12:50 11.05.2019
Մայիսի 10-ի՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկություն են անցկացրել հիմնարկում: Խուզարկության արդյունքում հիմնարկի տարբեր խցերից հայտնաբերվել են 12 հեռախոս, հեռախոսի 17 լիցքավորիչ, 5 ականջակալ, 3 տուփ ինքնաշեն խաղաթուղթ, 4 զույգ զառ և 5 դանակ: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են` մայիսի 8-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, ՀՀ […]
12:20 11.05.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառմանը. «Բարգավաճ Հայաստան կուսակցությունից հարգարժան պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր էջում տեղադրել է քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական հոլովակը՝ հետևյալ բնաբանով. «Մահվան վերելակներ, միջնադարյան գազելներ, աղբի միջից մի կերպ շնչող Երևան ու 7 հերոսական քայլ […]
12:06 11.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային համաժողովի ժամանակ ընդգծեց՝ Սևանա լիճը մեր հիմնական և ամենամեծ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող վայրերից է: «Սևանա լիճը մեր երկրի ամենագեղատեսիլ վայրը, բայց պետք է խոստովանենք, որ Սևանա լիճը, նրա շրջապատը և ափերը կրում են վերջին 30 տարում Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների բոլոր շերտերը, հետազոտողը կարող է հստակ արձանագրել՝ […]
11:48 11.05.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 10-ին ընդունել է ազգային և համապետական մակարդակով աղետների պատրաստվածության գնահատում իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Արտակարգ իրավիճակներին պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի (Civil military Emergency Preparedness Program – CMEP) ղեկավար Սքոթ Մորլանդին և փորձագետ Կարլ Ֆրանցին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Ներկայացնելով Հայաստան այցի նպատակը, […]
11:34 11.05.2019
Գեղարքունիքի մարզում այսօր անցկացվում է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային համաժողովը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդգծեց՝ այս մարզի կազմավորումից՝ 1996-ից ի վեր առաջին անգամ է նման համաժողով անցկացվում: «Դուք եկել եք ոչ միայն ՀՀ ամենամեծ մարզ, այլև ՀՀ ամենամեծ ջրային պաշարը ամբարող մարզ, որը տարիների ընթացքում ավելի է մեծացնելու իր դերն ու նշանակությունը: Համոզված եմ, […]
11:32 11.05.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այսօր Հայաստան են ժամանել «Համաշխարհային առաջնորդության հիմնադրամ»-ի (Global Leadership Foundation) պատվիրակությունը, որի կազմում են 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը, Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսը, ինչպես նաև հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջին: Այցի շրջանակում պատվիրակության անդամները […]
11:25 11.05.2019
Ի՞նչ դեր ունեն անհատները պատերազմում, երբ պետք է, ասում են ՝ պատերազմը հաղթել է ժողովուրդը, երբ պետք է՝ ասում են հաղթել են մարշալները: «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման վարող Արամ Աբրահամյանի այս դիտարկմանն ի պատասխան` պատմաբան Էդիկ Գրիգորյանը նկատեց, որ Շուշիի ազատագրման դեպքում նույն պատկերն է: «Մենք մի պահ մոռանում ենք, թե ինչպես ազատագրվեց Շուշին, մոռանում […]
10:49 11.05.2019
Մայիսի 10-ին՝ ժամը 20:54-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սարավան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 158-րդ կմ-ին բախվել են «Nissan March» (վարորդ՝ Հ.Թ., ծնված […]
10:17 11.05.2019
Մայիսի 11-ին՝ ժամը 00:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի հրդեհը մարելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:26-ին, մարվել՝ 04:07-ին: Այրվել է աղբ՝ մոտ 100 խմ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են քաղաքապետարանի մեկ տրակտոր և մեկ ջրատար:
00:06 11.05.2019
1999 թվականից աշխարհի մի շարք երկրներում մայիսը հայտարարվում է մելանոմայի դեմ պայքարի ամիս: Մելանոման մաշկի խալերից առաջացող բավականին լուրջ հիվանդություններն են, որոնք, ի վերջո, հանգեցնում են չարորակ նորագոյացությունների։ «Եվրոմելանոմա» կազմակերպությունն ամեն տարի, արշավ է անցկացնում հանրապետության մարզերում, բնակչությանն ու բժիշկներին իրազեկում է խալերից առաջացող հիվանդությունների վտանգավորության մասին։ Ճառագայթաբան, ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անդրեաս Համբարձումյանի […]
23:50 10.05.2019
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մայիսի 10-ին ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան, այն կարևորել է հայ-ավստրիական ավանդական բարեկամական կապերն ամրապնդելու, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցությունը խթանելու առումով: Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ Հայաստան-Ավստրիա պատգամավորական բարեկամական խումբն իր հերթին պատրաստ է առաջիկայում առավել խորացված […]
23:22 10.05.2019
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շուշիի ազատագրման 27-ամյակի առթիվ Արցախ կատարած այցին: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի գնահատմամբ՝ դա «հակասում է բանակցային գործընթացում ձեռք բերված պայմանավորվածություններին»: Խալաֆովը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները որոշակի ջանքեր են գործադրում՝ հակամարտության կողմերին իրար մոտեցնելու համար, որպեսզի բանակցային գործընթացը շարունակվի, […]
23:12 10.05.2019
Մայիսի 10-ին` ժամը 16:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառն ընկել է կայանած ավտոմեքենայի վրա՝ երկկողմանի փակելով ճանապարհահատվածը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառն ընկել է «Երազ» […]
22:41 10.05.2019
Այս տարի Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով: ՀՀ Կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ այն կսկսի գործել մայիսի 15-ին, առավոտյան ժամը 9:00-ից` hayt.emis.am կայքում։ Նախարարությունները մեկ հրապարակմամբ անդրադարձել է գերատեսչությանն առավել հաճախ հասցեագրվող հարցերի պատասխանները՝ այս հարցի շուրջ․ 1. Ինչո՞ւ է գործարկվում առցանց համակարգը։ Հաշվի առնելով, որ […]
22:27 10.05.2019
Կա հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոնների աճ: Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին խոսեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Նախորդ ամսվա, նախորդ համադրելի ժամանակաշրջանի համեմատ, ունենք տրամադրվող կտրոնների աճ: Դրա համար ենք ասում, որ կա հսկողական գործառույթի, նաև հարկ վճարողների մոտ իրավագիտակցության բարձրացման միասնական արդյունք»,- ասաց նա: Նա նշեց, որ ՀԴՄ սարք բոլորը պետք է […]
22:13 10.05.2019
Ծնվել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի չորրորդ երեխան։ Այս մասին Քարդաշյանը հայտնել է Twitter-ի իր էջում։ Նա գրել է․ «Նա կարծես Չիկագոյի երկվորյակը լինի։ Վստահ եմ դեռ շատ կփոխվի, սակայն այժմ նա այդպիսին է»։ He’s also Chicago’s twin lol I’m sure he will change a lot but now he looks just like her ✨ […]
21:58 10.05.2019
Այսօր Շուշիում բացվել է հերոս, ազատամարտիկ-հրամանատար Վարդան Ստեփանյանի (Դուշման) տուն-թանգարանը: Արցախի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տուն-թանգարանի բացման արարողությունից կադրեր՝ կից հետևյալ գրառմամբ. «Վարդանի («Դուշման») կողմից առաջարկված ու մշակված միջոցառումների շնորհիվ ձախողվեց ադրբեջանցիների կողմից ձեռնարկված վերջին և ամենավճռական հակագրոհը Շուշին հետ վերադարձնելու նպատակով»:
21:28 10.05.2019
Կկատարենք ուսումնասիրություն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը բանանի թանկացման վերաբերյալ հարցին։ «Եթե գնի թանկացումը կլինի անհամաչափ, եթե գինը օբյեկտիվ է, ապա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որևէ ֆունկցիա չունի, բայց եթե գինը օբյեկտիվ չէ, և կա գերիշխող դիրք կամ մոնոպոլիա, որտեղ կա չարաշահում, ուրեմն մենք այստեղ գործ ունենք […]
21:08 10.05.2019
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանում խոշոր վթար է տեղի ունեցել։ SHANTNEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Mercedes մակնիշի մեքենան Սարալանջի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, մոտ 30 մետր գլորվելով, հայտնվել Ավետիսյան փողոցում, որտեղ էլ բախվել է Тօyota մակնիշի ավտոմեքենային։ Նախնական տեղեկություններով՝ մեքենայում միայն վարորդն է եղել, որը արգելափակվել է մեքենայի մեջ։ […]
20:59 10.05.2019
«Ես երաշխավորում եմ, որ քանի ես քաղաքապետ եմ, ոչ մի առողջ ծառ հենց այնպես չի կտրվելու, հենց այնպես չի ոչնչացվելու», – այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա որպես օրինակ բերեց նախկին «Մալիբու» սրճարանի այգու ծառերը: Կարգադրել է, որ ծառերը պահպանվեն: Քաղաքապետը հորդորում է պարզապես այգի կառուցել և ծառեր տնկել: […]
20:32 10.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղիղ եթերում հեծանվով երթևեկելով, ամփոփել է հեծանվային օրը։ Նա ասաց, որ առավոտյան մոռացել էր սաղավարտը, սակայն այն շատ կարևոր է․ «Խորհուրդ եմ տալիս առանց սաղավարտի հեծանիվ չվարել»։ Նա ընդգծել է, որ ավելորդ քաշի հետ խնդիր ունի, և մտադիր է հեծանիվը լիարժեք օգտագործել այդ նպատակի համար․ «Շատ կարևոր է, որ քաղաքում հեծանիվները […]
20:00 10.05.2019
Հնարավո՞ր է, որ օրինակ` 50 տարի անց պատմաբանները Հայաստանի նորագույն պատմության երեք նախագահներին գնահատեն ոչ միայն քաղաքական տեսանկյունից, այլև հավասար` նրանց վաստակը պատերազմում, առանց քաղաքական կոնյուկտուրայի: «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի վարող Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան` պատմաբան Էդիկ Գրիգորյանը դրական պատասխան է տվել: «Մարտի 1-ի իրադարձությունների մասին այսօր ՄԻԵԴ-ն արդեն որոշումներ է ընդունել: Մենք պատմաբաններ […]
19:44 10.05.2019
Մայիսի 9-ին՝ ժամը 22։30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած վերք և ձախ ձեռքի կտրած վերք» և «կրծքավանդակի ձախ կեսի թափանցող կտրած-ծակած վերք, որովայնի առաջնային պատի աջ և ձախ թուլակողերի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել Բուրաստան գյուղի 17-ամյա երկու բնակիչ: Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը […]
19:34 10.05.2019
Թբիլիսիում մայիսի 9-ին ֆաշիզմի դեմ հաղթանակը նշանավորվեց «Անմահ գնդի» երթով, մի քանի հակաակցիաներով: Aliq.ge-ն հաղորդում է, որ սովորաբար, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները նշում են եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Այս տարի, սակայն, Թբիլիսիում և Ջավախքում այն չկարևորվեց: Ինչպե՞ս են արձագանքում համայնքային կազմակերպությունները: Տարիներ շարունակ Վիրահայոց թեմին կից […]
19:30 10.05.2019
«Անկեղծ ասած, պատմության մեջ բացարձակ օբյեկտիվություն հնարավոր չէ: Որպես պատմաբան, նորագույն շրջանի հետազոտող, բուհական, դպրոցական դասագրքերի հեղինակ, բավականին գործ արել ենք հատկապես նորագույն շրջանի պատմության մեջ: Չմոռանանք 20-21-րդ դարում Հայաստանի առաջին հանրապետություն, Խորհրդային Հայաստան, անկախ Հայաստան՝ բազմաթիվ իրադարձություններ, իրարամերժ գնահատականներ: Երբ դրանք հավուր պատշաճի իշխանությունների կողմից չեն գնահատվում, դժվար է պատմաբանի համար միանգամից գնահատելը, քանի […]
19:17 10.05.2019
Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը ԱԺ նիստում` մտքերի փոխանակման ժամանակ, խոսել էր գլխավոր դատախազի սանիկ դատախազների, նրա առանձնատան, առանձին վերելակով դեպի իր աշխատասենյակ գնալու հարմարավետության մասին: «Արդյո՞ք կոռուպցիա չէ այն փաստը, որ գլխավոր դատախազության ՏՏ և անվտանգության վարչության պետի պաշտոնում նշանակել եք Ձեր զարմիկին՝ Սարգիս Թարխանյանին։ Արդյո՞ք կոռուպցիա չէ այն իրողությունը, որ 2017 […]
19:11 10.05.2019
Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 8-ին` ժամը 19։20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Օրբելի եղբայրների փողոցի մերսման սրահը հրդեհել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 18։00-18։30-ն ընկած ժամանակահատվածում, 1995թ. ծնված Էլեն Հ.-ն նշված փողոցում գտնվող մերսման սրահի դռան վրա նետել է պլաստմասսե տարայով դյուրավառ հեղուկ և հրկիզել այն՝ պատճառելով […]
19:10 10.05.2019
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինբարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանն այսօր պարզաբանել է, թե ինչն է պատճառը, որ ասֆալտապատման աշխատանքները չեն իրականացվում երեկոյան ժամերին և հանգստյան օրերին, ինչի պատճառով մայրաքաղաքի տարբեր փողոցներում խցանումներ են առաջանում: Արդեն 3-4 օր է, ինչ ասֆալտապատում է իրականացվում Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Կիևյան կամրջի վրա: Երեկոյան ժամերին աշխատել թույլ չի տալիս նաև […]
19:04 10.05.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ այսօր գրությամբ դիմել է ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Ա․ Դավթյանին և անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Ս․ Պետրոսյանին։ «Արդեն բոլորդ էլ տեղյակ եք, թե ինչ է տեղի ունենում «Ամբերդ ամրոց»-ի տարածքում։ Ինչ-որ սուբյեկտ սեփականաշնորհել է Ամրոցի հարակից, ՀՀ […]