18:44 01.08.2024
Ամառը տարվա այն շրջանն է, երբ մեզանից յուրաքանչյուրը սկսում է մտածել նաև հանգստի մասին, ավելին՝ ամառային արձակուրդի հետ կապված շատերը նույնիսկ ամիսներ առաջ են ծրագրեր կազմում, նախապես ամրագրումներ անում թե՛ երկրի ներսում, և թե՛ արտերկրում, բայց, ակնհայտորեն, մոտեցումներն այդ հանգստին տարբեր են՝ կախված նաև հնարավորություններից:
Գաղտնիք չէ, որ շատերի կարծիքով հանգիստը նաև շքեղություն ու շռայլություն է: Հոգեբան Էդիտա Առաքելյանի դիտարկմամբ՝ հանգիստը պետք է լինի մեր կյանքի, մեր առօրյայի ամենակարևոր բաղադրիչներից մեկը, որովհետև հատկապես մեր օրերում աշխատանքն այնպես է դասավորվել, որ մենք հաճախ նույնիսկ 24/7 ռեժիմով ենք աշխատում:
«Հաճախ հանգստի չգնալը պայմանավորված է լինում նրանով, որ վախենում ենք, օրինակ, չհասցնել ինչ-որ գործեր, մտածում ենք՝ այդ գումարը խնայել մեզ համար ավելի կարևոր հարցեր լուծելու համար, բայց մոռանում ենք, որ երբ չենք հանգստանում, հետո իրականում բախվում ենք թե՛ ֆիզիկական և թե՛ հուզական հյուծվածության: Հատկապես սպասարկման ոլորտում աշխատողներին է սա վերաբերում: Դա կոչվում է հուզական կամ մասնագիտական այրում: Սա առաջ է գալիս, երբ մենք տևական ժամանակ գտնվում ենք քրոնիկ աշխատանքային սթրեսում»,-ասում է հոգեբանը:
Էդիտա Առաքելյանի խոսքով՝ դա կարող է արտահայտվել և՛ ֆիզիկական և՛ հուզական ախտանիշներով: Օրինակ՝ աշխատանքը կարող է այլևս արդյունավետ չլինել, աշխատակիցը սկսում է պատասխանատվությամբ չմոտենալ իր աշխատանքին: Բացի դա՝ կարող է այլևս անհամատեղելի դառնալ գործնականն անձնական կյանքի հետ, այլ կարևոր հարցեր ևս մղվեն երկրորդ պլան:
Ըստ հոգեբանի՝ ոչ միայն արձակուրդների ժամանակ է պետք մտածել հանգստի մասին, այլև ամեն շաբաթվա կտրվածքով: Մասնագետն ասում է՝ եթե աշխատում ենք շաբաթական 5 օր, ապա մյուս երկու օրերին էլ անհրաժեշտ է կտրվել աշխատանքից: Պարտադիր չէ գնալ քաղաքից կամ երկրից դուրս, ուղղակի պետք է ապահովել հանգիստ միջավայր՝ փոքր-ինչ մոռանալով ամենօրյա աշխատանքի մասին: Հարցին, թե ե՞րբ է պետք մտածել հանգստի մասին, կա՞ն արդյոք ախտանիշներ, որոնք կհուշեն, որ ժամանակն է արձակուրդ վերցնելու, հոգեբանն այսպես է պատասխանում.
«Մենք առաջնորդվում ենք մեր տարբեր հոգեբանական ազդակներով: Երբ մենք ունենք քրոնիկ հոգնածություն, հուզական տեսանկյունից սպառվել ենք, ունենք էներգիայի պակաս և չենք կարողանում սոցիալական շփման մեջ լինել, հուշում են, որ կարիք ունենք հանգստի: կարելի է հասկանալ, որ դրանց նպաստել է նաև հանգստի բացակայությունը մարդկանց հետ, սրանք հենց այն առաջնային ազդակներն են, որոնք մեզ հուշում են, որ մենք կարիք ունենք հանգստի: Այսինքն, դրանք կարող են լինել և՛ ֆիզիկական տարբեր ազդակներ և՛ հոգեբանական»:
Մասնագետի խոսքով՝ անհատական պետք է լինի նաև մոտեցումը ակտիվ ու պասիվ հանգիստներին: Ասում է՝ դա նախընտրության հարց է, բայց միևնույն ժամանակ, ընդգծում է, որ ակտիվ հանգստի դեպքում նույնիսկ պետք է պահպանել հավասարակշռությունը: Ակտիվ շրջագայությունների և զբոսանքների ժամանակ խորհուրդ է տրվում ինչ-որ օրեր հատկացնել պասիվ հանգստին, որովհետև մարմնի համար ֆիզիկական հանգստությունը շատ կարևոր է, կարևոր է առողջ քունն ու առողջ սնունդը:
«Եթե սրանք չեն լինում, ֆիզիկապես մեր մարմինը չի հանգստանում»,-նկատում է Էդիտա Առաքելյանը:
Հոգեբաններն այս հարցում կարող են օգնել հիմնականում այն ժամանակ, երբ խնդիրը հասնում է հուզական, մասնագիտական այրմանը, երբ այս ամենը փաստող կոնկրետ ախտանիշներ կան:
Վերջում մասնագետից մի քանի խորհուրդներ մեր ընթերցողներին: Նախ և առաջ, պետք է ուշադրություն դարձնել պլանավորմանը: Այսինքն, նախապես ընտրել վայրը, նախապես հասկանալ, թե ինչպիսի հանգիստ եք նախընտրում:
«Շատ կարևոր է հանգիստը լիարժեք ապրելու համար հնարավորիս կտրվել աշխատանքից: Հաճախ մենք հանգստի ենք մեկնում, բայց անընդհատ պատասխանում ենք աշխատանքային նամակներին կամ զանգերին: Ցանկալի է նաև կտրվել գաջեթներից, որովհետև դրանք շատ էներգիա են խլում մեզանից: Ցանկալի է նաև հասկանալ ու զգալ, թե ինչպես ենք ուզում մեր հանգիստը անցկացնել, պետք չէ մտածել, որ ունեմ հանգստի մեկ շաբաթ և չնայած նրան, որ չունենք էներգիա, գնանք և զբոսնենք ամբողջ Եվրոպայով: Եթե մենք զգում ենք, որ ավելի շատ կարիք ունենք ավելի պասիվ հանգստի, անհրաժեշտ է հետևել մեր զգացողություններին»,-եզրափակում է հոգեբանը:
10:21 24.06.2025
Նեթանյահուն կառավարությանը տեղեկացրել է Իրանի հետ ունեցած պայմանավորվածության մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գիշերային նիստում նախարարների կաբինետին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Կատարի միջնորդությամբ Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին, երեքշաբթի օրը հաղորդել է իսրայելական պետական Kan հեռարձակողը։ «Վարչապետը նախարարներին տեղեկացրել է Իրանի հետ հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին գրեթե մինչև ժամը 2:00-ը տևած կաբինետի նիստի ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
10:10 24.06.2025
Թրամփն Իսրայելի և Իրանի միջև հրադադարն անվանել է մեծ իրադարձությունԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը մեծ իրադարձություն է Իսրայելի և աշխարհի համար։ «Սա պատերազմի ավարտն է։ Սա հիանալի է Իսրայելի և աշխարհի համար», – ասել է Թրամփը Axios- ին տված հարցազրույցում ։ ...
10:00 24.06.2025
Պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին․ Ջոն ՋոնսԱմերիկացի մարտիկ Ջոն Ջոնսը գրառում է կատարել սոցցանցերում և հաստատել, որ ավարտել է մարզական կարիերան: Ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ Ջոնսի` կարիերան ավարտելուց հետո Թոմ Ասփինալը դարձել է ծանր քաշային կարգի նոր չեմպիոնը։ «Ես պաշտոնապես հայտարարում եմ UFC-ից հեռանալու մասին։ Այս որոշումը կայացվել է երկար մտորումներից հետո, և ես ուզում եմ […] ...
09:46 24.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ «Զինադադարն ուժի մեջ է։ Խնդրում եմ, մի՛ խախտեք այն», – գրել է Թրամփը Truth Social-ում։ ...
23:59 23.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:57 23.06.2025
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...