20:50 15.06.2024
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Ջանոյանն այսօր՝ հունիսի 15-ին, հյուրընկալել են Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին։ Էլեն Ասատրյանը որպես Գլենդելի քաղաքապետ առաջին անգամ էր Գյումրիում, նա ավելի վաղ այցելել էր Գյումրի, որպես Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ։ Նշենք, որ Գյումրին և Գլենդելը քույր քաղաքներ են 2015 թվականից։ Ողջույնի իր խոսքում Վարդգես Սամսոնյան կարևորել […]
20:09 15.06.2024
Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է Գազայի հատվածի հարավում պայթյունի հետևանքով ութ զինվորի մահվան մասին։ Դեպքի այլ մանրամասներ չեն հայտնել։ Մամուլի ծառայության տվյալներով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո զոհված իսրայելցի զինվորների ընդհանուր թիվը հասել է 650-ի։
17:23 15.06.2024
Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային կապը վերականգնվել է Ռուսաստանի աջակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նրա խոսքերը փոխանցել են ՏԱՍՍ-ին կառավարության մամուլի ծառայությունից։ «Դժվար ժամանակներում Ռուսաստանը օգնության հասավ Հայաստանի ժողովրդին և ռեկորդային կարճ ժամանակում վերականգնեց աղետից ավերված Վրաստանի հետ երկաթուղային կապը։ Ռուս մասնագետներն իրենց հայ գործընկերների հետ միասին շուրջօրյա աշխատեցին՝ վերականգնելու բնական […]
16:48 15.06.2024
Հունիսի 10-ին Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Մոնպելիե քաղաքից ժամանած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի։ Ինչպես տեղեկացնում են Հրազդանի համայնքապետարանից, պատվիրակության կազմում էին Մոնպելիեի փոխքաղաքապետ և Մոնպելիեի միջերկրական մետրոպոլիայի փոխնախագահ Քլեր Հարթը, քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, Մոնպելիեի փաստաբանական պալատի անդամներ, որոնց թվում էր Մոնպելիեում բնակվող և […]
16:16 15.06.2024
930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար: «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագիրն ամփոփվում է, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքին տրամադրվել է նաև երկու բազմաֆունկցիոնալ աղբատար մեքենա, որոնցով տեղափոխվելու են ապակե տարաները: Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն […]
16:07 15.06.2024
Հունիսի 11-ին և 12-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը: Քննարկվել են Համաձայնագրի իրականացան և ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր։ Հայաստանը և ԵՄ-ն պայմանավորվել են ակտիվացնել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ գործադրվող ջանքերը և բացահայտել ամբողջ ներուժը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՆԳՆ […]
15:44 15.06.2024
Հունիսի 15-ին՝ ժամը 13։30-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն Ա․ Մ․-ին (ծնված 1968 թ․) ցուցաբերել են համապատասխան օգնություն։
15:33 15.06.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը հունիսի 15-ին այցելել են Ալավերդու՝ հեղեղումներից առավել տուժած Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց, հանդիպել բնակիչների և տեղի տնտեսվարողների հետ։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից: Բնակիչները ներկայացրել են իրենց մտահոգությունները գույքի փոխհատուցման, բնակապահովման և այլ հարցերի վերաբերյալ: Մարզպետ Արամ […]
15:18 15.06.2024
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը: Նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստը մեկնարկել է նախագահ Վահագն Խաչատուրյանի բացման խոսքով: Նախագահը ողջունել է տարեկան […]
15:07 15.06.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին ազգային տոնի՝ Ձերդ Մեծության ծննդյան օրվա կապակցությամբ: Ողերձում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Ձերդ Մեծության ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և արևշատություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ […]
14:48 15.06.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Ակնհայտ է, որ Ձեր ղեկավարությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը տպավորիչ արդյունքների է հասել՝ առաջընթաց գրանցելով տարբեր բնագավառներում և արձանագրելով անշեղ զարգացում։ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ առկա ավանդական բարեկամական հարաբերությունները, բազմոլորտ համագործակցությունը և կառուցողական երկխոսությունը՝ […]
14:38 15.06.2024
Հունիսի 15-ին՝ ժամը 10:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանային փողոցի թիվ 103/5 շենքի մոտակայքում շունն ընկել է ջրանցքը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել […]
14:14 15.06.2024
Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բացելով խաղաքարտերը, հայտարարեց, որ չի ստորագրի խաղաղության համաձայնագիրը, եթե Հայաստանը չվերանայի իր Սահմանադրությունը ու չհանի գլխավոր օրենքից Արցախին անուղղակիորեն առնչվող կետերը: Ի՞նչ պատասխան պետք է տա դրան Հայաստանը, ինչպե՞ս դա կազդի սահմանադրական բարեփոխման ընթացքի վրա: Բոլոր հարցերի պատասխանները՝ Հեռանկար-բանավեճի հերթական թողարկման շրջանակում:
13:51 15.06.2024
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ 2024թ. հունիսի 14-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային գնդակային վիրավորումով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ […]
13:43 15.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և այլք: Նիստում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնելով իրականացված ծրագրերն ու նախագծերի ընթացքը: Քննարկվել […]
13:14 15.06.2024
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Armenian Zone/Հայկական Տիրույթ» էջում տարածվել է «Բագրատի կողմնակիցները փող են բաժանում այսօրվա հանրահավաքին մարդ բերելու համար» վերտառությամբ խոսակցության ձայնագրություն, որտեղ լսվում է մի քանի անձանց մասնակցությամբ քննարկում՝ հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ։ Դեպքի առթիվ ՀՀ […]
13:07 15.06.2024
Արդարադատության նախարարության աշխատակազմը և նախարարության համակարգման ներքո գտնվող մարմիններն ու կազմակերպությունները անցկացրել են նախարարարության ներքին կառավարման հարցերին նվիրված աշխատաժողով: Աշխատաժողովին բացման խոսքում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կարևորել է նման հանդիպումների իրականացումը նախարարության կարողությունների զարգացման տեսանկյունից ներքին աշխատակարգային հարցերը առավել արդյունավետ լուծելու համար: Աշխատաժողովի ընթացքում «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից ներգրավված փորձագիտական թիմը ներկայացրել է նախարարության […]
12:29 15.06.2024
Հանրապետության տարածքում հունիսի 15-ին երեկոյան ժամերին, 16-20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 15-ի ցերեկը, 16-ին՝ աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ […]
11:45 15.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Թագավոր Չարլզ երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի գալիք տարիները Միացյալ Թագավորության և բրիտանացի բարեկամ ժողովրդի համար նշանավորվեն խաղաղությամբ, […]
11:27 15.06.2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 14-ին ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը, որի կազմում էին ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, ԵՄ պատվիրակության Համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՀԲ և ԵՄ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Այցի նպատակն էր նախարարին ներկայացնել բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրական բազայի և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի արդիականացման տեխնիկական աջակցությունը և «Նոր բիզնես […]
22:11 14.06.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Երևանում հունիսի 12-ին բողոքի ակցիայի ժամանակ ձեռքի և մարմնի այլ հատվածներում վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ՝ Նաիրա Սահակյանի հետ։ Այս մասին հայտնում են պաշտպանի գրասենյակից և հավելում, որ հաշվի առնելով հարցի էթիկական կողմը` հեռախոսազրույցի բովանդակությունը խորհրդապահական է։ Հայտարարության մեջ նշվում է, որ հավաքների ազատության իրավունքին և […]
22:02 14.06.2024
Երկուշաբթի Երևան կժամանի ամերիկացի պաշտոնյաների պատվիրակությունը, որը, թերևս, ամենաներկայացուցչականն է Նենսի Փելոսիի այցից հետո: Այն ղեկավարելու է ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջիկա 10 օրերի ընթացքում Երևան կայցելեն ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարի 2 տեղակալներ. ընդամնեը 3 օր առաջ Երևանում էր պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի […]
21:43 14.06.2024
Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից: «Հեղեղումից կարճ ժամանակ անց` այսօր, շահագործվել է Ալավերդուց դեպի Այրում վնասված երկաթգիծը։ Բեռնատար գնացքն անցել է նորոգված երկաթգծով»,-ասված է հայտարարության մեջ։ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը հունիսի 14-ին այցելել են նաև հեղեղումներից տուժած Ախթալա համայնք, կամրջի հատվածում հետևել վնասված […]
21:20 14.06.2024
Հանրապետության մարզերում և Երևանում կազմակերպված անվարձահատույց արյունատվության այսօրվա ակցիային մասնակցել է 250֊ից ավելի մարդ։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Պետական, հասարակական ոլորտի, միջազգային կազմակերպությունների ներակայացուցիչներ հանձնել են արյուն։ Արյան դոնոր են դարձել նաև առողջապահության նախարարը, տեղակալներն ու աշխատակիցները:
20:55 14.06.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 14-ին ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: Հանդիպմանը մասնակցել են նաև Արկտիկայի հարցերով ղեկավար, Եվրասիայի և Եվրոպայի հարցերով բարձր ներկայացուցիչ Ռոբերտ Սինքլերը և դեսպանի խորհրդական Աարոն Քոն: «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային […]
20:51 14.06.2024
Այս տարի Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի նվազման միտում է նկատվում, ինչն՝ ի թիվս այլ հանգամանքների, պայմանավորված է նաև Ռուսաստանից տուրիստական հոսքի կրճատմամբ:Պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած ասուլիսին այս մասին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Պապոյանի խոսքով, ցավոք, մեր երկրում զբոսաշրջության իրական վիճակը բնութագրող ցուցանիշում չի հստակեցվում, թե ում ենք համարում զբոսաշրջիկ, ապա հավելեց՝ չնայած զբոսաշրջիկների […]
20:42 14.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքէջից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արթուր Հովհաննիսյանին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»․-նշված է որոշման մեջ։
20:33 14.06.2024
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել եմ Starlink-ի գրասենյակ, որտեղ արդյունավետ հանդիպում եմ ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «Քննարկել ենք ընկերության հետ համագործակցության, մասնավորապես, առաջադեմ տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր»,-գրել է նախարարը։
20:14 14.06.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Էրեբունի փ․ 20, 22 շենքերի 46-90 բնակարաններ, Դիմիտրովի փ. 96-135 առանձնատներ, Դիմիտրովի փողոց 1-ին նրբ․ 1-15 և 2-րդ նրբ․ 1-15 առանձնատներ, 11։00-17:00 Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, […]
20:10 14.06.2024
Երևան-Քիշնև չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բուխարեստում: Այն կթռչի ոչ թե Մոլդովայի մայրաքաղաք, այլ կվերադառնա Հայաստան: Այս մասին հայտարարել է FlyOne ավիաընկերության խորհրդի նախագահ Վլադիմիր Սեբոտարը։ Չեբոտարը նշել է, որ ավիաընկերությունն այժմ պարզում է թռիչքի հետ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։ «Ինչպես հասկացա, ինքնաթիռում եղել են կասկածելի մարդիկ, նրանք թռիչքի ժամանակ փոխել են որոշ […]