19:07 11.05.2019
Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչները, ընկերակցութեամբ Արեւելեան թեմի առաջնորդ Անուշաւան արք. Դանիէլեանի, շարք մը քոնկրեսականներու հետ խորհրդակցութիւններ ունեցան Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններուն ամերիկեան յաւելեալ աջակցութիւն ապահովելու, Միացեալ Նահանգներու եւ Հայաստանի միջեւ ռազմավարական համագործակցութիւնը սերտացնելու եւ Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալու եւ յիշատակելու պատեհ քաղաքականութիւն մը որդեգրելու նպատակով։ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Րաֆֆի Համբարեան կը յայտնէ, թէ […]
18:56 11.05.2019
SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` Մյասնիկյան պողոտայում վրաերթի են ենթարկել քաղացու, ինչի հետևանքով նա մահացել է։ Դժբախտ դեպքի հետևանքով Մյասնիկյան պողոտայից քաղաքի կենտրոն իջնող ճանապարհահատվածն ամբողջությամբ խցանված է։ Վրաերթի մանրամասները պարզվում են։ Խորհուրդ է տրվում շրջանցել Մյասնիկյան պողոտան։
18:39 11.05.2019
Մայիսի 11-ին «Սևան» ազգային պարկի Որորների կղզու հարակից հատվածում Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել են «Չվող թռչունների համաշխարհային օրվան» նվիրված միջոցառումներ, որոնց ընթացքում իրականացվել են տարածքն աղբից մաքրման, պլաստիկի տարանջատման աշխատանքներ։ Սևանում է գտնվում կարմիրգրքային Հայկական որորի՝ աշխարհում մեծությամբ երկրորդ գաղութը (Ամենամեծը՝ Արփի լճում է)։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ […]
18:04 11.05.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, որում ամփոփել է իր աշխատանքների մեկ տարին: «Մեկ տարվա ընթացքում փորձել եմ անել այնպես, որ ՀՀ քաղաքացիները ավելի շատ օգտվեն բժշկական ծառայություններից և մեծանա անվճար բժշկական օգնությունից օգտվողների քաղաքացիների թիվը»,- ասել է նա: Արսեն Թորոսյանը հայտնել է, որ գիտի, որ դեռ անելու շատ բան կա, […]
17:42 11.05.2019
Երեկ` մայիսի 10-ին, դիմակավորված ու ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18։10-ի սահմաններում 2 անհայտ անձինք՝ բժշկական դիմակով դեմքերը փակած, որոնցից մեկը եղել է ատրճանակի նմանվող առարկայով, մտել են Աբովյան քաղաքի Հանրապետության 6-րդ շենք և վերելակում սպառնացել նույն շենքի 32 բնակարանի բնակիչ, 66-ամյա Գ. Բ-ին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ […]
17:14 11.05.2019
«Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովի շրջանակներում կազմակերպված Expo ցուցահանդեսի ժամանակ փոքրիկ գորգ գործվեց համաժողովի լոգոյի պատկերով: Գորգի թելերի հատմանը մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
17:04 11.05.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր` ժամը 11.00-ին, մեկնարկել է ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ՇՊՀ ռեկտորի պաշտոնի համար ընթացող մրցույթում բոլոր չորս թեկնածուները ներկայացրեցին իրենց բուհի զարգացման ծրագրերը, որոնք նախապես հրապարակված էին նաև բուհի պաշտոնական կայքում։ Թեկնածուներից յուրաքանչյուրն իր ելույթում ներկայացրեց համալսարանի ֆինանսական խնդիրները հաղթահարելու մոտեցումները, անդրադարձ կատարվեց […]
16:28 11.05.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի շրջանակում բանաստեղծուհի Անուշ Նագաշյանն անդրադարձել է Սուրբ Զատկի տոնին հայ և հույն կղերականների միջև ծագած վեճին: «Այդ ամենն ունի երկար տարիների, դարերի պատմություն: Մեր պատմությունը ցույց է տալիս, որ հույնը մեզ միշտ դավաճանել և նախահարձակ է եղել: Երուսաղեմի դեպքում մենք մեր իրավունքները անգամ արյան գնով կպահենք: Մենք վստահ ենք, որ […]
16:10 11.05.2019
Մայիսի 11-ին, ժամը 10:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 53 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Suzuki SX4» մակնիշի ավտոմեքենան` վարորդ՝ Մ.Չ., դուրս է […]
15:56 11.05.2019
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից: Հանդիպման մեկնարկին ԱԽ քարտուղարը ողջունել է հյուրերին Երևանում և ընգծել արդեն պարբերական դարձող հանդիպումների կարևորությունը: Քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է […]
15:45 11.05.2019
Մեծի Տանն Կիլիկոյ Ազգային Կեդրոնական վարչութեան Կրօնական եւ Քաղաքական ժողովներուն ունեցած լիագումար եւ միօրեայ աշխատանքային հանդիպումներէն ետք, Հինգշաբթի, 9 Մայիս 2019ին, Ազգային Կեդրոնական վարչութեան երկու ժողովներուն միացեալ հանդիպում մը տեղի ունեցաւ նախագահութեամբ Արամ Ա. կաթողիկոսին: Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Գործադիր վարչութիւնը ներկայացնող մարմինը (16՝ Կրօնական ժողովէն, 16՝ Քաղաքական ժողովէն) լայնօրէն քննարկեց Հայաստանի եւ Արցախի Հանրապետութեանց […]
15:15 11.05.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզում` Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում, մասնակցել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովին և դրա շրջանակում բացված տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին: Համաժողովին մասնակցում էին ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, շուրջ 110 գործարարներ, որից 72-ը` արտերկրից, խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների, բանկային […]
15:06 11.05.2019
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 10-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14։30-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրանական բաժին ահազանգ է ստացվել, որ «գագաթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում և սուբդուրալ հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզել են, […]
14:43 11.05.2019
Աշտարակ քաղաքում ծանր վնասվածք ստացած 12-ամյա տղան մահացել է. այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացրեց, որ երեխան մինչ տեղափոխվելու պահը ուներ ծանր, կյանքի հետ պրակտիկորեն անհամատեղելի վնասվածք, 3-րդ օրն էր՝ կոմայի մեջ էր: «Երեխայի վիրահատությամբ զբաղվել են ոչ միայն «Սուրբ Աստվածամայր» կենտրոնի մասնագետները, այլև Սանկտ Պետերբուրգից […]
14:41 11.05.2019
Գյուտարար-պայծառատես, ինժեներ Գագիկ Ալավերդյանը սենսացիոն բացահայտումներ է անում: Նա կանխատեսում է եղանակը, անոմալ երևույթները և նույնիսկ քաղաքական իրադարձությունները: Պարբերաբար ասուլիսներով հանդես եկող գյուտարարն այս անգամ լրագրողներին ներկայացրել է մեխանիզմ, որով հնարավոր կլինի դանդաղեցնել Երկիր մոլորակի գլոբալ տաքացումը: Իհարկե, գիտնականը լրագրողներին ներկայացրեց, թե ինչ է կատարվել անցած մի քանի տարում և ինչ վիճակում է Երկիր մոլորակը […]
14:33 11.05.2019
Երևանում 87 տարեկանում մահացել է խորհրդային պետական և քաղաքական գործիչ Վլադիմիր Ղալումյանը, հաղորդում է «Արմենպրես»-ը: Հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 12-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ մայիսի 13-ին, Տավուշի մարզի Սևքար գյուղի գերեզմանատանը: Վլադիմիր Բագրատի Ղալումյանը ծնվել է 1932 թվականի հունվարի 16-ին, Տավուշի մարզի Սևքար համայնքում: 1955 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի […]
14:21 11.05.2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արձագանքել է Ադրբեջանից հնչած հայտարարությունը, թե ՀՀ վերնախավի այցելությունը Արցախ պրովոկացիա էր, և Հայաստանն է կրելու պատասխանատվությունը հետագա հնարավոր զարգացումների: Tert.am-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք սա կրկին պատերազմի սպառնալիք է, Մնացականյանը պատասխանել է. «Սպառնալիքի լեզվով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ խոսելը որևէ արդյունքի չի բերելու, որովհետև վստահ ենք […]
14:07 11.05.2019
«Մի արտահայտություն կա` կապիտալը հայրենիք չունի: Սա այն դեպքն է, որ պետք է Հայաստանից բացառենք իրականում: Հայաստանում անհրաժեշտ է կապիտալ, որն ունի հայրենիք և պատասխանատվություն՝ Հայաստանում ապրող մարդու, Հայաստանի հողի և ապագայի նկատմամբ»,- «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը: Նա տեղեկացրեց՝ այն փոփոխությունները, որ առաջիկայում հարկային […]
13:47 11.05.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Աբովյանում կայանալիք քաղաքապետի ընտրությունների մասին. «Բարի առավոտ, Կոտա՛յք։ Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ կայքից` Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ այլևս ունենք 6 գրանցված թեկնածուներ։ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է գրանցված յուրաքանչյուր թեկնածուի առաջադրման և ընտրապայքար ծավալելու անքակտելի իրավունքը, ըստ այդմ էլ`ինքս էլ որպես Աբովյանի քաղաքացի նաև, ողջունում եմ […]
13:38 11.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ «ՀՀ կառավարական պատվիրակություն կգործուղվի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Բելգիայի Թագավորություն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն»: Որոշման համաձայն՝ նշված գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա: «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Բելգիայի Թագավորություն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ […]
13:30 11.05.2019
«Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ Ռուսաստանից ժամանած գործարարներից մեկը նշեց, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան, իր հետ շատ այլ հայեր և գործարարներ, հողերի բաշխման հետ կապված որոշ մտահոգությունների մասին բարձրաձայնեց: «Քանի դեռ դրանք մշակված չեն, նորմալ է, հենց փորձում ես մշակել, սեփականատերերը դուրս են գալիս»,- ասաց նա: Գործարարը նաև մտահոգություն հայտնեց, որ իր […]
13:24 11.05.2019
Այսօր` ժամը 11.00-ին, մեկնարկել է ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ թեկնածուները չորսն են ՝ ՇՊՀ կենսաբանության ամբիոնի դասախոս, նախկին պրոռեկտոր, պրոֆեսոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի դասախոս, դոցենտ Արամ Կարապետյանը, ՇՊՀ մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, դոցենտ Անդրանիկ Սարգսյանը և «Եվրասիա» միջազգային համալսարանի օտար […]
12:57 11.05.2019
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը երկու օր առաջ մեկնել է Գեղարքունիքի մարզ, ծանոթացել մարզի գրավչությանն ու հնարավորություններին: «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ Լապշինը ելույթ ունեցավ՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզը Հայաստանի ամենահետաքրքիր շրջաններից է Սևանա լճի, բազմաթիվ պատմական, մշակութային և կրոնական հուշարձանների գոյության շնորհիվ: «Ես կարծում եմ, որ Գեղարքունիքի մարզը մեծ պոտենցիալ ունի»,- ասաց նա:
12:50 11.05.2019
Մայիսի 10-ի՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկություն են անցկացրել հիմնարկում: Խուզարկության արդյունքում հիմնարկի տարբեր խցերից հայտնաբերվել են 12 հեռախոս, հեռախոսի 17 լիցքավորիչ, 5 ականջակալ, 3 տուփ ինքնաշեն խաղաթուղթ, 4 զույգ զառ և 5 դանակ: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են` մայիսի 8-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, ՀՀ […]
12:20 11.05.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառմանը. «Բարգավաճ Հայաստան կուսակցությունից հարգարժան պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր էջում տեղադրել է քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական հոլովակը՝ հետևյալ բնաբանով. «Մահվան վերելակներ, միջնադարյան գազելներ, աղբի միջից մի կերպ շնչող Երևան ու 7 հերոսական քայլ […]
12:06 11.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ ընդգծեց՝ Սևանա լիճը մեր հիմնական և ամենամեծ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող վայրերից է: «Սևանա լիճը մեր երկրի ամենագեղատեսիլ վայրը, բայց պետք է խոստովանենք, որ Սևանա լիճը, նրա շրջապատը և ափերը կրում են վերջին 30 տարում Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների բոլոր շերտերը, հետազոտողը կարող է հստակ արձանագրել՝ […]
11:48 11.05.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 10-ին ընդունել է ազգային և համապետական մակարդակով աղետների պատրաստվածության գնահատում իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի (Civil military Emergency Preparedness Program – CMEP) ղեկավար Սքոթ Մորլանդին և փորձագետ Կարլ Ֆրանցին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ներկայացնելով Հայաստան այցի նպատակը, […]
11:34 11.05.2019
Գեղարքունիքի մարզում այսօր անցկացվում է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային համաժողովը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդգծեց՝ այս մարզի կազմավորումից՝ 1996-ից ի վեր առաջին անգամ է նման համաժողով անցկացվում: «Դուք եկել եք ոչ միայն ՀՀ ամենամեծ մարզ, այլև ՀՀ ամենամեծ ջրային պաշարը ամբարող մարզ, որը տարիների ընթացքում ավելի է մեծացնելու իր դերն ու նշանակությունը: Համոզված եմ, […]
11:32 11.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր Հայաստան են ժամանել «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի (Global Leadership Foundation) պատվիրակությունը, որի կազմում են 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը, Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսը, ինչպես նաև հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջին: Այցի շրջանակում պատվիրակության անդամները […]