TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հունիսի 11-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:10 10.06.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Ավան՝ Աճառյան փ. 2/1, 44 շենքեր, «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ, «Ավանի Աղի կոմբինատ» ընկերության դիմացի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պոպովի, Մարկվարտի փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դավթաշեն 3-րդ […]

̰
Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան

20:54 10.06.2024

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով նախկինում Մոսկվա էր կանչվել խորհրդակցությունների, վերադարձել է Երևան, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ ՌԴ ԱԳՆ-ն մայիսի վերջին հայտարարեց Երևանում ՌԴ դեսպանին Մոսկվա խորհրդակցությունների կանչելու մասին։ «Սերգեյ Պավլովիչը մասնակցել է խորհրդակցություններին և, որքան գիտեմ, նա արդեն Երևանում է», – գործակալությանը ասել է Միխայիլ Գալուզինը՝ Միութենական Պետության Նախարարների […]

̰
Մեկնարկում է SUMMEET ժամանակակից պարի չորրորդ միջազգային ամառային փառատոնը

19:42 10.06.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 24-29-ը Երևանում և Աշտարակում կանցկացվի SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի 4-րդ միջազգային ամառային փառատոնը: SUMMEET-ին իրենց նախագծերը կներկայացնեն պարային ընկերություններ Հայաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Ղազախստանից։ Հայկական ցուցադրությունը՝ Armenian Showcase-ը, ի մի է բերում հայ ժամանակակից պարուսույցների լավագույն աշխատանքները։ «SUMMEET միջազգային փառատոնի առաքելությունն է տարեցտարի վերածվել մի այնպիսի հարթակի, որը համաշխարհային ասպարեզ […]

̰
ՔԿՀ-ներում ընթանում են դրսեկության ձևով (էքստեռն) պետական և ավարտական քննությունները

19:31 10.06.2024

Հունիսի 4-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել են 19 և ավելի տարիք ունեցող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների` 2024 թվականի դրսեկության ձևով (էքստեռն) 2-րդ քննաշրջանի պետական և ավարտական քննությունները: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից: Քննությունները կազմակերպում և իրականացնում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը «Իրավախախտում […]

̰
Երևանում բեռնատարը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

19:20 10.06.2024

Այսօր՝ հունիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Սամվել Ա-ն իր վարած «SHACMAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Նորք-Մարաշի Արմենակյան փողոցում՝ «Yerevan City»-ի դիմաց, հետիոտնի համար նախատեսված վայրից 2 մետր այն կողմ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 74-ամյա Նանուլի Կ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, […]

̰
Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի պաշտպանության նախարարին

19:06 10.06.2024

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինկհին, որում, մասնավորապես, ասված է. «Ընդունեք, խնդրեմ, իմ անկեղծ շնորհավորանքները Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր ունեցած փորձն արդյունավետորեն կշարունակեք ներդնել Հնդկաստանի պաշտպանության ամրապնդման գործում: Թույլ տվեք մաղթել Ձեզ նորանոր ձեռքբերումներ Ձեր այս պատասխանատու պաշտոնում […]

̰
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ

18:57 10.06.2024

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունիսի 17-ին՝ ժամը 18:30-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից: Օրակարգը՝ հղմամբ:

̰
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

18:53 10.06.2024

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են հունիսի 11-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: Հաստատվել է ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության` խմբակցության անդամների կազմը:

̰
Պարույր Հովհաննիսյանը հյուրընկալել է Փարիզի քաղաքական գիտությունների համալսարանի ուսանողներին

18:38 10.06.2024

Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը նախարարությունում հյուրընկալել է «Հայաստանը տարածաշրջանային և համաշխարհային համատեքստում» խորագրով ամառային դպրոցի մասնակից Փարիզի քաղաքական գիտությունների համալսարանի շուրջ 20 ուսանողների: Պարույր Հովհաննիսյանը ուսանողներին ներկայացրել է իրավիճակը Հայաստանում և տարածաշրջանում, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, արտաքին քաղաքական առաջնահերթությունները:

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

18:29 10.06.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Քննարկվել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը: Զրույցի առանցքում են եղել Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաեւ երկկողմ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարության, խոսքի ազատության […]

̰
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանային նորանշանակ տնօրենին

18:06 10.06.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ադրիան Չեդվիքին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ՄԲ և ՀԻՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը: Ողջունելով […]

̰
Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

17:51 10.06.2024

Անհատ ձեռնարկատեր Քրիստինե Խաչիկյանին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Տավուշի մարզ, ք․ Նոյեմբերյան): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

̰
Շիրակի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

17:45 10.06.2024

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի և Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի մասնակցությամբ։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերանորոգվող 500 մանկապարտեզների ծրագրում Շիրակի մարզից ընդգրկված նախադպրոցական ուսումնական հաստատությունների գույքի գնման մրցույթների անցկացմանն […]

̰
Սևանա լճում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը

17:39 10.06.2024

Հանրապետությունում լողի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով օգոստոսին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մանրամասները՝ այստեղ:

̰
Մայիսին Հայաստան է այցելել 167,049 զբոսաշրջիկ

17:25 10.06.2024

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա մայիս ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Ընթացիկ տարվա մայիս ամսին Հայաստան այցելել է 167,049 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 176,384-ի համեմատ։ 2024 թ․ մայիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (7%):

̰
Տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը

17:20 10.06.2024

Հունիսի 10-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունիսի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 […]

̰
Աղետի գոտում վնասների գնահատման նպատակով ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվել է բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման գործընթացը

17:08 10.06.2024

Արձագանքելով Լոռու և Տավուշի մարզերում հունիսի 26-ից տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման և միջազգային աջակցության տրամադրման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային հայցին` ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվել են բազմոլորտային առաջնային կարիքների արագ գնահատման (MIRA) և հետաղետային կարիքների գնահատման (PDNA) գործընթացները։ Հետաղետային կարիքների արագ գնահատման և տվյալների հավաքագրման նպատակով տեղում աշխատանքներ է իրականացրել փաստահավաք խումբը՝ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի մասնագետների […]

̰
Հունիսի 11-ին Երևանում տեղի կունենա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը

17:01 10.06.2024

Հունիսի 11-ին Երևանում տեղի կունենա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Նիստի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպումը, որին կհաջորդի երկխոսության՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով անցկացումը: Նիստի մեկնարկին (ժ.10:30) Արարատ Միրզոյանը և Ջեյմս […]

̰
Հունիսի 3-9-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

16:56 10.06.2024

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հունիսի 3-9-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը: Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում աշնանացան ցորենը դեռ գտնվել է կաթնային հասունացման, նախալեռնային շրջաններում այն ծաղկել է, լեռնային շրջաններում` հասկակալել է, տեղ-տեղ` ծաղկել, գարնանացան գարին գտնվել է ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման փուլերում։ Հովտային շրջաններում սկսվել է կորիզավոր պտղատուների հասունացումը: Խաղողի […]

̰
Նարեկ Մկրտչյանը Կիշան Դան Դեվալի հետ քննարկել է Հնդկաստանից Հայաստան աշխատուժի շարժի կարգավորման հետ կապված մեխանիզմները

16:49 10.06.2024

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ։ Կարևորելով երկու բարեկամ երկրների արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցության շարունակականությունը՝ կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր՝ աշխատանքի իրավունքի իրազեկման, զբաղվածության և մարդկային կապիտալի զարգացման համատեքստում։ Կողմերը, մասնավորապես՝ անդրադարձել են Հնդկաստանից Հայաստան […]

̰
Հունիսը լի է մշակութային միջոցառումներով. Տիգրան Ավինյան

16:36 10.06.2024

Հունիսի 6-ից Երևանի համայնքային հիմնարկի տեխնիկան ուղարկվել է Ալավերդի համայնք՝ աջակցելու հեղեղումների հետևանքների վերացմանը: Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ներկայացվել են կատարված աշխատանքի վերաբերյալ մանրամասներ: Հունիսի 7-9 մայրաքաղաքում կայացավ «Երևանի գինու օրեր» փառատոնը, որն այս տարի անցկացվեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:  Մշակույթի և տուրիզմի վարչության պետը քաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջարկով հանգամանալից ներկայացրեց Երևանում հունիսին անցկացված և անցկացվելիք մշակութային […]

̰
Դանակահարություն Մաշտոցի պողոտայում․ մեղադրանք է ներկայացվել 20-ամյա երիտասարդի

16:28 10.06.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են հունիսի 8-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում երկու անձի դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ։ Հունիսի 8-ին՝ ժամը 01:59-ին, ապա նաև՝ 03:02-ին, «Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրից» հաղորդումներ են ստացվել […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեին

16:14 10.06.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: «Այս առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ նախ շնորհավորել Ձեզ և բարեկամ վրացի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր պետությունների միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները կնպաստեն երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանն ու նոր հորիզոնների նվաճմանը: Մեր հարաբերություններն օրինակելի են նաև այն առումով, որ […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

16:07 10.06.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]

̰
Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

15:37 10.06.2024

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Հանդիպման սկզբում Արդարադատության նախարարը շնորհավորել է պարոն Լոնգանգեին ԵԽ գրասենյակի ղեկավարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորդհրդին Հայաստանում եվրոպական արժեքների, չափանիշների և ընթացակարգերի ներդնման, անկախ դատական համակարգի կայացման, իրավական և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կառուցակարգերի հիմնադրման և ամրապնդման բարեփոխումային օրակարգին […]

̰
Առողջության բարելավման դեպքում հնարավորություն կընձեռվի կրկին ընդգրկվելու կենսաթոշակային կուտակային համակարգում

15:20 10.06.2024

Գործող կարգավորումներով, երբ անձը Կառավարության սահմանած հիվանդությունների ցանկով հիվանդանալու դեպքում դիմում եւ ստանում է իր կուտակած ամբողջ գումարը, այնուհետեւ` առողջության բարելավման դեպքում, հնարավորություն չի ունենում կրկին վերականգնվելու կենսաթոշակային կուտակային համակարգում: Այս նախագծով առաջարկում ենք ստեղծել հնարավորություն, որ դիմելու դեպքում նման քաղաքացիները կրկին կարողանան ընդգրկվել համակարգում: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար […]

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 3-9-ը

15:15 10.06.2024

Սևանա լճի մակարդակը հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3սմ-ով և կազմել՝ 1900.60 մ (09.06.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 10սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 43սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.792մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հունիսի 9-ը ներառյալ՝ 131.734մլն. […]

̰
Արարատ Միրզոյանն Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ քննարկել է ՀՀ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը

14:11 10.06.2024

Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմին: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԱՄՆ քաղաքական երկխոսության և տարածաշրջանային թեմաների շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

̰
Առողջապահության նախարարի տեղակալը մասնակցել է «Առողջության թվային փոխակերպման բարձր մակարդակ» գագաթնաժողովին

13:27 10.06.2024

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հունիսի 7-9-ը մասնակցել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) համատեղ կազմակերպած «Առողջության թվային փոխակերպման (I4L) բարձր մակարդակ» գագաթնաժողովին: Նպատակը` փորձի և գիտելիքի փոխանակումն էր թվային առողջապահության ոլորտի վերջին ձեռքբերումների և հեռանկարների շուրջ: Միջոցառմանը ներկա են եղել ԱՀԿ անդամ-պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ և համապատասխան […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:16 10.06.2024

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 10-ի ցերեկը, 11-12-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Երևանում հունիսի 10-ի ցերեկը, 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ […]

̰
BACK_TO_TOP