TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին

11:29 18.06.2024

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին (Բանտերի և ուղղիչ հիմնարկների եվրոպական կազմակերպություն): Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը կառույցին անդամակցելու հայտը ներկայացրել է կազմակերպության նախագահին: Հայտում Գրիգորյանը ներկայացրել է քրեակատարողական ծառայության ներկա վիճակը, նախատեսված բարեփոխումների ծրագրերն ու ուղղությունները, դրանց ընթացքը, կազմակերպությանն անդամակցելու ակնկալիքները: EuroPris-ի տնօրենների խորհրդում Քրեակատարողական ծառաության՝ կազմակերպությանն անդամակցելու […]

̰
Հայաստանը Ֆրանսիայի հետ պայմանագիր է կնքել ֆրանսիական CAESAR ինքնագնաց հաուբիցների գնման համար․ Ֆրանսիայի ՊՆ ղեկավար

10:59 18.06.2024

Հայաստանը Ֆրանսիայի հետ պայմանագիր է կնքել ֆրանսիական CAESAR ինքնագնաց հաուբիցների գնման համար, երեքշաբթի X սոցիալական ցանցում հայտնել է Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Սեբաստիան Լեկորնյուն։ «Մենք շարունակում ենք ամրապնդել մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ։ Նոր կարևոր իրադարձություն է CAESAR ինքնագնաց հաուբիցների գնման պայմանագրի կնքումը»,-գրել է նա։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած […]

̰
Բերդ համայնքի Վերին Ծաղկավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:38 18.06.2024

Հունիսի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Հավկիթի մեծությամբ կարկուտ Լոռու մարզում

00:00 18.06.2024

Հավկիթի մեծությամբ կարկուտ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում կարկուտից լուսանկար է հրապարել։  

̰
Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում

23:54 17.06.2024

Այսօր՝ հունիսի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Արագածոտնի 67-ամյա Դավիթ Բ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Աշտարակի նախկին, այժմ՝ չգործող «Գայի պոստի» հարևանությամբ, մխրճվել է առևտրի տաղավարին մեջ, անցել այնտեղով և վրաերթի ենթարկել հետիոտնի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի […]

̰
Նիկոլ Փաշինյանն այցելել է Իշխանասար բնակավայր

23:33 17.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Իշխանասար բնակավայրում այցելել է «ԱՆԴ» ընկերության ինտենսիվ այգի և վերամշակման գործարան: Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: «Ընկերությունը Կառավարության վարկերի սուբսիդավորման և լիզինգի աջակցության ծրագրերով ձեռք է բերել 204 մլն. դրամի գյուղտեխնիկա և ագրոպարենային ոլորտի սարքավորումներ»,-գրել է Փաշինյանը: Վարչապետը եղել է նաև Սիսիանի Անտառային կոմիտեի տնկարանում:

̰
ՀՀ ՊՆ-ի և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև պայմանագիր է կնքվել

23:13 17.06.2024

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

̰
Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի   նախարարի հետ

22:47 17.06.2024

Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի […]

̰
Դիլիջանի թունելի մոտ մեքենա է այրվել

22:41 17.06.2024

Այսօր՝ հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի թունել չհասած հատվածում ավտոմեքենա է այրվում. կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Երթևեկությունը նշված վայրում ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան մարել […]

̰
Եվրամիության բոլոր կառույցներում նոր ղեկավարներ են լինելու․ ինչ է հայտնի նրանց մասին

22:34 17.06.2024

Արևմտյան մամուլը գրում է, որ այսօր Եվրամիության անդամ պետությունների ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ կորոշվի, թե ով է լինելու միավորված Եվրոպայի գործադիր իշխանության ղեկավարը: Ամենայն հավանականությամբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կվերընտրվի այդ պաշտոնում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ինչպես հեղինակավոր  The Guardian և Financial Times պարբերականներն են գրում, Ուրսուլա ֆոն դեր Լայենի […]

̰
Պետբյուջեից  39.9 մլն դրամ է հատկացվել  Կոռնիձորում  պուրակ և խաղահրապարակ կառուցելու համար

22:30 17.06.2024

Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում կառուցվել է պուրակ և խաղահրապարակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ ծրագրի իրականացման նպատակով պետբյուջեից հատկացվել է 39.9 մլն դրամ:

̰
Հայկական դրոշը ֆրանսիացիների սրտերում է. Ֆրանսիայի  դեսպան

22:14 17.06.2024

Հայկական դրոշը ֆրանսիացիների սրտերում է։ Այս մասին սոցիալական իր էջերում  գրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին։ «Հունիսի 15-ին Հաղթական կամարում տեղի ունեցավ զինվորական արարողություն։ Հայկական դրոշը Ֆրանսիայի դրոշի կողքին էր՝ Փարիզի կենտրոնում, և այն ֆրանսիացիների սրտերում է»,- գրել է դեսպանը։

̰
Հրահանգ է եղել հարձակվել վարչապետի, ԱԺ նախագահի վրա. Ալեն Սիմոնյան

21:38 17.06.2024

ԱԺ-ի շենքը գրավելու հրահանգ եղել է, որ հարձակվեն վարչապետի, ԱԺ նախագահի, պատգամավորների վրա։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման համոզմունք է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանի խոսքով, հունիսի 12-ի ակցիայի մասնակիցները նոյեմբերի 9-ի կրկնությունն էին ուզում անել, պարզապես ոստիկանությունը թույլ չտվեց։ «Այս ամենը պարզ էր իրենց տարածած հայտարարություններից։ Իշխանությունը քաղաքական մակարդակով մտածում է, որ […]

̰
Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում այցելել է ԱԱԾ սահմանապահ ուղեկալ

21:27 17.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում այցելել է ԱԱԾ սահմանապահ ուղեկալ։ Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Վարչապետին զեկուցել են, որ ընթացիկ օրվա ընթացքում սահմանի խախտման, ինչպես նաև արտառոց դեպքեր և պատահարներ չեն գրանցվել:

̰
Էս շարժումն օգտագործելու են իշխանություններին մաշեցնելու` մինչև 2026 թվականը. Արամ Սարգսյան

21:10 17.06.2024

Ադրբեջանը վերջին օրերին ակտիվորեն վերսկսել է ապատեղեկատվություն տարածելու իր քաղաքականությունը: Այս ամենին զուգահեռ պաշտոնական Երևանը կոշտացնում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ իր հռետորաբանությունը, վերջին մեկ շաբաթում էլ Երևան են այցելում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալները: Իսկ ներքաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ, տեղի ունեցան բախումներ, եղան վիրավորներ: Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

̰
Հունիսի 18-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:50 17.06.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Դ․ Մալյան փ. 5, 6, 7, 8, 9, 10, 11, 20, 22 շենքեր, թիվ 96 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աէրացիա թաղ․ 1, 1/1ա, 2, 2/1ա, 3, […]

̰
ՄԻՊ-ը մասնակցել է «Փախստականների պաշտպանության և ինտեգրման ամրապնդում Հայաստանում. մարտահրավերներ, ռազմավարություններ և համագործակցություն» թեմայով պանելային քննարկմանը

19:54 17.06.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 17-ին մասնակցել է «Փախստականների պաշտպանության և ինտեգրման ամրապնդում Հայաստանում. մարտահրավերներ, ռազմավարություններ և համագործակցություն» թեմայով պանելային քննարկմանը։ Կարևորելով ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պատշաճ պաշտպանությունը՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ պարբերաբար անձամբ է այցեր իրականացնում և ծանոթանում առկա խնդիրներին, որոնք բազմաթիվ են։ «Պետք է արձանագրեմ, որ տարբեր պատճառներով Հայաստանի Հանրապետությունում […]

̰
Վարչապետն այցելել է Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ

19:49 17.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ, զրուցել բնակիչների հետ: Այս մասին վարչապետը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել:

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալի հետ

19:43 17.06.2024

Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ, ով Հայաստան է ժամանել ԱՄՆ քաղաքապետերի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակության առաջին պաշտոնական այցի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներ: Անդրադառնալով հունիսի 12-ին Երևանում կայացած ՀՀ-ԱՄՆ […]

̰
«Ես նկարում եմ իմ իրավունքները». գեղանկարչական մրցույթ՝ 10-14 տարեկան երեխաների համար

19:35 17.06.2024

Եվրոպայի խորհրդի ստեղծման 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հենրիկ Իգիթյանի անվան ազգային գեղագիտության կենտրոնը, Արտաքին գործերի նախարարության և Հայաստանում ԵԽ գրասենյակի համագործակցությամբ, իրականացնում է «Ես նկարում եմ իմ իրավունքները» խորագրով գեղանկարչական մրցույթը՝ 10-14 տարեկան երեխաների մասնակցությամբ: ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց աշխատանքների բնօրինակները Գեղագիտության […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ

19:25 17.06.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստան-ԱՄՆ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Ժողովրդավարությանը նվիրված համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ: Ողջունելով Պետքարտուղարի տեղակալի այցը Հայաստան՝ նախագահը նշել է. «Ձեր այցելությունը կարևոր է ապակենտրոնացված համագործակցության դերի բարձրացման համատեքստում: Ես ինքս նաև անձնական փորձով, շատ լավ գիտեմ՝ դա ինչ է նշանակում: Շատ կարևորում եմ Ձեր այցելությունը և […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստան-ԱՄՆ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Ժողովրդավարությանը նվիրված համաժողովին

19:11 17.06.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստան-ԱՄՆ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Ժողովրդավարությանը նվիրված համաժողովին: Համաժողովի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել բացման խոսքով. «Ուրախ եմ ողջունել ԱՄՆ քաղաքապետերի այս ներկայանալի պատվիրակությանը Հայաստանում: Ձեզանից ոմանց առիթ ունեցա հանդիպելու մայիսին Կալիֆորնիա կատարած այցիս ընթացքում: Այս այցը, լինելով իր ձևաչափով աննախադեպ, հատկապես նշանակալի է, որ տեղի է ունենում […]

̰
Երևանի պետական կամերային երգչախումբը «Հայնովկա» փառատոն-մրցույթին արժանացել է առաջին մրցանակի

19:07 17.06.2024

Լեհաստանում անցկացվել է «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության 43-րդ մրցույթ-փառատոնը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մրցույթ-փառատոնին Հայաստանից մասնակցել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում գործող Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ: Երևանի պետական կամերային երգչախումբն արժանացել է առաջին մրցանակի՝ «Պրոֆեսիոնալ երգչախմբեր» անվանակարգում։ Նշենք, որ մրցույթ-փառատոնին մասնակցում էին բացառապես […]

̰
Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում շարունակվում է զինծառայողների ատեստավորման գործընթացը

18:53 17.06.2024

Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացը։ Առաջին օրը զինծառայողները հանձնել են ստուգարքներ շարային վարժաձևերից՝ առանց զենքի և զենքով։ Շարային պատրաստության քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված բարձրաստիճան սպաներին՝ պաշտպանության նախարարի տեղակալը ևս մեկ […]

̰
«Բնական արհավիրքից տուժած Ալավերդիում առանձնակի կարևոր է երիտասարդական կյանքի ակտիվացումը». Արթուր Մարտիրոսյան

18:44 17.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Երիտասարդ օրակարգ» ծրագրի շրջանակում իրականացված Ալավերդու երիտասարդական քաղաքականության ֆորումին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը, «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի «Երիտասարդների համար քաղաքացիական ներգրավվածության նպաստավոր միջավայրի բարելավում» բաղադրիչի համակարգող Արմեն Բեժանյանը, համայնքի […]

̰
ԱԺ արտահերթ նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով

18:36 17.06.2024

Ազգային ժողովի հունիսի 17-ի արտահերթ նիստում ժամը 18:30-ին համապատասխան թվով պատգամավորներ չեն գրանցվել: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Նիստի օրակարգում ընդգրկված է «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների հեղինակած «Կառավարության հրաժարականի […]

̰
«Մենք ցանկանում ենք էլ ավելի ամրապնդել Հայաստան-Իսլանդիա բարեկամական հարաբերությունները». ՀՀ ԱԳՆ

18:32 17.06.2024

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ «Մեր շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքներն ենք հղում Իսլանդիայի կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Մենք ցանկանում ենք էլ ավելի ամրապնդել Հայաստան-Իսլանդիա բարեկամական հարաբերությունները և ընդլայնել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխշահավետ համագործակցության օրակարգը»,-ասվում է ՀՀ ԱԳ նախարարության՝ «X»-ի միկրոբլոգում կատարած գրառման […]

̰
Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները

18:20 17.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ՀԲ ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը և այլք: Ողջունելով հյուրերին՝ Ժաննա […]

̰
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կանցկացվեն խորհրդարանական լսումներ

18:14 17.06.2024

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրել է, որ լսումներ անցկացնելու նախաձեռնությունը ներկայացվել է Ժողովրդավարական ուժերի հարթակի եւ քաղհասարակության կողմից: Հունիսի 17-ին գումարված արտահերթ նիստին […]

̰
Օշականում կասեցվել է թոնրի լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

18:06 17.06.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Թամարա Քամալյանին պատկանող թոնրի լավաշի պատրաստման և իրացման արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Արագածոտնի մարզ, գ․ Օշական)։ Մասնավորապես՝ – արտադրական շինության պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, – չի ապահովվել […]

̰
BACK_TO_TOP