17:55 17.06.2024
Հունիսի 17-ը Պարույր Սևակի հիշատակի օրն է, իսկ տարին՝ հոբելյանական: Այսօր Պարույր Սևակի տուն-թանգարանում (Արարատի մարզի Զանգակատուն համայնք) օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվել են մեծանուն գրողի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, դրանց հետևել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, […]
17:45 17.06.2024
Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Նախարար Պապիկյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, հանդիպումներ ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։
17:40 17.06.2024
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության բնակավայրերում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության շրջանակներում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առնչությամբ, հունիսի 17-ի դրությամբ, նախաձեռնված քրեական վարույթների ընդհանուր շարժընթացը։ Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիների կողմից կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առթիվ […]
17:33 17.06.2024
Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ նոտարների թեկնածուների որակավորման ստուգման առաջին և երկրորդ փուլերը հաղթահարած երկու մասնակիցները Արդարադատության նախարարի հունիսի 17-ի հրամաններով նշանակվել են «Լոռու մարզ» (նստավայրեր՝ ք. Վանաձոր, ք. Ստեփանավան) նոտարական տարածքի նոտարների պաշտոնում: Ընթացակարգի համաձայն՝ որակավորման ստուգման փուլերի ավարտից հետո նոտարների թեկնածուների որակավորման հանձնաժողովը ընդունում է որոշում մասնակիցների կողմից երկու փուլերը հաղթահարելու մասին և […]
17:19 17.06.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ պետությունների դեսպանների հետ: Քննարկվել են ՀՀ-ԵՄ օրակարգային հարցեր՝ այդ թվում նաև հաշվի առնելով, որ նախորդ շաբաթ մեկնարկել են բանակցությունները Գործընկերության նոր օրակարգի շուրջ: «Լիահույս ենք, որ համատեղ ինտենսիվ ջանքերով մենք կհաջողենք իրականացնել երկկողմ գործընկերության խորացմանը միտված նոր քայլեր՝ կառուցելով գրանցված հաջողության և համահունչ […]
17:14 17.06.2024
Հունիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության գլխավոր տնօրեն Բենժամին Բլանշաղի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել կազմակերպությանը Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող աջակցության համար։ Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է […]
17:07 17.06.2024
Ի պատասխան Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում ծղրիդների տարածման վերաբերյալ ԶԼՄ-ներում առկա տեսանյութերի՝ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության մասնագետները քաջատեղյակ են խնդրից, և արդեն իսկ մասնագիտական աշխատանքային խումբ է գործուղվել Գեղարքունիքի մարզ՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների՝ ծղրիդներով վարակվածության աստիճանը ճշտելու և մշտադիտարկման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Նախարարության կողմից մարզին անհատույց հատկացվել են բույսերի պաշտպանության միջատասպան միջոցներ՝ ծղրիդների […]
17:00 17.06.2024
Հունիսի 13-14-ին Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը աշխատանքային շրջայցով գտնվել է Շիրակի մարզի բնակավայրերը սպասարկող Ծառայության՝ Գյումրու, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի տարածքային կենտրոններում։ Կենտրոններում անցկացված խորհրդակցությունների ընթացքում Ծառայության պետին է ներկայացվել ընթացիկ կիսամյակում տարածքային կենտրոններում իրականացված աշխատանքների ամփոփ կատարողականը՝ հատկապես առանձնացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար իրականացվող ծրագրերի ընթացքը։ Խորհրդակցությունների […]
16:50 17.06.2024
Առայժմ վաղ է քննարկել Հայաստանի տարածքում ամերիկյան ռազմաբազաների հայտնվելու հնարավորությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Դեռ վաղ է այս մասին խոսելը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պետք է սպասել Հայաստանում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելուն՝ կապված Երևանի քաղաքականության փոփոխության հետ։ Ավելի վաղ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հանդիպման […]
16:36 17.06.2024
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցների կողմից հերթական անգամ իրականացվել են կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումներ: Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, միջոցառումների արդյունքում Նորաշենի արգելոցի ջրային տարածքներից և Սևան համայնքին հարող լճի ափամերձ հատվածից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 101 հատ խեցգետնաորսիչ և 7 հատ ձկնորսական ցանց: Հայտնաբերված խեցգետնաորսիչները և […]
16:30 17.06.2024
Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է 1994 թվականին ծնված Էդվարդ Ադամյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Արթիկի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]
16:23 17.06.2024
Երևանի քաղաքապետարանում այսօր անցկացված գործակարգավարական նիստի գերակշիռ մասը վերաբերել է մայրաքաղաքի խցանումներին, հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի և միասնական տոմսային համակարգի ներդրմանն ու անվտանգ երթևեկությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:11 17.06.2024
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ հերթական քրեական վարույթի նախաքննությունը։ Ինչպես հունիսի 15-ին տեղեկացվել էր ՀՀ քննչական կոմիտեի կողմից, ՀՀ ոստիկանությունից ստացվել էին հաղորդումներ այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի 5 տարբեր հարթակներում տարածվել են տարբեր […]
16:06 17.06.2024
Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է 1996 թվականին ծնված Լիանա Գրիգորյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Արթիկի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]
15:57 17.06.2024
ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը եւ բարեկամական խմբի անդամ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հունիսի 17-ին հանդիպել են Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակի հետ: Ողջունելով հյուրին՝ Շիրակ Թորոսյանը նշել է վերջին տարիներին հայ-ավստրիական հարաբերությունների նշանակալի առաջընթացը: «Մեզ համար շատ կարեւոր է Ավստրիան՝ որպես Եվրամիության առանցքային […]
15:49 17.06.2024
Հայաստանի Հանրապետության համար Ավստրիան ունի առանցքային նշանակություն` պայմանավորված մի շարք հանգամանքներով. առաջին հերթին ժողովրդավարության բարձր մակարդակով, եւ գիտեք, որ մեր երկիրը մի քանի տարի է արդեն` այդ ճանապարհով հաստատակամ քայլերով առաջ է գնում: Հունիսի 17-ին ողջունելով Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակին` ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական […]
15:35 17.06.2024
Սևանա լճի մակարդակը հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (16.06.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 11սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 46սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.597մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հունիսի 16-ը ներառյալ՝ 143.331մլն. […]
15:29 17.06.2024
րդարադատության նախարարության, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի համագործակցությամբ՝ անցկացվել է հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսուցման երրորդ դասընթացը։ 2022թ. իրականացված օրենսդրական բարեփոխումներից հետո կազմակերպվող ուսուցման երրորդ դասընթացին մասնակցության հայտ էր ներկայացել ավելի քան 50 հավակնորդ, որոնցից 24-ը հնարավորություն էր ստացել մասնակցել միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից մշակված 33 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացին: […]
15:03 17.06.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել Շինուհայրում, ուր բնակիչների հետ խոսել է Իրական Հայաստանի, սահմանազատման գործընթացի եւ մեր անվտանգության կարեւոր երաշխիքի՝ լեգիտիմության մասին։
14:44 17.06.2024
Հունիսի 10-ից 16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 604 դեպք, որից 159-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 76, փլուզման` 4, ուժեղ կարկուտի՝ 3, դժբախտ պատահարի, հեղեղման, սելավի, տեղատարափ անձրևի, ուժեղ քամու, քարաթափման՝ 2-ական, որոնողափրկարարական, դարափուլի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ջրահեղձման` 1-ական, օձի նկատման՝ 107, կեղծ ահազանգի՝ 9, ինքնասպանության փորձի՝ 14, թունավորման, վայրի կենդանիների հարձակման` […]
14:33 17.06.2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների թագավորության փոխդեսպան Տիմեն Կաովենարին։ Կողմերը քննարկեցին միգրացիոն ոլորտում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց կամավոր վերադարձի ինստիտուտի ներդրման հարցում Նիդերլանդների կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցությանը, ինչպես նաև քննարկվեց այդ ոլորտում հետագա համագործակցության հնարավորությունը։ Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ-ԵՄ վիզա ազատականացման երկխոսության մեկնարկի հնարավորությանն առնչվող […]
14:11 17.06.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է այցերը Սյունիքի մարզում: «Հետեւեցի Տաթև-Աղվանի միջպետական նշանակության 19,5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի արժեքը 3,375 մլրդ դրամ է։ Միջոցները տրամադրել է Կառավարությունը: Սյունիքում, եւ առհասարակ Հայաստանի ողջ տարածքում իրականացվող լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքները հնարավորություն են տալիս այսօր արդեն խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման եւ դրանից ակնկալվող արդյունքների մասին»,֊Ֆեյսբուքի իր […]
14:02 17.06.2024
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման դեսպան Քրիստինա Քվինի, Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուի, Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա Հաչիգյանի և ԱՄՆ քաղաքային ու նահանգային մարմինների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ՝ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին
13:35 17.06.2024
Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Փաստաթղթի մշակման աշխատանքներն ամփոփման փուլում են: Ներդրվող բոլոր համակարգերը պետք է համակցված լինեն ու մեկ ընդհանուր հիմքով:
13:18 17.06.2024
Իլ դը Ֆրանս շրջանի հետ հաստատված գործակցությամբ իրականացվել են Երևանի հասարակական տրանսպորտի երթուղային ցանցի մանրամասն վերլուծություններ, ուսումնասիրվել է WYG ընկերության կողմից ներկայացված և ընդունված երթուղային նոր ցանցի վերջնական տարբերակը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Միաժամանակ ուսումնասիրվել և վերլուծվել է Երևանի ճանապարհային ցանցը և մշակվել են կարճաժամկետ ու երկարաժամկետ գործողությունների ծրագրեր՝ հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի […]
13:10 17.06.2024
Երևանում հունիսի 17-ին, 19-20-ին, երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-ին և 21-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 17-ին, 19-20-ին, 22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում […]
12:24 17.06.2024
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 40 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 14.6 […]
12:11 17.06.2024
Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ27+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նշված ճանապարհի տարբեր հատվածներում մինչև հունիսի 23-ն իրականացվելու են շեպերի հանույթ և քարաթափում։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ օրվա ընթացքում որոշ ժամերի ճանապարհը կփակվի։
11:00 17.06.2024
Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 23կմ ճանապարհահատվածում ընթանում են շինարարական աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունը՝ իրանական “Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana” ՀՁ-ն‚ կատարում է պայթեցման‚ հողային աշխատանքներ։ Շինարարությունն ընթանում է 6 տեղամասերում։ Մոտ մեկ ամսից նախատեսվում է սկսել թունելի հորատման աշխատանքները։ Այժմ պայթեցումների միջոցով բացվում են թունելի մուտքերը։ 32կմ ճանապարհահատվածում‚ մայրուղիների համար նախատեսված եվրոպական նորմերով‚ […]