TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. կա 1 զոհ, 2 տուժած

16:33 13.06.2024

Այսօր՝ հունիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Հարթաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel Zafira» և «Mitsubishi Fuso» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, […]

̰
Խորհրդարանը քննարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը

16:25 13.06.2024

Ազգային ժողովը հունիսի 13-ի նիստում քննարկել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը վերոնշյալ թափուր տեղի համար առաջադրել է Արմեն Դանիելյանի , Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրել է, որ ներկայացված 3 թեկնածուներից Ազգային ժողովը պետք է ընտրի […]

̰
Ընթանում են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ

16:18 13.06.2024

Տ-3-52 /Մ-5/-Ամասիա-Նալբանդյան (Տ-3-11)-Ջանֆիդա-Փշատավան-/Հ-15/ (Արգավանդ) ավտոճանապարհի կմ14+200-կմ18+400 հատվածում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Արմավիրի մարզով անցնող 4,2կմ երկարությամբ ճանապարհին այս պահին կատարվում են հողային աշխատանքներ‚ կառուցվում են մայթերը‚ ջրահեռացման համակարգերը։ Մոտ 2.5կմ հատվածում ասֆալտբետոնե ծածկի առաջին շերտը տեղադրվել է։ Ծրագրի շրջանակներում կնորոգվեն նաև ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները‚ ճանապարհն ամբողջությամբ կկահավորվի […]

̰
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

16:12 13.06.2024

Հունիսի 13-ին՝ ժամը 12:44-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները տուժած Լ. Պ.-ին (ծնված 1974 թ․) ցուցաբերել են համապատասխան […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմը Վայոց ձորի մարզում ծանոթացել է դպրոցների ու մանկապարտեզի շենքերի կառուցման ընթացիկ աշխատանքներին

16:07 13.06.2024

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը՝ ՏՄ ղեկավարի տեղակալներ Սուրեն Մինասյանի, Արազ Պապիկյանի, քաղաքաշինական գործունեության մասնագետների հետ և ՏՄ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման կազմի ուղեկցությամբ Վայոց ձորի մարզում էր։ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար կազմն այցի ընթացքում ծանոթացել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Չիվա բնակավայրում, Եղեգիս համայնքի նույնանուն բնակավայրում, Վայք […]

̰
Հայկական իրականության մեջ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում հասկացությունը սխալ է հասկացվել, ԼՂ կարգավիճակ հասկացությունը սխալ է հասկացվել․ Փաշինյան

15:23 13.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Ազգային ժողովում։ «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հարգելի փոխնախագահներ, Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, Գործադիր և դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, Չնայած քննարկում ենք 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը, բայց հայտնի հանգամանքների բերումով՝ նախ պիտի անդրադառնամ երեկ տեղի ունեցած իրադարձություններին և արձանագրեմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից […]

̰
Խղճահարության վրա օրինականություն չի կարելի կառուցել․ Փաշինյան

15:16 13.06.2024

Խղճահարության վրա օրինականություն չի կարելի կառուցել։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած իրադարձություններին։ «Չնայած քննարկում ենք 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը, բայց հայտնի հանգամանքների բերումով՝ նախ պիտի անդրադառնամ երեկ տեղի ունեցած իրադարձություններին և արձանագրեմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի […]

̰
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:53 13.06.2024

Հունիսի 14-ին՝ ժամը 15:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Ոստիկանները ստիպված էին անել այդ գործողությունը․ ՀՀ նախագահը՝ Բաղրամյան պողոտայում բախումների մասին

14:28 13.06.2024

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նախագահը նշեց, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա իրավական դաշտում, օրենքի շրջանակներում։ «Մենք ցույցերի կազմակերպիչներին շատ անգամներ զգուշացրել ենք, որ զերծ մնան ավելորդ լարվածությունից, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցություն չանեն։ Բայց, ցավոք սրտի, […]

̰
Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

14:18 13.06.2024

Հունիսի 14-ին Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։

̰
Վերանորոգումից հետո հանդիսատեսի առաջ իր դռներն է բացել «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը

13:57 13.06.2024

1986թ.-ին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով հիմնադրված արտիստական թատրոնը վերանորոգվել ու արդիականացվել է: Մայրաքաղաքի սրտում գտնվող երկհարկանի այս շենքում խնդիրները շատ են եղել՝ տանիքից միչև հատակ: Երկարատև դադարից հետո այսօր արդեն կարմիր գորգով անցնողները՝ հատկապես դերասանները, տոնելու առիթ ունեն՝ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնն արդեն նոր տեսք ստացած իր դռները կբացի հանդիսատեսի առաջ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
2023 թ․ 28 մլն 300.000 դրամ է տրամադրվել Արմավիրի մարզի 767 սոցիալապես անապահով ընտանիքների առաջնահերթ խնդիրների լուծման համար

13:48 13.06.2024

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն ԱԺ-ում իր ելույթում անդրադարձել է 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին իրականացրած ծրագրերի կատարմանը: Նա տեղեկացրել է, որ 28 մլն 300.000 դրամ տրամադրվել է մարզի 767 սոցիալապես անապահով ընտանիքների առաջնահերթ խնդիրների լուծման համար: 278 ուսուցիչների մասնագիտական որակի բարձրացման նպատակով ծախսվել է ավելի քան 207 մլն դրամ: Բյուջեի միջոցների հաշվին կատարվել […]

̰
Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

13:32 13.06.2024

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձություններին։ «Մենք՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամներս, համախմբվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնությամբ և բարձր նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, օրակարգային հարցերի քննարկումների ընթացքում խոր մտահոգությամբ անդրադարձ կատարեցինք մեր հայրենիքի առջև ծառացած ներքաղաքական խնդիրներին և արտաքին անվտանգային մարտահրավերներին։ Հետպատերազմյան շրջանում ՀՀ իշխանությունների […]

̰
2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՆԱ-ն կազմել է ավելի քան 9,5 տրիլիոն ՀՀ դրամ

13:25 13.06.2024

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ-ում արտահերթ ելույթում նշել է, որ Կառավարության տնտեսական քաղաքականության առանցքային նպատակն է մրցունակ ու բարձր արտադրողականություն ունեցող տնտեսության ձեւավորումը, որը կնպաստի ինքնիշխան ու դիմակայուն պետության շարունակական առաջընթացին: Այս համատեքստում կարեւորվել է մարդկային ռեսուրսների զարգացման համար անհրաժեշտ եւ բավարար տնտեսական, առողջապահական, կրթական անվտանգային պայմանների ապահովումը: Ըստ նախարարի` 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՆԱ-ն […]

̰
Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

12:59 13.06.2024

Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ այս պահից սկսած՝ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։

̰
Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ ու պրոֆեսիոնալ․ Փաշինյանը՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների մասին

12:51 13.06.2024

2023 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ եզրափակիչ ելույթով հունիսի 13-ի ԱԺ նիստում հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նախ անդրադարձել է նախորդ օրը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին` արձանագրելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցները հարձակում են գործել ոստիկանների վրա: «Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ […]

̰
Հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը․ վարչապետ

12:40 13.06.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց ընդդիմության այն թեզին, որ Հայաստանի կառավարության կողմից վարվող քաղաքականությունը մի շարք դեպքերում հակասում է կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրին, ուստի կառավարությունը պետք է հրաժարական տա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու համաձայն չէ ընդդիմության նշված պնդումներին։ Վարչապետը մեջբերեց կառավարության ծրագրից ՀԱՊԿ-ի մասին մի հատված․ «Հայաստանը շարունակելու է ակտիվորեն […]

̰
Մենք կլինենք սիրող, կարեկցող, բայց ոչ երբեք թույլ իշխանություն․ Փաշինյան

12:33 13.06.2024

Մենք չենք եղել և չենք լինի թույլ իշխանություն, Հայաստանի իշխանությունը լեգիտիմության, օրենքի և օրինականության ուժով կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք չենք եղել և չենք լինի թույլ իշխանություն։ Մենք կլինենք սիրող, կարեկցող, օգնող, աջակցող, հանդուրժող, բայց ոչ երբեք թույլ իշխանություն, որովհետև թույլ իշխանությունը […]

̰
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

11:50 13.06.2024

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 12-ին՝ ժամը 10։05-17:50-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

̰
Այս պահից սկսած՝ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի․ Փաշինյան

11:38 13.06.2024

Այս պահից սկսած՝ ՀՀ պաշտոնական ոչ մի ներկայացուցիչ Բելառուս չի այցելի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պիտի գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ։ Բա դուք չե՞ք, որ […]

̰
Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում՝ 2023 թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը

11:08 13.06.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը:

̰
Բուժօգնության դիմած 98 անձանցից 66-ը դուրս է գրվել․ ԱՆ

00:13 13.06.2024

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։ 66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ 32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։

̰
17 ոստիկան վնասվածքներ է ստացել

00:05 13.06.2024

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժած ոստիկանների թիվը հասել է 17-ի: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից: Ոստիկանները վնասվածքներ են ստացել ոտքերի, ձեռքերի, գլխի ու դեմքի շրջանում:

̰
Ժամանակավորապես կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

00:01 13.06.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 4, 4/1, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25ա, 25/1, 25/2, 25/4, 27 շենքեր, Դ․ Մալյան փ. 4, 4/1, 6 շենքեր, Դ․ Մալյան նրբ. […]

̰
ԵՄ-ն ողջունել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ միտված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և հարաբերությունների կարգավորմանը

23:57 12.06.2024

Հունիսի 11-ին և 12-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակներում ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի հինգերորդ հանդիպումը՝ քննարկելու ՀԸԳՀ իրականացումը և ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությունը։ Հայաստանը և ԵՄ-ն ընդգծել են գործընկերության զարգացման դինամիկ ընթացքը։ Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ՀԸԳՀ-ի իրականացման և սոցիալ-տնտեսական մարտահրավերների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը և բացահայտել ամբողջ ներուժը: ԵՄ-ն […]

̰
ԱԺ շենքի մոտ այսօրվա իրադարձությունների հետևանքով տուժածների թվում ԶԼՄ ներկայացուցիչներ կան

23:03 12.06.2024

Ազգային ժողովի շենքի մոտ այսօրվա իրադարձությունների հետևանքով տուժածների թվում նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ կան։ News.am լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը, խմբագիր Անահիտ Սարգսյանի խոսքով, վիրավորվել է ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակից: Նա այս պահին Համալսարանական թիվ 1 հիվանդանոցում է գտնվում, ոտքն է վնասվել: Տուժել է նաև «ՍիվիլՆեթ»-ի օպերատորը, նա ևս ոտքն է վնասել։ Լրատվամիջոցը հայտնում է, որ […]

̰
Սպանություն Արմավիրում. կասկածյալը դարանակալել ու դպրոցի մոտ  կրակել է զոհին

22:46 12.06.2024

Այսօր՝ հունիսի 12-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում, տեղի է ունեցել սպանություն։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ կրակոցներ են հնչել և կա վիրավոր։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գյուղ են ժամանել մեծ թվով իրավապահներ: Մինչ ոստիկանների […]

̰
Անահիտ Մանասյանը տեսակցում է հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց

22:40 12.06.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են «Հերացի» համալսարանական հիվանդանոցում՝ հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։ Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան։

̰
Բուժօգնության  է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան. ԱՆ

22:21 12.06.2024

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան։ 6 պացիենտ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

̰
Բերման է ենթարկվել 98 քաղաքացի

22:04 12.06.2024

Բաղրամյան պողոտայում բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել 6 ոստիկան, նրանք հիվանդանոց են տեղափոխվել։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ ՆԳՆ խոսնակը նշել է՝ ժամը 21։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 98 քաղաքացի։

̰
BACK_TO_TOP