23:20 13.06.2024
ԱՄՆ Կառավարման և ռեսուրսների գծով պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Ռ. Վերման հունիսի 17-19-ը կժամանի Հայաստան՝ մասնակցելու ԱՄՆ-Հայաստան տեղական ինքնակառավարման ժողովրդավարության ֆորումին և հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս այցն արտացոլում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերն էլ ավելի ամրապնդելու […]
22:08 13.06.2024
«Գազ օիլ» ՍՊԸ-ին պատկանող գազա-բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածներից մեկը մահացել է։ Այս մասին «Հետք»-ին հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Նախարարության հաղորդմամբ՝ այժմ տուժածներից մեկը վերականդանացման բաժամունքում է, ևս 4 տուժածներ կայուն վիճակում են։ Հիշեցնենք՝ հունիսի 6-ի գիշերը Երևան-Սևան ճանապարհին գազա-բենզալցակայաններից մեկում պայթյուն էր հնչել։ Հոսպիտալացվել էր 7 քաղաքացի։
21:57 13.06.2024
Ստեփանակերտում վերանորոգում են հայերին պատկանող բնակարանները՝ այնտեղ ադրբեջանցիներին բնակեցնելու նպատակով: Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որն ապացուցում է դա: Դրանք ի՞նչ շենքեր են ու ո՞ւմ են պատրաստվում այնտեղ բնակեցնել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հաջողվել է պարզել, որ դա բազմաբնակարան շենք է, որը գտնվում է Արցախի պետական համալսարանից ոչ հեռու և պարզվել է, […]
21:43 13.06.2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 13-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
21:24 13.06.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 13-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիին: Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը՝ որպես սահմանադրական մարմին, աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին և հավաքներին։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ հունիսի 12-ին աշխատակազմի հետ […]
21:22 13.06.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին: Անդրադարձ է եղել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին և մասնավորապես վերջին օրերի իրադարձություններին՝ Հայաստանի դեսպանին Բելառուսից խորհրդակցությունների հետ կանչելու փաստին, վարչապետի երեկվա և այսօրվա ելույթներին, ՀԱՊԿ-ի և բազմաթիվ այլ թեմաների: Խոսելով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած այն տեղեկության մասին, թե իբր հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի վրա, […]
19:49 13.06.2024
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել սահմանադրական կարգի, օրենքի գերակայության և քաղաքացիական ազատությունների հարգման վերաբերյալ։ Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել դեսպան Դըկոտինյին: «Մտքերի փոխանակում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյանի հետ՝ սահմանադրական կարգի, օրենքի գերակայության և քաղաքացիական […]
19:43 13.06.2024
Կոտայքի մարզպետի որոշման համաձայն՝ Կոտայքի մարզում հունիսի 10-ին անցկացվեց «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Մասնակիցների թվում էին Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Ստեփան Ստեփանյանը, մարզպետի աշխատակազմի վարչությունների պետերը և Կոտայքի ՄՓՎ ծառայողները: Ուսումնավարժության անցկացման հիմնական նպատակներն էին՝ • […]
19:34 13.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Գյումրու թիվ 4 դպրոցի 4-րդ «Բ» դասարանի աշակերտներին՝ վերջիններիս խնդրանքով: Վարչապետը ողջունել է աշակերտներին և նշել, որ ուրախությամբ է ընդունել նրանց նման նախաձեռնությունը: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող տարբեր հարցերի, այնուհետև նրանց հետ շրջայց կատարել կառավարության շենքում: Մասնավորապես, վարչապետն աշակերտներին ուղեկցել է իր աշխատասենյակ, այնուհետև կառավարության նիստերի դահլիճ, […]
19:26 13.06.2024
Կառավարության հեղինակած նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակում իրավապահ մարմինների համար արդյունավետ գործիքակազմի նախատեսմանը. ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Զեկուցողի խոսքով հատկապես վերջին տարիներին նկատվում է կիբեռհանցավորության տեմպերի աճ, ինչով էլ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել իրավապահ համակարգին օժտել համապատասխան գործիքակազմով, որը թույլ կտա իրականացվող պայքարն առավել թիրախային դարձնել: Առաջարկվում է […]
19:20 13.06.2024
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կազմակերպությունից երկրի հնարավոր դուրս գալու մասին վերջին հայտարարություններին, կարծում է, որ Երևանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՀԱՊԿ քարտուղարության հայտարարության մեջ: «Մենք կարծում ենք, որ չնայած ՀԱՊԿ միջոցառումներին Հայաստանի Հանրապետության մասնակցության նկատելի նվազմանը, նա (խմբ․ Հայաստանի Հանրապետությունը) մնում է […]
19:14 13.06.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Գյումրիի «Մուշ-2» թաղամասում կառուցված ևս երկու բնակելի շենքերի պաշտոնական բացման արարողությանը: Բազմաբնակարան համալիրը նախատեսված է 50 ընտանիքի համար, որտեղ բնակություն կհաստատեն ոչ միայն 1988-ի երկրաշարժի հետևանքով տուն կորցրած, այլև 44-օրյա պատերազմում զոհված ու հենաշարժողական հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները։ Նույն ծրագրի շրջանակում 2022 թվականին […]
18:56 13.06.2024
Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ շարունակվում են Քարկոփ գյուղի հետիոտնային կամրջի կառուցման աշխատանքները:
18:50 13.06.2024
Գորիսում այսօր տրվել է մեծանուն գրող, գրականագետ Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակի միջոցառումների մեկնարկը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղում կազմակերպված միջոցառումներին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականության […]
18:43 13.06.2024
ՀՀ հաշվեքննիչ պալատը 2023 թվականին գործել է օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված իր ծրագրի շրջանակում: Ծրագիրը բաղկացած է եղել 3 մասից: Իրականացվել է 40 հաշվեքննություն տասը պետական մարմիններում: Այս մասին ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը` հունիսի 13-ին ՀՀ ԱԺ հերթական նիստի ընթացքում ներկայացնելով ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Կառույցի նախագահը […]
18:26 13.06.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի բլոկի տնօրեն Կիրիլ Կոմարովին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը:
18:22 13.06.2024
2024 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 00:45-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հրազենային վնասվածքներ ստացած անձը Նորագավիթ թաղամասի 26-ամյա բնակիչ Մ.Խ.-ն է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի […]
18:10 13.06.2024
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին։ Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։ Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ […]
18:06 13.06.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Մերգելյան պուրակում կատարված սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը, շարժառիթը: Մասնավորապես՝ պարզվել է, որ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչ Դ.Գ.-ն դեպքին նախորդող […]
17:55 13.06.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն Ազգային Ժողովում ներկայացրել է օրենքների նախագծերի փաթեթ, որով լրացվում է իրավական ակտերի այն շարքը, որոնք այս ընթացքում նախաձեռնել է Կառավարությունը, աջակցելու համար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների լուծմանը: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում […]
17:50 13.06.2024
Ազգային ժողովը հունիսի 13-ի նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Մի քանի մասից բաղկացած հաղորդումը մանրամասն ներկայացրել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Նրա տեղեկացմամբ 2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների եւ պահպանվող անորոշությունների պայմաններում համաշխարհային տնտեսական ակտիվությունը եւ պահանջարկը շարունակել են դանդաղել: Այս զարգացումների եւ այդ երկրներում իրականացվող զսպող դրամավարկային քաղաքականության […]
17:36 13.06.2024
Հունիսի 11-ից 13-ը Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել է Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) Եվրոպայի և այլոց տարածաշրջանային կոմիտեի հինգերորդ հանդիպմանը: Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը շեշտադրել է նշյալ հարթակի կարևորությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի, վերականգնվող և կանաչ էներգետիկ ռեսուրսների զարգացման, էներգիայի հասանելիության և էներգետիկ անվտանգության ապահովման հարցերում և ներկայացրել ՄԱԿ 2030 Կայուն […]
17:29 13.06.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում իրականացվող ռազմավարական հաղորդակցության արդյունավետ իրականացման վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարները, հանրային կապերի պատասխանատուները, փորձագետներ: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն իր բացման խոսքում ողջունել է հանդիպման […]
17:16 13.06.2024
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում առաջադրել էր Արմեն Դանիելյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը, հունիսի 13-ի ԱԺ նիստում ներկայացնելով տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքները, նշել է, որ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 70-ը: Քվեատուփում եղել է […]
17:12 13.06.2024
Հունիսի 13-ին կայացել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը նախագահում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։ ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը զեկուցել է նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ: Կառավարման խորհուրդը հավանություն է տվել հաստատման ենթակա օրակարգային հարցին, հստակեցվել են հաջորդ նիստի օրակարգում ընդգրկվելիք հարցերի […]
17:06 13.06.2024
2024թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ օպերատիվ, լիարժեք և արդյունավետ նախաքննություն կատարելու համար ձևավորվել է քննչական խումբ։ […]
16:58 13.06.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 14-ին մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Ուսումնավարժության ընթացքում գործարկվելու է էլեկտրաշչակ: Քաղաքապետարանից հայցում են քաղաքացիների ներողամտությունը:
16:53 13.06.2024
Հունիսի 7-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում համատեղ անցկացրեց «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, որին մասնակցեցին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանը, մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչները, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը և ստորաբաժանումների ղեկավարները, Գավառի […]
16:47 13.06.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 6-12-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 8-10-ը, Շենգավիթում՝ հունիսի 7-ին, 11-ին և 12-ին, Արաբկիրում՝ հունիսի 6-ին, Նոր Նորքում՝ հունիսի 10-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
16:41 13.06.2024
«Մայրիկ ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասից նմուշառված տոմատի մածուկի լրացուցիչ փորձաքննության արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Կոտայքի մարզ, գ․ Վերին Պտղնի)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ պահածոների արտադրամասի տոմատի մածուկ արտադրանքի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։