17:02 16.07.2024
Մասիսի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նորաբաց գյուղի 36-ամյա մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Տեղեկությունը ստուգելու նպատակով հուլիսի 10-ին ոստիկանները մեկնեցին Նորաբաց: Տեսանելի վայրում հայտնաբերվեց մշակած կանեփի 41 թուփ: Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, 36-ամյա տղամարդը տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր: Վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի 72 թուփ: Ըստ տղամարդու` կանեփն […]
16:56 16.07.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Ողջունելով պետքարտուղարի այցը Հայաստան՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների շարունակական առաջընթացի կարևորությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների և փոխադարձաբար սահմանված առաջնահերթությունների վրա: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ […]
16:48 16.07.2024
Հուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյայի հետ: ԱԽ քարտուղարն անդրադառնալով Փենսիլվանիա նահանգում նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կատարված մահափորձին՝ ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին, ինչպես նաև մաղթել շուտափույթ ապքինում վիրավորներին: Ա. Գրիգրոյանը նշել է, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է: Հանդիպմանը […]
16:25 16.07.2024
Հուլիսի 17-ին՝ ժամը 10:30-ին, Արագածոտնի մարզի Շղարշիկ, ժամը 11:00-ին Կաթնաղբյուր և ժամը 12:00-ին Իրինդ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
16:14 16.07.2024
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հուլիսի 6-ին արձանագրված թունավորման դեպքին արագ արձագանքել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ իր իրավասությունների շրջանակում կատարելով անհրաժեշտ միջոցառումներ: Մասնավորապես՝ նույն օրը Գորիս քաղաքի խանութներից մեկից և Շինուհայր գյուղի խանութից կատարվել են նմուշառումներ այն մթերքներից, որոնք գնել և օգտագործել էին «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամները: Ըստ այդմ՝ լաբորատոր […]
16:10 16.07.2024
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (բացի Տավուշի մարզի դպրոցներից) 2-3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարաններում 2024-2025 ուստարում ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը: Ուսումնական պլանի պետական, դպրոցական և անհատական բաղադրիչներով սահմանված ժամաքանակի տնօրինմամբ հանրակրթական ուսումնական հաստատությունը կազմում է տվյալ տարվա իր ուսումնական պլանը: Վերոնշյալ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվում է Հանրակրթության […]
14:42 16.07.2024
ՀՀ ՊՆ N բանակային զորամիավորում կատարած աշխատանքային այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է զորամիավորման սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին: Նախարարը դիտարկել է ատեստավորման քննությունների ընթացքը, հետաքրքրվել կրակային փուլի արդյունքով: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամիավորման հրամանատարին հանձնարարել է ավելացնել կրակային ու ֆիզիկական պատրաստության պարապմունքները՝ անձնակազմի կարողություններն առավելագույնի հասցնելու և գերազանց գնահատականի արժանանալու համար: […]
14:20 16.07.2024
Պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան խոսքով հանդես եկավ Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման նոր մասնաշենքեր այցի ընթացքում։ Միացյալ Նահանգները հատկացրել է շուրջ 16 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանում պարեկային ոստիկանության ձևավորման նպատակով և հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումներն առաջ մղելու հարցում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Մենք շարունակում ենք խորացնել հայ-ամերիկյան համագործակցությունը […]
13:11 16.07.2024
Հուլիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի էկոնոմիկայի նախարար Սաիդ Մոհամեդ ալ Դաքրիի հետ: Հանդիպումը կայացել է նախարար Միրզոյանի՝ Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում: Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև ձևավորված քաղաքական երկխոսությանը համահունչ նաև ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության ավելացմանը, այդ նպատակով տնտեսական և […]
12:55 16.07.2024
Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է առավոտյան տողանի շարված նորակոչիկներին, որոնք, ուսումնական փուլն ավարտելով, որպես կրտսեր հրամանատարներ մեկնելու են նախորոշված զորամասեր: Նախարար Պապիկյանը ժամկետային զինծառայողների հետ զրուցել է զինվորական ծառայության առանձնահատկությունների, ՊՆ-ում ներդրված մի շարք ծրագրերի և ուսումնական կենտրոնի տեսական ու […]
12:25 16.07.2024
Հուլիսի 10-ից 12-ը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը Քիշնևում (Մոլդովա) մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը՝ որպես ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդներում Հայաստանի փոխկառավարիչ: Ընկերակցային խմբի հանդիպումներին խմբի անդամ երկրների հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու ինստիտուտների բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկումներ են ունենում ԱՄՀ-ի և […]
12:04 16.07.2024
Հիմնանորոգվում է Հ-53, /Մ-4/-Սեմյոնովկա-/Մ-4/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+100 հատվածում գտնվող կամուրջը։ Այն Մ-4 միջպետական ճանապարհը միացնում է Ծովագյուղի հետ։ Շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Սուֆետ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Քաջիկ Հովհաննիսյանը նշում է‚ որ Ձկնագետի վրա գտնվող կամուրջն ամբողջովին քայքայվել էր։ Քայքայված կամրջի փոխարեն այժմ կառուցվում է նորը։ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարի։ […]
11:30 16.07.2024
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի Հին հանրախանութ թաղամասի, Տավուշ բնակավայրի թիվ 23-րդ, 24-րդ փողոցների, Այգեպար բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։
11:15 16.07.2024
Հուլիսի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են քաղաքի էլեկտրական շչակները: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։
10:52 16.07.2024
Միավորված ազգերի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) ներկայացրել է երաշտի ազդեցության և խոցելիության թվային ամփոփագիրը, որը նախատեսված է երաշտի ակտիվ կառավարման աճող անհրաժեշտությունը բավարարելու համար: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Սա հարմար վեբ գործիք է, որը նպատակ ունի օգնել երկրներին երաշտի դեմ արձագանքման մոտեցումից անցում կատարել դեպի պայքարի կանխարգելիչ մոտեցումների: […]
10:42 16.07.2024
Հուլիսի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածին։ Նախարար Միրզոյանը հանդես է եկել ստորև ներկայացված ելույթով. «Պարո՛ն նախագահ, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում: Այս տարվա ֆորումի թեման չէր կարող ավելի արդիական լինել, քանի որ համաշխարհային հանրությունը […]
10:20 16.07.2024
Հայաստանն ու Ադրբեջանն անհավանական առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ են անցել բանակցություններում, բայց խաղաղության համաձայնագրին հասնելու համար կողմերից պահանջվում են որոշ բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը մեծ նշանակություն կունենա այդ երկրների և տարածաշրջանի խաղաղության, կայունության, […]
21:26 15.07.2024
Ադրբեջանի դեսպանությունը Թեհրանում վերսկսում է իր աշխատանքը: Տեղեկությունն այդ մասին պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ չնայած նրան, որ հայտարարվել էր այս ամսվա վերջին դեսպանության աշխատանքը վերսկսելու մասին: Ազդարարված ժամկետից շո՞ւտ են դիվանագետները գործի անցել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դեսպանատան աշխատանքը վերսկսելու մասին որոշումը կայացվեց բանակցությունների արդյունքում, իսկ այդ բանակցություններին նախորդել էր Իլհամ […]
21:06 15.07.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ աշխատակազմի պատասխանատուները մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի գլխավորությամբ այցելել են Ամասիա համայնքի Ողջի բնակավայր, որտեղ «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի շրջանակներում մեկնարկել են խոշոր խեցգետնաբուծական համալիրի կառուցման աշխատանքները։ Մարզպետի տեղակալը շրջել է տարածքում, ծանոթացել շինարարության ընթացքին, հետաքրքրվել աշխատանքների տեմպերից ու որակից։ Խեցգետնաբուծության զարգացման պետական աջակցության մասնակցության առաջին […]
21:02 15.07.2024
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ «Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։
20:14 15.07.2024
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 419 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.47 դրամ:
19:52 15.07.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում: Մասնավորապես, Ագաթանգեղոսի փողոցից կարգելվի հետադարձը՝ երկու երթևեկելի գոտիներից կթույլատրվի «միայն աջ» դեպի Գր. Լուսավորչի փողոց ուղղությամբ և երեք երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ» դեպի Արշակունյաց պողոտա: Գր. Լուսավորչի փողոցի երկրորդ երթևեկելի գոտուց նախկին […]
19:48 15.07.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչներին: Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են քաղաքում առկա ոլորտային խնդիրներին ու հրատապ հարցերի դեպքում Երևանի քաղաքապետարանի հետ մշտական կապի ապահովմանը: Ընդգծելով հյուրանոցային տնտեսության զարգացման ու Երևանը զբոսաշրջիկների համար ավելի մրցունակ դարձնելու կարևորությունը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ առկա խնդիրներին համակարգային […]
19:44 15.07.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը արձակուրդում է լինելու։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Արձակուրդը կընդհատվի այս շաբաթ Լոնդոնում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովով: Արձակուրդի մեծ մասը վարչապետը կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում, որտեղ ևս մինչև օգոստոսի 12-ը նախատեսվում են որոշ աշխատանքային այցեր, մասնավորապես, Տավուշի և Արմավիրի մարզեր։
19:33 15.07.2024
Սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի ու վիրավորների վերաբերյալ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել: «Մի շարք ԶԼՄ-ներ տվյալ տեղեկությունը շրջանառում են զինվորական վթարված մեքենաների լուսանկարներով և 6 վիրավորների մասին հայտնող վերնագրերով՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե զինծառայողներ են վիրավորում ստացել: ՃՏՊ վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչները […]
19:29 15.07.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հուլիսի 8-14-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը: Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը, շարունակվել է պտղատուների հասունացումը, խոտաբույսերը ծաղկել են։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ գտնվել է մոմային հասունացման փուլում, սկսվել է եգիպտացորենի կաթնային հասունացումը, դիտվել է կարտոֆիլի վերգետնյա մասի թառամում և կաղամբի […]
19:22 15.07.2024
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանի ուղեկցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Լյոլեին Ռոբերթսի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Սյունիքի մարզ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: ԱԶԲ պատվիրակները եղել են Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի հուսիսային հատվածում՝ Սիսիանից մինչև Բարգուշատի թունելի հյուսիսային պորտալ։ Այս տեղամասում կառուցվելու է […]
19:10 15.07.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 8-14-ը: Սևանա լճի մակարդակը հուլիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.68մ (14.07.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 14 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 51սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հուլիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել […]
19:02 15.07.2024
Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 17 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, ապա առաջ ընթացել, բախվել երկաթե սյանը ու մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի […]
18:43 15.07.2024
ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով՝ հուլիսի 14-ի դրությամբ ՆԳՆ փրկարար ծառայությունում ձևավորվել է աշխատանքային 302 խումբ, որից 277-ը՝ ՆԳՆ փրկարար ծառայության […]