TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.82
  • 437.27
WEATHER
+19.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Իրակլի Չիկովանին պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել

15:52 12.07.2024

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

̰
Ավստրիան` որպես ԵՄ անդամ երկիր, առանցքային գործընկեր է Հայաստանի համար. Հակոբ Արշակյանը` Ավստրիայի դեսպանին

15:25 12.07.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը` Թբիլիսի): ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ավստրիայի աջակցությունը մեր երկրին եւ այս հարցում նշել դեսպանի անձնական հանձնառությունն ու պատրաստակամությունը: Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների համատեքստում ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը, ինչի վառ […]

̰
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

15:23 12.07.2024

ՊՆ վարչական համալիրում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել համագործակցության ներկայիս մակարդակը։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերը միմյանց ներկայացրել են նաև երկու երկրների […]

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Սյունիքում այցելել է ամերիկյան «Քոնթուր Գլոբալ» հիդրոկասկադ

15:12 12.07.2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Սյունիքում այցելել է ամերիկյան «Քոնթուր Գլոբալ» հիդրոկասկադ, որը, լինելով վերականգնվող էներգիայի առաջատար արտադրող, նպաստում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը: Այս մասին նշված է ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ։

̰
Փոխվարչապետերն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարին

14:57 12.07.2024

Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանն ընդունել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար, դեսպան Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման ընթացքը՝ անդրադառնալով վերջինիս քաղաքական, տրանսպորտային, էներգետիկ ու այլ բաղադրիչներին: Կարևորվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տեխնիկատնտեսական իրագործելիության վերլուծությունը: Կողմերը […]

̰
Աշտարակում նոր բժշկական կենտրոն է կառուցվում

14:50 12.07.2024

Աշտարակում ընթացքի մեջ են բժշկական կենտրոնի վերակառուցման աշխատանքները: Այս մասին «Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 289 մլն դրամ: Շինաշխտանքներն ավարտին կհասցվեն 2025 թ.-ին:

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին

14:37 12.07.2024

Հուլիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին: ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը:

̰
Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

13:37 12.07.2024

Երևանում հուլիսի 12-ին երեկոյան, 13-17-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 12-ին կեսօրից հետո, 13-17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ […]

̰
Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը

13:14 12.07.2024

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը և Հայաստանում Նիդերլանդների դեսպան Յաապ Ֆրեդերիկսին: Այդ մասին նշված է ԵՄ առաքելության X-ի պաշտոնական միկրոբլոգում։ «Հյուրերը միացել են Իջևանի շրջանում պարեկությանը՝ տեղում առաքելության աշխատանքի մասին ավելին իմանալու համար»,-նշված է գրառման մեջ:

̰
Աշտարակ համայնքի մի շարք բնակավայրերում իրականացվել են փողոցների տուֆ քարով սալապատման աշխատանքներ

11:51 12.07.2024

Աշտարակ համայնքի Աշտարակ, Ավան, Բյուրական, Լեռնարոտ, Ոսկեվազ, Վերին Սասունիկ և Ուջան բնակավայրերում իրականացվել են փողոցների տուֆ քարով սալապատման աշխատանքներ, ընդհանուր՝ 2.49 կմ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սուբվենցիոն ծրագրի արժեքը՝ 265 մլն դրամ է, Կառավարության մասնաբաժինը՝ շուրջ 133 մլն դրամ։

̰
Մակրոնն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

11:29 12.07.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ «Հանրապետության նախագահը (Մակրոն – խմբ.) վերահաստատել է մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը` նպատակ ունենալով արագորեն հասնել խաղաղության համաձայնագրի, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում», – ասված է հայտարարության […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու 2023 թ․ իրականացված աշխատանքներին

11:12 12.07.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: «Առաջին կանգառն Աշտարակում էր: Համայնքի սուբվենցիոն ծրագրով 25 բնակավայրերում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ՝ 22,4 կմ երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 142,5 մլն դրամ է, որից 749,8 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Աշտարակում այցելեցի նաեւ նոր կառուցված […]

̰
Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակության հետ

10:57 12.07.2024

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակության հետ՝ Ռաֆալ Ռիբացկիի գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են ԵՆԲ համաֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի ընթացիկ վիճակին և առաջիկա գործողություններին։ Նշենք, որ ԵՆԲ-ն ՎԶԵԲ-ի հետ համատեղ […]

̰
ԱՄՆ անկախության օրվան նվիրված միջոցառում է անցկացվել Կապան քաղաքում

10:50 12.07.2024

Հուլիսի 11-ին ԱՄՆ դեսպանությունն առաջին անգամ ԱՄՆ անկախության օրվան նվիրված տոնական միջոցառում անցկացրեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Այս առանձնահատուկ տոնակատարությունը մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների և մեր ժողովուրդների սերտ կապերի ամրապնդման գերազանց հնարավորություն է»,-ասել է դեսպան Քրիստինա Քվինը՝ ողջունելով միջոցառման հյուրերին։

̰
Ռուսական կողմը շահագրգռված է, որ Երևանի և Մինսկի միջև առկա բարդությունների շրջանը հնարավորինս արագ ավարտվի․ Գալուզին

10:44 12.07.2024

Ռուսական կողմը շահագրգռված է, որ Երևանի և Մինսկի միջև առկա բարդությունների շրջանը հնարավորինս արագ ավարտվի, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտադիր է մասնակցել տարաձայնությունների կարգավորմանը, Գալուզինը պատասխանել է․ «Մոսկվան շահագրգռված է, որ որքան հնարավոր է շուտ ավարտվի մեր ընկերների միջև առկա բարդությունների շրջանը։ Ամեն դեպքում, մենք հուսով […]

̰
Ինչպես է անհայտ անձը հեղուկանման զանգվածը լցնում սոսի տեսակի ծառերի տակ

10:37 12.07.2024

Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում, օրեր առաջ քաղաքացիները նկատել են, թե ինչպես է անհայտ անձը հեղուկանման զանգվածը լցնում սոսի տեսակի ծառերի տակ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Գործողությունները կատարվել են մի քանի օրերի ընթացքում՝ աշխատանքային ժամերի ավարտից հետո: Հաշվի առնելով, որ սոսիները ներառված են Հայաստանի «Կարմիր գրքում» ՝ ծառերի վնասման համար օրենսդրությամբ նախատեսված է քրեական […]

̰
Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

10:32 12.07.2024

Հուլիսի 12-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

̰
Հայաստանում Արևմուտքը կարող է տվյալներ հավաքել ռուսական օբյեկտների վերաբերյալ․ Գալուզին

10:14 12.07.2024

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքը։ «Նրանք իրենց զեկույցներն ուղղակիորեն ուղարկում են Բրյուսել և չեն կիսում դրանք նույնիսկ հայկական կողմի հետ, կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ արևմտյան երկրները տվյալներ են հավաքում ռուսական օբյեկտների, ինչպես նաև Հայաստանին հարևան բոլոր պետությունների վերաբերյալ», – ասել է նա։ Գալուզինի խոսքով, […]

̰
Հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի․ Էրդողան

10:00 12.07.2024

Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի և խաղաղություն կտիրի։ Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիր ստորագրվել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ «Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է […]

̰
Ինչ նպատակով է Հայաստան գալու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը

22:20 11.07.2024

Կիրակի օրը աշխատանքային այցով Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան: Սպասվում է, որ նրա այցը կտևի 3 օր: Ի՞նչ նպատակով է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստան այցելում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սա տարածաշրջանային այց է. հիմա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Թբիլիսիում է, բայց հատկանշական է, որ տարածաշրջանային այս այցի շրջանակում Բաքու այց չի […]

̰
Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում. որոնվող 18-ամյա աղջկա մարմինը հայտնաբերվել է գյուղի ոռոգման համար նախատեսված ջրատարի բետոնե ավազանում

21:50 11.07.2024

Այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Վաղ առավոտից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Ամասիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները` համագործակցելով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության և Ամասիայի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները Ամասիայի […]

̰
Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-Ավստրիա համագործակցության հեռանկարային ուղղությունները

21:29 11.07.2024

Ավստրիայի պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղար, նախարարության պաշտպանական քաղաքականության տնօրեն դոկտոր Առնոլդ Կամմելի՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ: Կողմերը ներկայացրել են երկու երկրներում իրականացվող բարեփոխումների ընթացքը և առաջնահերթությունները, քննարկել են այդ ուղղություններով փորձի փոխանակման հնարավորությունները: Անդրադարձել են նաև պաշտպանության […]

̰
Ռուբեն Ռուբինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ

21:14 11.07.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 11-ին Սանկտ Պետերբուրգում ԲՐԻԿՍ խորհրդարանական ֆորումի շրջանակում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը զրուցակցին շնորհավորել է բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել Հայաստան-Իրան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Ռուբեն Ռուբինյանն ընդգծել […]

̰
«Արամ» արջուկը ՝ Տավուշի սահմանամերձ բնակավայրերի շուրջ 3100 երեխաների նոր ընկերը

21:09 11.07.2024

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի մշակույթի տանը տեղի է ունենցել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Բարուր» ՍՊԸ-ի կազմակերպած համերգը, որն անցկացվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու նախաձեռնությամբ: Դասական երաժշտության երեկոյի ավարտին համերգի մասնակից բոլոր փոքրիկներին են փոխանցվել խորհրդանշական նվերներ՝ «Արամ» փափուկ արջուկի տեսքով: Ինքնատիպ այս խաղալիքը, որի սրտից հնչում է Արամ Խաչատրյանի […]

̰
Արեգնադեմ բնակավայրում ընթացքի մեջ են դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքները

20:46 11.07.2024

Քաղաքաշինական ծրագրերի վերահսկողության մշտադիտարկման աշխատանքային խումբը Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ նախօրեին այցելել է Արեգնադեմի միջնակարգ դպրոց՝ դիտարկելու դպրոցի շենքի շինարարական աշխատանքների ընթացքը։ Մարզպետի տեղակալը շրջել է դպրոցում, զրուցել շինարարի հետ, տեղեկացել արված աշխատանքների մասին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 748 մլն 540 հազար դրամ, 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 390 մլն 485 […]

̰
Ռազմական ոստիկանության պետն այցելել է մի շարք զորամասեր ու մարտական դիրքեր

20:14 11.07.2024

Հուլիսի 1-6-ը պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը շրջայց է կատարել հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում։ Գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է մի շարք զորամասեր ու մարտական դիրքեր, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, ծանոթացել ծառայության պայմաններին։ ՌՈ պետը կարգադրել է խստագույնս պահպանել մարտական հերթապահության կրման, անվտանգության կանոնները և կանոնադրային հարաբերությունները։ Շրջայցի ավարտին Աշոտ Զաքարյանը […]

̰
Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

20:07 11.07.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 29-հուլիսի 5-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ▪️ Գյումրիում՝ հունիսի 29-ին, ▪️ Վանաձորում՝ հունիսի 29-ին, հուլիսի 1-3-ը, ▪️ Հրազդանում՝ չի գերազանցել։

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է ՔԴԿ տարածաշրջանային պատասխանատուներին

19:54 11.07.2024

Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի (ՔԴԿ) տարածաշրջանային պատասխանատուներին՝ առաջնորդությամբ ՔԴԿ տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի։ «Հանդիպմանը Հայր Սուրբը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին Հայոց Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության հանդեպ ցուցաբերած մշտամնա հոգածության և ուշադրության համար՝ գոհունակությամբ արձանագրելով, որ […]

̰
Երթևեկության փոփոխություն՝ Կոմիտասի պողոտայում

19:46 11.07.2024

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու համար հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտայում: Մասնավորապես՝ Գրիբոյեդովի փողոցից հետադարձի համար կառանձնացվի երթևեկելի գոտի, ինչպես նաև Ն. Տիգրանյան փողոցից դեպի Վահագն Դավթյանի անվան այգի երթևեկությունը կկազմակերպվի առանձին գոտիով: Նշված ճանապարհահատվածը կգծանշվի, կտեղադրվեն ճանապարհային նշաններ:

̰
Խորհրդարանում տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ասուլիսը

19:30 11.07.2024

Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ռումինիայում տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տարեկան 31-րդ լիագումար նստաշրջանը: Ամառային նստաշրջանի ընթացքում ընդունվել է Բուխարեստի հռչակագիրը: Մանրամասները` ԱԺ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP