TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+32.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Շուշիում բացվել է Դուշման Վարդանի տուն-թանգարանը

21:58 10.05.2019

Այսօր Շուշիում բացվել է հերոս, ազատամարտիկ-հրամանատար Վարդան Ստեփանյանի (Դուշման) տուն-թանգարանը: Արցախի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տուն-թանգարանի բացման արարողությունից կադրեր՝ կից հետևյալ գրառմամբ. «Վարդանի («Դուշման») կողմից առաջարկված ու մշակված միջոցառումների շնորհիվ ձախողվեց ադրբեջանցիների կողմից ձեռնարկված վերջին և ամենավճռական հակագրոհը Շուշին հետ վերադարձնելու նպատակով»:

̰
Եթե բանանի թանկացումը օբյեկտիվ չէ, կա գերիշխող դիրք, ուրեմն այստեղ գործ ունենք անելու. ՏՄՊՊՀ նախագահ

21:28 10.05.2019

Կկատարենք ուսումնասիրություն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը բանանի թանկացման վերաբերյալ հարցին։ «Եթե գնի թանկացումը կլինի անհամաչափ, եթե գինը օբյեկտիվ է, ապա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որևէ ֆունկցիա չունի, բայց եթե գինը օբյեկտիվ չէ, և կա գերիշխող դիրք կամ մոնոպոլիա, որտեղ կա չարաշահում, ուրեմն մենք այստեղ գործ ունենք […]

̰
Սարալանջի փողոցում վթարված Mercedes-ն ընկել է Ավետիսյան փողոցով երթևեկող Тօyota-ի վրա

21:08 10.05.2019

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանում խոշոր վթար է տեղի ունեցել։ SHANTNEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Mercedes մակնիշի մեքենան Սարալանջի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, մոտ 30 մետր գլորվելով, հայտնվել Ավետիսյան փողոցում, որտեղ էլ բախվել է Тօyota մակնիշի ավտոմեքենային։ Նախնական տեղեկություններով՝ մեքենայում միայն վարորդն է եղել, որը արգելափակվել է մեքենայի մեջ։ […]

̰
Ոչ մի առողջ ծառ հենց այնպես չի կտրվելու. Հայկ Մարության

20:59 10.05.2019

«Ես երաշխավորում եմ, որ քանի ես քաղաքապետ եմ, ոչ մի առողջ ծառ հենց այնպես չի կտրվելու, հենց այնպես չի ոչնչացվելու», – այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա որպես օրինակ բերեց նախկին «Մալիբու» սրճարանի այգու ծառերը: Կարգադրել է, որ ծառերը պահպանվեն: Քաղաքապետը հորդորում է  պարզապես այգի կառուցել և ծառեր տնկել: […]

̰
Սարալանջը շրջանցեք, խոշոր վթար է, մեքենան 20 մետրից գահավիժել է․ Զոհրապ Եգանյան

20:43 10.05.2019

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է հրապարակել՝ հայտնելով, որ մեքենան 20 մետրից գահավիժել է։ «Սարալանջը շրջանցեք, խոշոր վթար է»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Խորհուրդ եմ տալիս առանց սաղավարտի հեծանիվ չվարել․ Փաշինյանն ամփոփել է հեծանվային օրը

20:32 10.05.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուղիղ եթերում հեծանվով երթևեկելով, ամփոփել է հեծանվային օրը։ Նա ասաց, որ առավոտյան մոռացել էր սաղավարտը, սակայն այն շատ կարևոր է․ «Խորհուրդ եմ տալիս առանց սաղավարտի հեծանիվ չվարել»։ Նա ընդգծել է, որ ավելորդ քաշի հետ խնդիր ունի, և մտադիր է հեծանիվը լիարժեք օգտագործել այդ նպատակի համար․ «Շատ կարևոր է, որ քաղաքում հեծանիվները […]

̰
Մեր բազմադարյա պատմության ընթացքում առաջին անգամ Արցախյան ազատամարտում ունեցանք տարածքային մեծ հաջողություններ. պատմաբան

20:00 10.05.2019

Հնարավո՞ր է, որ օրինակ` 50 տարի անց պատմաբանները Հայաստանի նորագույն պատմության երեք նախագահներին գնահատեն ոչ միայն քաղաքական տեսանկյունից, այլև հավասար` նրանց վաստակը պատերազմում, առանց քաղաքական կոնյուկտուրայի: «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի վարող Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան` պատմաբան Էդիկ Գրիգորյանը դրական պատասխան է տվել: «Մարտի 1-ի իրադարձությունների մասին այսօր ՄԻԵԴ-ն արդեն որոշումներ է ընդունել: Մենք պատմաբաններ […]

̰
Վիճաբանություն Բուրաստանում. վիրավորները հոսպիտալացվել են

19:44 10.05.2019

Մայիսի 9-ին՝ ժամը 22։30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի կտրած վերք և ձախ ձեռքի կտրած վերք» և «կրծքավանդակի ձախ կեսի թափանցող կտրած-ծակած վերք, որովայնի առաջնային պատի աջ և ձախ թուլակողերի կտրած-ծակած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել Բուրաստան գյուղի 17-ամյա երկու բնակիչ: Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը […]

̰
Ինչո՞ւ Թբիլիսիում Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներ այս տարի չանցկացվեցին

19:34 10.05.2019

Թբիլիսիում մայիսի 9-ին ֆաշիզմի դեմ հաղթանակը նշանավորվեց «Անմահ գնդի» երթով, մի քանի հակաակցիաներով: Aliq.ge-ն հաղորդում է, որ սովորաբար, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները նշում են եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Այս տարի, սակայն, Թբիլիսիում և Ջավախքում այն չկարևորվեց: Ինչպե՞ս են արձագանքում համայնքային կազմակերպությունները: Տարիներ շարունակ Վիրահայոց թեմին կից […]

̰
Պատմության մեջ բացարձակ օբյեկտիվություն հնարավոր չէ. Էդիկ Գրիգորյան

19:30 10.05.2019

«Անկեղծ ասած, պատմության մեջ բացարձակ օբյեկտիվություն հնարավոր չէ: Որպես պատմաբան, նորագույն շրջանի հետազոտող, բուհական, դպրոցական դասագրքերի հեղինակ, բավականին գործ արել ենք հատկապես նորագույն շրջանի պատմության մեջ: Չմոռանանք 20-21-րդ դարում Հայաստանի առաջին հանրապետություն, Խորհրդային Հայաստան, անկախ Հայաստան՝ բազմաթիվ իրադարձություններ, իրարամերժ գնահատականներ: Երբ դրանք հավուր պատշաճի իշխանությունների կողմից չեն գնահատվում, դժվար է պատմաբանի համար միանգամից գնահատելը, քանի […]

̰
Արդյո՞ք կոռուպցիա չէ զարմիկին, սանիկին պաշտոնի նշանակելը․ գլխավոր դատախազը պատասխանեց պատգամավորի մեղադրանքին

19:17 10.05.2019

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը ԱԺ նիստում` մտքերի փոխանակման ժամանակ, խոսել էր գլխավոր դատախազի սանիկ դատախազների, նրա առանձնատան, առանձին վերելակով դեպի իր աշխատասենյակ գնալու հարմարավետության մասին: «Արդյո՞ք կոռուպցիա չէ այն փաստը, որ գլխավոր դատախազության ՏՏ և անվտանգության վարչության պետի պաշտոնում նշանակել եք Ձեր զարմիկին՝ Սարգիս Թարխանյանին։ Արդյո՞ք կոռուպցիա չէ այն իրողությունը, որ 2017 […]

̰
Կինը հրկիզել է մերսման սրահի դուռը

19:11 10.05.2019

Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 8-ին` ժամը 19։20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Օրբելի եղբայրների փողոցի մերսման սրահը հրդեհել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 18։00-18։30-ն ընկած ժամանակահատվածում, 1995թ. ծնված Էլեն Հ.-ն նշված փողոցում գտնվող մերսման սրահի դռան վրա նետել է պլաստմասսե տարայով դյուրավառ հեղուկ և հրկիզել այն՝ պատճառելով […]

̰
Ինչո՞ւ ասֆալտապատման աշխատանքները չեն իրականացվում երեկոյան ժամերին. պարզաբանում քաղաքապետարանից

19:10 10.05.2019

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինբարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանն այսօր պարզաբանել է, թե ինչն է պատճառը, որ ասֆալտապատման աշխատանքները չեն իրականացվում երեկոյան ժամերին և հանգստյան օրերին, ինչի պատճառով մայրաքաղաքի տարբեր փողոցներում խցանումներ են առաջանում: Արդեն 3-4 օր է, ինչ ասֆալտապատում է իրականացվում Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Կիևյան կամրջի վրա: Երեկոյան ժամերին աշխատել թույլ չի տալիս նաև […]

̰
«Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորը Ամբերդի հարցով դիմել է վարչապետին և գլխավոր դատախազին

19:04 10.05.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ այսօր գրությամբ դիմել է ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ Ա․ Դավթյանին և անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Ս․ Պետրոսյանին։ «Արդեն բոլորդ էլ տեղյակ եք, թե ինչ է տեղի ունենում «Ամբերդ ամրոց»-ի տարածքում։ Ինչ-որ սուբյեկտ սեփականաշնորհել է Ամրոցի հարակից, ՀՀ […]

̰
Առաջին դասարանցիների առցանց ընդունելության համակարգը նպատակ ունի նվազեցնել դպրոցներում գրանցվող խախտումները. Արայիկ Հարությունյան

18:58 10.05.2019

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ անդրադարձել է Երևանի հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց ընդունելության ծրագրին: Նախախարը հայտարարել է, որ ծրագիրը փորձնական է ու իրականացվելու է միայն մայրաքաղաքի սահմաններում, իսկ հաջորդ տարվանից արդեն կսկսի իրականացվել նաև հայրապետության մարզային կրթական հաստատություններում: Արայիկ Հարությունյանն ասել է, որ համակարգը գործարկվել է մի քանի սկզբունքներից ելնելով: Նրա […]

̰
Վերելակների անկումների հետքերով. ԱԻՆ-ի պարզաբանումը SHANTNEWS-ին

18:31 10.05.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի տաղավարում ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը խոսել է վերելակների խնդրի մասին: Նա անդրադարձավ երեկ Աջափնյակում՝ 16 թաղամասում, բազմաբնակարան շենքի վերելակի չորս թոկերից մեկի պոկվելու դեպքին: «Նշված վերելակն ուներ 4 ճոպան և ճոպաններից մեկը, որ ամրացված էր հակակշռի ստորին մասում, պոկվել էր: Դա չէր կարող […]

̰
Համակարգային կոռուպցիան, որ չկա, դրանից ի՞նչ էր կախված, որ հիմա պետք է լավանար․ Մելքումյանը՝ գլխավոր դատախազին

18:23 10.05.2019

Հայաստանում գլխավոր դատախազությունը, արդարադատության նախարարությունը և նման կառույցները պետք է կանխեն հանցագործությունները, ոչ թե դրանց հետևից գնան ու գնահատեն՝ արդյունավե՞տ է հետևանքների դեմ պայքարը, թե՞ ոչ։ Այս մասին ԱԺ ամբիոնից իր ելույթի ընթացքում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա դիմեց նիստին ներկա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ու հարցրեց՝ դատախազն ինքն իրեն հարց տվե՞լ է՝ համակարգային […]

̰
Վերելակները թարմացվելու են. Հակոբ Կարապետյան

18:18 10.05.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը  իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերելակների խնդրին. «Նախ, ուզում եմ գլխանց շեշտել, որ քաղաքային իշխանությունը հանձնառու է թարմացնել վերելակների ֆոնդը, և վերելակները թարմացվելու են: Մի քանի լրատվամիջոց քաղաքապետ Մարությանի այսօրվա ճեպազրույցից առանձնացրել է այն հատվածը, որտեղ ասվում է, որ վերելակների թարմացման համար վճարելու են բնակիչները՝ փորձելով դա ներկայացնել […]

̰
Բենզինի ու գազի շուկան գտնվում է ուշադրության կենտրոնում. ՏՄՊՊՀ նախագահ

18:15 10.05.2019

ՏՄՊՊՀ-ն գործում է օրենսդրությանը համապատասխան: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Լրագրողների հարցին ի պատասխան՝ նա անդրադարձավ բենզինի ու գազի շուկայով լուրջ զբաղվելու հանձնարարականին: «Բենզինի ու գազի շուկան գտնվում է ուշադրության կենտրոնում, մենք կփորձենք համապարփակ լուծում տալ։ Շուկան մանրամասն կուսումնասիրենք, կհասկանաք, թե որտեղ կան խնդիրներ: Եթե կան չարաշահումներ, ապա համաչափ […]

̰
Լուսինե Մարգարյանը ստանձնել է «Մեկ Հայաստան» կուսակցության մամուլի գրասենյակի ղեկավարի պաշտոնը

18:12 10.05.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ԿԳ նախարարի խոսնակ Լուսինե Մարգարյանն ազատվել էր իր պաշտոնից: Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ ստանձնել է «Մեկ Հայաստան» կուսակցության մամուլի գրասենյակի ղեկավարի պաշտոնը. «Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ «Մեկ Հայաստան» կուսակցության մամուլի գրասենյակի ղեկավարի պարտականությունները։ Ասում էի, չէ՞, ինձ համար չկա հին ու […]

̰
Գարիկ Սարգսյանը` Արարատում կոկորդիլոսաբուծարան հիմնելու ծրագրերի մասին

18:05 10.05.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, «Շանթ» ՀԸ-ով հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում, անդրադարձել է մարզին վերաբերող մի շարք հարցերի, ինչպես նաև խոսել է Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան հիմնելու ծրագրի մասին: Արամ Աբրահամյանի հարցին, թե, ի վերջո, կոկորդիլոսը սողո՞ւն է, թե՞ թռչուն, նա պատասխանել է. «Կոկորդիլոսը երկկենցաղ է»: Մարզպետը ներկայացրել է, թե ինչ խոչընդոտներ են եղել այդ հարցի հետ […]

̰
Ինչպես Արամ Հարությունյանը լքեց Հայաստանը, ու հայտնի չդարձավ Հաց բերողի մեղադրանքը. հարցադրում ԱԺ-ում

17:52 10.05.2019

Պատգամավոր Արամ Հարությունյանի գործն այնքան դանդաղ ընթացք ստացավ, որ նա հասցրեց հեռանալ երկրից ու խուսափել մեղադրանքից, որ նրան առաջադրվելու էր կոռուպցիայի գործով։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Այս հարցադրումն ուղղված էր ՀՀ գլխավոր դատախազին, որը խորհրդարանի նիստին մասնակցում էր դատախազության տարեկան զեկույցը ներկայացնելու համար։ «Ես ուզում եմ հասկանալ, թե ինչն էր […]

̰
Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին կօգնի «լուծումներ» գտնել ԼՂ հարցում. ՌԴ ԱԳՆ

17:41 10.05.2019

ՌԴ ԱԳ նախարարությունը մեկնաբանություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման մասին Բիշքեկյան արձանագրության՝ ուժի մեջ մտնելու 25-ամյակի առթիվ: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «ԼՂ հակամարտության կարգավորումը բարդ գործընթաց է: Այն անկումներ ու թռիչքներ է ունենում: Հակամարտության կարգավորման բոլոր առանցքային հարցերում ընդհանուր հայտարարի գալու համար ժամանակ է պահանջվում և հակամարտության մասնակիցների քաղաքական կամքը: Մենք […]

̰
«Հայրենիք-Սփյուռք կենտրոն»-ի տնօրենը պետությանը պատճառված վնասը վերականգնել է. ՊՎԾ

17:40 10.05.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մանրամասներ է ներկայացրել ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2015-2018 թվականներին իրականացված գնումների գործընթացի ուսումնասիրության։ «Ինչպես նախկինում տեղեկացրել էինք ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 2018 թվականին ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2015-2018 թվականներին իրականացված գնումների գործընթացի վերաբերյալ։ Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ կազմված տեղեկանքն ուղարկվել է […]

̰
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Չինաստանի սահմաններով ապրանքների փոխադրման վերաբերյալ համաձայնագրին

17:34 10.05.2019

Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի և Չինաստանի մաքսային սահմաններով փոխադրվող ապրանքների ու միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հարցը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Ըստ համաձայնագրի՝ ձեռք են բերվում ապրանքների հետագծելիության վերաբերյալ փոխադարձ պայմանավորվածություններ, ենթադրվում է նաև ձևավորել ԵԱՏՄ անդամ-երկրների կողմից ներազգային համակարգեր, որոնց ցանկը դեռևս սահմանված չէ, ըստ համաձայնագրի՝ […]

̰
50 հազար և 2 մլն դրամ ստացողը հավասարապես են հարկվելու. ակցիա կառավարության առջև

17:32 10.05.2019

Կառավարության առջև այսօր «Ահազանգ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք կառավարությանը կոչ էին Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծում փոխել եկամտահարկի մասը, քանի որ այդ պարագայում 50 000 ստացողը և 2 մլն ստացողը հարկվելու են նույն՝ 23 տոկոսով, նաև ակցիզային հարկն է ավելանալու, գինին, կոնյակը թանկանալու են: Մանրամասները` տեսանյութում:

̰
Հայ մասնագետը տեղյակ է, որ արքայազն Հարրիի մայրական կողմի գեները հայկական են

17:22 10.05.2019

«Ես վերջերս կարդացի դրա մասին, որ գտել են, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի մայրական կողմի գեները գնում, հասնում է դեպի Հնդկաստան: Այնտեղ կա մի կին, որի նախնիներից մեկի անունը Գևորգ է եղել, այսինքն` Գևորգյան է եղել: Դե, նրանք հայերի մասին չեն գրում ու նշում են, որ ծագումը եղել է Հնդկաստանից»,- այս մասին ասել է ՀՀ […]

̰
Արարատ Միրզոյանը Շուշիում մասնակցել է Արցախի ՊՆ-ին նվիրված սուրբ պատարագին

17:12 10.05.2019

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում Արցախի իր պաշտոնակցի՝ Աշոտ Ղուլյանի և բարձրաստիճան զինվորականության հետ մասնակցել է Պաշտպանության բանակին նվիրված սուրբ պատարագին:

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Սունդուկյան փողոցի` Փափազյան և Վաղարշյան փողոցների հատվածում

17:07 10.05.2019

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի մայիսի 11-ից Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի Փափազյան և Վաղարշյան փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Սունդուկյան փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Վաղարշյան փողոցի ուղղությամբ:

̰
Անօրինական ձկնորսությամբ զբաղվողները սիգը հենց հիմա Սևանում վաճառում են 30-50 դրամով. նախարար

17:04 10.05.2019

Լուրեր կան, որ բնապահպանության նախարարությունը մտադիր է այս տարի պաշտոնապես թույլատրել սիգի որսը, արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականությանը: SHANTNEWS.am-ի այս հարցին ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը պատասխանեց. «2019 թվականի համար արդեն հետազոտություններն արված և տրամադրված էին: Ակադեմիայի կողմից սիգի համար տրամադրված է պիլոտային 150 տոննա, որ կարող ենք որսը հայտարարել: Բայց կրկին ես ուզում եմ, […]

̰
BACK_TO_TOP