16:14 10.06.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:
«Այս առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ նախ շնորհավորել Ձեզ և բարեկամ վրացի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր պետությունների միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները կնպաստեն երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանն ու նոր հորիզոնների նվաճմանը: Մեր հարաբերություններն օրինակելի են նաև այն առումով, որ ի ցույց են դնում այն, թե ինչպես պետք է հարևան երկրները միմյանց հետ փոխհարաբերվեն: Հենց այսօր էլ ականատեսն ենք, թե ինչպես են վրացի բարեկամներն ու գործընկերները մեզ հետ ձեռք ձեռքի տված վերականգնում՝ Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած աղետի հետևանքով վնասված երկաթուղին: Մեր հարաբերությունները նաև այսպիսի փոքր դրվագներով են ձևավորվել և շարունակում են նույն կերպ զարգանալ:
Բարեկամական կապերը տարեցտարի ավելի են ամրապնդվում, և ես ուրախ եմ, որ այս տարվա հունվարից մեր երկրների միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիրը, ինչը նշանակում է, որ արդեն պետական մակարդակով հարաբերությունների նոր մակարդակի ենք հասել և այդ տրամաբանության մեջ էլ շարունակվելու մեր համատեղ գործակցությունը՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:
Հայաստանում Վրաստանի դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար:
«Ինչպես նշեցիք, մեր հարաբերություններն, իհարկե, դարերի պատմություն ունեն: Շատ ուրախ եմ, որ մեր այս եղբայրությունը ռազմավարական գործընկերության մակարդակ ձեռք բերեց, երբ հունվարին Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիրը:
Ցանկանում եմ նաև իմ կառավարության անունից առանձնահատուկ շնորհակալություն հայտնել հունիսի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վրաստանի Աբխազիա և Ցխինվալի շրջան/Հարավային Օսիայից բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքի մասին բանաձևին կողմ քվեարկելու համար: Սա մեզ համար շատ կարևոր է»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարևան երկրների միջև գործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանում և Վրաստանում Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի հոբելյաններին նվիրված միջոցառումների կարևորությանը:
Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության և տուրիստական փոխայցելությունների շարունակական աճ: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական ամենաբարձր մակարդակի պարբերական փոխայցելությունները:
Մտքեր են փոխանակվել հարավկովկասյան հանրապետությունների միջև սահմանազատման բնականոն գործընթացի կարևորության վերաբերյալ: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերի խթանման անհրաժեշտությունը՝ հիմնված երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության հիմնարար իրավունքների և սկզբունքների վրա:
10:12 08.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 8-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․84 դրամ: ...
10:06 08.05.2025
Ընթանում են Հ-29‚ Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներըԸնթանում են Հ-29‚ Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ18+200 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ 18.2կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհը կապում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը՝ միմյանց միացնելով Սևան քաղաքը Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր բնակավայրերը և Հրազդան քաղաքը։ Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի դեկտեմբերին։ Այս պահին կապալառու կազմակերպությունը շինտեղամասում իրականացնում է հենապատերի կառուցման, մայթերի եզրաքարերի, ջրահեռացման վաքերի տեղադրման և […] ...
10:00 08.05.2025
Պենտագոն. ԱՄՆ-ը Չինաստանի միջուկային զինանոցը գնահատում է 600 մարտագլխիկԱմերիկյան կողմը կարծում է, որ Չինաստանի միջուկային մարտագլխիկների զինանոցը գերազանցում է 600 միավորը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական զսպման և միջուկային ինտեգրման գծով շտաբի պետի տեղակալ Էնդրյու Գեբարան։ «Չինաստանը ԱՄՆ-ի պաշտպանության առաջնային սպառնալիքն է և ձեռնամուխ է եղել իր միջուկային ուժերի զանգվածային ընդլայնմանը, արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանը։ Մեկ տարի առաջ այս կոմիտեում իմ […] ...
09:50 08.05.2025
Yonhap․ Սեուլը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռը թռել է մոտ 800 կմՀինգշաբթի օրը արձակված Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռներից առնվազն մեկը թռել է մոտ 800 կմ: Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։ Ավելի վաղ Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբի պետը հայտնել էր, որ ԿԺԴՀ-ն տեղական ժամանակով ժամը 08:10-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 02:10-ին) Վոնսան շրջանից մի քանի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել […] ...
09:42 08.05.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 800 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտը վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ և դուրս չի գրել […] ...
09:40 08.05.2025
Hindu․ Հնդկաստանը ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրներին տեղեկացրել է Պակիստանի դեմ գործողության մասինՀնդկաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեսպաններին, այդ թվում՝ Ռուսաստանին, տեղեկացրել է Պակիստանի դեմ իր ռազմական գործողության մասին՝ ասելով, որ այն ուղղված է ոչ թե էսկալացիայի, այլ զսպման: Այս մասին հայտնում է Hindu թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները։ Գործողության մեկնարկից մի քանի ժամ անց Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Վիկրամ Միսրին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական […] ...