Փարիզում գործող Հայաստանի տանը հրաձիգ Էլմիրա Կարապետյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանը հանդիպել են երկրպագուների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Փարիզում գործող Հայաստանի տանը հրաձիգ Էլմիրա Կարապետյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանը հանդիպել են երկրպագուների հետ

17:27 31.07.2024

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանը հյուրընկալվել են Փարիզում գործող «Հայաստանի տանը», հանդիպել երկրպագուների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և այլք:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է ներկաներին և կարևորել «Հայաստանի տուն» նախաձեռնության գործունեությունը՝ երկրպագու-մարզիկ կապերի ստեղծման և ամրապնդման համատեքստում: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, Fastex, «Յունիբանկ» և «Յուքոմ» ընկերություններին աջակցության համար:

Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը նշել է՝ հաճելի հիշողություններով է վերադառնալու Օլիմպիական խաղերից. «Հանդիսականների ներկայությունը շատ ոգևորիչ էր. երբ պատրաստվում էինք լողալու, լսում էինք նրանց վանկարկումները: Շատ տպավորիչ էր, անկեղծ՝ փշաքաղվել էի: Իմ մրցելույթից էլ եմ գոհ. արեցի այն, ինչ կարող էի»:

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանի համար ամենատպավորիչն օլիմպիական ջահի փոխանցումավազքն է եղել.

«Ֆանտաստիկ փորձ էր: Այն, որ պետք է լինեմ ՕԽ ջահակիր, անակնկալ էր ինձ համար: Ամեն ինչ արվեց, որպեսզի մրցումներից առաջ լավ էմոցիաներ ունենամ ու ինձ հարմարավետ զգամ, ինչի համար շնորհակալ եմ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը: Բառերով կդժվարանամ նկարագրել ջահը տանելու պահը. ամբողջ մարմինդ փշաքաղվում է, քանի որ բացի այն, որ քո պետությունն ես ներկայացնում, դու նաև մի փոքր մասն ես մի ամբողջ Օլիմպիական խաղերի: Շատ հետաքրքիր էր: Հրաձգության մրցումներն այլ քաղաքում էին կազմակերպված՝ բավական հեռու: Ինչ վերաբերում է իմ մրցումներին, ապա չեմ կարծում, թե որևէ բան ինձ խանգարել է: Աշխարհի մակարդակով ցածր արդյունք ցույց չեմ տվել: Հրաձգությունը շատ անկանխատեսելի մարզաձև է»,- նշել է Էլմիրա Կարապետյանը:

Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի խոսքով՝ Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունն Օլիմպիական ջահի փոխանցումավազքին պատահական չէր. Հայաստանը 2027 թվականին ընդունելու Է Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ մարզամշակութային խաղերը.

«Օլիմպիական ջահակիր լինելու պատիվն Էլմիրային վստահված էր՝ որպես Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալող երկրի ներկայացուցիչ: Այս անգամ միջոցառումը շատ մեծ հանդիսավորությամբ անցկացվեց: Շատ հուզիչ էր. բոլորս հպարտության և վայելքի մեծ պահեր ապրեցինք: Էլմիրային էլ շատ մեծ ջերմությամբ ընդունեցին»:

Հասմիկ Տոլմաջյանը նաև շնորհակալություն է հայտնել մարզիկներին մասնակցության համար և հետագա հաջողություններ մաղթել նրանց. «Հպարտ ենք ձեր մասնակցությամբ: Հուսով եմ՝ հետագայում մեծ հաջողություններ կգրանցեք, որոնք ձեզ մի օր նորից կբերեն Փարիզ, և այն ձեզ համար նաև հաղթանակի խորհրդանիշ կլինի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

23:59 11.05.2025

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով

Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:48 11.05.2025

ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

23:38 11.05.2025

Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...

Աֆղանստանում արգելվել է շախմատը

23:17 11.05.2025

Աֆղանստանում արգելվել է շախմատը

Աֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

22:56 11.05.2025

Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-Հոդեյդայում

Իսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya  հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

22:39 11.05.2025

Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցում

ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...

BACK_TO_TOP