TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

18:50 19.06.2024

Հունիսի 19-ին՝ ժամը 17:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:22-ին, մարվել՝ 17:33-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։

̰
ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների շրջանակում դադարեցվել է Արթիկի և Թալինի ՁՊՎ-ների գործունեությունը

18:42 19.06.2024

ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների և օպտիմալացման գործընթացի շրջանակում նախատեսվում է 30 տոկոսով կրճատել ձերբակալվածների պահման վայրերը։ Գործընթացն արդյունավետ իրականացնելու համար ՆԳ նախարարի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության, տնտեսական վարչության, ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասի և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության աշխատակիցներ։ Ուսումնասիրության համար հիմք […]

̰
«ՀՀ դպրոցներում անվտանգային բարձր չափանիշների ապահովումը կարևոր է». Արաքսիա Սվաջյանն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը

18:36 19.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի» շրջանակում սեյսմակայուն դպրոցաշինության հեռանկարները: Ողջունելով հյուրերին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակը ԿԳՄՍ նախարարության կարևոր […]

̰
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքին վերաբերող օրակարգային հարցեր

18:29 19.06.2024

Հունիսի 19-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում աշխատանքային ճաշ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Բերտրան Բուխվալտերի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ: Աշխատանքային ճաշի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման […]

̰
Հայտնաբերվել է 140 գրամ հերոինով փաթեթ. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

18:24 19.06.2024

Վաղարշապատի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մի տղամարդ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում և այլ վայրերում տեղադրում է թմրանյութի փաթեթներ: Հունիսի 15-ին՝ ժամը 22.10-ին, երևանցի 37-ամյա տղամարդը հայտնաբերվել է մայրաքաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բակում, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են դեղի սրվակ, […]

̰
«4-օրյա կինոաշխատարան» ծրագիրը՝ Գեղարքունիքի մարզում

18:14 19.06.2024

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Արվեստի բաց հարթակ» հասարակական կազմակերպությունը Գեղարքունիքի մարզի 4 բնակավայրում իրականացնում է «4-օրյա կինոաշխատարան» ծրագիրը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ծրագիրը մեկնարկել է մարտից՝ Գեղարքունիքի մարզի Սոթք սահմանամերձ գյուղում: Այնուհետ այն իրականացվել է նաև Վարդենիս քաղաքում, որի արդյունքում ստեղծվել է մեկ րոպե տևողությամբ 20 ֆիլմ: Ծրագիրը շարունակվել է Գավառում՝ Գավառի երիտասարդների տանը, որտեղ […]

̰
Ամրակայվում է Սյունիքի մարզի Շիկահողի պատմական կամուրջը

18:07 19.06.2024

Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում իրականացվում են Կապան համայնքի Շիկահողի կառուցված կամուրջի ամրակայման և նորոգման աշխատանքները (տեղական նշանակության)։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հուշարձանի գիտանախագծային փաստաթղթերի մշակման և ամրակայման աշխատանքներն իրականացվում են «Երկիր և մշակույթ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցների հաշվին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմամբ։ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 5-րդ նիստում քննարկվել է պատմական […]

̰
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից

17:50 19.06.2024

Հունիսի 19-ին՝ ժամը 15։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին բախվել […]

̰
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի նիստը

17:44 19.06.2024

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր՝ հունիսի 19-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը։ Նիստի սկզբում Խորհրդի քարտուղարի կողմից մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում ընդունված որոշումների կատարման ընթացքին։ Փոխվարչապետն ընդգծել է խորհրդի շրջանակներում քննարկված և հավանության արժանացած իրավական կարգավորումների մշտադիտարկման կարևորությունը՝ դրանց արդյունավետությունը գնահատելու և գործող կարգավորումներն […]

̰
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Գերմանիայի դեսպանի հետ

17:32 19.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը: Այդ առումով, վարչապետն ընդգծել է Գերմանիայի կարևոր դերակատարությունը: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին

17:21 19.06.2024

Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ուխտավորաբար Հայաստան ժամանած Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության Բեյողլու շրջանի հայկական համայնքի վարչական և թաղային խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ Բեյողլու շրջանի հայկական եկեղեցիների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Տամատյանի և թաղային խորհրդի ատենապետ տիար Աքսել Թոփալյանի։ Հանդիպմանը, Հայր Սուրբը […]

̰
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. «BMW»-ն մխրճվել է բեռնատարի կցորդիչի մեջ

17:12 19.06.2024

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 38 կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում, բախվել են «BMW»-ն և «SHACMAN» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է: Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել «BMW»-ի միջից դուրս բերել մահացածի մարմինը: Ըստ […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Գերմանիայի դեսպանի հետ

17:00 19.06.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարված աշխատանքի համար և մաղթել հաջողություններ իր հետագա գործունեության մեջ: Դեսպան Վիկտոր Ռիխտերն իր հերթին շնորհակալություն է հայտնել անձամբ փոխվարչապետին իր դիվանագիտական առաքելության ընթացքում ցուցաբերված […]

̰
Շիրակի մարզի Հայկավան գյուղում կանցկացվի «Հատապտուղների փառատոն»

16:54 19.06.2024

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 27-ին Շիրակի մարզի Հայկավան գյուղում (Նոր թաղ.,1-ին փողոց 29) կանցկացվի «Հատապտուղների փառատոն»։ Փառատոնի ընթացքում նախատեսվում է տոնավաճառ, կլինեն նաև մրցանակներ։ Փառատոնը կուղեկցվի երգ ու պարով։ Այցելուների համար մուտքն անվճար է։ «Փառատոնին/տոնավաճառին մասնակցել և իրենց արտադրանքը ներկայացնել ցանկացողները պայմաններին ծանոթանալու համար կարող են գրել Green Training Center, Shirak marz, Haykavan […]

̰
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

16:37 19.06.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև գործող ծրագրերի ընթացքին առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով ՄԱԿ-ի կառույցների հետ ունեցած ոլորտային արդյունավետ համագործակցության դերը՝ նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել վերջիններիս ներդրումը՝ […]

̰
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգ

16:16 19.06.2024

Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգ: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

̰
Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ

16:05 19.06.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չափագայնի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացված ծրագրերին ու նախատեսվող բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադառնալով ոլորտային առաջնահերթություններին՝ նախարար Մկրտչյանը, մասնավորապես՝ ներկայացրել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների […]

̰
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 19-ին

15:55 19.06.2024

Այսօր տարադրամի շուկայում, ըստ rate.am-ի, սահմանվել են տարադրամի հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 390 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 413 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 421 դրամ։ Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը` 4,52 դրամ:  

̰
Հայաստանն ու Նորվեգիան կխորացնեն գործակցությունն արդարադատության ոլորտի ռազմավարական ուղղություններով

15:42 19.06.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Վրաստանում և Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին։ Հանդիպման սկզբում նախարարի տեղակալը շնորհավորել է տիկին դեսպանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել Հայաստան այցի և հանդիպման նախաձեռնության համար։ Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ կգործադրվեն առավելագույն […]

̰
Առաջիկա հինգ օրվա եղանակային կանխատեսումը

15:36 19.06.2024

Հանրապետության տարածքում հունիսի 19-ին, 22-ին և 24-ին կեսօրից հետո, 21-ին և 23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես […]

̰
ՀՀ պատվիրակությունը Գերմանիայի բուհերում քննարկել է ակադեմիական քաղաքի շրջանակում համագործակցության հնարավորությունները

15:24 19.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Մյունխենի տեխնոլոգիական և Բունդեսվեհրի համալսարաններ: Պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: ԳԴՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ այցի […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի նորանշանակ դեսպանը

15:17 19.06.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Միչելին (նստավայրը՝ Վալետա): Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ նախագահը հաջողություններ է մաղթել նրան նոր պաշտոնում: «Մենք շատ բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները: Նախորդ տարի նշեցինք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Միևնույն ժամանակ, մեր հարաբերությունների պատմությունը շատ վաղ անցյալ ունի, իսկ […]

̰
Արագածոտնի մարզի Վարդենիս և Կայք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:07 19.06.2024

Հունիսի 20-ին՝ ժամը 12:30-ին, Արագածոտնի մարզի Վարդենիս և ժամը 13:00-ին Կայք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

̰
Վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

14:48 19.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Վարչապետը ողջունել է նրանց՝ ընդգծելով, որ նման հանդիպումները դարձել են ավանդական, որոնք հնարավորություն են տալիս քննարկելու նաև տարբեր հարցեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է «իԳործ» ծրագիրը՝ նշելով, որ այն միակն է, որը սփյուռքի մեր հայրենակիցներին պետական համակարգի հետ կապելու […]

̰
Եվրոպայի խորհրդի աջակցությամբ դասընթաց՝ ուղղված ընտանեկան և գենդերային հիմքով բռնությունների դեպքերի քննության արդյունավետության բարձրացմանը

14:42 19.06.2024

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համար կազմակերպվել և անցկացվել է երկօրյա դասընթաց։ Այն ուղղված էր կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելմանը, դրա դեմ պայքարի քրեաիրավական գործիքակազմի բարելավմանը՝ հիմքում ունենալով ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով 2024թ. […]

̰
Երևանում մեկնարկել են ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հերթական խորհրդակցությունները

14:36 19.06.2024

Հունիսի 19-ին Երևանում մեկնարկել են ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հերթական խորհրդակցությունները։ Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ինչպես նաև պետական գերատեսչությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկու երկրների միջև […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

23:34 18.06.2024

Հունիսի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայտնում են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Նախագահ Էրդողանը ցավակցել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած […]

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

23:08 18.06.2024

Հունիսի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից: «Քննարկվել են Կուսակցության՝ Սյունիքի մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքներին առնչվող հարցեր»,-ասված է հայտարարության մեջ։

̰
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է Երևանի ինժեներական քաղաք

22:46 18.06.2024

ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման այցելեց Երևանի ինժեներական քաղաք, որը Հայաստանի տեխնոլոգիական ապագան է ներկայացնում՝ ապահովելով ընդհանուր օգտագործման առաջատար լաբորատորիաներ և ծառայում է որպես տեխնոլոգիական ինկուբատոր, որտեղ մեկնարկային ներդրում է կատարվել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն  ընդունելություն է  կազմակերպել. հյուրերի թվում ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալն է

22:30 18.06.2024

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ընդունելություն է կազմակերպել Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի մասնակիցների պատվին։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից; «Ներկաների շարքում էին ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման, Կոմերցիոն և բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն, Նահանգային և քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Նինա […]

̰
BACK_TO_TOP