TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ռուս վերջին խաղաղապահները հեռացան․ Ստեփանակերտում ՌԴ հյուպատոսություն բացելու հեռանկարը դառնում է էլ ավելի անիրատեսական

21:49 12.06.2024

Այսօր ավարտվել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը: Ադրբեջանի պաշտապանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի տարածքը լքել է վերջին ռուս զինվորականը: Դեռ մեկ ամիս առաջ էին անցկացնում խաղաղապահներին ճանապարհելու հանդիսավոր արարողությունը: Պարզվում է իրականում ո՞չ բոլորն էին դուրսբերվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այո այսօր պաշտոնական աղբյուրները տեղեկացնում են, որ ավարտվել է անձնակազմի, […]

̰
ՄԻՊ-ի գրասենյակն ապատեղեկատվություն է որակում պաշտպանի մասնակցությամբ տարածվող տեսանյութը

21:35 12.06.2024

Համացանցում տարածվում է տեսանյութ՝ «ՄԻՊ Անահիտ Մանասյանը ծառի տակ նստած երեկոն է վայելում» ուղեկցող գրառմամբ: ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այս պահին էլ աշխատակազմի ներկայացուցիչների հետ գտնվում է աշխատավայրում, ղեկավարում ՄԻՊ աշխատակազմի կողմից տվյալ պահին իրականացվող աշխատանքները, իսկ տեսանյութը նկարահանվել է ավելի վաղ` ՄԻՊ աշխատակազմի վարչական շենքի […]

̰
Արամ Ա կաթողիկոսը Հռոմի Պապի հետ քննարկել է ԼՂ հայության և հայ գերիների վերադարձի հարցերը

21:25 12.06.2024

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունիսի 12-ին Վատիկանում հանդիպել է Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ: Այս մասին հայտնել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից: Հանդիպման ընթացքում տեսակետների փոխանակում է տեղի ունեցել Վեհափառ Հայրապետի կողմից առաջարկված հետևյալ կետերի շուրջ. ա) Միջեկեղեցական հարաբերությունների առավել ծավալումը ու հարաբերությունը գործակցության վերածելու հրամայականը: բ) Սուրբ Հարության տոնը […]

̰
Զանգվածային անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին ձերբակալելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում. ՔԿ

21:01 12.06.2024

2024թ. հունիսի 12-ին` ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների հատման խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հավաքի մասնակիցները, չենթարկվելով տեղում ծառայություն իրականացնող և հասարակական կարգը պաշտպանող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ՝ ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցնելով և […]

̰
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՆԳ նախարարին և ԱԱԾ տնօրենին, ծանոթացել իրադրությանը

20:41 12.06.2024

ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զանգել է ՆԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին: «Նրանք ինձ զեկուցեցին իրադրությունը։ Ըստ էության, պարոն Սիմոնյանը ներկայացրեց ամբիոնից՝ ինչ է տեղի ունեցել։ Կարծում եմ՝ ավելի մանրամասն մենք կծանոթանանք իրադրությանը, կարծում եմ՝ այդ գնահատականները տեղին չեն»,-նշել է Փաշինյանը։ Վարչապետը հայտարարել է, որ Բաղրամյան–Դեմիրճյան փողոցների հատվածում տեղի ունեցածի հետ կապված կուսումնասիրվեն բոլոր […]

̰
ԱԺ-ի մոտ բախումների հետևանքով ցուցարարների ու ոստիկանների թվում կան տուժածներ

20:34 12.06.2024

Ազգային ժողովի շենքի դիմաց բախում է տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջև: Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ։ Բախումների հետևանքով երկու կողմից էլ կան տուժածներ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Ազգային ժողովի շենքի դիմաց իրավիճակը կրկին լարված է։ Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ։ Այս պահին ընդհանուր տվյալներով բերման է ենթարկվել բողոքի ակցիայի […]

̰
Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների նկատմամբ

20:30 12.06.2024

Ազգային ժողովում ընթացող նիստին զուգահեռ խորհրդարանի շենքի մոտ շարունակվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցը, ցուցարարները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն այսօր հրավիրված հանրահավաքում կոչ է արել համակիրներին արգելափակել խորհրդարանի մուտքերը, որպեսզի Կառավարության ներկայացուցիչները չկարողանան դուրս գալ Ազգային ժողովի շենքից ու կատարեն՝ Կառավարության հրաժարականի մասին […]

̰
Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել ընդդիմության հետ

20:12 12.06.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հանդիպել ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հետ ու պատասխանել բոլոր հարցերին: Այս մասին վարչապետը հայտարարել է ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին: «Ես պատրաստ եմ ձեր բոլոր հարցերին պատասխանել: Պատրաստ եմ ձեր խմբակցության հետ հանդիպել և բոլոր հարցերին պատասխանել»,–ասաց Փաշինյանը:

̰
Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. «06»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի

19:52 12.06.2024

Երեկ՝ հունիսի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Վանո Կիրակոսյանը իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ-Վերին Արտաշատ գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Ռադիկ Քալաշյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը կարճ ժամանակ անց […]

̰
«Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է շաբաթօրյակ

19:48 12.06.2024

Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է շաբաթօրյակ: Հունիսի 8-ին կազմակերպված շաբաթօրյակն անցկացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ի և անտառպարկի աշխատակիցների մասնակցությամբ։ Մաքրվել են անտառպարկի շուրջ 50 հեկտար տարածքը, ճանապարհները և լիճը, ինչպես նաև տնկվել են տոսախ և արմավաշուշան տեսակի թփատեսակներ։ Ընկերության աշխատակիցներին ներկայացվել են անտառպարկում աճող, ՀՀ Բույսերի Կարմիր գրքում […]

̰
Բաղրամյան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցներից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 60 մասնակից․ ՆԳՆ

19:41 12.06.2024

Բաղրամյան, Պռոշյան և Դեմիրճյան փողոցներից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 60 մասնակից։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: «Այս պահին բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 60 մասնակից՝ Բաղրամյան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցներից»,- նշել է ՆԳՆ խոսնակը։

̰
Հայաստանի Հանրապետությունում չկա ոստիկան, որը ծառայում է Նիկոլ Փաշինյանին. վարչապետ

19:30 12.06.2024

«Հայաստանի Հանրապետությունում չկա ոստիկան, որը ծառայում է Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետությունում կա ոստիկան, որը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը և վերջ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կառավարության հետ հարց ու պատասխանից տեսանյութ հրապարակել:

̰
Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

19:24 12.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում. – Արձակ – Դրամատուրգիա – Մանկապատանեկան գրականություն – Պոեզիա Առանց տարիքային սահմանափակման մասնակցության հայտ կարող են ներկայացնել բոլոր գրողները, որոնք ՀՀ քաղաքացի են: Ստեղծագործությունները պետք է լինեն հայերեն: Հաղթողները (ամեն անվանակարգում՝ մեկական) կստանան դրամական պարգև 500․000-ական դրամ […]

̰
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ հավաքի վայրից բերման ենթարկված անձանց տեսակցելու

19:10 12.06.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ հավաքի վայրից բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից:

̰
Հայաստանի Հանրապետության վարչապետը չի ասել՝ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս. Արարատ Միրզոյան

19:05 12.06.2024

ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: (Սոնա Ղազարյան). Մեծարգո՛ պարոն վարչապետ, հարգելի՛ Կառավարություն, հարցս ուղղում եմ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Պարո՛ն Միրզոյան, նախ կարճ հարց, որն առաջացավ տելագրամյան մի գրառումից, որը հավանաբար ֆինանսավորվում է Կրեմլի կողմից, դա մեծ […]

̰
Կիրանցը որպես բնակավայր անվտանգ է, քան երբևէ. վարչապետ

18:56 12.06.2024

Անվտանգությունն ապահովում է դելիմիտացված սահմանը, և հիմա Կիրանցը որպես բնակավայր անվտանգ է, քան երբևէ: Այս մասին կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում նաև տեսանյութ է հրապարակել:

̰
«Կոչ ենք անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ». Ոստիկանության հայտարարությունը

18:44 12.06.2024

Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում տեղի ունեցող ակցիայի որոշ մասնակիցներ ոստիկանների ուղղությամբ նետել են շշեր, ոստիկանական պատը ճեղքելու փորձ կատարելիս վերցրել են ոստիկանների սաղավարտներ ու մահակներ։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից: «ՆԳՆ ոստիկանությունը վերստին կոչ է անում ակցիայի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ զերծ մնալ հակաիրավական գործողություններից, չհրահրել բախումներ։ Հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,-ասվում է հայտարարությունում:

̰
ՄԻՊ-ը դատապարտում է Երևանի Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումը

18:40 12.06.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտում է Երևանի Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի մոտ, բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումը և հորդորում իրավասու մարմինների ներկայացուցիչներին և հավաքի մասնակիցներին խստորեն պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները, ինչպես նաև զերծ մնալ հավաքի խաղաղ բնույթը ձևախեղող ցանկացած գործողությունից: «Անթույլատրելի է որևէ պարագայում իրավասու մարմինների կողմից անհամաչափ ուժի […]

̰
Սպորտի ոլորտում համագործակցության խորացումը` Ղազախստանի հետ հարաբերությունների օրակարգում

18:28 12.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են փոխգործակցության հեռանկարները հատկապես այս տարվա ապրիլին ստորագրված 2024-2026 թվականների համագործակցության […]

̰
Զիջումների սահմանը Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետրն է․ վարչապետ

18:22 12.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այն հարցին, թե որն է Հայաստանի զիջումների սահմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ նա հիշեցրել է, որ 2018 թվականի ապրիլի դրությամբ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ Հայաստանը կամ պետք է գնար զիջումների, կամ պատերազմի ճանապարհով։ «2018 թվականից ամենամեծ խնդիրը, որի հետ ես և […]

̰
«Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի». ՀՀ ՄԻՊ

18:16 12.06.2024

Հունիսի 11-ին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ հարձակում է տեղի ունեցել Երևանի միակ սինագոգի վրա. անհայտ անձը քարով հարվածել է հրեական կրոնական կենտրոնի պատուհանին ու կոտրել այն։ «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեպքի առթիվ հայտնում է իր մտահոգությունը և նշում, որ պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի։ Պաշտպանն ընդգծում է, […]

̰
Մեկնարկում են Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

18:06 12.06.2024

2024 թվականին լրանում է մեծանուն գրող, գրականագետ Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հոբելյանական տարին կնշանավորվի բազմաթիվ միջոցառումներով. մեկնարկը կտրվի հունիսի 13-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղում: Հոբելյանական օրվա շրջանակում կկայանա հանդիպում հրապարակախոս Հակոբ Այնթապյանի հետ: Տեղի կունենան ARLOOPA հավելվածով Ասլամազյանի «Բակունցի և մոր դիմանկարի» անիմացիայի […]

̰
Լոռու և Տավուշի մարզերում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից վերականգնվել է աղետից վնասված շուրջ 5 200 գծամետր ընդհանուր երկարությամբ գազատար

17:55 12.06.2024

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իրականացված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում վերականգնվել են շուրջ 5 200 գծամետր վերգետնյա միջին և ցածր ճնշման գազատարներ, որոնք վնասվել էին մայիսի 26-ին տեղի ունեցած գետերի վարարման պատճառով Լոռու և Տավուշի մարզերում ստեղծված աղետի հետևանքով։ Լուրջ վնասներ են կրել Դիլիջան, Իջևան, Այրում, Տաշիր, Ալավերդի, Թումանյան, Վանաձոր քաղաքների, Այրում, Խաշթառակ, Ձորագետավան, Թեղուտ բնակավայրերի գազաբաշխման […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

17:40 12.06.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանատան աշխատակիցներին, հաջողություններ մաղթել Ռուսաստանի բարեկամ ժողովրդին:

̰
Վախենում եմ Հայաստան պետությունը զրոյացնելու ոմանց ծրագիրը իրականություն դառնալուց․ վարչապետ

17:35 12.06.2024

Հայաստանում կան մարդիկ, ովքեր պետությունը զրոյացնելու օրակարգ ունեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով վախերի մասին։ «Այո, ես վախենում եմ Հայաստան պետությունը զրոյացնելու ոմանց ծրագիրը իրականություն դառնալուց, որովհետև, ցավոք, երկրում և այս դահլիճում, ցանկապատներից այս կողմ և ցանկապատից այն կողմ ահագին մարդիկ կան, որ գիտակցաբար այդ […]

̰
ԼՂ-ից բռնի տեղահանվածների մի քանի խնդիր կստանա համապատասխան լուծում. քննարկում ԱԺ-ում

17:29 12.06.2024

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 12-ի արտահերթ նիստում: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենին

17:23 12.06.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, «Առաջնորդներ հանուն խաղաղության» կազմակերպության նախագահ Ժան-Պիեռ Ռաֆարենին: Նախագահը ողջունել է Ժան-Պիեռ Ռաֆարենի այցը Հայաստան: «Շատ կարևորում եմ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, որը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների մեկ այլ վկայություն է: Ցանկանում եմ նաև մեր գոհունակությունը հայտնել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների կապակցությամբ և, առանձնահատուկ ընդգծել այն դրական դինամիկան, որը նկատվում […]

̰
Նոր սարքի միջոցով հնարավոր կլինի որոշել նավթամթերքում առկա ծծմբի պարունակությունը

17:17 12.06.2024

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժինը համալրվել է նոր սարքով, որի շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի որոշել նավթամթերքում առկա ծծմբի պարունակությունը։ Քանի որ, ըստ ՀՀ տարածքում գործող նորմատիվ փաստաթղթերի տարբեր տեսակի նավթային վառելիքի էկոլոգիական դասերի համար ծծմբի պարունակությունը խիստ սահմանափակված է, ուստի վերջինիս քանակի որոշումն էական […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Լոռու մարզի՝ աղետից տուժած բնակավայրեր

17:06 12.06.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 11-ին այցելել է Լոռու մարզում տեղի ունեցած աղետից տուժած բնակավայրեր: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է հեղեղումներից տուժած բնակավայրերում և ծանոթացել իրականացվող վերականգնողական աշխատանքներին: Նախագահը զրուցել է բնակիչների և հեղեղից տուժած մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել […]

̰
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության մասնագետներն այցելել են Կոտայքի մարզի հուշարձաններ

16:30 12.06.2024

ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են ՀՀ Կոտայքի մարզի մի շարք հուշարձաններ՝ մշտադիտարկման և ընթացիկ հարցերի քննարկման նպատակով: Զովունի համայնքի ղեկավարի հետ քննարկվել են վաղերկաթեդարյան «Կարմիր բերդ» ամրոցի պահպանական նոր գոտու կազմման և ամրոցի մուտքի կազմակերպման անհրաժեշտությունը, ինչպես նաև գյուղի՝ Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի վերականգնման […]

̰
BACK_TO_TOP