18:19 31.07.2024
Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարությունը չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն: • Համայնքային ոստիկանություն ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ […]
18:12 31.07.2024
Հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում օգոստոսին ջերմաստիճանը փոքր-ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում 15… 16.7°C է, Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի նախալեռներում և Սյունիքի հովիտներում` 25…26°C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է 41…43,7°C (43,7°C – 2011թ. Մեղրի): Միջինը […]
18:06 31.07.2024
ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը Փարիզի օլիմպիական խաղերում. Բռնցքամարտ Դավիթ Չալոյան – քառորդ եզրափակիչ՝ օգոստոսի 3, Երևանի ժամանակով՝ 00:08, կիսաեզրափակիչ՝ օգոստոսի 9, Երևանի ժամանակով՝ 00:02, եզրափակիչ՝ օգոստոսի 11, Երևանի ժամանակով՝ 00:51: Հունահռոմեական ոճի ըմբշամարտ Մալխաս Ամոյան (77 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ) – մեկնարկային 1/8 եզրափակիչներ՝ օգոստոսի 6, Երևանի ժամանակով՝ 13:30, եզրափակիչներ՝ […]
17:41 31.07.2024
ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումների կողմից շարունակվում են պարբերաբար անցկացվել աղետների դիմակայմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ, որոնք միտված են մասնակիցների գիտելիքների ու հմտությունների կատարելագործմանը, վերջիններիս պատրաստվածության բարձրացմանը և իրազեկման միջոցառումների իրականացմանը։ Միջոցառումների շրջանակներում հուլիս ամսվա ընթացքում Արարատի մարզի Արտաշատի և Մասիսի համայնքապետարաններում անց են կացվել աղետների ռիսկի կառավարման խորհրդի նիստեր, որոնց մասնակցել են ՆԳՆ ՓԾ Արարատի […]
17:35 31.07.2024
Հուլիսի 27-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը Հրազդան քաղաքում անցկացրել է արտագնա աշխատանքային հավաք՝ նախարարության աշխատակազմի մասնակցությամբ: Նախարար Վահե Հովհաննիսյանը աշխատակիցներին է ներկայացրել նախարարության ռազմավարական նշանակության մի շարք հարցեր, քննարկել հետագա անելիքներն ու ամփոփել կատարված աշխատանքները: Կարևորելով աշխատակիցների համախմբվածությունը և թիմային աշխատանքի արդյունավետությունը՝ անցկացվել են մոտիվացիոն, ինտելեկտուալ բնույթի խաղեր՝ համատեղ միջոցառումն առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնելու նպատակով: […]
17:27 31.07.2024
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանը հյուրընկալվել են Փարիզում գործող «Հայաստանի տանը», հանդիպել երկրպագուների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և այլք: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է […]
17:21 31.07.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է արդյունավետ համագործակցությունը ՀՀ այլ իրավապահ մարմինների հետ։ Օրերս, ՆԳՆ քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունից ստացված տվյալների հիման վրա ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կատարված վերլուծությունների արդյունքում զննման է ենթարկել «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով Ֆրանսիայից Հայաստան ներմուծված առաքանին: Արդյունքում, առաքանիում անձնական օգտագործման իրերից բացի հայտնաբերվել են […]
17:14 31.07.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կայացել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության պետական համակարգի մարմինների մասնակցությամբ նիստը: Պետական համակարգի մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են ԲԿԳ 2022-2024թթ. գործողությունների ծրագրով սահմանված հանձնառությունների կատարման ընթացքը: Ներկայացվել են տվյալների քաղաքականության, ռազմավարական հաղորդակցության, տեղեկատվության ազատության ինքնագնահատման, մասնակցային բյուջեի, կադաստրային գեոպորտալի, գնումների էլեկտրոնային համակարգի, դատական վիճակագրական գործիքի, նվերների ռեեստրի և աշխատանքային […]
17:07 31.07.2024
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1988 թվականին ծնված Իշխան Սիմոնյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Նոր Նորքի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական […]
16:40 31.07.2024
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում` հուլիսի 30-ին, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, շրջել է Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում, ծանոթացել շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը։ Նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզային փրկարարական վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ։ Ողջունելով ներկաներին՝ ՆԳ նախարարը շնորհակալություն […]
16:10 31.07.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, ծանոթացել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Աշխատակազմի ղեկավարին ուղեկցել են Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, այլ պատասխանատուներ: Զեկուցվել է, որ արդեն իսկ իրականացվել են բետոնե ցանկապատի, բազալտե եզրաքարերի տեղադրման, ճեմուղիների նախապատրաստման, լուսավորության հենասյան տեղադրման, արհեստական լճակի բետոնե հարթեցնող շերտի, ընդհանուր ոռոգման […]
15:13 31.07.2024
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն X-ի էջում անդրադարձել է Ռուբինյան-Քըլըչ հանդիպմանը։ «Երեկ հայ-թուրքական սահմանին տեղի ունեցավ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի շատ կարևոր հանդիպումը: Հարաբերությունների կարգավորումը, Հայաստանի և Թուրքիայի միջև կապի վերականգնումը կարևոր տարրեր են ավելի կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար»,- գրել է Կլաարը:
14:53 31.07.2024
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկություն է հրապարակել կապված պապիլոմավիրուսի տարածման և դրա դեմ պատվաստման կարևորության հետ։ Նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հետևյալ տեղեկությունը․ «Իսկ Դուք գիտե՞ք, որ մարդկանց շուրջ 85%-ը կյանքի ընթացքում վարակվում է մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) որևէ տեսակով։ Հայաստանում 15-44 տարեկան կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղը, որի հիմնական պատճառը ՄՊՎ-ն է, իր տարածվածությամբ երկրորդ տեղում […]
14:47 31.07.2024
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկություն է հրապարակել առաջիկա օրերի եղանակի մասին։ Երևանում հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 1-3-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 31-ի ցերեկը, oգոստոսի […]
14:32 31.07.2024
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հուլիսի 18-ին Լոնդոնում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ փորձելով վերաակտիվացնել կողմերի միջև խաղաղության շուրջ ընթացող բանակցությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է POLITICO-ն՝ վկայակոչելով երկու բարձրաստիճան դիվանագետների հետ ունեցած զրույցը։Ըստ աղբյուրի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Հարավային […]
14:08 31.07.2024
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել սահմանների սահմանազատման շուրջ և պայմանավորվել են, թե որտեղով պետք է անցնեն սահմանային գծերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի տարածաշրջանային համագործակցության և անվտանգության ենթահանձնաժողովում կայացած լսումների ընթացքում։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից […]
13:37 31.07.2024
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը իրազեկում է, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- նշված է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրությունում:
11:47 31.07.2024
Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հինգերորդ հանդիպմանը «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: Նա պատասխանել է նաև այն հարցերին, թե արդյոք այս հանդիպումից հետո կարևոր փոփոխություն կլինի և ինչպե՞ս են այս հանդիպմանն արձագանքել Բաքվում:
10:47 31.07.2024
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 1-ին՝ ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։
10:40 31.07.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն էլ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
21:18 30.07.2024
Ադրբեջանը դեռ շարունակում է անարձագանք թողնել Հայաստանի` խաղաղության պայմանագիրը շուտափույթ ստորագրելու առաջարկը, թեև, Բաքուն տպավորություն է ստեղծում, թե ինքը ևս շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
19:35 30.07.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 1-ին ժամը 12:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
19:18 30.07.2024
Դատախազը 2024 թվականի հուլիսի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Էկո բիլդինգ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատակցի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Դարակերտ բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո (ավազակոպիճ) արդյունահանելու համար: Քրեական վարույթով պարզվել է, որ վերոնշյալ Ընկերության աշխատակիցը 2023 թվականի մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում, խախտելով «Ընդերքի մասին» օրենքի […]
19:11 30.07.2024
Հուլիսի 30-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» (SPFA) հումանիտար կազմակերպության նախագահ Պիեռ Ջանիկ Մանիսյանին և «SPFA»-ի երևանյան մասնաճյուղի անձնակազմին: Հանդիպման շրջանակներում ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Պիեռ Ջանիկ Մանիսյանին հանձնել է արտաքին գործերի նախարարության երկրորդ աստիճանի պատվո մեդալ, որը վերջինիս շնորհվել է ՀՀ ԱԳ նախարարի […]
17:52 30.07.2024
Հուլիսի 30-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այցով եղել է Վանաձորում։ Նախարարը հանդիպել է ոստիկանության Լոռու մարզային ստորաբաժանումների ծառայողների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում ոստիկանության չորս հենասյունային ուղություններով իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության, Ոստիկանության գվարդիայի ձևավորման գործընթացները, կադրային համալրումն ու ձեռքբերումները։ Անդրադառնալով ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացին՝ […]
17:48 30.07.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Նախարարը հանձնարարել է Տեսչական մարմինների հետ համագործակցությամբ պարբերաբար այցերի միջոցով հետևել տեխզննման կայանների և գազաբալոնային համակարգերի վկայագրման գործընթացին, միջոցներ ձեռնարկել չարաշահումներ թույլ տված տնտեսվարող սուբյեկտների գործունեության լիցենզիաներն օրենքով սահմանված կարգով դադարեցնելու ուղղությամբ։ Նախարարը հանձնարարել է կրկին Տեսչական մարմնի հետ համագործակցությամբ ուսումնասիրել […]
17:35 30.07.2024
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հուլիսի 29-ին մասնակցել է Դիլիջանում անցկացվող ՁԻՀ «Ալիք» երիտասարդական նախաձեռնության «Ուշացած Վարդավառ 2024» տեխնո-կրթական ճամբարի բացմանը։ Նախարարի տեղակալն իր ելույթում խոսել է մասնագիտական կողմնորոշման, յուրաքանչյուր ոլորտում՝ հատկապես տեխնոլոգիաների, հաջողության հասնելու հնարավորությունների շուրջ։ Ռուբեն Սիմոնյանը կիսվել է իր հաջողության պատմությամբ, աշխատանքային ձեռբերումներով, այդ ճանապարհին հանդիպած դժվարություններով և թե […]
17:30 30.07.2024
Եվս մեկ անուն-ազգանուն, ևս մեկ համարձակ հայուհի, որն իր ուժերին վստահ կամավոր հիմունքներով պարտադիր վեցամսյա ժամկետային ծառայության է անցել Զինված ուժերում: Բանակային կենցաղին ու առօրյային արդեն հարմարված շարքային Զաքարյանը ոգևորված է ու առավել քան համոզված՝ ճիշտ որոշում է կայացրել: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում:
17:24 30.07.2024
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-28-ը Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում անցկացվելու է «𝐀𝐠𝐫𝐨 𝐏𝐚𝐜𝐤 𝟐𝟎𝟐𝟒» գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսը: Հիմնական ուղղություներն են՝ սնունդ, փաթեթավորում, պլաստիկի արտադրություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։ Ցուցահանդեսի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ […]
17:12 30.07.2024
Մարինա Բարսեղյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, Հոբարձի համայնք)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։