20:44 01.08.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-15:00 Նուբարաշեն 14փ․ 1-9; 16փ․ 1-6 առանձնատներ, 11։00-17:00 Կոմիտասի պող. 59/6-61 շենքեր, Շահսուվարյան 3-9 շենքեր, Ազատության պող. 1/6-1/45 շենքեր և Ռուբինյանց փ. 5 շենք, Արարատի մարզ՝ 10:00-13։00 Ոսկետափ գյուղ, Այգավան, Վարդաշատ և […]
20:35 01.08.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 2-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Հարթաշեն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։
19:25 01.08.2024
Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապրհի 178 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 50-ամյա Կարեն Ավետիսյանի վարած «Iveco» մակնիշի բեռնատարն ու 41-ամյա Սարգիս Սարգսյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս. Սարգսյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 43-ամյա Մ. Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխել […]
19:16 01.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր ընդունել է Հայաստանում իր աշխատանքային գործունեությունն ավարտող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Քննչական կոմիտեի նախագահն անգնահատելի է համարել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելությունը՝ ընդգծելով դրա նշանակությունը հատկապես պատերազմական հակամարտությունների շրջանակներում առաջացող հումանիտար խնդիրների համատեքստում։ Այս տեսանկյունից Կոմիտեի նախագահը հիշեցրել է 2020թ. 44-օրյա պատերազմի և […]
18:55 01.08.2024
Միացյալ Նահանգները ողջունել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը՝ անվանելով այն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված դրական քայլ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին թուրքական Anadolu գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակը: «Մենք ողջունում ենք այս հանդիպումը։ Միացյալ Նահանգները Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը […]
18:44 01.08.2024
Ամառը տարվա այն շրջանն է, երբ մեզանից յուրաքանչյուրը սկսում է մտածել նաև հանգստի մասին, ավելին՝ ամառային արձակուրդի հետ կապված շատերը նույնիսկ ամիսներ առաջ են ծրագրեր կազմում, նախապես ամրագրումներ անում թե՛ երկրի ներսում, և թե՛ արտերկրում, բայց, ակնհայտորեն, մոտեցումներն այդ հանգստին տարբեր են՝ կախված նաև հնարավորություններից: Գաղտնիք չէ, որ շատերի կարծիքով հանգիստը նաև շքեղություն ու շռայլություն […]
18:33 01.08.2024
Հուլիս ամսվա աշխատանքային պլանի համաձայն՝ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ծառայողները մի շարք ուսումնավարժություններ են անցկացրել՝ ուղղված արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը, գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանը: Մասնավորապես՝ շտաբային ուսումնավարժություն է անցկացվել Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի օդային հարձակման դեպքում» թեմայով, որի նպատակն էր […]
18:22 01.08.2024
«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters sans frontières (RSF) կազմակերպությունը հրապարկել է մամուլի ազատության վերաբերյալ 2024 թվականի զեկույցը, որտեղ ընդգրկված 180 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 43-րդ հորիզոնականում։ 2023 թվականին Հայաստանը 49-րդն էր ինդեքսում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զեկույցում նշվում է, որ չնայած երկրում առկա բազմակարծության միջավայրին՝ լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Ըստ զեկույցի՝ Հայաստանը բախվում է ապատեղեկատվության և ատելության […]
18:14 01.08.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ տեղի է ունեցել երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նիստը։ Հանդիպմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող գերատեսչությունների, տարբեր շահարգիռ կողմերի և միջազգային կազմակերպությունների […]
17:54 01.08.2024
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 2-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 3-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Այնթափ, Արբաթ, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Հայանիստ գյուղերի, Նոր Խարբերդ գյուղի 27, 28, 29 փողոցների, Նոր Կյուրին գյուղի 1, […]
16:36 01.08.2024
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան և Արարատ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ հուլիսի 20-26-ը (2024թ․)։ Վանաձոր քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հուլիսի 20-ին և 22-26-ը։ Հրազդան քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հուլիսի 23-ին։ Ալավերդի քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային […]
16:17 01.08.2024
Կառավարության որոշմամբ, անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ կհատկացվեն: Որոշմամբ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 13,800.0 հազար դրամ՝ 1068 ծրագրի 12001 միջոցառման շրջանակներում: Որոշմամբ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման համար մինչև […]
16:08 01.08.2024
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-1, Վ. Պտղնու տրանսպորտային հանգույց-Ջրաբեր-Հրազդան-Հրազդանի քրեակատարողական հիմնարկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ21+700 – կմ24+000 հատվածը։ 2.3կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհն անցնում է Կոտայքի մարզի Ֆանտան բնակավայրով։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
15:53 01.08.2024
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է կնքել «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրի՝ 40 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Որոշման շրջանակներում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» […]
15:46 01.08.2024
Կառավարությունը հավանություն է տվել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշմամբ առաջարկվող փոփոխություններով և լրացումներով առաջարկվում է համապատասխան իրավական հիմքեր ստեղծել ռազմարդյունաբերական քաղաքականության հիմնական սուբյեկտների՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության և ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի համար նշված ոլորտում իրենց գործունեության պատշաճ […]
15:14 01.08.2024
Գործադիրը որոշում է կայացրել, որով նախատեսվում է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարման նպատակով: ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրով Հայաստանի էներգետիկայի ոլորտի կայուն զարգացման գրավականներից է ատոմային էներգետիկայի խաղաղ նպատակներով զարգացումը: Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու ծրագիրն ավելի ինստիտուցիոնալ և համակարգային իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության սույն որոշմամբ առաջարկվում է […]
13:13 01.08.2024
Շիրակի մարզպետի աշխատակազմ հունիս ամսին քաղաքացիներից ստացված 161 դիմումներից 112-ը վերաբերել է դրամական աջակցության տրամադրմանը։ Դիմումներն առնչվել են քաղաքաշինությանը, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման հարցերին (25), առողջապահության և սոցիալական ոլորտին (12), կրթությանը, մշակույթին և սպորտին (11), գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերին (1)։ Դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանց մի մասը քննարկման փուլում է։ Շիրակի մարզպետի 2024 […]
13:06 01.08.2024
Երևանում оգոստոսի 1-ին և 6-ին երեկոյան ժամերին, 2-ին և 3-ին` գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 1-ի ցերեկը, 2-ին և 3-ին հիմնականում գիշերը և կեսօրից […]
12:58 01.08.2024
ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված ամենամյա համաժողովին։ Համաժողովը կազմակերպվել էր Միացյալ Թագավորության Արքայական միավորված ԶՈՒ տեսակների ինստիտուտի (RUSI) հովանու ներքո և նպատակ ուներ ուսումնասիրելու պատերազմավարման ցամաքային տիրույթում առկա սպառնալիքները, դրանց դիմագրավման հնարավոր ուղիները, ինչպես նաև իրազեկ լինելու այդ ուղղությամբ գործընկերային […]
12:54 01.08.2024
Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքայւն ոստիկանները հուլիսի 30-ին տեղեկություն էին ստացել, որ սահմանափակ ընկերություններից մեկի տնօրենի ցուցումով Մասիս համայնքի տարածքում՝ Սևջուր կոչվող գետի ափերին, իրականացնում են ավազակոպճի ապօրինի հանքարդյունահանման աշխատանքներ: Ստուգմամբ պարզվել է, որ ՍՊԸ տնօրինությունը կամ իրավասու անձինք նույն ընկերությանը պատկանող տարածքում 2023 թ. դեկտեմբերի 28-ից մինչ օրս, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելով, օրական […]
21:26 31.07.2024
Հուլիսի 30-ին Լոռու մարզ այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ինչպես նախապես հայտարարվել էր, Լոռու մարզային վարչությունում հանդիպում է ունեցել մարզի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՆԳ նախարարության ղեկավարության ներկայացուցիչներ։ Քաղաքացիների բարձրացրած հարցերը վերաբերում էին ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարին, համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման, ապօրինի ծառահատման և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերին։ Քաղաքացիները հարցեր են […]
20:52 31.07.2024
Այսօր ժամը 14:00-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում անձնագրային վերահսկողությունն այլևս չի իրականացվում ռուս սահմանապահների կողմից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Հայ սահմանապահներին մաղթում եմ բարի և անվտանգ ծառայություն»,-գրել է նա։
19:50 31.07.2024
Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները տևական դադարից հետո կրկին հանդիպեցին հայ-թուրքական սահմանին ու քննարկեցին երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և վստահության ամրապնդման քայլերը: Ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերին զուգահեռ հայ-ադրբեջանական բանակցություններն են դանդաղում: Մեր հարևան երկու երկրների հետ տեղի ունեցող գործընթացներին և այդ ամենում գերտերությունների ազդեցությանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ […]
19:28 31.07.2024
Հուլիսի 29-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 12:50-ի սահմաններում, 27-ամյա անձի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի բեռնատարը Երան քաղաքի Աճառյան փողոցում, կանգառի մոտ, վարերթի է ենթարկել 3 հետիոտնի։ Վրաերթի հետևանքով Երևան քաղաքի բնակիչներ 75-ամյա և 73-ամյա ամուսինները տեղում մահացել են, իսկ նրանց որդին՝ 48-ամյա տղամարդը, դիմել է բուժօգնության։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ […]
19:08 31.07.2024
Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ […]
19:00 31.07.2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու նախարարության այլ ներկայացուցիչներ հուլիսի 31-ին ընդունել են «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում կազմակերպված երիտասարդ մասնագետների և ՔՀԿ/ԶԼՄ-ների բյուջետային ուսումնական ծրագրի մասնակիցներին։ Նախարարի տեղակալն ընգծել է, որ նախարարությունը բարձր է գնահատում աշխատանքների թափանցիկության ու հասարակություն-պետական մարմիններ երկխոսության ապահովումը և շեշտել է, որ համանման հանդիպումները դրա վառ ապացույցն են։ Մասնակիցներին […]
18:52 31.07.2024
«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը» Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին ուղղված նամակում կոչ է արել դիմել միջազգային հանրությանը՝ հայ փախստականներին տրամադրելու անհապաղ մարդասիրական օգնություն և պաշտպանություն՝ ապահովելով նրանց անվտանգությունը, ինքնությունը և հայրենիք վերադառնալու նրանց հիմնարար իրավունքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակում միությունը նաև խնդրել է հրապարակային դատապարտել Ադրբեջանին իր կատարած հանցագործությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական ժառանգության […]
18:42 31.07.2024
Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության ներկայացուցիչները տասնամյակներ անց հայկական կողմին են փոխանցել «Զվարթնոց» անցակետում պետական սահմանի պաշտպանության գործառույթները։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»։ Որոշման համար հիմք է հանդիսացել հայկական կողմի 2024 թվականի մարտի 1-ի դիմումը՝ «Զվարթնոց» օդային անցակետի նկատմամբ սահմանային հսկողությունն ամբողջությամբ (1992 թվականից ծառայությունն իրականացվում է համատեղ) ՀՀ սահմանապահ զորքերի իրավասությանը հանձնելու մասին։ Արձանագրությունը […]
18:36 31.07.2024
Հուլիսի 31-ին՝ ժամը 12:56-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ակնաշեն գյուղում գտնվող ջերմոցում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Հունան Ավետիսյան փողոցում գտնվող պահեստում (80 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:57-ին, […]
18:27 31.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության, Սյունիքի մարզային քննչական վարչության և ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված համակարգված գործողությունների արդյունքում բացահայտվել է շուրջ 43.724կգ. տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, պարզվել հանցավոր խմբի անդամներից երկուսի ինքնությունը: Դեռևս 2023թ. հունվարին օպերատիվ […]