TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

19:39 23.08.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 23-ին Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ Կատարվում են վերականգնման աշխատանքներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

̰
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Shacman» բեռնատարն ու «Ford»-ը

19:24 23.08.2024

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 116 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են «Ford»-ը և «Shacman» մակնիշի բեռնատարը: Բախման հետևանքով «Ford»-ը հարվածել է ճանապարհի եզրին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշներին՝ կոտրելով մի քանիսը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի գլխի հատվածում վնասվածք է ստացել: Վթարի […]

̰
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ

19:18 23.08.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են ստուգում «Շամս» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Երևան, Աճառյան փ․), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ – սննդի կառույցը ապահովված չի եղել ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով, – կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, – սննդի կառույցը ապահովված չի եղել լվացող և ախտահանող […]

̰
Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու 75 դեպք

19:12 23.08.2024

Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու 75 դեպք։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

̰
ՃՏՊ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ

19:04 23.08.2024

Օգոստոսի 23-ին՝ ժամը 15:21-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Ford» և «VAZ» (վարորդ՝ Ռ. Հ., ծնված 1969 […]

̰
Նախագահի աշխատակազմի աջակցությամբ աղետի գոտու երեխաների համար կազմակերպվել է ամառային հանգիստ

18:58 23.08.2024

Հանրապետության նախագահի աշխատակազմի աջակցությամբ հունիսի 12-ին Դեբեդ գետի վարարման հետևանքով տուժած բնակավայրերի 10-15 տարեկան 50 երեխայի համար կազմակերպվել է ամառային հանգիստ՝ «Գուգարք» ճամբարում:

̰
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հետ քննարկվել է Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացը

18:45 23.08.2024

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանն ընդունել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ծրագրերի ավագ ղեկավար Տաթևիկ Խաչատրյանին և «Արդարադատություն և մարդու իրավունքներ» ծրագրերի ղեկավար Արփի Հարությունյանին: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: Հիմնադրամի գործընկերները ներկայացրել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ծրագիրը, որը կնպաստի Հռոմի կանոնադրության գործիքակազմերի պատշաճ կիրառման ապահովմանը: Նախատեսվում է նաև ձևավորել պլատֆորմ՝ […]

̰
Մարզպետերի մասնակցությամբ քննարկվել են ճանապարհներին շինությունների և ավտոկայանատեղիների օրինականության ու անվտանգության հարցեր

18:38 23.08.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մարզպետերի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ներկա էր ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Մասնակցել են նաև Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը։ Խորհրդակցությունը վարում էր նախարար Գնել Սանոսյանը: Քննարկվել են ընդհանուր օգտագործման հանրապետական և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հարակից պաշտպանական գոտիներում առկա […]

̰
Աշտարակում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

18:32 23.08.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Թամարա Սարգսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրամասում (Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ) անցկացված ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցները նախագծված, կառուցված ու դասավորված չեն եղել այնպես, որ բացառեն կեղտի կուտակումը, օտար […]

̰
Հայտնաբերվել է որոնվող քաղաքացին

18:20 23.08.2024

Օգոստոսի 20-ին` ժամը 07։18-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի բնակիչներից մեկը օգոստոսի 19-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում մեկնել է մոտակա հանդամաս և չի վերադարձել․ քաղաքացուն որոնելու համար անհրաժեշտ է օգնություն։ Օգոստոսի 20-23-ը ենթադրյալ տարածքում քաղաքացու որոնողական աշխատանքները իրականացնելու նպատակով ընդգրկվել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու […]

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական գնումների գործընթացի լավարկմանը վերաբերող հարցեր

18:14 23.08.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գնումների գործընթացի բարելավմանը և նախատեսվող օրենսդրական փոփոխություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել գնումների գործընթացի արդյունավետության բարձրացմանը, կարողությունների զարգացմանը, ճկուն կարգավորումների սահմանմանը, մեկ անձից և մրցակցային գնման ձևաչափերին ու ընթացակարգերին, թվային համակարգերի զարգացմանը և վերոնշյալ ուղղություններով նախատեսվող փոփոխություններին: Վարչապետին են ներկայացվել պետական գնումների […]

̰
Օգոստոսյան խորհրդակցությունների հերթական փուլը՝ Արմավիրի մարզում

18:06 23.08.2024

Նոր ուսումնական տարվան ընդառաջ այսօր տեղի է ունեցել Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Արմավիրի մարզում անցկացված խորհրդակցությանը մասնակցել են մարզպետ Դավիթ Խուդաթյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, ՀՄԿ-ի, […]

̰
Փոխվարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

17:54 23.08.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 29 հայտ: Ի թիվս այլ […]

̰
Գեղանիստ գյուղում տրակտոր է այրվել

17:42 23.08.2024

Օգոստոսի 23-ին` ժամը 14:10-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ գյուղի 22-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղանիստ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում կայանած «JCB» […]

̰
Հանցավոր խումբն ստեղծել է թմրամիջոցների լաբորատորիա, իրականացրել թմրամիջոցների ապօրինի շրջանառություն և զբաղվել փողերի լվացմամբ. ՔԿ

17:36 23.08.2024

Ավարտվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամիջոցներ, խիստ ներգործող նյութեր պարունակող բույսեր աճեցնելու, փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված ապացուցողական և վարութային համակարգված գործողությունների, Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հիմնավորվել է, որ ՌԴ […]

̰
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

16:05 23.08.2024

Օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր Սեյեդ Աբբաս Արաղչիին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր կարևոր առաքելության մեջ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր՝ ընդգծելով […]

̰
Հանրապետական հանձնաժողովն ամփոփել է աղետի գոտում ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասները

15:40 23.08.2024

Օգոստոսի 23-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Մասնակցում էին տարբեր նախարարություններից ու պետական մարմիններից հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամներ։ ՀՀ կառավարությունը օգոստոսի 15-ին հաստատել էր Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների […]

̰
Նիդերլանդների նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

15:23 23.08.2024

Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպան տիկին Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանն իր առաքելության ընթացքում կգործադրի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական և […]

̰
2024թ. Երևանի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի փոխարինման ենթակա վերելակների ցանկը

14:55 23.08.2024

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է (ըստ վարչական շրջանների) երևանի բազմաբնակարան այն շենքերի ցանկը, որոնց վերելակները փոխարինվելու են ընթացիկ տարում: Ավելի ավղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանը նախատեսել է 500 վերելակի փոխարինում՝ ըստ խնդրահարույց հասցեների։

̰
Հիմնանորոգվում է Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

14:47 23.08.2024

Հիմնանորոգվում է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ33+500-կմ38+100 հատվածը։ 4.6կմ հիմնանորոգվող ճանապարհահատվածը տանում է դեպի Գեղարդի վանական համալիր։ Շինարարի կողմից տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Առաջիկայում կտեղադրվի ասֆալտբետոնե ծածկի երկրորդ շերտը։ Կառուցվում են մայթեր‚ նորոգվել են արհեստական կառուցվածքներ։ Այս պահին կատարվում են իջատեղերի ասֆալտապատման աշխատանքներ։ Երթևեկելի մասը երկշերտ […]

̰
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Փաշինյանի զրույցից

14:08 23.08.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրույցի մանրամասներն է հայտնել Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ Պուտինը պետական ​​այցով Ադրբեջան այցելելիս ասել էր, որ այցից հետո կապ կհաստատի Հայաստանի վարչապետի հետ և կպատմի Բաքվում բանակցությունների արդյունքների մասին։ «Քննարկումները շարունակվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

13:11 23.08.2024

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։ Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։

̰
Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

12:57 23.08.2024

Երևանի առանձին հատվածներում оգոստոսի 23-25-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 23-28-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 23-ին և 26-ին կեսօրից հետո, 24-25-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-28-ին սպասվում է առանց […]

̰
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին

12:42 23.08.2024

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 428 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.37 դրամ:  

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ընդունել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

21:29 22.08.2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Դատտային։ «Շնորհակալ ենք ԱՀԿ-ին ամուր փոխգործակցության համար և պատրաստ ենք միասին աշխատել ՀՀ կառավարության մեր գործընկերների հետ առողջապահական ոլորտի առաջնահերթ հարցերի շուրջ»,-ասել է դեսպանը։

̰
ԱՄՆ պետդեպը հաստատում է, որ Հայաստանի հետ պատրաստվում է համաձայնագիր կնքել ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ

21:23 22.08.2024

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Հայաստանի դիմումը՝ միանալու «123-րդ համաձայնագրին», որի հաստատման պարագայում Հայաստանը կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ: Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ  համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները այժմ շարունակվում են: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «1954թ.-ին ԱՄՆ-ում ընդունվեց միջուկային էներգետիկայի մասին օրենքը, որի 123-րդ կետում շարադրվում են բոլոր այն պայմանները, որոնց պետք […]

̰
Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա զորամասերից մեկը, որտեղ անցկացվում է ՀՀ դպրոցների բարձր դասարանների ռազմամարզական ճամբարը

21:19 22.08.2024

Օգոստոսի 22-ին N բանակային զորամիավորում կատարած այցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա զորամասերից մեկը, որտեղ անցկացվում է Հայաստանի դպրոցների բարձր դասարանների ռազմամարզական ճամբարը: Այն համակարգում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ղեկավար կազմը՝ աշակերտներին զուգահեռաբար ծանոթացնելով զինվորական գործին և նոր ընդունված կուրսանտների մարզումներին: Պաշտպանության նախարարը ողջունել է աշակերտներին, նրանց ուսուցիչներին, […]

̰
Հոսանքանջատումներ՝ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

21:08 22.08.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Արշակունյաց պող․ 42, 42/2, 44 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Անդրանիկի փ. 19, 25, 27, 31 շենքեր, Շիրազի փ. 18, 20, 22, 24, 26, 28, 30, 32 շենքեր և հարակից ոչ […]

̰
Կառավարությունը պատրաստ է համաֆինանսավորել մեղվաբույծներին

20:30 22.08.2024

Կառավարությունը պատրաստ է համաֆինանսավորել մեղվաբույծներին՝ նոր փեթակներ, մեղվաընտանիքներ գնելու, նոր գործ սկսելու կամ ընդլայնվելու նպատակով: Տավուշ, Սյունիք, Արագածոտն, Գեղարքունիք՝ Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրին առայժմ այս 4 մարզում է հասանելի: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

̰
Կառավարությունը կաջակցի ֆերմերներին. գործադիրի այսօրվա նիստի որոշումները

19:55 22.08.2024

Կառավարությունը կաջակցի ոչխարաբուծությամբ, այծաբուծությամբ, մեղվաբուծությամբ զբաղվողներին: Կձևավորվի նոր Հանրային խորհուրդ, որի կազմում կստեղծվի փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով: Գործադիրի այսօրվա նիստում հավանության է արժանացել նաև Էլեկտրոնային հարթակներով ուղևորափոխադրում իրականացնող անձանց հարկային մարմնում հաշվառելու պարզեցված կարգին վերաբերող որոշումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
BACK_TO_TOP