ՇՊՀ ռեկտորը կընտրվի գաղտնի և փակ քվեարկությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 06 2025
  • $
    383.54
  • RUBLE
    4.89
  • 438.12
WEATHER
+15.09 oC

ՇՊՀ ռեկտորը կընտրվի գաղտնի և փակ քվեարկությամբ

17:04 11.05.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր` ժամը 11.00-ին, մեկնարկել է ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։

SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ՇՊՀ ռեկտորի պաշտոնի համար ընթացող մրցույթում բոլոր չորս թեկնածուները ներկայացրեցին իրենց բուհի զարգացման ծրագրերը, որոնք նախապես հրապարակված էին նաև բուհի պաշտոնական կայքում։

Թեկնածուներից յուրաքանչյուրն իր ելույթում ներկայացրեց համալսարանի ֆինանսական խնդիրները հաղթահարելու մոտեցումները, անդրադարձ կատարվեց կրթական ծրագրերի ու նոր մոդելների ներդրման անհրաժեշտությանը, ուսանողների թվի ավելացման ու արտահոսքի կանխման խնդիրներին և ուռճացված դասախոսական կազմի օպտիմալացման անհրաժեշտությանը։

Ելույթներից հետո անցկացվել է նաև հարց ու պատասխանի փուլ և մեկ ժամվա ընթացքում բոլոր չորս թեկնածուներին հարցեր են ուղղել հոգաբարձուների խորհրդի անդամները, որից հետո նաև միմյանց հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել նաև թեկնածուները։

Հարց ու պատասխանի փուլի ավարտից հետո կձևավորվի հաշվիչ հանձնաժողով, կանցկացվի փակ և գաղտնի քվեարկություն, արդյունքում` ՇՊՀ ռեկտոր կընտրվի այն թեկնածուն, որը կստանա հոգաբարձուների խորհրդի 24 անդամների ձայներից կեսից ավելին, այսինքն` 13 ձայն։

Անհրաժեշտության դեպքում, ըստ կանոնադրության, կանցկացվի նաև քվեարկության երկրորդ փուլ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 10.06.2025

SHANTNEWS

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

21:56 10.06.2025

47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներ

Համայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

21:52 10.06.2025

Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ

51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

21:48 10.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

21:46 10.06.2025

25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնում

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

21:43 10.06.2025

Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելուն

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...

BACK_TO_TOP