ)։ Մասնավորապես՝ – հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով` ապահովված տաք և […]

̰
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը 3 մարզում բենզալցակայանի, գազաբենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի  գործունեություն է դադարեցրել

14:06 20.08.2024

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Սևան քաղաք, Երևանյան խճուղի 74 հողամաս հասցեում գործող «Լունա» հանգստի գոտու տարածքում շահագործվող բենզալցակայանի, ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Զովունի, 1-ին փողոց 239 հասցեում շահագործվող գազաբենզալցակայանի, ինչպես նաև ՀՀ, Լոռու մարզ, Սպիտակ համայնք, գ․ Մեծ […]

̰
Երևանի արտաքին լուսավորությունը փոխարինվում է էներգախնայող և ժամանակակից լուսատուներով

13:58 20.08.2024

Երևանի արտաքին լուսավորությունը փոխարինվում է էներգախնայող և ժամանակակից լուսատուներով։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանը։

̰
Օգոստոսի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

13:40 20.08.2024

Երևանի առանձին հատվածներում оգոստոսի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին, 24-25-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 20-ի ցերեկը, 24-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ […]

̰
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանը․ Ժաննա Անդրեասյանի և Քրիստինա Քվինի այցը Երերույք

12:45 20.08.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը պաշտոնատար անձանց, Շիրակի մարզի և Անիպեմզա բնակավայրի ներկայացուցիչների հետ այցելել են Երերույքի պատմական բազիլիկ տաճար, որտեղ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից տրված 175․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհով իրականացվում են կոնսերվացման աշխատանքներ։ Այցն ընդգծում էր Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանությանն […]

̰
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման նոր կարգավորումները

12:32 20.08.2024

Պետական եկամուտների կոմիտեն աշխատանքային քննարկում է նախաձեռնել մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման նոր կարգավորումների շուրջ, որին մասնակցել են ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և ֆիզիկական անձինք։ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը և կոմիտեի մասնագետները հանդիպման մասնակիցներին ներկայացրել են ոլորտում սպասվող նոր կարգավորումները, մասնավորապես, օրենսդրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թ․ սեպտեմբերի 1-ից։ Օրենսդրական […]

̰
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը՝ օգոստոսի 20-ի ժամը 08։00-ի դրությամբ

12:25 20.08.2024

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 20-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 20°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 20-ին

12:11 20.08.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են տարադրամի հետևյալ փոխարժեքները։ ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 390․50 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 434 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,38 դրամ:  

̰
Ադրբեջանի հռետորաբանությունը, Պուտինի այցը Բաքու.  Հրաչյա Արզումանյանի մեկնաբանությունը

21:43 19.08.2024

Վերջին օրերին Ադրբեջանը դարձյալ ապատեղեկություն է տարածում Հայաստանի վերաբերյալ: Միաժամանակ Ադրբեջանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ի՞նչ նշանակություն ունեն Ադրբեջանի գործողություններն ու Պուտինի այցը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է ռազմական ու անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Օգոստոսի 20-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:43 19.08.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Բակունց փ. 1, 2 շենքեր, Բակունցի փողոց 1-ին նրբանցք 2, 3, 4 շենքեր, Ա․Հովհաննիսյան փ. 16, 18, 20 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ֆրունզեի փ․ 8, 8/1, […]

̰
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում օգոստոսի 20/21-ին

20:33 19.08.2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 20-ին ժամը 09.00-ից մինչև օգոստոսի 21-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Մարտունի քաղաքի, Լիճք, Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Օգոստոսի 21-ին կդադարեցվի Դիլիջան քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը

20:11 19.08.2024

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոլդովական, Բարեկամության, Այգեստան, Շամախյան փողոցների, հարակից թաղամասերի, Կողբ բնակավայրի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 19-րդ փողոցների և Այգեհովիտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

̰
Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել

19:18 19.08.2024

Այսօր՝ օգոստոսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թառաթումբ գյուղի 3-րդ փողոցում գտնվող ավտոտնակում, և կան տեղեկություններ, որ ներսում ավտոմեքենա կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Եղեգնաձորի թիվ […]

̰
Տեղի է ունեցել IAEA (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալություն ՄԱԳԱՏԷ) տարածաշրջանային հանդիպումը

19:04 19.08.2024

Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի է ունեցել Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (NDC) զարգացմանն ուղղված IAEA (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալություն ՄԱԳԱՏԷ) տարածաշրջանային հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Հանդիպման մեկնարկին ելույթ է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։ Այս հանդիպումների, թրեյնինգների և փորձագիտական առաքելությունների միջոցով նախագիծը […]

̰
Հրդեհ Արգել գյուղում 

18:55 19.08.2024

Օգոստոսի 19-ին՝ ժամը 14:27-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի խաչքարերի մոտակա տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։28-ին, մարվել՝ 16։10-ին։ Ծածկի […]

̰
BACK_TO_TOP