11:04 09.07.2024
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել է աշխատանքից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ «Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ»,-նշված է հաղորդագրության մեջ։
10:57 09.07.2024
Շարունակվում է սեզոնային զբաղվածության ծրագիրը։ Այս տարի 230 մլն դրամ է հատկացվել, որպեսզի ծրագրի շահառուները իրենց գյուղատնտեսական աշխատանքները ավելի ճիշտ կազմակերպեն և ավելի շատ եկամուտ ստանան: Ծրագրով 1400 հա հողատարածք արդեն մշակվում է, զգալի մաս են կազմում նախկինում չօգտագործված հողերը: Միջոցառման շահառու է 1000-ից ավելի ընտանիք:
23:00 08.07.2024
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է USAID-ի հայաստանյան ներկայացուցչությունը։ «Այցի ընթացքում նա կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և գործարար ոլորտի առաջնորդների հետ: Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հաստատակամ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական դիմակայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշված է USAID-ի հայաստանյան ներկայացուցչության հաղորդագրության մեջ:
22:03 08.07.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Արագածի փ․ 93, 93/Ա շենքեր, Արագածի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Ավան Առինջ՝ Տաշքենդի նրբ. 1, 1/3, 1/5, 2/3, 2/4, 3, 5 շենքեր, Տաշքենդի փ. 14, 16, 18 շենքեր, […]
21:51 08.07.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղություն է ցանկանում հաստատել նաև Թուրքիան: Այդ մասին, համենային դեպս, այդ երկիրը հայտարարում է, բայց այլ են Ադրբեջանից հնչող ուղերձները: Ի՞նչ է ցանկանում անել տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմը: Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում պատասխանել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը:
20:22 08.07.2024
Հուլիսի 8-ին, ժամը 18:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարներն ափից մոտ 70 մ հեռավորության վրա նկատել են հեծանվանավակ և քաղաքացու, ով չի կարողանում դուրս գալ ափ։ Ջրափրակարարներն ափ են դուրս բերել Զ. Ս.-ին և հեծանվանավակը:
20:18 08.07.2024
Պլանային, ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 9-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1, 1/1, և 1/2 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
19:54 08.07.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 10-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի մայրաքաղաքի մի շարք փողոցներում: Գարեգին Նժդեհի փողոց – Արշակունյաց պողոտա խաչմերուկում՝ Գարեգին Նժդեհի հրապարակից բարձրացող ուղղությամբ կարգելվի հետադարձը: Արցախի պողոտա – Արին Բերդի փողոց խաչմերուկում՝ Արին Բերդի փողոցից դեպի Արցախի պողոտա – Այվազովսկու փողոց խաչմերուկ ուղղությամբ նախկին «միայն […]
19:42 08.07.2024
Հուլիսի 7-ին հանրապետությունում նշվել է Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոներից Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը: Տոնի կապակցությամբ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներին մասնակցություն է ունեցել նաև ՆԳՆ Փրկարար ծառայությունը: Մայրաքաղաքի վարչական շրջաններում հրշեջ-փրկարարական ավտոմեքենաները մասնակցել են ջրցողման արարողությանը՝ համատեղության կարգով ապահովելով նաև քաղաքացիների անվտանգությունը: Քաղաքացիների տոնն էլ ավելի վառ ու գունավոր դարձնելու նպատակով […]
19:35 08.07.2024
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքներ ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 8-ին ժամը 18:00-ից դադարեցվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան, Հովսեփյան, Նորքի այգիներ (մասնակի), Դավիթ Բեկի (մասնակի) փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
19:05 08.07.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 8-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Յակոբ Ռայկերտ Թոդոր Ֆրեդերիքսը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, մասնավորապես՝ ընդգծելով կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, […]
18:40 08.07.2024
Շիրակի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել գերազանց շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին ներկա են գտնվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, դասախոսներ, հյուրեր։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, միջոցառման մեկնարկին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ծաղիկներ են խոնարհել համալսարանի […]
18:27 08.07.2024
Հուլիսի 8-ին՝ ժամը 13:20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցում ավտոմեքենա է պայթել, ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ընթացքի մեջ գտնվող «Nissan» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1992 թ.) գազի բալոնից տեղի է […]
18:22 08.07.2024
Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի: Առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցի […]
18:12 08.07.2024
Հուլիսի 8-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ու քաղաքական երկխոսության դինամիկան՝ երկուստեք կարևորելով միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Խորհրդարանի կողմից Հայաստանի […]
17:55 08.07.2024
Հուլիսի 8-ին՝ ժամը 13:44-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Լաստիվեր» հանգստյան գոտու ճանապարհին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Լ. Հ.-ին (ծնված 2005 թ.) մոտեցրել են արշավախմբի ավտոմեքենային. քաղաքացին հրաժարվել է բուժօգնությունից:
17:50 08.07.2024
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 8-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որի օրակարգում Կառավարության հեղինակած եւ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված ««Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Քննարկմանը մասնակցել են հանրապետական, մարզային, համայնքային ենթակայության եւ մասնավոր գրադարանների մասնագետ-ներկայացուցիչներ, ոլորտի […]
17:45 08.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր մասնակցել է 2023/24 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, […]
17:38 08.07.2024
Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հուլիսի 8-11-ը կլինի Հայաստանում՝ հաստատելու Հայաստանի հետ Միացյալ Նահանգների խորացող գործընկերությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԱՄՆ ՄԶԳ-ի «Ինստագրամ»-ի էջը: «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը հայտարարում է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի՝ Հայաստան սպասվող այցի մասին։ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը հուլիսի 8-11-ը կլինի […]
17:26 08.07.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում զինված միջադեպի առթիվ քննվող քրեական վարությի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող անձանցից մեկը՝ Ս․Ս․-ն: Ինչպես ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, 2024 թվականի մարտի 15-ին` ժամը 00:14-ի սահմաններում, Ս.Ս.-ն, իր կողմնակիցների՝ Ս.Ա.-ի և քննությամբ դեռևս չպարզված […]
17:21 08.07.2024
Նախաձեռնությամբ առավել հասանելի ու անվտանգ ենք դարձնում հղիության արհեստական ընդհատումը. ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը` ներկայացնելով իր եւ գործընկերներ Լուսինե Բադալյանի, Տաթեւիկ Գասպարյանի ու Լենա Նազարյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը: Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով գործող օրենսդրությունում միայն հիվանդանոցային պայմաններում եւ գործիքային մեթոդներով է թույլատրվում հղիության արհեստական ընդհատումը: Պատգամավորի դիտարկմամբ […]
17:16 08.07.2024
Նաիրա Ասատրյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացված կրկնակի ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Ներքին Չարբախ)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
17:05 08.07.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հուլիսի 1-7-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը: Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների հասունացումը և բերքահավաքը։ Կատարվել է աշնանացան ցորենի բերքահավաք։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է կանաչ հասունացումը, առաջացել է խոտաբույսերի ծաղկաբույլերը։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ գտնվել է մոմային հասունացման փուլում, եգիպտացորենը հուրանակալել է, […]
17:00 08.07.2024
Հուլիսի 7-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը շրջայց է կատարել Սևանա լճի 1-ին և 2-րդ հանրային լողափերում, տեղում հետևել է հերթապահություն իրականացնող փրկարարների աշխատանքին, ծանոթացել ծառայության նյութատեխնիկական համալրվածությանն ու հագեցվածությանը, մասնավորապես՝ լողամիջոցներին, անօդաչու թռչող սարքերին: Ե. Կարապետյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել փրկարարներին, ինչպես նաև հորդորել՝ բարեխիղճ ծառայությամբ առավելագույնս ջանք գործադրել քաղաքացիների անվտանգությունն […]
16:52 08.07.2024
ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետները մշտադիտարկման նպատակով այցելել են Արագածոտնի և Շիրակի մարզերի հուշարձաններ: Աշխատանքային խումբն այցելել է Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի 7-րդ դ. թվագրվող Սբ Գևորգ եկեղեցի, որտեղ ԿԳՄՍ նախարարության և բարերար Համլետ Թադևոսյանի համագործակցությամբ իրականացվում են եկեղեցու վերականգնման աշխատանքներ: Ներկա պահին կատարվում են հուշարձանի տանիքածածկի իրականացման աշխատանքները: Համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ […]
16:47 08.07.2024
Հուլիսի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Եկատերինբուրգ քաղաքում տեղի ունեցած «Իննոպրոմ» միջազգային ֆորումի շրջանակներում ԱՊՀ անդամ պետությունների արդյունաբերական քաղաքականության խորհրդի տասներորդ նիստին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ «Ուրախ եմ ողջունել ձեզ այս կարևոր հանդիպմանը, որը նվիրված է մեր երկրներում արդյունաբերության զարգացմանն առնչվող թեմաների քննարկմանը: Արդյունաբերական քաղաքականությունը պետական կառավարման առանցքային […]
16:38 08.07.2024
Մեկնարկել է արդեն 5-րդ անգամ անցկացվող «EduArmenia2024» համահայկական գիտակրթական աշխատաժողովը, որի նպատակն է ներկայացնել հանրակրթության ոլորտի բարեփոխումների լավագույն փորձը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Աշխատաժողովի բացմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Խ. […]
16:33 08.07.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 1-7-ը: Սևանա լճի մակարդակը հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.68 մ (07.07.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 12սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 51սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել […]
16:26 08.07.2024
2024թ.-ի հուլիսի 6-ին՝ ժամը 01:35-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնից ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որի համաձայն՝ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հայտնել են, որ «սուր էգզոգեն թունավորում» ախտորոշմամբ, ժամը 22.00-ից մինչև հուլիսի 7-ին ժամը 05,00-ն ընկած ժամանակահատվածում շտապօգնության մեքենայով Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրից իրենց մոտ է տեղափոխվել 7 […]
16:22 08.07.2024
ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա տարեդարձի առթիվ: «Սրտանց շնորհավորում ենք, քանի որ այսօր Հայաստանը և Խորվաթիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Մեր համագործակցությունը հիմնված է համընդհանուր արժեքների, ժողովրդավարական սկզբունքների և Հայաստան-Խորվաթիա-Եվրոպական միություն ավելի սերտ գործընկերության վրա»,-ասվում է X-ի միկրոբլոգում հրապարակված ուղերձում: