12:37 19.06.2025
Այսօր՝ ժամը 14:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհի կառուցման նպատակով Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի հարակից հատվածում կիրականացվի պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն։ Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: «Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,-նշվում է հաղորդագրությունում։
12:10 19.06.2025
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես գիշերային և հեստապարային ակումբներում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են թվով 2 արձանագրություն և […]
11:46 19.06.2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: ՊԵԿ-ը հայտնում է, որ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում, հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական […]
11:13 19.06.2025
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի Գարադոկ թաղամասի, Դսեղ, Լորուտ, Մարց, Քարինջ, Չկալով, Դեբեդ բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
10:42 19.06.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
21:41 18.06.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։
21:23 18.06.2025
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 42 շենք, Պուշկինի փ. 40 շենք, Տերյան փ. 23, 25 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Ադոնցի փ. 19/8-21/2 շենքեր, Երևանի Աջափնյակ վարչական […]
21:09 18.06.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին ու առաջիկա օրերին սպասվող իրադարձություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցին։ Վարչապետը գնում է Թուրքիա նախագահ Էրդողանի հրավերով։ Հասարակությունը, փորձագետները միակարծիք չեն։ Ոմանք դրական սպասումներ ունեն, ոմանք՝ բացասական։ Արդյո՞ք չկան վտանգներ, մտավախություններ, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան Ադրբեջանի թիվ մեկ դաշնակիցն […]
19:54 18.06.2025
Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները: Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝ 5-6-րդ դասարանների թիմեր Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց – Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ․ դպրոց՝ 26:33 Լոռի՝ Լեռնահովիտի դպրոց – Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ․ […]
19:46 18.06.2025
Իրան-Իսրայել հակամարտությունը առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Ցավոք, մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության հարցում միշտ եղել է հստակ՝ մենք եղել ենք խաղաղության ջատագով, բայց տեսնում ենք, որ […]
19:35 18.06.2025
Այսօր՝ հունիսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 26-ամյա Հենրիկ Գ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 73-ամյա Ռուզան Հ.-ին: Վրաերթի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի […]
19:11 18.06.2025
Հունիսի 19-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասում, Աճառյան և Խուդյակով փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
18:48 18.06.2025
911 ծառայություն զանգահարած տղամարդը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է, և Դավթաշենի հուշաքարի մոտ, թողել է հետը բերված զենք-զինամթերք: Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նշված հատվածում հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ փամփշտատուփով, պայթուցիչներով «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տեսակի նռնակներ ու տարբեր տրամաչափի 84 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը […]
18:30 18.06.2025
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 19-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:30-15:30 Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում քաղաքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-13:30 Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում համայնքապետարանի հարևանությամբ։ ժամը 14:30-16:30 Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում` համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում […]
18:23 18.06.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անհետ կորած զինվորների հարազատներն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի փոփոխության փաստի առնչությամբ անհանգստանալու կարիք չունեն, քանի որ անհետ կորածների և գերիների հետ կապված հարցերի շուրջ նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը նշել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։Փաշինյանն, անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի […]
18:16 18.06.2025
Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով հունիսի 14-ին ձերբակալել և Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդին և 28-ամյա ուղևորին։ Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված պահեստատուփով ատրճանակի նմանվող առարկա։ Մեքենայի սրահից վարորդը ներկայացրել է ծխախոտի տուփ, որում եղել է կիսամոխրացված հետքերով կաթուցիչ։ Ուղևորը ձերբակալվել է։ […]
17:51 18.06.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 8-ին, 10-ին, 13-ին և 14-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 9-ին և 14-ին։ […]
17:39 18.06.2025
Հունիսի 18-20-ը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվում է հայ-վրացական փորձագիտական երկրորդ համաժողովը, որը միտված է խորացնել երկու երկրների ռազմավարական համագործակցությունը։ Այսօր Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը մարզպետի աշխատակազմում դիմավորել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովի մասնակիցներին։ Մարզպետի աշխատակազմում կայացած ճեպազրույցին մասնակցել են Տավուշի մարզպետի […]
17:24 18.06.2025
Բացահայտվել է 169 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️15-ական դեպք՝ խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ հոգեկան ներգործության, ☑️4-ական դեպք՝ […]
17:11 18.06.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել է «Hope for dreams» ներառական երաժշտական փառատոնը: Նախագիծը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։ Նախագծի շրջանակում մասնագետները շարունակական աշխատանքի միջոցով զարգացնում ու կատարելագործում են երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունները։ Այնուհետև մեկ հարթակում և մեկ գաղափարի շուրջ […]
17:00 18.06.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր: Ողջունելով դեսպան Ջոն Գալագերին և դեսպանատան անձնակազմին՝ նախագահը շնորհավորել է նրանց, մաղթել հաջողություններ, նոր ձեռքբերումներ և առողջություն:
16:50 18.06.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Վանաձորի Բաղրամյան էստակադան։ Էստակադայի միջոցով Վանաձորի Դեմիրճյան փողոցը միանում է Մ-6 միջպետական ճանապարհին։ Նախագծով նախատեսված է ապամոնտաժել էստակադայի ծածկը և հիմնանորոգել-վերականգնել այն։ Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Դավթյանը նշում է, որ քանդվել է ուղեանցի երթևեկելի մի գոտու ծածկը, կատարվում են ծածկի բետոնացման աշխատանքներ, բետոնացվում են […]
16:30 18.06.2025
ՆԳՆ Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թվականին ծնված Արուսյակ Ավետիսյանը։ Նա ապրիլի 30-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Ամասիայի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
16:20 18.06.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը և նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։ Քննարկվել են տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններն ու այս համատեքստում ԱՄՀ-ի հետ համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները։ Մտքեր են […]
16:10 18.06.2025
Հունիսի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՆԳ նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը։ 2024 թվականին նախարարությանը հատկացվել է 91 մլրդ դրամ, արդյունքում՝ ճշտված ցուցանիշը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, և պայմանագրային հետաձգված ծրագրերի մատակարարման արդյունքում կատարողականը կարող է գնահատվել 98,5 տոկոս։ 2024 թվականին հաջողությամբ գործարկվել են Ոստիկանության հենասյունային […]
16:00 18.06.2025
Ընդերքի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում արձանագրել են տուֆի ապօրինի արդյունահանման դեպք։ Բաղրամյան համայնքի Արևադաշտ գյուղում տնտեսավարողն ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասից դուրս իրականացրել է 25.819 խմ տուֆանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։ Կատարվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի հաշվարկ։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ […]
15:49 18.06.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 15-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 12-ին, ◾️ Կենտրոնում չի գերազանցել, ◾️ Արաբկիրում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 12-ին, 15-ին և 16-ին, ◾️ Նոր Նորքում՝ […]
15:40 18.06.2025
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Այս մասին հայտնում է ՀԾԿՀ-ն: «Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ […]
15:18 18.06.2025
Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ 2025 թվականի փետրվարին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Մեղադրող կողմը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն առաջին ատյանի դատարանը մեղմել էր […]