TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+15.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայտնաբերվել է «Մակարով», փամփուշտներ ու ներարկիչներ. Արագածոտնի պարեկների բացահայտումը

18:07 09.07.2024

Հուլիսի 6-ին՝ ժամը 4.50-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 49-րդ կմ-ին Արագածոտնի պարեկները կանգնեցրել են Աբովյան քաղաքի բնակիչ 42-ամյա մի տղամարդու վարած «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան: Ստուգման ժամանակ պարեկները նկատել են, որ ուղևորը գրպանից նետում է շագանակագույն հեղուկով լցված երկու ներարկիչ։ Վարորդն ու ուղևորը, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալվում և տեղափոխում են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ պարզվում է […]

̰
Առողջապահության նախարարն այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն

17:54 09.07.2024

ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» է այցելել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Շրջայցի ընթացքում նախարարին են ներկայացվել այն փոփոխությունները, որոնք միտված են պացիենտների և բուժանձնակազմի համար պայմանների բարելավմանը: Կենտրոնում վերջերս վերանորոգվել է ևս մեկ բաժանմունք, կատարվել են ներքին հարդարման, բակային հատվածի բարեկարգման աշխատանքներ: Անահիտ Ավանեսյանը կենտրոնի ղեկավարության հետ քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձրել նոր սերնդի […]

̰
Գողություն ոսկերչական տաղավարից. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

17:49 09.07.2024

Հունիսի 29-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվեց հաղորդում գողության վերաբերյալ: Մուտք էին գործել Էջմիածնի Նար-Դոսի փողոցում գործող առևտրի կենտրոնի ոսկերչական տաղավար ու գողացել ոսկյա և արծաթյա զարդեր: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Քրեական հետախույզներն անցան գործի, այդ ընթացքում համագործակցեցին բաժնի համայնքային ոստիկանների հետ և ստացան հավաստի օպերատիվ տվյալներ, որ գողությունը կատարել են Արմավիրի մարզի Խոյ […]

̰
Բյուրական գյուղում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ

17:36 09.07.2024

Հուլիսի 9-ին՝ ժամը 13:48-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։40-ին, մարվել՝ 15։20-ին։ Գյուղի «Կալեր» կոչվող հանդամասում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

̰
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը

17:30 09.07.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսը եւ Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը: Ողջունելով պատվիրակությանը խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները: Նա […]

̰
Կրակոցներ մայրաքաղաքի Կողբացու փողոցում. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

17:23 09.07.2024

Հուլիսի 1-ին՝ ժամը 22.16-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց. մի քաղաքացի հայտնում էր, որ Եզնիկ Կողբացու փողոցում կրակոցի նմանվող ձայներ է լսել: Տեղեկությունը ստուգվեց անմիջապես։ Պարզվեց՝ ժամը 22.10-ին անհայտ մակնիշի ավտոմեքենան անցել է Կողբացու փողոցով, և այդ ընթացքում մեքենայից արձակվել են կրակոցներ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում […]

̰
Արթիկում բացվել է «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը

17:04 09.07.2024

Արթիկ համայնքում այսօր հանդիսավորությամբ բացվել է «Արթիկի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության փոխդեսպան Նիկոլաս Պասամանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ՅՈՒՆԻԵՍՖի հայաստանյան գրասենյակի և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի պատասխանատուներ, […]

̰
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Արգենտինային Անկախության օրվա առթիվ

16:56 09.07.2024

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ «Մեր ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Արգենտինայի կառավարությանը և պատմականորեն բարեկամ ժողովրդին՝ Արգենտինայի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ»,- նշված է X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

̰
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը

16:50 09.07.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Գլխավոր դատախազության վստահելի գործընկերն է, որի հետ համագործակցությունն իրականացվում է տարբեր՝ այդ թվում՝ դատախազների մասնագիտական գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացման ու կատարելագործման ուղղություններով: Հանրապետության գլխավոր դատախազն […]

̰
Զինա Սարկիսովան որոնվում է որպես անհետ կորած

16:38 09.07.2024

Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2001 թվականին ծնված Զինա Սարկիսովան: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Շենգավիթի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի […]

̰
Պայթյուն՝ «Ford» մակնիշի բեռնատարում. կա տուժած

16:32 09.07.2024

Հուլիսի 9-ին՝ ժամը 15։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 55 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ […]

̰
ՍԴ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Գերագույն դատարանում

16:23 09.07.2024

2024 թվականի հունիսի 24-ից 28-ը Սահմանադրական դատարանի պատվիրակությունը՝ փոխնախագահ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ, դատավորներ Սեդա Սաֆարյանի, Էդգար Շաթիրյանի և Դավիթ Խաչատուրյանի, ՍԴ մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանի և ՍԴ նախագահի խորհրդական Ալինա Փխրիկյանի կազմով այցելել է ԱՄՆ, որտեղ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Գերագույն դատարանում, ԱՄՆ այլ դաշնային դատարաններում, ինչպես նաև ԱՄՆ այլ դաշնային մարմիններում և իրավունքի գիտական […]

̰
Կարևորում ենք վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը. Ալեն Սիմոնյանն ընդունել է Նիդերլանդների խորհրդարանի պատվիրակությանը

16:16 09.07.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Նա ողջունել է պատվիրակության այցը ՀՀ Ազգային ժողով եւ նշել, որ նման այցերը կարեւոր են երկու խորհրդարանների միջեւ առկա համագործակցությունը խորացնելու տեսանկյունից: Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններից՝ ԱԺ նախագահն ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս արժեքային […]

̰
Նոր ձևաչափով հերթական ատեստավորմանը հայտագրվել Է շուրջ 5495 ուսուցիչ

16:12 09.07.2024

2024 թվականից ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն իրականացվում է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա: Նոր ընթացակարգով հերթական ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել Է շուրջ 5495 ուսուցիչ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նոր փոփոխությանն ու մանրամասներ ներկայացրել: Նախարարի տեղակալի խոսքով՝ հերթական ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը, որն ի սկզբանե սահմանված […]

̰
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին

15:52 09.07.2024

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովին։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։ «Հարգելի՜ գործընկերներ, ձեր հարցումներին ի պատասխան՝ տեղեկացնում եմ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին»,- նշված է Հարությունյանի […]

̰
Զորակոչիկներին պարտադիր զինծառայությունից ազատելու կամ զորակոչը հետաձգելու համար ՊՆ պաշտոնատար անձինք ստացել են 50.000 դոլար կաշառք. 9 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

15:22 09.07.2024

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Վ.-ն. զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության տարածքային ստորաբաժանումներից մեկի զորակոչի բաժնի պետի պաշտոնը, ՊՆ մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Հ.-ի և ՊՆ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նկատմամբ ունեցած […]

̰
Հանձնառու ենք նպաստել ՀՀ տնտեսական և թվային անվտանգությանը՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում շարունակական ներդրումների միջոցով․ ԱՄՆ ՄԶԳ

15:13 09.07.2024

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը արդեն երկու տասնամյակ աջակցում է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտին՝ գործակցելով ամերիկյան ընկերությունների և Հայաստանի կառավարության հետ: «ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը հանդիպեց «Սինոփսիս» և «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունների հետ՝ քննարկելու ԱՄՆ ՄԶԳ-ի հետ նրանց փոխգործակցությունը Հայաստանում «Առաջադեմ հետազոտությունների կենտրոնի» ստեղծման նպատակով: Մենք հանձնառու ենք նպաստել Հայաստանի տնտեսական և թվային անվտանգությանը՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման […]

̰
Քննարկվել են հայ-չինական համագործակցության հիմնական ուղղությունները

14:46 09.07.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարված աշխատանքի և հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար: Չինաստանի դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին իր պաշտոնավարման […]

̰
Քննարկվել են պատանիների կարողությունների զարգացման հնարավորություններն արվեստի ոլորտում

14:39 09.07.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ, ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակի տնօրեն Անուշ Թորանյանին և արվեստի ու մշակույթի հարցերով պատասխանատու Մանոն Զեյդլերին: Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրերին և կարևորել հայ-ֆրանսիական հարաբերությունների կայացումը նաև մշակույթի տարբեր ոլորտներում պատանիների ու երիտասարդների կարողությունների զարգացմամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է պետական աջակցությամբ իրականացվող […]

̰
Վարչապետն ընդունել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը

14:22 09.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև բազմաոլորտ համագործակցությունը վերջին ժամանակաշրջանում կրում է դինամիկ բնույթ և ընդգծել այդ երկրի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունն ու երկխոսությունը, այդ թվում՝ տարբեր միջազգային հարթակներում: Վարչապետը […]

̰
Երևանի Արին Բերդի փողոցում այրվել է ավտոմեքենա

14:03 09.07.2024

Հուլիսի 9-ին, ժամը 12։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Lexus» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Գ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։50-ին, մարվել՝ 13։03-ին։ Այրվել […]

̰
2-րդ հորիզոնական՝ իրավապահ մարմինների հաշվարկով. Արդարադատության նախարարությունը մասնակցել է ուժային կառույցների միջև բանակային խաղերին

13:58 09.07.2024

ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացված բանակային խաղերին մասնակցել են Արդարադատության, Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների, քննչական, հակակոռուպցիոն կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը։ Արդարադատության նախարարության թիմի կազմում ընդգրկված են եղել քրեակատարողական, պրոբացիայի, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները։ […]

̰
Եկել է ժամանակը, որ Հայաստանը ընտրի տարածաշրջանային համագործակցությունը. Ջեյհուն Բայրամով

13:56 09.07.2024

Նախորդ հակամարտության ավարտից հետո նոր հնարավորություններ են ի հայտ եկել տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության նոր իրողություններ կառուցելու համար։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին ասել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ներկա պատմական պայմաններում Ադրբեջանը հանդես է գալիս երկխոսության և խաղաղության օգտին, և եկել է ժամանակը, որ հայկական կողմը տարածքային պահանջների փոխարեն ընտրի տարածաշրջանային համագործակցությունը»,-ասել […]

̰
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մյասնիկյան պողոտան

13:39 09.07.2024

Երևանի քաղաքապետարանից հայտնում  են, որ ճանապարհի միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 9-ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մյասնիկյան պ. -Հերացի փ. հատումից մինչև Մյասնիկյան պ. – Աճառյան փ. հատում ճանապարհահատվածը, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: Դեպի Նոր […]

̰
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

13:23 09.07.2024

Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին: Նախարար Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ կարևոր առաքելության մեջ: Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախկին ռազմական կցորդ, գնդապետ Բահման […]

̰
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է ԿԶԵՀ ռազմավարական նիստին

13:15 09.07.2024

Հուլիսի 5-ին Մոսկվայում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (այսուհետ՝ ԿԶԵՀ, Հիմնադրամ) ռազմավարական նիստին: ԿԶԵՀ ռազմավարական նիստի առանցքային օրակարգային հարցերից է եղել գլոբալ մակրոտնտեսական իրավիճակի փոփոխության պայմաններում Հիմնադրամի և անդամ երկրների ռազմավարությունների վերանայումը՝ նոր իրողություններին համապատասխան: Անդրադարձ է կատարվել նաև առկա տնտեսական խնդիրների լուծման ու մարտահրավերներին […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում  առաջիկա օրերին

13:10 09.07.2024

Երևանում հուլիսի 9-ի կեսօրից հետո, 10-14-ին գիշերը և կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Օդի […]

̰
Վանաձոր քաղաքում ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում են Տիգրան Մեծի պողոտան և Սանկտ Պետերբուրգի փողոցը

12:04 09.07.2024

Վանաձոր քաղաքում ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում են Տիգրան Մեծի պողոտան (0.9կմ) և Սանկտ Պետերբուրգի փողոցը (1.75կմ)։ Հիմնանորոգման շրջանակներում այժմ կատարվում են ճանապարհային հագուստի վերականգնման աշխատանքներ։ Տիգրան Մեծի պողոտայում կառուցվել են մայթերը՝ գունավոր սալիկներով‚ Սանկտ Պետերբուրգի փողոցում մայթերը հիմնականում ասֆալտե ծածկույթով են։ Իրականացվում է հողային պաստառի և ծածկի վերականգնում։ Տիգրան Մեծի փողոցում ավարտված է հարթեցնող […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

11:51 09.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Խավիեր Խերարդո Միլեյին՝ Անկախության տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Ուղերձում մասնավորապես ասված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա փոխգործակցությունը՝ հիմնված դարավոր բարեկամության ավանդույթների և ընդհանուր […]

̰
«Դիլիջան» ազգային պարկի Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում վերջին ամիսներին ծնվել է 7 ձագ

11:21 09.07.2024

«Դիլիջան» ազգային պարկի Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում վերջին ամիսներին ծնվել է 7 ձագ: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ Կենտրոնում այժմ կա 43 եղջերու. աշնանը նախատեսվում է դեպի վայրի բնություն երկրորդ բացթողումը:

̰
BACK_TO_TOP