19:54 18.06.2025
Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում շարունակվում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները:
Մրցումային երկրորդ օրը գրանցվել են հետևյալ արդյունքները՝
5-6-րդ դասարանների թիմեր
Լոռի՝ Վանաձորի N 4 հիմ. դպրոց – Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ․ դպրոց՝ 26:33
Լոռի՝ Լեռնահովիտի դպրոց – Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ․ դպրոց՝ 9:20
Երևանի N 77 հիմնական դպրոց – Երևանի N 171 հիմնական դպրոց՝ 18:23
Երևանի N 199 հիմնական դպրոց – Երևանի Խ․ Աբովյանի անվ․ N 2 հիմ. դպրոց՝ 16:8
7-9-րդ դասարանների թիմեր
Արմավիր՝ Վաղարշապատի N 4 հիմ․ դպրոց – Սյունիք՝ Քաջարանի N 2 հիմ. դպրոց՝ 25:58
Երևանի N 51 հիմ. դպրոց – Երևանի N 174 հիմ. դպրոց՝ 37:34
Յուրաքանչյուր տարիքային խմբում պայքարի մեջ են մտել փլեյ-օֆֆ դուրս եկած 16-ական թիմեր։ 1/8 եզրափակչի արդյունքներով 8-ական թիմեր պայքարը կշարունակեն քառորդ եզրափակչում:
Հունիսի 19-ին կանցկացվեն 5-6-րդ դասարանների թիմերի միջև 1/8 եզրափակչի վերջին հանդիպումները: Տեղի կունենան հետևյալ խաղերը՝
Ժամը 11:00 – 12:00՝ Կոտայք՝ Չարենցավանի N 4 հիմ. դպրոց – Սյունիք՝ Կապանի N 13 հիմ. դպրոց
Ժամը 12:00 – 13:00՝ Վայոց ձոր՝ Եղեգնաձոր N 2 հիմ. դպրոց – Երևանի N 158 հիմ. դպրոց
Ժամը 13:00 – 14:00՝ Շիրակ՝ Արթիկի N 1 հիմ․ դպրոց – Երևանի N 199 հիմնական դպրոց
Ժամը 14:00 – 15:00՝ Կոտայք՝ Եղվարդի N 3 հիմ․ դպրոց – Երևանի N 171 հիմնական դպրոց
Ժամը 15:00 – 16:00՝ Երևանի N 174 հիմնական դպրոց – Երևանի N 35 հիմնական դպրոց
Ժամը 16:00 – 17:00՝ Սյունիք՝ Քաջարանի N 2 հիմ․ դպրոց – Արարատ՝ Մասիսի N 2 հիմ․ դպրոց
Եզրափակիչ և երրորդ տեղի հանդիպումները կանցկացվեն հունիսի 22-ին։ Բոլոր հանդիպումների մուտքն ազատ է:
1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվում է 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով: Պարգևատրվում են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները պարգևատրվում են դրամական մրցանակներով՝ 1-ին տեղ (9 աշակերտ)՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ (9 աշակերտ)՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ (9 աշակերտ)՝ 75,000-ական դրամ:
«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերն անցկացվում են դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզչության, տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...